Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ...

 

 

119.0105.111004

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         10           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11904265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 հոկտեմբերի 2004 թվականի N 105-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» և 726-ն որոշման 18-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանության կարգն ու անցագրային ռեժիմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանությունն ու անցագրային ռեժիմը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի միջոցով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի հրամանատարին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի հետ համատեղ`

ա) մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի տեղանքը և ներկայացնել համապատասխան առաջարկություն պահակետերի տեղաբաշխման վերաբերյալ:

բ) ձեռնարկել միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքում ոստիկանների կողմից ծառայողական պարտականությունների կատարումն անհրաժեշտ տեխնիկական հարմարանքներով ապահովելու համար:

գ) Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանության և անցագրային ռեժիմի պահանջներին համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանության և անցագրային ռեժիմի գծով ոստիկանական պահակետերի պաշտոնական փաստաթղթերը:

դ) յուրաքանչյուր պահակետի ոստիկանի համար սահմանել հատուկ պարտականություններ` ելնելով կոնկրետ պահակետի առանձնահատկությունից և ծառայության պայմաններից:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմերի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետին ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին` նշված նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմերի բոլոր աշխատողներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանության կարգն ու անցագրային ռեժիմը հաստատելու մասին հրամանին` ապահովելով դրա պահանջների անվերապահ կատարումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2004 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի

2004 թվականի հոկտեմբերի 1-ի

N 105-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքի (այսուհետ` կառավարական 3-րդ մասնաշենք) պահպանությունն ու անցագրային ռեժիմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գունդը (այսուհետ` ոստիկանական գունդ)` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության հետ կնքած պայմանագրի հիման վրա:

Կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանության պահակետերը տեղաբաշխվում են ոստիկանական գնդի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի հետ համատեղ:

2. Կառավարական 3-րդ մասնաշենքի հրշեջ պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած պայմանագրի հիման վրա:

3. Կառավարական 3-րդ մասնաշենքի անցագրային ռեժիմը (այսուհետ` անցագրային ռեժիմ) կառավարական 3-րդ մասնաշենքի մուտքերի մոտ պետք է ապահովի հուսալի պահպանությունը և բացառի ազատ մուտքի ու ելքի, նյութական արժեքներ ներս բերելու և դուրս տանելու հնարավորությունը` առանց համապատասխան թույլտվության:

4. Անցագրային ռեժիմը տարածվում է մասնաշենքում տեղակայված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` հանրապետական գործադիր մարմիններ), Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ծառայություն), Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` գործակալություն), «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ կազմակերպություն) աշխատողների, ինչպես նաև կառավարական 3-րդ մասնաշենք մուտք գործող բոլոր անձանց վրա:

5. Ոստիկանական գունդը սույն կարգի (այսուհետ` կարգ) 1-ին կետում նշված պայմանագրի համաձայն`

ա) ապահովում է կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության հետ համատեղ հաստատում է յուրաքանչյուր պահակետի տեղադիրը, սահմանում պահակետի ոստիկանի հատուկ պարտականությունները` ելնելով պահակետի առանձնահատկություններից և ծառայության պայմաններից.

գ) ապահովում է անցագրային ռեժիմի իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությունը ոստիկանական գնդի հետ համատեղ պարբերաբար ստուգում է պահակետերում ոստիկանների կողմից ծառայության կազմակերպման ու հուսալի անցագրային ռեժիմի իրականացման ապահովման որակը:

 

II. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ

 

7. Կառավարական 3-րդ մասնաշենք մուտքն իրականացվում է ծառայողական վկայականներով, ինչպես նաև միանգամյա և ժամանակավոր մուտքի անցագրերով: Կառավարական 3-րդ մասնաշենք մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված վկայականները,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից տրված ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը,

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված վկայականները,

դ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված վկայականները,

ե) հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի ղեկավարների կողմից տրված վկայականները,

զ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտական հանձնաժողովների (խորհուրդների, ծառայությունների) աշխատակազմերի ղեկավարների կողմից տրված վկայականները,

է) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված վկայականները,

ը) սուրհանդակային ծառայության աշխատողների վկայականները,

թ) կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմինների ու ծառայության աշխատակազմերի ղեկավարների կողմից տրված ժամանակավոր անցագրերը,

ժ) միանգամյա անցագրերը:

8. Կառավարական 3-րդ մասնաշենքի տեղեկատվական կենտրոն-ընդունարան (այսուհետ` տեղեկատվական կենտրոն-ընդունարան) անցագրի հայտ ներկայացնելու իրավունք ունեն կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, խորհրդականները, ծառայության ղեկավարը, տեղակալը և անդամները, նշված հանրապետական գործադիր մարմինների, ծառայության աշխատակազմերի ղեկավարները, տեղակալները, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների օգնականները, մամլո քարտուղարները` հանրապետական գործադիր մարմինների ու ծառայության ղեկավարների թույլտվությամբ, իսկ աշխատակազմերի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` աշխատակազմերի ղեկավարների թույլտվությամբ:

