Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՄԱՍՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎ ...

18.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.01.2005  -ից մինչեւ   18.01.2013  -ը:
 
(ուժը կորցրել է 03.12.12 թիվ 1024-Ն հրաման)

i

103.0130.200704

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         07           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304188

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

16 հուլիսի 2004 թվականի N 130-Ն

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 954-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել`

1. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը)` համաձայն հավելված 1-ի:

2. Հայաստանի Հանրապետությունում ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը)` համաձայն հավելված 2-ի:

Հավելված 1

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2004 թվականի հուլիսի 16-ի

N 130-Ն հրամանի

ՑԱՆԿ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԱՇԱՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ

ԲԱԺԻՆ 1. Հայ ժողովրդի պատմություն

i

1. Մեծ Հայքի նահանգները.

1) 18-ն են

2) 25-ն են

3) 15-ն են

2. Հին քարեդարյան բնակավայր, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության հետևյալ տարածքում.

1) Արայի լեռան

2) Արտին լեռան

3) Գութանասարի

3. Բրոնզեդարյան բնակավայր, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության հետևյալ տարածքում.

1) Լճաշենի

2) Արտին լեռան

3) Հատիսի

4. Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպայի հիմնադիր արքան է.

1) Արամեն

2) Իշպուինին

3) Սարդուրի Ա-ն

5. Էրեբունի-Երևանի հիմնադրման թվականն է.

1) Ք.ա. 782 թ.

2) Ք.ա. 612 թ.

3) Ք.ա. 774 թ.

6. Վանում Մենուա թագավորի անցկացրած և մինչև օրս գործող 72 կմ երկարությամբ ջրանցքն անվանում էին.

1) Շամիրամի ջուր

2) Ռուսայի ջրանցք

3) Սև ջուր

7. Վանի թագավորության գլխավոր աստվածն էր.

1) Թեյշեբան

2) Շիվինին

3) Խալդին

8. Հայոց առաջին թագավորը, որի մասին հաղորդում է Մովսես Խորենացին.

1) Պարույր

2) Արամ

3) Երվանդ

9. Վանի թագավորության ո՞ր քաղաքի հիմքի վրա է կառուցվել Երվանդունիների Արմավիր մայրաքաղաքը.

1) Ռուսախինիլի

2) Արգիշտիխինիլի

3) Մենուախինիլի

10. Երվանդունիների արքայատոհմի հիմնադիրն է.

1) Երվանդ Սակավակյացը

2) Շամը

3) Երվանդ III-ը

11. Երվանդունիների ժամանակ Ախուրյան և Արաքս գետերի խառնարանի մոտ կառուցված հեթանոսական քաղաք-սրբավայր.

1) Բագարան

2) Շիրակավան

3) Երվանդաշատ

12. Հունականության /հելլենիզմի/ դարաշրջանը սկսվում է.

1) Անտիոքոս III-ի արշավանքներով

2) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով

3) Կյուրոս Մեծի արշավանքներով

13. Ք.ա. II դարում հայաբնակ հողերը միավորող հայոց թագավոր.

1) Արտաշես Ա

2) Տիգրան Ա

3) Արտավազդ Բ

14. Հայաստանի մայրաքաղաք, որն անվանել են «Հայկական Կարթագեն».

1) Անի

2) Կարս

3) Արտաշատ

15. Հայաստանի մայրաքաղաք, որի կառուցման տեղն ընտրելու և հատակագիծը կազմելու գործում օգնել է կարթագենացի նշանավոր զորավար Հաննիբալը.

1) Տիգրանակերտ

2) Վան

3) Արտաշատ

16. Հայաստանի մայրաքաղաք, որը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում.

1) Դվին

2) Արմավիր

3) Արտաշատ

17. Հայկական աշխարհակալ պետության հիմնադիր թագավորն է /Ք.ա. 95-55 թթ./.

1) Տիգրան Բ-ն

2) Արտաշես Ա-ն

3) Արտավազդ Բ-ն

18. Հայոց արքա, որը պարթևներից յուրացրեց «Արքայից արքա» տիտղոսը.

1) Տիգրան Մեծ

2) Արտաշես Առաջին

3) Արտավազդ Առաջին

19. Արտաշեսյան ո՞ր թագավորը հրաժարվեց Կլեոպատրա թագուհուն մեծարանքի խոսքեր ասել և ըստ ժամանակակից հույն պատմիչի «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին».

1) Տիգրան I-ը

2) Արտավազդ II-ը

3) Արտաշես II-ը

20. Արշակունյաց թագավորության հիմնադիրն է.

1) Վաղարշ Ա-ն

2) Արտաշես Ա-ն

3) Տրդատ Ա-ն

21. Հայաստանի մայրաքաղաք, որը հայտնի էր «Նոր քաղաք» անունով.

1) Վաղարշապատ

2) Դվին

3) Արշակավան

22. Ո՞ր բնակավայրի հիմքի վրա է կառուցվել Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը.

1) Վարդգեսավանի

2) Սուրենավանի

3) Նորագյուղի

23. Արշակունիների Վաղարշապատ մայրաքաղաքի հիմնադիր արքան է.

1) Վաղարշ I-ը

2) Խոսրով I-ը

3) Վաղարշ II-ը

24. Արշակունիների Դվին մայրաքաղաքի հիմնադիր արքան է.

1) Արշակ II-ը

2) Խոսրով III Կոտակը

3) Պապը

25. Վաղ միջնադարյան Հայաստանում սպարապետության գործունեությունը տնօրինող նախարարական տոհմ.

1) Բագրատունի

2) Մամիկոնյան

3) Խոռխոռունի

26. Գառնիի հեթանոսական տաճարը կառուցող հայոց թագավորն է.

1) Տրդատ Ա-ն

2) Տրդատ Գ-ն

3) Խոսրով Գ-ն

27. Գառնիի հեթանոսական տաճարը նվիրված է.

1) Միհր աստծուն

2) Արամազդին

3) Տիրին

28. Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ արքային քանիցս այցելած հայ ազատագրական շարժման գործիչն է.

1) Մահտեսի Մուրադը

2) Խաչատուր Գաղատացին

3) Հովհաննես Թութունչին

29. Հայոց թագավոր, որը հայտնի է իր գրած ողբերգություններով.

1) Արտաշես Բ

2) Արտավազդ Բ

3) Տիգրան Դ

30. Հայոց թագավոր, որի օրոք քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն.

1) Խոսրով Գ Կոտակ

2) Տրդատ Գ

3) Արշակ Բ

31. Հայաստանի առաջին կաթողիկոսն է.

1) Գրիգոր Լուսավորիչը

2) Ներսես Մեծը

3) Հուսիկը

32. Մեսրոպ Մաշտոցը հայերեն գրերը ստեղծել է.

1) 401 թվականին

2) 405 թվականին

3) 410 թվականին

33. Հայաստանում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունվել է.

1) 301 թվականին

2) 303 թվականին

3) 313 թվականին

34. Արշակունի որ թագավորի օրոք է տնկվել Դվինից մինչև Գառնի ձգվող արհեստական անտառը.

1) Խոսրով I-ի

2) Խոսրով II-ի

3) Խոսրով III Կոտակի

35. Հայաստանում քրիստոնեության տարածումը նկարագրող 5-րդ դարի հայ պատմիչն է.

1) Մովսես Խորենացին

2) Ղազար Փարպեցին

3) Ագաթանգեղոսը

36. Հայոց սպարապետ, որը 371 թ. գերեց պարսից Շապուհ 2-րդ արքայի կանանոցը, իսկ հետագայում` մեծահոգաբար ազատ արձակեց.

1) Վաչե Մամիկոնյան

2) Մուշեղ Մամիկոնյան

3) Վարդան Մամիկոնյան

37. Գետ, որի ակունքների մոտ մկրտվեց հայոց թագավորական ընտանիքը.

1) Արաքս

2) Արածանի

3) Տիգրիս

38. Հռոմի և Իրանի միջև Հայաստանի առաջին բաժանման թվականն է.

1) 298 թ.

2) 387 թ.

3) 428 թ.

39. Վայր, ուր ամփոփված է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը.

1) Եղվարդ

2) Էջմիածին

3) Օշական

40. Արշակունիների հայոց թագավորության տիրապետության ժամանակաշրջանն է.

1) 54-363 թթ.

2) 66-428 թթ.

3) 352-598 թթ.

41. Հայոց թագավոր, որին բնութագրում են որպես հուժկու, օլիմպիական խաղերում հաղթողի փառքին արժանացած մարմնամարզիկի.

