030.0372.080597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշանավորումն Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ, ականավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակի, որոշում եմ.
1. Ստեղծել հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով /կազմը կցվում է/:
2. Հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների ծրագիրը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 մայիսի 1997 թ.
ՆՀ-732
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ
Վազգեն Սարգսյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարար /նախագահ/
Վանո Սիրադեղյան - Երևանի քաղաքապետ
Արմեն Սմբատյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի,
երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների
ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Գուրգեն Դալիբալթայան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
խորհրդական, Հայաստանի Հանրապետության
գլխավոր ռազմական տեսուչ
Վյաչեսլավ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի
խորհրդական, Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի 10-րդ
վարչության պետի պաշտոնակատար
Լևոն Ստեփանյան - «Մարշալ Բաղրամյան» հիմնադրամի փոխնախագահ
Գեղամ Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության պատերազմի և
աշխատանքի վետերանների հանրապետական
խորհրդի նախագահ
Պերճ Բոշնաղյան - Հայաստանի Հանրապետության պատերազմի և
զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ
Հրանտ Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության պատերազմի և
զինված ուժերի վետերանների կոմիտեի
փոխնախագահ /քարտուղար/