Նշված պաշտոնատար անձանց անվանացուցակը տեղեկատվական կենտրոն-ընդունարան պարբերաբար ներկայացվում է համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կամ ծառայության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:

Գործակալության և կազմակերպության ղեկավարների, իսկ նրանց բացակայության դեպքում` փոխարինող անձանց կողմից անցագրի հայտերը ներկայացվում են ոստիկանական գնդի կողմից պահպանությունն իրականացնող ոստիկանին:

9. Այցելուներին միանգամյա անցագրերը տրվում են տեղեկատվական կենտրոն-ընդունարանի, իսկ գործակալության կամ կազմակերպության այցելուներին` պահպանությունն իրականացնող ոստիկանի կողմից` սույն կարգի 8-րդ կետում նշված պաշտոնատար անձանց հայտերի հիման վրա` նրանց անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

Հայտերը հեռախոսով կամ համակարգչային կապով ընդունում է տեղեկատվական կենտրոն-ընդունարանի համապատասխան աշխատողը, իսկ գործակալության և կազմակերպության այցելուների համար` ոստիկանության գնդի պահպանությունն իրականացնող ոստիկանը` անհրաժեշտության դեպքում ստուգելով դրանք:

10. Արտաաշխատանքային ժամերին, անհրաժեշտության դեպքում, կառավարական 3-րդ մասնաշենքի գլխավոր մուտքի պահակետի ոստիկանն այցելուներին կառավարական 3-րդ մասնաշենք ներս է թողնում սույն կարգի 8-րդ կետում նշված պաշտոնատար անձանց հեռախոսազանգերով` ստուգելով և համապատասխան գրանցում կատարելով դրա համար նախատեսված մատյանում:

11. Այն պաշտոնատար անձինք, որոնց իրավունք է վերապահված պատվիրելու կառավարական 3-րդ մասնաշենք մուտքի անցագրեր, իրավունք ունեն դրանք պատվիրելու միայն այն կառուցվածքային ստորաբաժանումների այցելուների համար, որտեղ նրանք աշխատում են:

12. Միանգամյա անցագիր ունեցող այցելուին ընդունող աշխատողն անցագրի հակառակ կողմում կատարում է այցելուի գնալու ժամանակի մասին նշում, այն վավերացնում իր ստորագրությամբ, կազմակերպում է այցելուի ուղեկցումը և նրան նախազգուշացնում կառավարական 3-րդ մասնաշենքից դուրս գալու ժամանակ անցագիրը գլխավոր մուտքի պահակետի ոստիկանին հանձնելու անհրաժեշտության մասին: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է նշված նշումը, ապա ոստիկանը պարտավոր է այցելուին հետ ուղարկել` համապատասխան նշումը կատարելու համար:

13. Տեղեկատվական կենտրոն-ընդունարանում հայտերի պատվիրումը դադարեցվում է ժամը 17:30-ից:

14. Կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմինների, ծառայության ղեկավարների, տեղակալների մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, նիստերին և այլ միջոցառումներին մասնակցելու համար հրավիրված անձանց ցուցակները` ստորագրված խորհրդակցությունը կազմակերպող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, համապատասխան աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր թույլտվությամբ տրվում են ոստիկանական գնդի համապատասխան ստորաբաժանման հրամանատարին, ոչ ուշ, քան նիստը, խորհրդակցությունը կամ միջոցառումն սկսվելուց երկու ժամ առաջ:

Կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված գործակալությունում, կազմակերպությունում կազմակերպվող խորհրդակցություններին, նիստերին և այլ միջոցառումներին մասնակցելու համար հրավիրված անձանց ցուցակները ստորագրվում են գործակալության, կազմակերպության ղեկավարների կամ նրանց բացակայության դեպքում փոխարինող անձանց կողմից և տրվում են ոստիկանական գնդի համապատասխան ստորաբաժանման հրամանատարին, ոչ ուշ, քան խորհրդակցությունը, նիստը կամ միջոցառումն սկսվելուց 2 ժամ առաջ:

15. Օտարերկրյա քաղաքացիներն ու պատվիրակությունները, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք կառավարական 3-րդ մասնաշենք մուտք են գործում մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմնի, ծառայության աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների գրավոր թույլտվությամբ` աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների ուղեկցությամբ, իսկ գործակալությունում, կազմակերպությունում` գործակալության, կազմակերպության ղեկավարի կամ նրա բացակայության դեպքում փոխարինող անձի հայտերով` աշխատողների ուղեկցությամբ:

Պահակետի ոստիկանը հայտի հակառակ կողմում կատարում է նշում կառավարական 3-րդ մասնաշենք այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի, մուտքի և ելքի ժամանակի մասին:

Որոշակի կոնկրետ ժամանակահատվածի ընթացքում կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմին, ծառայություն այցելող միջազգային կազմակերպությունների ծրագրերում ընդգրկված փորձագետները մասնաշենք են մուտք գործում համապատասխան աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ժամանակավոր անցագրերով:

16. Մուտքը կառավարական 3-րդ մասնաշենք իրականացվում է Արամի փողոցի գլխավոր մուտքով (N 1-ին մուտք): Վարդանանց փողոցի ծառայողական մուտքերով (NN 2-րդ և 3-րդ մուտքեր) կառավարական 3-րդ մուտքի և ելքի իրավունք ունեն մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմնի, ծառայության, գործակալության, կազմակերպության աշխատողները` ծառայողական վկայականներով:

Կառավարական 3-րդ մասնաշենք և տարածք անարգել ու ազատ մուտք են գործում`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալը, անդամները.

գ) Ամենայն հայոց կաթողիկոսը և նրան ուղեկցող անձինք.

դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը և խորհրդականները.

ե) Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները:

զ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, տեղակալները, Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության մարզպետները.

է) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, տեղակալները.

ը) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և պալատի նախագահները.

թ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը.

ժ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:

ժա) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների, ծառայությունների) ղեկավարները.

ժբ) Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը.

ժգ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները և ժամանակավոր հավատարմատարները:

17. Ծառայողական անհրաժեշտության դեպքում` կառավարական 3-րդ մասնաշենք աշխատողների մուտք ու ելքը թույլատրվում են նաև աշխատանքային օրվա ավարտից հետո, հանգստյան և տոնական օրերին` համապատասխան աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի հետ համաձայնեցված ցուցակների, իսկ գործակալության, կազմակերպության աշխատողների համար` գործակալության, կազմակերպության ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում փոխարինող անձի կողմից ստորագրված համապատասխան ցուցակների, որոնք նախօրյակին տրվում են ոստիկանական գնդի համապատասխան ստորաբաժանման հրամանատարին: Գլխավոր մուտքի պահակետի ոստիկանն առանձին մատյանում գրանցում է աշխատակազմերի բոլոր աշխատողների և այլ անձանց կառավարական 3-րդ մասնաշենք մուտք ու ելքը:

18. Ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը կառավարական 3-րդ մասնաշենք մտնելիս ու մասնաշենքից դուրս գալիս բաց վիճակում ներկայացվում են պահակետի ոստիկանին, իսկ միանգամյա անցագրերը` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին:

Միանգամյա անցագիր ունեցող այցելուների անձը հաստատող փաստաթղթերը մնում են պահակետի ոստիկանի մոտ և վերադարձվում այցելուին` Հայաստանի Հանրապետության կառավարական 3-րդ մասնաշենքից դուրս գալու ժամանակ:

19. Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`

անձնագիրը,

զինվորական գրքույկը,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը,

մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը.

բ) փախստականների համար`

փախստականի վկայականը,

փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար`

օտարերկրյա պետության անձնագիրը,

անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը,

Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

կացության քարտը:

20. Ընդմիջման ժամից 15 րոպե առաջ, ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտից 30 րոպե առաջ այցելուների մուտքը կառավարական 3-րդ մասնաշենք, որպես կանոն, դադարեցվում է:

21. Նորոգման աշխատանքներում ներգրավված բանվորները կառավարական 3-րդ մասնաշենք մտնում են ծառայողական մուտքով կազմակերպության տնօրենի կողմից ստորագրված ցուցակով` նրանց ազգանունների, անունների, հայրանունների, աշխատանքի կոնկրետ տեղի, ժամանակի ու ժամկետի նշումով` ներկայացնելով ծառայողական վկայական կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

22. Կառավարական 3-րդ մասնաշենքից նյութական միջոցները դուրս են բերվում սահմանված նմուշի անցագրերի հիման վրա` ստորագրված համապատասխան հանրապետական գործադիր մարմնի, ծառայության աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի, գործակալության, կազմակերպության ղեկավարի կողմից:

Կառավարական 3-րդ մասնաշենք մուտքի և ելքի անցագրերը վերադարձվում են պահակետի ոստիկանին: Պահակետի ոստիկանն անցագրի հակառակ կողմում կատարում է նշում աշխատողի` իր հետ նյութական արժեքներ դուրս բերելու ժամանակի մասին:

Հանրապետական գործադիր մարմինների, տեղեկատվական կենտրոն-ընդունարանի կողմից տրված անցագրերն աշխատանքային օրվա ավարտից հետո հանձնվում են տեղեկատվական կենտրոն-ընդունարան, որտեղ դրանք գրանցվում են հատուկ մատյանում կամ համակարգչում և արխիվացվում:

23. Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հանձնարարությամբ, խստացվում է անցագրային ռեժիմը: Խստացված անցագրային ռեժիմի իրականացման կարգն ապահովում է ոստիկանական գունդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ:

24. Արգելվում է կառավարական 3-րդ մասնաշենք հրազեն ներս բերելը: Արգելվում է նաև, առանց կազմակերպության տնօրենի հետ համաձայնեցնելու, կառավարական 3-րդ մասնաշենք այրվող և դյուրավառ նյութեր ներս բերելը:

25. Տեղեկատվական կենտրոն-ընդունարանը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմինների, ծառայության աշխատակազմերի ղեկավարներին ներկայացնում է այցելուների թվի մասին տվյալներ` նշելով նրանց այցելության օրը, այցելուների և անցաթուղթ պատվիրող պաշտոնատար անձանց ազգանունը, անունը:

26. Տեղեկատվական կենտրոն-ընդունարանի կողմից տրված օգտագործված միանգամյա անցագրերը և դրանց կռնակները, ինչպես նաև հանգստյան ու տոնական օրերին կառավարական 3-րդ մասնաշենք մուտք գործած անձանց գրանցման մատյանը պահվում են տեղեկատվական կենտրոն-ընդունարանում և դրանց հանձնումից ու նոր գրանցման մատյանի վարումից մեկ տարի հետո ոչնչացվում են ակտով` ոստիկանական գնդի և կառավարական 3-րդ մասնաշենքի հանրապետական գործադիր մարմինների, ծառայության աշխատակազմի ղեկավարների ներկայացուցիչների կողմից:

 

III. ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ

 

27. Աշխատանքային ժամերին ժամանակավորապես բացակայելիս և աշխատանքային օրվա ավարտին կառավարական 3-րդ մասնաշենքի աշխատողները պարտավոր են զննել իրենց աշխատասենյակը, անջատել էլեկտրական ջահերը և մյուս էլեկտրական սարքերը, փակել պատուհանները, կողպել դռները: Ազդանշանային համակարգով սարքավորված աշխատասենյակների ազդանշանային համակարգերն աշխատանքային օրվա ավարտից հետո սահմանված կարգով միացվում են:

28. Ծառայողական աշխատասենյակների բանալիները պահպանվում են` մեկական օրինակ տվյալ աշխատասենյակի աշխատողի, պարետի և մասնաշենքի պահպանության ծառայության վերակարգի հերթափոխի հենակետում:

Կառավարական 3-րդ մասնաշենքի տարածքի դարպասների բանալիները գտնվում են` մեկական օրինակ կառավարական 3-րդ մասնաշենքի պահպանության ծառայության պահակետի հերթապահ ոստիկանի, պարետի և մասնաշենքի պահպանության ծառայության վերակարգի հերթափոխի հենակետում:

29. Կառավարական 3-րդ մասնաշենքի սենյակների բանալիների կրկնօրինակները պահվում են պահպանության ծառայության հենակետում, մետաղյա պահարանում, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության կողմից կնքված ծրարներում և տրվում ու ընդունվում են հատուկ մատյաններում գրանցելուց հետո:

30. Պարետը ծառայողական աշխատասենյակի բանալիները, մինչև աշխատանքային օրվա սկիզբը, հանձնում է սենյակներին ամրագրված տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներին և մաքրման աշխատանքների ավարտից հետո ընդունում` գրանցում կատարելով մատյանում:

31. Բանալիների կրկնօրինակների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության կողմից:

32. Արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթարներ և այլն) ծառայողական աշխատասենյակները բացում են մասնաշենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության և կազմակերպության աշխատողները` դրա մասին անհապաղ հայտնելով կազմակերպության տնօրենին, կառավարական 3-րդ մասնաշենքի հանրապետական գործադիր մարմինների, ծառայության աշխատակազմերի ղեկավարներին կամ նրանց տեղակալներին, ինչպես նաև գործակալության, կազմակերպության ղեկավարներին, իսկ նրանց բացակայության դեպքում փոխարինող անձանց և քաղաքացիական պաշտպանության շտաբի հերթապահին:

Պահակետի ոստիկանն այդպիսի դեպքերում կանչում է վթարային ծառայությունների (հրշեջ, ջրմուղ-կոյուղու և այլն) աշխատողներին, զեկուցում գնդի հերթապահին և աջակցում կազմակերպության աշխատողներին` անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու համար:

 

 

pin
Կառավարության աշխատ. ղեկ.
01.10.2004
N 105-Ն
Հրաման