1) Արշակ III

2) Վարազդատ

3) Պապ

42. Հայոց ո՞ր թագավորի օրոք ստեղծվեց հայկական այբուբենը.

1) Վռամշապուհի

2) Արշակ II-ի

3) Խոսրով II-ի

43. Ո՞ր կաթողիկոսի օրոք ստեղծվեց հայոց այբուբենը.

1) Հուսիկի

2) Սահակ Պարթևի

3) Ներսես III Տայեցու

44. Քաղաք, որտեղ հայ նախարարները ժողով գումարեցին և մերժեցին պարսիկների դավանափոխության առաջարկը.

1) Դվին

2) Վաղարշապատ

3) Արտաշատ

45. Աստվածաշունչ մատյանի թարգմանությունը ղեկավարած և իրականացրած հայ բարձրաստիճան հոգևորական.

1) Հովհան Օձնեցի

2) Սահակ Պարթև

3) Զաքարիա Ձագեցի

46. V-VI դդ. հայ փիլիսոփա, որի հռչակը տարածված էր ոչ միայն հայ, այլև հույն և հռոմեացի փիլիսոփաների շրջանում.

1) Եզնիկ Կողբացի

2) Դավիթ Անհաղթ

3) Անանիա Շիրակացի

47. VII դ. հայ գիտնական, «Աշխարհացույց»-ի հեղինակ, որը մերժում էր կրոնավորների այն տեսակետը, թե Երկիրը տափակ է.

1) Դավիթ Անհաղթ

2) Անանիա Շիրակացի

3) Հովհան Մամիկոնյան

48. 618 թ. Հռիփսիմեի տաճարը կառուցած Հայոց կաթողիկոսն է.

1) Ներսես Մեծը

2) Կոմիտասը

3) Գևորգ Գառնեցին

49. Զվարթնոցի տաճարը կառուցած Հայոց կաթողիկոսն է.

1) Ներսես Գ Տայեցին

2) Հուսիկը

3) Զաքարիա Ձագեցին

50. Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել.

1) 451 թ. մայիսի 26-ին

2) 481 թ. մայիսի 26-ին

3) 464 թ. մայիսի 26-ին

51. Ո՞ր ճակատամարտում հետևյալ խոսքերը հայ նախարարների և զինվորների համար դարձան նշանաբան` «Չգիտակցված մահը` մահ է, գիտակցված մահը` անմահություն».

1) 451 թ. Ավարայրի

2) 481 թ. Ակոռի

3) 572 թ. Դվինի

52. Արշակունիների օրոք հայոց բանակի հանգստավայրն էր.

1) Բագրևանդի Անգղ ավանը

2) Այրարատի Ծաղկոտն գավառը

3) Նախիջևանի Գողթն գավառը

53. Արշակունիների օրոք հայոց արքաների ամառանոցն էր.

1) Գառնին

2) Ծաղկաձորը

3) Աղվերանը

54. Բագրատունյաց թագավորության հիմնադիրն էր.

1) Աշոտ Բագրատունին

2) Սմբատ Բագրատունին

3) Գագիկ Բագրատունին

55. Անին, որպես Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք հռչակվեց.

1) 885 թվականին

2) 961 թվականին

3) 1001 թվականին

56. Բագրատունիների ո՞ր թագավորն է ստացել Ողորմած մականունը.

1) Աշոտ I-ը

2) Աշոտ II-ը

3) Աշոտ III-ը

57. Բագրատունի ո՞ր թագավորի օրոք Կարսը դարձավ մայրաքաղաք.

1) Աբասի

2) Աշոտ Երկաթի

3) Սմբատ I-ի

58. Անիի մայր տաճարի և Գագկաշեն եկեղեցու ճարտարապետն է.

1) Տրդատը

2) Մոմիկը

3) Մանուելը

59. Բագրատունի ո՞ր թագուհու հովանավորությամբ է կառուցվել Անիի Մայր տաճարը /Կաթողիկե/.

1) Կատրանիդեի

2) Խոսրովանույշի

3) Սահականույշի

60. Անիի Մայր տաճարի /Կաթողիկե/ կառուցումն ավարտվել է.

1) 1001 թվականին

2) 1101 թվականին

3) 1201 թվականին

61. Ձորագետի հովտում Սանահինի և Հաղպատի վանքերի կառուցումը հովանավորող թագուհին` Աշոտ III Ողորմածի կինն էր.

1) Փառանձեմը

2) Սուրենդուխտը

3) Խոսրովանույշը

62. Հայաստանի, ո՞ր մայրաքաղաքն էր հայտնի «1000 ու մի եկեղեցիների» քաղաք անունով.

1) Դվինը

2) Անին

3) Կարսը

63. Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը վերանորոգած հայ ճարտարապետն էր.

1) Մոմիկը

2) Մանուելը

3) Տրդատը

64. Բյուզանդիայի կողմից Անիի գրավման թվականն է.

1) 1004 թ.

2) 1045 թ.

3) 1064 թ.

65. Ճակատամարտ Հայաստանում, ուր 1071 թ. բյուզանդական կայսրը գերի ընկավ սելջուկներին.

1) Կարսի

2) Բասենի

3) Մանազկերտի

66. Մեծ Հայքի ո՞ր նահանգում է գտնվում Տաթևի վանքը.

1) Սյունիքի

2) Արցախի

3) ՈՒտիքի

67. Թագավորական արքայատոհմ Կիլիկիայում.

1) Ռուբինյան

2) Խաղբակյան

3) Զաքարյան

68. Ծագումով վասպուրականցի հայ իշխան, որը մինչև Ռուբինյանների իշխանության ստեղծումը տիրեց Կիլիկիայի զգալի մասը.

1) Գող Վասիլ

2) Փիլարտոս Վարաժնունի

3) Սենեքերիմ Արծրունի

69. Նշանավոր հայ իրավագետ Կիլիկյան Հայաստանում, որը դատաստանագիրք է հեղինակել.

1) Մխիթար Գոշ

2) Սմբատ Գունդստաբլ

3) Վարդան Այգեկցի

70. Գերմանիայի թագավոր, խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավար, որը խեղդվեց Կիլիկիայի Սելևկիա գետում.

1) Ֆրիդրիխ Շիկամորուս

2) Ռիչարդ Առյուծասիրտ

3) Ֆիլիպ II Օգոստոս

71. Հայկական աշխարհակալ տերության ստեղծման և Տիգրանակերտի հիմնադրման ժամանակահատվածն է.

1) մ.թ.ա. 50-40 թթ.

2) մ.թ.ա. 80-70 թթ.

3) մ.թ.ա. 40-30 թթ.

72. Նշանավոր ճանապարհորդ, որը 1271 թ. Մոնղոլիա ուղևորվելիս անցավ Կիլիկիայով.

1) Մարկո Պոլո

2) ՈՒիլյամ Ռուբրուք

3) Ռույ Գոնսալես Կլավիխոյի

73. Հերոս հայուհի, որն իր սպարապետ ամուսնու` Լիպարիտի հետ զոհվեց Սիս մայրաքաղաքի համար մղվող մարտերում.

1) Մարիամ

2) Թամթա

3) Զարմանդուխտ

74. Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորն էր.

1) Կոստանդին V-ը

2) Լևոն VI-ը

3) Թորոս II-ը

75. Նշանավոր նավահանգիստ Կիլիկիայում.

1) Այաս

2) Սիս

3) Ադանա

76. Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադիրն էր.

1) Ռուբեն Ա-ն

2) Լևոն Ա-ն

3) Լևոն Բ-ն

77. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքն էր.

1) Դվինը

2) Սիսը

3) Վանը

78. Կիլիկիայում ապրած հայ նշանավոր մանրանկարիչ.

1) Թորոս Ռոսլին

2) Մարգարե

3) Մոմիկ

79. Կիլիկիայի հայկական թագավորության տիրապետության ժամանակաշրջանն է.

1) 1080-1453 թթ.

2) 1198-1375 թթ.

3) 1114-1555 թթ.

80. Հայերեն ամենամեծ ձեռագիրն է.

1) Մլքե թագուհու Ավետարանը

2) Մշո ճառընտիրը

3) Վեհամոր Ավետարանը

81. 10-րդ դարի Հայոց կաթողիկոս, որը նաև «Հայոց պատմություն» գրքի հեղինակ է.

1) Հովհաննես Դրասխանակերտցի

2) Մատթեոս ՈՒռհայեցի

3) Սամուել Անեցի

82. Եկեղեցի Վանա լճի Աղթամար կղզում.

