Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈ ...

 

 

040.1459.021104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1459-Ն

 

i

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնի 14-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 574-Ն որոշման 3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1459-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների վկայականներ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության

նախարարություն

 

1. Ամուսնության վկայական

2. Ամուսնալուծության վկայական

3. Ծննդյան վկայական

4. Մահվան վկայական

5. Հայրության որոշման վկայական

6. Որդեգրման վկայական

7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական

8. Ապոստիլ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարություն

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի անձնական վկայական

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպայի անձնական վկայական

3. Զինվորական գրքույկ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանություն

 

1. Տրանսպորտային միջոցների վարման (վարորդական) իրավունքի վկայական

2. Տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր

3. Ոստիկանության ծառայողի ծառայողական վկայական

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

5. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած

օտարերկրյա քաղաքացիներին տրվող հատուկ անձնագիր

6. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

նախարարություն

 

1. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների

ներմուծման ու արտահանման համար ֆիտոսանիտարական սերտիֆիկատ

2. Մասնագիտական կրթության ատեստատ

3. Սելեկցիոն նվաճումների արտոնագիր

4. Սելեկցիոն նվաճումների արտոնագրի հեղինակային իրավունքի վկայական

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարություն

 

1. Պետական նմուշի դիպլոմ`

բակալավրի

դիպլոմավորված մասնագետի

մագիստրոսի

հետազոտողի, օրդինատորի

միջին մասնագիտական պետական հաստատությունների (քոլեջներ) նախնական

մասնագիտական կրթության

2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատ

3. Հիմնական ընդհանուր կրթության վկայական

4. Պետական հավատարմագրման վկայական

5. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայական

6. Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վկայական

7. Դոցենտի գիտական աստիճանի դիպլոմ

8. Պրոֆեսորի գիտական աստիճանի դիպլոմ

9. Ակադեմիկոսի գիտական աստիճանի վկայական

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

նախարարություն

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր

2. Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայություն

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության աշխատողի անձնական վկայական

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության կենսաթոշակի վկայական

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության

կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն»

պետական մարմին

 

1. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական

3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի վկայական

4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց տրվող

ճամփորդական փաստաթուղթ

5. Փախստականի ճամփորդական փաստաթուղթ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչություն

 

1. Գծային օդաչուի (ինքնաթիռ) վկայական

2. Կոմերցիոն օդաչուի վկայական

3. Սիրողական օդաչուի վկայական

4. Սավառնակի օդաչուի վկայական

5. Ազատ օդապարիկի օդաչուի վկայական

6. Շտուրմանի վկայական

7. Բորտինժեների վկայական

8. Բորտռադիստի վկայական

9. Բորտուղեկցորդի վկայական

10. Բորտօպերատորի վկայական

11. Օդային երթևեկության կարգավարի վկայական

12. Օդանավի տեխնիկական սպասարկման ինժեների վկայական

13. Օդանավի տեխնիկական սպասարկման տեխնիկի վկայական

14. Գծային օդաչուի (ուղղաթիռ) վկայական

15. Շահագործողի վկայական

16. Ավիափոխադրողի մասնագիր

17. Օդային ուղու շահագործման թույլտվություն

18. Օդային երթևեկության թույլտվություն

19. Օտարերկրյա օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետություն

կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն

20. Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և

դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման,

աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող

կազմակերպությունների թույլտվություն

21. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն

22. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների

թույլտվություն

23. Աերոդրոմի սերտիֆիկատ

24. Օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպության

սերտիֆիկատ

25. Քաղաքացիական օդանավի գրանցման սերտիֆիկատ

26. Քաղաքացիական օդանավի թռիչքային պիտանելիության սերտիֆիկատ

27. Օդանավի աղմուկի վկայական

 

Հայաստանի Հանրապետության դատախազություն

 

Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի ծառայողական վկայական

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ

իրավիճակների վարչություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ

իրավիճակների վարչության զինծառայողի ծառայողական վկայական

 

Լիցենզավորման բնագավառ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված`

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար սահմանված

լիցենզիաների ձևերը

 

(ցանկը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն, 29.01.10 թիվ 69-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2004
N 1459-Ն
Որոշում