Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ...

 

 

330.0003.270904

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         09           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33004248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

10 սեպտեմբերի 2004 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ Կ-03 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի 2004թ. փետրվարի 10-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ Կ-03 հրամանի մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի

պետական կոմիտեի նախագահի

2004 թ. սեպտեմբերի 10-ի

N 3-Ն հրամանի

 

1. Կ-03 հրամանով հաստատված հավելված 1-ում

1) վերնագրի «կոմիտեի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառը.

i

2) 1-ին կետի «(այսուհետ` կոմիտե)» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառը.

3) 1-ին կետի «մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «մրցութային հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ)» բառերով.

i

4) 2-րդ կետի «հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է» բառերը փոխարինել «հանձնաժողովները իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են» բառերով.

i

5) 3-րդ կետի «համապատասխան մարմիններից» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեից» բառերով.

6) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

7) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».

8) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք, Կոմիտեի աշխատակազմի, գիտական ու ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:».

i

9) 5-րդ կետի «Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Խորհուրդ ներկայացնելուց հետո Խորհրդի» բառերը փոխարինել «Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Կոմիտեի նախագահի հրամանով հաստատելուց հետո, Կոմիտեի» բառերով.

10) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա Կոմիտեի աշխատակազմը կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմնին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

i

11) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ ոլորտի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

12) 12-րդ կետի`

i

ա) «ա» ենթակետից հանել «ղեկավարից» բառը.

բ) «ա» ենթակետի «ամփոփաթերթերը» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի» բառը.

գ) «ե» ենթակետի «մասնակիցների» բառից հետո լրացնել «(այսուհետ` մասնակիցներ)» բառերը.

դ) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

ե) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

զ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն».

է) «ժթ» ենթակետի «աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմին» բառով.

ը) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.

13) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

i

14) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Կոմիտեի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

2. Կ-03 հրամանով հաստատված հավելված 2-ում

1) վերնագրի «կոմիտեի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառը.

i

2) 1-ին կետի «սահմանվում է» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)» բառերը.

3) 1-ին կետի «ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ)» բառերով.

i

4) 2-րդ կետի «հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է» բառերը փոխարինել «հանձնաժողովները իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են» բառերով.

i

5) 3-րդ կետի «համապատասխան մարմիններից» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեից» բառերով.

6) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

7) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել.

8) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք, Կոմիտեի աշխատակազմի, գիտական ու ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:».

i

9) 5-րդ կետի «Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Խորհուրդ ներկայացնելուց հետո Խորհրդի» բառերը փոխարինել «Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Նախագահի հրամանով հաստատելուց հետո, Կոմիտեի» բառերով.

10) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կոմիտեի աշխատակազմը` ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմնին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

i

11) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ ոլորտի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

12) 12-րդ կետի`

i

ա) «ա» ենթակետից հանել «ղեկավարից» բառը.

բ) «ա» ենթակետի «(այդպիսիք լինելու դեպքում) և» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի» բառը.

գ) «զ» ենթակետի «սահմանված» բառը փոխարինել «Խորհրդի սահմանած» բառերով.

դ) «զ» ենթակետից հետո լրացնել «զ.1» ենթակետ.

«զ.1) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.».

ե) «ժ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

զ) «ժդ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

է) «ժը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ը) «ժթ» ենթակետից «աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «Կոմիտեի աշխատակազմին» բառով.

թ) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը և կնիքը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով.

13) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

i

14) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Կոմիտեի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

 

 

pin
Սպորտի և երիտասարդության հարցերի
10.09.2004
N 3-Ն
Հրաման