1) Սուրբ Գրիգոր

2) Սուրբ Աստվածածին

3) Սուրբ Խաչ

83. Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական հաստատության` Գլաձորի համալսարանի հիմնադիրն է.

1) Գրիգոր Տաթևացին

2) Ներսես Մշեցին

3) Եսայի Նչեցին

84. Ե՞րբ Սբ. Էջմիածինը վերստին դարձավ կաթողիկոսական նստավայր.

1) 1441 թվականին

2) 1461 թվականին

3) 1481 թվականին

85. Թուրք-պարսկական պայմանագիր, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև.

1) 1555 թ. Ամասիայի

2) 1590 թ. Կ. Պոլսի

3) 1604 թ. Թավրիզի

86. Քաղաք Պարսկաստանում, որի մոտակայքում 1604 թ. հիմնադրվեց Նոր Ջուղայի հայկական գաղթօջախը.

1) Թավրիզ

2) Համադան

3) Սպահան

87. 1512 թ. Վենետիկում լույս տեսած հայերեն տպագիր առաջին գիրքն է.

1) «ՈՒրբաթագիրք»-ը

2) «Պարզատումար»-ը

3) «Աստվածաշունչ»-ը

88. Հայ տպագրության հիմնադիրն է.

1) Հակոբ Մեղապարտը

2) Աբգար Թոխատեցին

3) Մատթեոս Ծարեցին

89. Քաղաք, ուր Ոսկան Երևանցու կողմից Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվեց հայերեն.

1) Վենետիկ

2) Էջմիածին

3) Ամստերդամ

90. Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1771 թ. հայկական տպարանի հիմնադիրն էր.

1) Շահամիր Շահամիրյանը

2) Հովսեփ Էմինը

3) Սիմեոն Երևանցին

91. Գանձասարի Հայոց կաթողիկոս, որը մեծ դեր է խաղացել թուրք-պարսկական լծի դեմ մղված պայքարում 18-րդ դարի առաջին տասնամյակներում.

1) Սիմեոն Երևանցի

2) Եսայի Հասան Ջալալյան

3) Հակոբ Ջուղայեցի

92. Երևանի կոնյակի գործարանի հիմնադիրն է.

1) Շույսկին

2) Շուստովը

3) Թաիրովը

93. Երևանի Աբովյան փողոցի հին անվանումն է.

1) Աստաֆյան

2) Ալավերդյան

3) Մանթաշյան

94. Մոսկվայում Լազարյան ճեմարանի բացումը տեղի է ունեցել.

1) 1810 թվականին

2) 1815 թվականին

3) 1824 թվականին

95. Ո՞ր պայմանագրով Ղարաբաղը միացվեց Ռուսական կայսրությանը.

1) Գյուլիստանի 1813 թ.

2) Բուխարեստի 1812 թ.

3) Թուրքմենչայի 1828 թ.

96. 1827 թ. հոկտեմբերի 1-ի Երևանի բերդի գրավման համար «Կոմս Էրիվանսկի» պատվանունը ստացած ռուսական բանակի գեներալն էր.

1) Պասկևիչը

2) Մադաթովը

3) Լորիս-Մելիքովը

97. Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագիրը ստորագրվել է.

1) 1828 թ. փետրվարի 10-ին

2) 2856 թ. մարտի 24-ին

3) 1878 թ. փետրվարի 19-ին

98. Թուրքմենչայի պայմանագրի ստեղծմանը մասնակցած ռուս մեծ դրամատուրգ.

1) Յու. Լերմոնտով

2) Ալ. Գրիբոյեդով

3) Ա. Չեռնիշևսկի

99. Ո՞ր պայմանագրով միջազգայնացվեց Հայկական հարցը.

1) 1878 թ. Սան-Ստեֆանոյի

2) 1856 թ. Փարիզի

3) 1871 թ. Վերսալի

100. Հայ ազգային քաղաքական առաջին կուսակցությունն է.

1) Արմենականը

2) Հնչակյանը

3) Հայ հեղափոխական դաշնակցությունը

101. Կիլիկիայի, ո՞ր նավահանգիստն ուներ և ցամաքային, և ծովային բերդեր.

1) Այասը

2) Կոռիկոսը

3) Վահկան

102. Թեյշեբաինի (Կարմիր ցուլ) քաղաքը կառուցել է ՈՒրարտուի հզորության շրջանի վերջին թագավոր.

1) Ռուսա II-ը

2) Արամեն

3) Արգիշտի I-ը

103. Մեծ հումանիստ, նորվեգացի բևեռախույզ Նանսենի գիրքը` նվիրված հայ ժողովրդին.

1) «Խաբված ժողովուրդ»

2) «Մուսա լեռան քառասուն օրը»

3) «Մեծ ոճիր»

104. Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսական ճակատամարտերը տեղի են ունեցել.

1) 1917 թ. մայիսին

2) 1918 թ. մայիսին

3) 1920 թ. մայիսին

105. Ե՞րբ է տեղի ունեցել անկախ և միացյալ Հայաստանի հռչակումը.

1) 1917 թ. մայիսի 28-ին

2) 1919 թ. մայիսի 28-ին

3) 1920 թ. մայիսի 28-ին

106. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը.

1) 1917 թ. նոյեմբերի 7-ին

2) 1918 թ. մայիսի 28-ին

3) 1920 թ. նոյեմբերի 29-ին

107. Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետն է.

1) Համո Օհանջանյանը

2) Հովհաննես Քաջազնունին

3) Ավետիս Ահարոնյանը

108. Հայ մեծ զորավար, քաղաքական գործիչ, որը հայտնի է «Խուստուփի արծիվ» մականունով.

1) Գարեգին Նժդեհ

2) Անդրանիկ

3) Դրո

109. Ե՞րբ է տեղի ունեցել Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումը.

1) 1178 թվականին

2) 1188 թվականին

3) 1198 թվականին

110. Հայաստանի առաջին Հանրապետության զինանշանի հեղինակներն են.

1) Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը

2) Գևորգ Բաշինջաղյանը և Գրիգոր Քոչարը

3) Մարտիրոս Սարյանը և Թորոս Թորամանյանը

111. Հայաստանի պետական դրոշի գույներն են.

1) կարմիր, կանաչ, կապույտ

2) կարմիր, կապույտ, սպիտակ

3) կարմիր, կապույտ, նարնջագույն

112. Խաչքարերով հարուստ բնակավայր Հայաստանի Հանրապետությունում.

1) Նորադուզ

2) Վարդենիկ

3) Ծովագյուղ

113. Առաջին հայկական ամսագիրն է.

1) «Ազդարար»-ը

2) «Ազդասեր»-ը

3) «Ազատության ավետաբեր»-ը

114. (114-րդ կետն ուժը կորցրել է 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

115. Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիրն է.

1) Մխիթար Սեբաստացին

2) Մխիթար Հերացին

3) Մխիթար Գոշը

116. ՈՒրարտու պետությունը ասուրերեն արձանագրության մեջ անվանված է.

1) Նաիրի երկիր

2) Արմենիա

3) Հայասա

117. Խորհրդային Հայաստանի զինանշանի /գերբի/ հեղինակն է.

1) Ալեքսանդր Թամանյանը

2) Հակոբ Կոջոյանը

3) Մարտիրոս Սարյանը

118. Ո՞ր քաղաքի հայ վաճառականներն ադամանդակուռ գահ նվիրեցին Ալեքսեյ Միխայիլովիչ ցարին.

1) Ջուղայի

2) Աստրախանի

3) Ս. Պետերբուրգի

119. Երևանի Պետական համալսարանի բացումը տեղի է ունեցել.

1) 1919 թվականին

2) 1920 թվականին

3) 1921 թվականին

120. Պավլիկյան աղանդավորական շարժման դեմ պայքար մղած հայոց կաթողիկոս.

1) Հովսեփ Վայոցձորեցի

2) Հովհան Օձնեցի

3) Հովհաննես Բ

121. Երևանի Պետական կոնսերվատորիայի բացումը տեղի է ունեցել.

1) 1918 թվականին

2) 1923 թվականին

3) 1926 թվականին

122. Ե՞րբ է հիմնադրվել Հայաստանի կերպարվեստի թանգարանը (այժմ Ազգային պատկերասրահ).

1) 1935 թվականին

1) 1938 թվականին

1) 1946 թվականին

123. Օպերայի և բալետի պետական թատրոնի բացումը Երևանում տեղի է ունեցել.

