Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ...

 

(ուժը կորցրել է 16.05.13 թիվ 514-Ա որոշում)

040.1431.281004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1431-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ՄԱՍԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 6-ի N 819 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել`

ա) «Աշտարակի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի N 35 հասցեում գտնվող շենքային համալիրի 2-րդ մասնաշենքը` այն հետ վերցնելով «Աշտարակի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

բ) «Իջևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի N 94 հասցեում գտնվող ուսումնական 1-ին մասնաշենքից 940 քառ. մետր մակերեսով շենքի մասը` այն հետ վերցնելով «Իջևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված մեկ մասնաշենքը` 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով` այն հետ վերցնելով «Գավառի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

դ) (1-ին կետի դ ենթակետը չեղյալ է ճանաչվել 06.08.09 թիվ 898-Ա որոշում)

i

ե) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամորի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` ազատված շենքը` 1811 քառ. մետր ընդհանուր մակերեսով` այն հետ վերցնելով «Մեծամորի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

զ) Եղեգնաձորի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված` Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի N 11 հասցեում գտնվող քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի արևմտյան մասը` 432 քառ. մետր մակերեսով.

է) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի N 16ա հասցեում գտնվող «Կապանի N 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 2-րդ մասնաշենքից 530 քառ. մետր մակերեսով շենքի մասը` այն հետ վերցնելով «Կապանի N 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

ը) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Տերյան փողոցի N 1 հասցեում գտնվող «Արտաշատի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 1-ին մասնաշենքից 1200 քառ. մետր մակերեսով շենքի մասը` այն հետ վերցնելով «Արտաշատի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

թ) (թ ենթակետն ուժը կորցրել է 16.05.13 թիվ 514-Ա որոշում)

ժ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի N 6 հասցեում գտնվող Շիրակի մանկավարժական տարածաշրջանային կենտրոնի մասնաճյուղի շենքը` այն հետ վերցնելով «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից:

(1-ին կետը փոփ. 16.05.13 թիվ 514-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` մեկամսյա ժամկետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության և համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ սահմանված կարգով ապահովել համապատասխանաբար Մեծամոր քաղաքի N 2 դպրոցին, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի N 11 շենքին և Հրազդան քաղաքի N 3 դպրոցին հարող տարածքների սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շենքերի մասերի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի` սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2004
N 1431-Ա
Որոշում