1) 1928 թվականին

2) 1939 թվականին

3) 1948 թվականին

124. Հայազգի զինվորական, որը վրաց Թամարա թագուհու օրոք նշանակվեց վրացական զորքերի գլխավոր հրամանատար /ամիրսպասալար/.

1) Դավիթ Բեկ

2) Թաթուլ

3) Սարգիս Զաքարյան

125. Հայազգի ադմիրալ Հայրենական մեծ պատերազմում.

1) ՈՒշակով

2) Իսակով

3) Սերեբրյակով

126. Զրահատանկային զորքերի հայազգի գլխավոր մարշալ.

1) Համազասպ Բաբաջանյան

2) Արմենակ Ղազարյան

3) Սարգիս Մարտիրոսյան

127. Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ արքային քանիցս այցելած հայ ազատագրական շարժման գործիչ.

1) Մահտեսի Մուրադ

2) Խաչատուր Գաղատացի

3) Հովհաննես Թութունչի

128. Հայրենական մեծ պատերազմում քանի՞ հայ քաջորդիներ արժանացան հերոսի կոչման.

1) 107

2) 117

3) 120

129. Հայոց, ո՞ր քաղաքում Պարսից արքա Շահ Աբասին դիմավորեցին գորգապատ փողոցով.

1) Ագուլիս

2) Ջուղա

3) Գողթան

130. (130-րդ կետն ուժը կորցրել է 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

131. Հայազգի քանի՞ ծովակալ կար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին.

1) 11

2) 8

3) 5

132. Կիլիկյան, ո՞ր թագավորն է թաղված Փարիզում.

1) Օշին թագավորը

2) Հեթում թագավորը

3) Լևոն VI թագավորը

133. 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի նշանավոր զորավար, դիվանագետ և իրավագետ.

1) Սմբատ Գունդստաբլ

2) Հեթում

3) Թորոս 1-ին

134. Կիլիկիայի, ո՞ր քաղաքում բացվեց հայ իրականության մեջ կառավարման առաջին բարձրագույն դպրոցը.

1) Հռոմկլա

2) Սիս

3) Անարզաբա

135. Հայ մշակույթի «արծաթե դարի» ամենանշանավոր համալսարանն էր.

1) Նորավանքը

2) Գլաձորը

3) Խորանաշատը

136. Անհուշ բերդում իր մահկանացուն կնքած հայոց թագավոր.

1) Տիրան

2) Պապ

3) Արշակ 2-րդ

137. Այրարատի Կոգովիտ գավառում, Մասիսի ստորոտին կառուցվող մայրաքաղաք, որն ավերվեց հայ նախարարների կողմից.

1) Արշակավան

2) Զարեհավան

3) Արտաշատ

138. Վարդապետարան /բարձրագույն դպրոց/ Արցախում, 5-րդ դարում.

1) Գանձասար

2) Դադիվանք

3) Ամարաս

139. 4-րդ դարի հայոց թագուհի, որը կազմակերպեց Արտագերս ամրոցի պաշտպանությունը.

1) Օլիմպիա

2) Դշխուհի

3) Փառանձեմ

140. Արտաշեսյան արքա, որը նվաճեց Կիլիկիան.

1) Տիգրան 1-ին

2) Տիգրան 2-րդ

3) Տիգրան 3-րդ

141. Հայոց թագավոր, որը 922 թ. Արաբական խալիֆայության կողմից ճանաչվեց «Շահնշահ».

1) Աբաս

2) Սմբատ 1-ին

3) Աշոտ 2-րդ

142. Հայոց թագավոր, որին անվանում էին «Բարեպաշտ».

1) Տիգրան Մեծ

2) Արտաշես 1-ին

3) Արշակ 2-րդ

143. Տիգրան Մեծի դաշնակիցը, որի հետ դաշինքն ամրապնդվեց նրա դստեր հետ ամուսնությամբ.

1) Միհրդատ 6-րդ Եվպատոր

2) Սուլլա

3) Պոմպեոս

144. Ք.ա. V դ. հույն պատմիչ և զորավար, որի «Անաբասիս» աշխատությունում նշվում է Հայաստանում գարեջրի առկայության մասին.

1) Ստրաբոն

2) Քսենոֆոն

3) Հերոդոտոս

145. Ե՞րբ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը.

1) 1990 թ. օգոստոսի 2-ին

2) 1991 թ. սեպտեմբերի 2-ին

3) 1992 թ. հոկտեմբերի 2-ին

146. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը Գերագույն խորհրդի կողմից.

1) 1989 թ. օգոստոսի 23-ին

2) 1990 թ. մայիսի 28-ին

3) 1991 թ. սեպտեմբերի 23-ին

147. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթն ընդունվել է.

1) 1988 թ. մայիսի 25-ին

2) 1990 թ. օգոստոսի 23-ին

3) 1991 թ. հոկտեմբերի 17-ին

148. Ե՞րբ է անցկացվել Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն.

1) 1990 թ. հոկտեմբերի 21-ին

2) 1991 թ. սեպտեմբերի 21-ին

3) 1992 թ. նոյեմբերի 21-ին

149. Հայաստանի Հանրապետությունում ե՞րբ են անցկացվել առաջին նախագահական ընտրությունները.

1) 1990 թ. սեպտեմբերի 16-ին

2) 1991 թ. հոկտեմբերի 16-ին

3) 1992 թ. օգոստոսի 16-ին

150. Ե՞րբ է հիմնադրվել Հայաստանի գիտությունների ակադեմիան.

1) 1938 թ. հոկտեմբերին

2) 1943 թ. նոյեմբերին

3) 1945 թ. մայիսին

151. Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել.

1) 1986 թ. դեկտեմբերի 7-ին

2) 1987 թ. դեկտեմբերի 7-ին

3) 1988 թ. դեկտեմբերի 7-ին

152. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը հռչակելու մասին ընդունվել է.

1) 1988 թ. փետրվարի 1-ին

2) 1989 թ. դեկտեմբերի 1-ին

3) 1990 թ. մարտի 1-ին

153. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է.

1) 1993 թ. հունիսի 5-ին

2) 1995 թ. հուլիսի 5-ին

3) 1997 թ. օգոստոսի 5-ին

154. Հայաստանի Հանրապետության մարզերի թիվն է.

1) Ինը

2) Տասնմեկ

3) Տասներեք

155. Շուշին ազատագրվել է.

1) 1991 թ. մայիսի 28-ին

2) 1992 թ. մայիսի 9-ին

3) 1993 թ. մայիսի 25-ին

156. 1999 թվականից Ամենայն Հայոց կաթողիկոսն է.

1) Գարեգին II-ը

2) Վազգեն I-ը

3) Գարեգին I-ը

157. Հայաստանի Հանրապետության պետական հիմն է.

1) «Ազատ Հայաստան»-ը

2) «Մեր Հայաստան»-ը

3) «Մեր Հայրենիք»-ը

158. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև.

1) 1555 թվականին

2) 1556 թվականին

3) 1557 թվականին

159. Ե՞րբ է տեղի ունեցել Մխիթարյան միաբանության հիմնումը Վենետիկի Սբ. Ղազար կղզում.

1) 1717 թվականին

2) 1718 թվականին

3) 1719 թվականին

160. Ե՞րբ է տեղի ունեցել Հալիձորի հերոսական ճակատամարտը.

1) 1727 թվականին

2) 1728 թվականին

3) 1729 թվականին

Գրականության ցանկ`

Հայոց պատմություն, 5-րդ դասարան, խմբ. ակադեմիկոս Վ. Բարխուդարյան,

Երևան, 2000.

Հայոց պատմություն, 6-րդ դասարան, խմբ. ակադեմիկոս Վ. Բարխուդարյան,

Երևան, 2000.

Հայոց պատմություն, 7-րդ դասարան, խմբ. ակադեմիկոս Վ. Բարխուդարյան,

Երևան, 2000.

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, խմբ. ակադեմիկոս Վ. Բարխուդարյան,

Երևան, 2000.

Հայ ժողովրդի պատմություն, հատոր I, II, III, IV, V, VI, VII, VIII,

Երևան, 1971-1982 թթ.

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I-XII, Երևան, 1974-1988.

Հայկական հարց. Հանրագիտարան, Երևան, 1995 թ.

Թ. Հակոբյան, ՈՒրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան,

1960.

Կ. Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ

պատերազմին /1941-1945 թթ./, Երևան, 2002

(1-ին հավելվածի 1-ին բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 2. Հայաստանի աշխարհագրություն

i

1. Ի՞նչ է ազիմուտը.

1) երկրի որևէ կետի հեռավորությունը զրոյական միջօրեականից

2) այն անկյունն է, որը կազմում է տվյալ կետից դեպի հյուսիս և դեպի նպատակակետը տանող ուղղությունների միջև

3) երկրի որևէ կետի հեռավորությունը հասարակածից` արտահայտված %-ներով

2. Ինչպե՞ս կփոխվի մթնոլորտային ճնշումը, եթե ծովի մակարդակից բարձրանանք լեռներն ի վեր.

1) կնվազի

2) կաճի

3) կմնա նույնը

3. Ցիկլոնը դա.

1) բարձր ճնշման մարզ է

2) ցածր ճնշման մարզ է

3) ճնշման մարզ չէ

4. Մթնոլորտի ո՞ր շերտն է մտնում աշխարհագրական թաղանթի մեջ.

1) ներքնոլորտը

2) արտաքին ոլորտը

3) վերնոլորտը

5. Ներքնոլորտը տաքանում է երկրի մակերևույթից և յուրաքանչյուր մեկ կիլոմետր վեր բարձրանալիս ջերմությունը.

1) նվազում է 5-6 աստիճանով

2) աճում է 3 աստիճանով

3) չի փոփոխվում

6. Հարաբերական բարձրությունը ցույց է տալիս, թե`

1) երկրի մակերևույթի որևէ կետ որքանով է բարձր մեկ այլ կետից

2) որքան է երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը` հաշված ծովի մակարդակից

3) որքան է երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը` Բալթիկ ծովի մակարդակից

7. Ի՞նչ է անտիցիկլոնը.

1) մթնոլորտի բարձր ճնշման մարզ, որտեղ ճնշումը կենտրոնում բարձր է, ծայրամասերում` ցածր և քամիները կենտրոնից փչում են դեպի ծայրերը

2) մթնոլորտի ցածր ճնշման մարզ, որտեղ քամիները ծայրամասերից փչում են դեպի կենտրոն, առաջացնում են պտտական շարժում և բարձրանում դեպի վեր.

3) օդի շարժումը հորիզոնական ուղղությամբ` մթնոլորտի բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայրը

8. Երկրի մթնոլորտի գետնամերձ շերտում ջրային մանրագույն կաթիլների կուտակումը կոչվում է.

1) մառախուղ

2) ամպ

3) եղյամ

9. Ո՞ր տեսակի ամպերը տեղումներ չեն առաջացնում.

1) կույտավոր

2) շերտավոր

3) փետրավոր

10. Ի՞նչ է աշխարհագրական կոորդինատը.

1) երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունն է հասարակածից

2) երկրի մակերևույթի հեռավորությունն է սկզբնական միջօրեականից

3) երկրի մակերևույթի որևէ կետի աշխարհագրական լայնությունն ու երկայնությունն է

11. Ի՞նչ է միջօրեականը.

1) քարտեզի կամ գլոբուսի վրա երկրագնդի Հյուսիսային և Հարավային բևեռները միացնող, երկրի մակերևույթով անցնող երևակայական գիծն է

2) հասարակածին զուգահեռ, երկրագունդը գոտևորող գիծն է

3) երևակայական գիծ է, որի շուրջը պտտվում է Երկիրը և այն հատվում է Երկրի մակերևույթի հետ Հյուսիսային և Հարավային բևեռներում

12. Մթնոլորտի ստորին շերտը կոչվում է.

1) ստրատոսֆերա

2) տրոպոսֆերա

3) մեզոսֆերա

13. Օդի հորիզոնական շարժումը բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր կոչվում է.

1) քամի

2) ցիկլոն

3) ինվերսիա

14. Որո՞նք են աշխարհագրական թաղանթի ամբողջական բաղադրամասերը.

1) քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ, մթնոլորտ

2) մթնոլորտ, ջրոլորտ

3) մթնոլորտ, ջրոլորտ և կենսոլորտ

15. Երկրի վրա որտե՞ղ է սկսվում նոր օրը.

1) 180 աստիճան միջօրեականի վրա

2) 0-ական ժամային գոտուց

3) 90 աստիճան միջօրեականի վրա

16. Երկրի մակերևույթի ո՞ր մասն է կոչվում դաշտավայր.

1) ծովի մակերևույթից մինչև 200 մ բարձրություն ունեցող մասը

2) ծովի մակերևույթից 200 մ-ից բարձր բարձրություն ունեցող մասը

3) ծովի մակերևույթից 500 մ-ից բարձր բարձրություն ունեցող մասը

17. Գետահովտի ամենացածր մասը, որով հոսում է ջուրը կոչվում է.

1) հուն

2) գետաբերան

3) ակունք

18. Լեռնանցքը դա.

1) լեռնաշղթայի կատարների ամենացածր տեղամասն է, որով անցում է կատարվում մի լանջից մյուսը

2) լեռնաշղթայի և առանձին լեռների միջև գտնվող գոգավորությունն է

3) մեկ ուղղությամբ ձգվող լեռների շարքն է

19. Հուլիս ամսին երկիրը.

1) մոտ է արեգակին

2) հեռու է արեգակից

3) արեգակից ամենահեռու դիրքում է

20. Երկրի ընդհանուր զանգվածի ո՞ր մասն է կազմում մթնոլորտը.

1) մեկ միլիարդերորդ մասը

2) ուղիղ կեսը

3) մեկ հազարերորդ մասը

21. Սողանքը դա.

1) գրունտային ջրերի և գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ երևույթ է

2) ստորգետնյա ջրերի գործունեությանը բնորոշ երևույթ է

3) լեռնային ապարների քայքայման պրոցեսի արտահայտումն է

22. ՀՀ ամենահին բուսական թանգարանը` Խոսրովի անտառը տարածվում է.

1) Ազատ գետի ափին

2) Արփա գետի ափին

3) Վեդի գետի ափին

23. Ո՞ր քաղաքներն են մտնում ՀՀ Վայոց Ձորի մարզի կազմի մեջ.

1) Ախուրյան, Մարալիկ, Գյումրի

2) Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք

3) Արարատ, Մասիս, Արտաշատ

24. Վայոց Ձորի մարզը Գեղարքունիքի մարզի հետ միանում է.

1) Սուլեմայի լեռնանցքով

2) Զովաշենի լեռնանցքով

3) Որոտանի լեռնանցքով

25. Որքա՞ն է Ջերմուկի ջրվեժի բարձրությունը.

1) 105 մ

2) 70 մ

3) 58 մ

26. Ո՞ր գյուղի միջով է անցնում Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոխճուղին.

1) Ամաղու

2) Մալիշկա

3) Չիվա

27. Ամաղու գյուղի տարածքում է գտնվում.

1) Նորավանքը

2) Կարմրավանքը

3) Սպիտակավանքը

28. ՀՀ Լոռու մարզի բնակչությունը կազմում է մոտ.

1) 400 հազար մարդ

2) 600 հազար մարդ

3) 200 հազար մարդ

29. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը.

1) մերձարևադարձային

2) բարեխառն

3) արևադարձային

30. Փամբակ գետի ափին է գտնվում.

1) Սպիտակ քաղաքը

2) Արտաշատ քաղաքը

3) Ստեփանավան քաղաքը

31. ՀՀ Սյունիքի մարզի տարածքը զբաղեցնում է մոտ.

1) 4500 քառ. կմ

2) 4700 քառ. կմ

3) 5000 քառ. կմ

32. Հայաստանի մեծ գյուղերից մեկն է Տեղ գյուղը, որը գտնվում է.

1) Կոտայքի մարզում

2) Շիրակի մարզում

3) Սյունիքի մարզում

33. Նշված քաղաքներից ո՞րն է նախկինում անվանվել Ղարաքիլիսա.

1) Հրազդանը

2) Մարտունին

3) Վանաձորը

34. Ո՞ր գետն է հոսում Ջերմուկ քաղաքի միջով.

1) Արփա

2) Ախուրյան

3) Փամբակ

35. Սոտքի /Զոդի/ ոսկու հանքավայրը գտնվում է.

1) Սևանի լեռնաշղթայի հարավային լանջերին

2) Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին

3) Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին

36. Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում.

1) Շիրակի գոգավորությունը

2) Արարատյան գոգավորությունը

3) Լոռու գոգավորությունը

37. Որտե՞ղ է գտնվում Կեչառիսի վանական համալիրը.

1) Ծաղկաձոր քաղաքում

2) Օձուն գյուղում

3) Դիլիջան քաղաքում

38. Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք է ձգվում.

1) Փամբակի լեռնաշղթան

2) Արեգունու լեռնաշղթան

3) Սևանի լեռնաշղթան

39. Դիլիջանի ազգային պարկը տարածվում է.

1) Գետիկ և Աղստև գետերի ավազաններում

2) Ազատ և Վեդի գետերի ավազաններում

3) Որոտան գետի ավազանում

40. Որտե՞ղ է գտնվում շարժվող ավազների առավել հայտնի վայրը /Գոռավանի ավազուտները/.

1) Շիկահողի արգելոցում

2) Խոսրովի արգելոցում

3) Էրեբունու արգելոցում

41. Մինչև Հայաստանի խորհրդայնացումը քաղաքային կարգավիճակ ունեցել են.

1) 4 բնակավայր

2) 5 բնակավայր

3) 6 բնակավայր

42. Ո՞րն է բնակչությամբ ՀՀ չորրորդ քաղաքը.

1) Հրազդանը

2) Վաղարշապատը

3) Աբովյանը

43. Ո՞ր ժամային գոտում է գտնվում Հայաստանը.

1) 3-րդ

2) 2-րդ

3) 0-ական

44. Հայաստանի ո՞ր գետն է, որի վտակն իր երկարությամբ գերազանցում է նրան.

1) Արփա

2) Մեծամոր

3) Աղստև

45. Ըստ ծագման ի՞նչ խմբերի են բաժանվում լճային գոգավորությունները.

1) տեկտոնական, մնացորդային, խառնարանային, հնահունային, արգելափակման, սառցադաշտային

2) տեկտոնահրաբխային և հրաբխային

3) տեկտոնական և սողանցքային

46. Հայկական լեռնաշխարհում ո՞ր լիճն ունի տեկտոնական ծագում.

1) ՈՒրմիա

2) Սևանա

3) Վանա

47. Որքա՞ն է Մասիս լեռան բարձրությունը.

1) 5275 մ

2) 3925 մ

3) 5165 մ

48. Ո՞ր ավազանին է պատկանում Արաքս գետը.

1) Կասպից ծոցի

2) Սև ծովի

3) Կասպից ծովի

49. Ո՞րն է Հայկական Պար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը.

1) Մնձուրը

2) Սուկավետը

3) Պախրը

50. Զույգ Մասիսների միջև եղած թամբի վրա գտնվում է.

1) Սարդարի աղբյուրը

2) Սերոբի աղբյուրը

3) Գևորգի աղբյուրը

51. Հայկական լեռնաշխարհի ո՞ր լիճն է համարվում աշխարհի ամենաաղի լճերից մեկը, որտեղ ձկներ չեն ապրում.

1) ՈՒրմիա

2) Վանա

3) Փարվանա

52. Մասիսի լեռնազանգվածը զբաղեցնում է.

1) 1200 քառ. կմ մակերես

2) 1700 քառ. կմ մակերես

3) 2250 քառ. կմ մակերես

53. Սողանքային ծագման է.

1) Այղր լիճը

2) Պարզ լիճը

3) Քարի լիճը

54. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի և հարավ-արևմտյան Ասիայի ամենաբարձր լեռը.

1) Արագածը

2) Մասիսը

3) Սիսը

55. Ո՞ր կղզում է գտնվում «Րաֆֆու ժայռը», որտեղ մեծանուն գրողը գրել է իր նշանավոր «Ձայն տուր, ո՛վ ծովակ» բանաստեղծությունը.

1) Աղթամար

2) Լիմ

3) Կտուց

56. Ո՞ր ճարտարապետական համալիրն է գտնվում Պայտաթափ լեռան լանջին.

1) Մակարավանքը

2) Գնդեվանքը

3) Տաթևի վանքը

57. Վարչատարածքային քանի՞ միավորի է բաժանված Հայաստանի Հանրապետությունը.

1) 11

2) 10

3) 12

58. Որքա՞ն է Հայկական լեռնաշխարհի միջին բարձրությունը ծովի մակարդակից.

1) 1950 մ

2) 1800 մ

3) 1700 մ

59. Երևանը գտնվում է Արարատյան դաշտի.

1) հյուսիս-արևմտյան մասում

2) հյուսիս-արևելյան մասում

3) հարավ-արևելյան մասում

60. Ո՞ր լեռներով է շրջապատված Սևանա լիճը.

1) Գեղամա, Վարդենիսի, Սևանի և Արեգունու

2) Գեղամա, Փամբակի, Միափորի, Վարդենիսի

3) Սևանի, Գեղամա, Բազումի, Արեգունու

61. Թվարկված լեռներից ո՞րն է քառագագաթ.

1) Արագած

2) Արարատ

3) Արա

62. Որո՞նք են ՀՀ վարչատարածքային միավորները.

1) շրջանները

2) մարզերը

3) համայնքները

63. Արագածոտնի մարզը ՀՀ ո՞ր մարզերին է սահմանակից.

1) Արմավիր, Շիրակ, Լոռի, Կոտայք, Արարատ

2) Արարատ, Երևան, Լոռի, Գեղարքունիք

3) Արմավիր, Շիրակ, Կոտայք

64. ՀՀ ո՞ր մարզն է տարածքով ամենափոքրը.

1) Արմավիրի

2) Արարատի

3) Կոտայքի

65. ՀՀ ո՞ր մարզն է տարածքով ամենամեծը.

1) Սյունիքը

2) Լոռին

3) Գեղարքունիքը

66. Նշված ջրվեժներից ո՞րն է գտնվում Վայոց Ձորի մարզում.

1) Շաքիի

2) Ջերմուկի

3) Թռչկանի

67. ՀՀ ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է.

1) Շիրակը

2) Լոռին

3) Սյունիքը

68. Ըստ Աստվածաշնչի, Արաքսը անվանվել է.

1) Եփրատ

2) Գիհոն

3) Տիգրիս

69. Թերակղզի Սևանա լճի հյուսիս-արևելքում.

1) Նորադուզ

2) Սևան

3) Արտանիշ

70. Ջրամբար Շիրակի մարզում.

1) Ազատ

2) Մանթաշ

3) Շամբ

71. Կղզի Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում, որը լճի մակարդակի բարձրանալու հետևանքով մնացել է ջրի տակ.

1) Արծկե

2) Աղթամար

3) Լիմ

72. Քասախ գետի աջ վտակը, որի անունով կա նաև միջնադարյան ամրոց.

1) Գեղարուտ

2) Ամբերդ

3) Շահվերդ

73. Ո՞րն է ՀՀ-ի ամենահզոր ՋրԷԿ-ը.

1) Աթարբեկյանինը

2) Քանաքեռինը

3) Գյումուշինը

74. Լեռնաշղթա Տավուշի մարզում` Միափորի լեռնաշղթայի հյուսիսային ճյուղը.

1) Ոսկեպար

2) Տավուշ

3) Վիրահայոց

75. Գետ, որը հիշատակվում է Աստվածաշնչում և թափվում է Սև ծովը.

1) Ճորոխ

2) Տիգրիս

3) Ախուրյան

76. Ո՞րն է Սվազ քաղաքի նախկին անվանումը.

1) Սասուն

2) Սեբաստիա

3) Շիրակ

77. Ինչպե՞ս է կոչվում այժմ Կիլիկիայի տարածքը.

1) Ալեքսանդրետ

2) Դմոկոս

3) Բեյրութ

78. Քաղաք, որի հին անունը եղել է Վաղարշավան և որը գտնվում է Երասխ և Մուրց գետերի միախառնման տեղում.

1) Վան

2) Մուշ

3) Բասեն

79. Նախկին Ներքին Ախտայի անունն է.

1) Իջևան

2) Մարտունի

3) Հրազդան

80. Ո՞րն է Բայազետ քաղաքի նախկին անվանումը.

1) Իգդիր

2) Դարոինք

3) Դերջան

81. Հայաստանի ո՞ր մարզն է, որը չունի արտաքին սահմաններ.

1) Կոտայք

2) Վայոց Ձոր

3) Արմավիր

82. Հայաստանի ո՞ր գետն է, որը սնվում է հիմնականում ստորերկրյա ջրերով.

1) Դեբեդ

2) Որոտան

3) Մեծամոր

83. Ապարանի ջրամբարը կառուցված է.

1) Աղստև գետի վրա

2) Քասախ գետի վրա

3) Հրազդան գետի վրա

84. ՀՀ-ում Կուրի ավազանին պատկանող ամենախոշոր գետն է.

1) Աղստևը

2) Դեբեդը

3) Ախուրյանը

85. Նալբանդի ջրանցքը գտնվում է.

1) Արմավիրի մարզում

2) Տավուշի մարզում

3) Լոռու մարզում

86. Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է.

1) Կապուտջուղը

2) Հալաբը

3) Ծղուկը

87. Հալիձորի ամրոցը գտնվում է.

1) Վայոց Ձորում

2) Սյունիքում

3) Տավուշում

88. Սև լիճը գտնվում է.

1) Զանգեզուրի լեռնաշղթայի վրա

2) Գեղամա լեռնաշղթայի վրա

3) Սյունիքի լեռնաշղթայի վրա

89. ՀՀ ամենամեծ ջրամբարն է.

1) Սպանդարյանի

2) Արփի լճի

3) Ախուրյանի

90. Շիկահողը.

1) արգելոց է

2) արգելավայր է

3) ազգային պարկ է

91. ՀՀ-ում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը դիտվել է.

1) Ղազանչիում

2) Պաղակնում

3) Տաշիրում

92. Արաքսի աջակողմյան վտակներից է.

1) Արփան

2) Քասախը

3) Մակուն

93. Այս վանական համալիրներից ո՞րն է գտնվում Տավուշի մարզում.

1) Հաղպատ

2) Գոշավանք

3) Գանձասար

94. 1840 թ.-ի երկրաշարժի հետևանքով կործանվել է.

1) Անի քաղաքը

2) Ակոռի գյուղը

3) Մոզ ավանը

95. Հայկական Տավրոսը ձգվում է Հայկական լեռնաշխարհի.

1) արևելյան եզրով

2) հյուսիսային եզրով

3) հարավային եզրով

96. Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից է.

1) Թոնդրակը

2) Սիփանը

3) Արագածը

97. Շաքիի ջրվեժը գտնվում է.

1) Գորիսի մոտ

2) Սիսիանի մոտ

3) Կապանի մոտ

98. Սատանի կամրջի շրջակայքում է գտնվում.

1) Տաթևի հանքային աղբյուրները

2) Ջերմուկի հանքային աղբյուրները

3) Հանքավանի հանքային աղբյուրները

99. Մեծ Հայքի ո՞ր նահանգի մեջ է մտել ներկայիս Վայոց Ձորի մարզը.

1) Փայտակարան

2) Այրարատ

3) Սյունիք

100. Նշված քաղաքներից ո՞րը հիմնեցին Ռուսաստան գաղթած հայերը.

1) Դոնի Ռոստովը

2) Պյատիգորսկը

3) Կրասնոդարը

101. Հայկական լեռնաշխարհի ո՞ր լեռն է այժմ կոչվում Բինգյոլ.

1) Գեղամա

2) Ծաղկանց

3) Բյուրակնի

102. Ո՞ր մարզում է գտնվում Մարալիկ քաղաքը.

1) Արագածոտնի

2) Շիրակի

3) Արմավիրի

103. ՀՀ մարզերից ո՞րն ունի Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանը.

1) Տավուշը

2) Սյունիքը

3) Գեղարքունիքը

104. Ո՞ր մարզով է հոսում Որոտան գետը.

1) Տավուշի

2) Վայոց Ձորի

3) Սյունիքի

105. Ո՞ր մարզում է գտնվում Հաղարծինի վանական համալիրը.

1) Լոռու

2) Շիրակի

3) Տավուշի

106. Գետ Հայկական լեռնաշխարհում` Արածանիի աջ վտակը, որը գտնվում է Ալաշկերտի դաշտում.

1) Արփա

2) Իրիս

3) Բագրևանդ

107. Գետ Սևանա լճի ավազանում, որը սկիզբ է առնում Գեղամա լեռների արևելյան լանջերից.

1) Բախտակ

2) Մասրիկ

3) Հրազդան

108. Լիճ Կարսի շրջանում.

1) Վան

2) Չլդր

3) Կապուտան

109. Քաղաք Փամբակ գետի և նրա վտակ Ջրաշենի ափերին, որը նախկինում կոչվել է Համամլու.

1) Սպիտակ

2) Ստեփանավան

3) Տաշիր

110. Վանք Վայոց Ձորի մարզում, Վերնաշեն գյուղի մոտ.

1) Նորավանք

2) Գնդեվանք

3) Սպիտակավոր

111. Լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայում.

1) Արայի

2) Սպիտակասար

3) Թեղենիս

112. Միջլեռնային գոգավորություն, որը գտնվում է արևմտյան Եփրատի վերին հոսանքում.

1) Մշո

2) Կարնո

3) Բասենի

113. Հանգած հրաբուխ Վայոց Ձորի մարզում.

1) Գնդասար

2) Թոնդրակ

3) Նեմրութ

114. Նոր Բայազետ քաղաքի ժամանակակից անվանումը.

1) Գավառ

2) Սևան

3) Մարտունի

115. Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է.

1) Հալաբը

2) Թեղենիսը

3) Ծղուկը

116. Սևանի արևելյան մասով ձգվում է.

1) Գեղամա լեռնաշղթան

2) Սևանի լեռնաշղթան

3) Արևելյան Սևանի լեռնաշղթան

117. Մեղրաձորը հայտնի է.

1) ոսկու հանքերով

2) պղնձի հանքերով

3) ֆրոմիտի հանքերով

118. Ջերմուկ քաղաքի մոտ է գտնվում.

1) Ջողասի ջրամբարը

2) Տոլորսի ջրամբարը

3) Կեչուտի ջրամբարը

119. Արփա-Սևան ջրատարը կտրում է.

1) Վարդենիսի լեռնաշղթան

2) ՈՒրծի լեռնաշղթան

3) Միափորի լեռնաշղթան

120. ՀՀ վարչատարածքային բաժանման համակարգը.

1) երկաստիճան է

2) եռաստիճան է

3) քառաստիճան է

121. ՀՀ գետերը պատկանում են.

1) Կուրի և Եփրատի ավազաններին

2) Կուրի և Արաքսի ավազաններին

3) Արաքսի և Եփրատի ավազաններին

122. Արզնի-Շամիրամը.

1) սարավանդ է

2) ջրանցք է

3) լեռնանցք է

123. ՀՀ-ում անտառները ամենամեծ տարածքն են գրավում.

1) Սյունիքի մարզում

2) Տավուշի մարզում

3) Լոռու մարզում

124. Ո՞ր մարզում է գտնվում Օձուն գյուղը.

1) Լոռու

2) Տավուշի

3) Շիրակի

125. Նշված գետերից ո՞րն է թափվում Սև ծով.

1) Արածանին

2) Տիգրիսը

3) Ճորոխը

126. Նշված կղզիներից ո՞րը չի գտնվում Վանա լճում.

1) Լիմ

2) Արտեր

3) Տոսպ

127. Արածանին սկիզբ է առնում.

1) Ծաղկավետ լեռնազանգվածից

2) Ծաղկանց լեռներից

3) Բյուրակնի լեռնազանգվածից

128. ՀՀ հրաբխային ծագման լճերից է.

1) Քարի լիճը

2) Ակնա լիճը

3) Այղր լիճը

129. Արագածի մերձգագաթային սարավանդի վրա է գտնվում.

1) Ակնա լիճը

2) Քարի լիճը

3) Պարզ լիճը

130. ՀՀ ամենաերկար գետն է.

1) Որոտանը

2) Հրազդանը

3) Ախուրյանը

131. Նշված քաղաքներից ո՞րն է գտնվում Լոռու մարզում.

1) Շամլուղը

2) Նոյեմբերյանը

3) Ճամբարակը

132. Սևանա լիճ են թափվում.

1) 25 գետ ու գետակ

2) 28 գետ ու գետակ

3) 31 գետ ու գետակ

133. Կեչուտի ջրամբարը գտնվում է.

1) Ազատ գետի վրա

2) Որոտան գետի վրա

3) Արփա գետի վրա

134. ՀՀ ամենահարավային քաղաքն է.

1) Մեղրին

2) Ագարակը

3) Քաջարանը

135. Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է.

1) Կապուտջուղը

2) Ծղուկը

3) Աժդահակը

136. Իջևան գյուղի նախկին անվանումն էր.

1) Քարվանսարա

2) Էլար

3) Դարաչիչակ

137. Որքա՞ն է Սևան-Հրազդան կասկադի ՋրԷԿ-երի քանակը.

1) 6

2) 8

3) 9

138. Կոտայքի մարզում է գտնվում.

1) Գառնին

2) Մարմաշենը

3) Օձունը

139. Դեբեդ գետը կազմավորվում է.

1) Աղստևի և Փամբակի միախառնումից

2) Աղստևի և Ձորագետի միախառնումից

3) Փամբակի և Ձորագետի միախառնումից

140. Սյունիքի լեռները կազմված են.

1) ծալքավոր ապարներից

2) ծալքաբեկորավոր ապարներից

3) հրաբխային ապարներից

141. Ո՞ր տաճարն է ժայռափոր.

1) Գառնիի

2) Նորավանքի

3) Գեղարդի

142. Ինչպե՞ս է կոչվում Արագածի լանջերին գտնվող լիճը.

1) Քարե լիճ

2) Ավազի լիճ

3) Կավճի լիճ

143. Ո՞ր լեռան լանջին է գտնվում Ծաղկաձոր քաղաքը.

1) Արագած

2) Թեղենիս

3) Կապուտջուղ

144. Ո՞ր գետի հովտում է գտնվում Տաթևի վանական համալիրը.

1) Հրազդան

2) Արաքս

3) Որոտան

145. Ինչպե՞ս է կոչվում Սևանա լճին ջուր տվող ջրատարը.

1) Քասախ-Սևան

2) Արաքս-Սևան

3) Արփա-Սևան

146. Հայաստանում ո՞ր գոտին է, որտեղ կլիմայական եղանակները համընկնում են օրացուցային եղանակների հետ.

1) չափավոր ցամաքային

2) չոր մերձարևադարձային

3) չոր ցամաքային

147. Գեղարքունիքի մարզի ո՞ր մասն է ծածկված ջրով.

1) 1/2

2) 1/4

3) 1/3

148. Սևանա լճի հայելու մակերևույթը.

1) 1256 քառ. կմ է

2) 1152 քառ. կմ է

3) 1344 քառ. կմ է

149. ՀՀ ո՞ր գյուղն է բնակչության թվով ամենամեծը.

1) Վարդենիկը

2) ՈՒջանը

3) Օձունը

150. Հայաստանում տուֆի հիմնական հանքավայրերը գտնվում են.

1) Արագած լեռան լանջերին

2) Արայի լեռան լանջերին

3) Փամբակ լեռան լանջերին

151. «Ճոճվող գավազանը» գտնվում է.

1) Շիրակի մարզում, «Հառիճավանք»-ի համալիրի մոտ

2) Վայոց Ձորի մարզում, «Նորավանք»-ի համալիրի մոտ

3) Սյունիքի մարզում, «Տաթև»-ի համալիրի մոտ

152. Լիճ, որը գտնվում է Հայկական Պար լեռնաշղթայում և որը հայտնի է իր Կարմրախայտ ձկով.

1) Գայլատու լիճը

2) ՈՒրմիա լիճը

3) Վանա լիճը

153. (153-րդ կետն ուժը կորցրել է 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

154. Հայաստանում որտե՞ղ է պահպանվել սոսու մնացուկային արգելոցային պուրակը.

1) Շիկահողի արգելոցի տարածքում

2) Խոսրովի անտառի տարածքում

3) Դիլիջանի ազգային պարկի տարածքում

155. Գորիս քաղաքը տարածվում է.

1) Քարահունջ գետի հովտում

2) Գորիս գետի հովտում

3) Որոտան գետի հովտում

156. Որպես քաղցրահամ ջրի բնական ջրամբար հատուկ տեղ է գրավում բարձրադիր.

1) Սևանա լիճը

2) Վանա լիճը

3) ՈՒրմիա լիճը

157. Հայաստանում ամենաշատ քաղաքային բնակավայրեր կենտրոնացված են.

1) Սյունիքի մարզում

2) Լոռու մարզում

3) Կոտայքի մարզում

158. Ո՞ր գետն է հոսում Կապան քաղաքի միջով.

1) Որոտանը

2) Ծավ

3) Ողջին

159. Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան նախալեռնային լանջերին է գտնվում.

1) Արարատի մարզը

2) Գեղարքունիքի մարզը

3) Լոռու մարզը

160. Բարգուշարի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է.

1) Խոսրովը

2) Բաղացը

3) Արամազը

Գրականության ցանկ`

Հայկական սովետական հանրագիտարան

Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն

Աշխարհագրության դասագրքեր

(1-ին հավելվածի 2-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 3. Հայ ճարտարապետության պատմություն

1. Նշվածներից ո՞վ հայտնի չէ որպես հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող.

1) Յակոբսոնը

2) Տոկարսկին

3) Նիկոլաևը

2. Նշվածներից ո՞վ հայտնի չէ որպես հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող.

1) Մառը

2) Թորամանյանը

3) Տաճատունին

3. Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ճարտարապետն է.

1) Մանուելը

2) Մեհրաբը /Մխիթարը/

3) Մակարը /Մովսեսը/

4. Աշտարակի Սբ. Մարինե /Մարիամ/ եկեղեցին կառուցվել է.

1) 1081 թվականին

2) 1281 թվականին

3) 1481 թվականին

5. Վաղարշապատի Սբ. Հռիփսիմեի տաճարը կառուցվել է.

1) 618 թվականին

2) 818 թվականին

3) 1018 թվականին

6. Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի հեղինակն է ճարտարապետ.

1) Տիգրանյանը

2) Իսաբեկյանը

3) Թամանյանը

7. Երևանի գլխավոր հատակագծի հեղինակն է.

1) Հալաբյանը

2) Մազմանյանը

3) Թամանյանը

8. Մատենադարանի շենքի հեղինակն է ճարտարապետ.

1) Հ. Մարգարյանը

2) Զ. Բախշինյանը

3) Մ. Գրիգորյանը

9. Ազգային ժողովի շենքի ճարտարապետն է.

1) Ս. Քյուրքչյանը

2) Մ. Գրիգորյանը

3) Գ. Քոչարը

10. 13-րդ դարի հայ ճարտարապետական համալիր Մշկավանքը գտնվում է.

1) Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ

2) Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ

3) ԼՂՀ-ում

11. Գեղարդավանք վանական համալիրը հայտնի է նաև որպես.

1) Խուճապի վանք

2) Խորանաշարի վանական համալիր

3) Այրիվանք

12. Քրիստոնեական եկեղեցիներում կենտրոնական աբսիդը կոչվում է.

1) ավագ խորան

2) գլխավոր խորան

3) մեծ խորան

13. Սևանի Առաքելոց եկեղեցու փայտե դռան /1486թ./ փորագրիչ-քանդակագործն է.

1) Աբրահամ Սևանեցին

2) Քիրամ կազմողը

3) Պողոս վարպետը

14. Գոշավանքը կամ Նոր Գետիկ վանքը իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է Մխիթար Գոշը.

1) 1188 թվականին

2) 1288 թվականին

3) 1388 թվականին

15. Գոշավանքի շինությունների մեծ մասը` ըստ արձանագրությունների և Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է «Հյուսն» մականունով.

1) Մխիթար վարպետը

2) Վեցիկը

3) Մոմիկը

16. Գոշավանքի նշանավոր «Ասեղնագործ» խաչքարերի հեղինակն է.

1) Պողոս վարպետը

2) Գրիգորիկը

3) Քիրամ կազմողը

17. Իր չափերով ամենամեծ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին կառուցվել է.

1) Արուճում

2) Բագավանում

3) Բագարանում

18. Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է.

1) 31-33 թթ.

2) 301-303 թթ.

3) VII դարում

19. Էջմիածնի Մայր տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը սկսել է Փիլիպոս կաթողիկոսը, ավարտել է Հակոբ Ջուղայեցին, կառուցողներն էին Սահակ Հիզանեցին և ուստա Մովսեսը: Ծախսերը կատարել է կոստանդնուպոլսեցի մեծահարուստ Անտոն Չելեպին: Նշել կառուցման թվականը.

1) 1554-1558 թթ.

2) 1654-1658 թթ.

3) 1754-1758 թթ.

20. Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան նկարազարդման աշխատանքները /1664 թ./ ղեկավարել է.

1) Ստեփանոս Լեհացին

2) Նաղաշ Հովնաթանը

3) Հակոբ Հովնաթանյանը

21. 1956 թ. Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները վերանորոգվել են, ղեկավարությամբ.

1) Լ. Դուռնովայի

2) Գ. Շլդյանի

3) Հ. Մամյանի

22. Էջմիածնի Մայր տաճարի դռների փայտի փորագրությունները կատարված են Թիֆլիսում.

1) 1788 թվականին

2) 1888 թվականին

3) 1988 թվականին

23. Հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է.

1) Լինչը

2) Թամանյանը

3) Թորամանյանը

24. Ալ. Թամանյանի ո՞ր կառույցի մանրակերտն է 1937 թ. Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում շահել Մեծ ոսկե մեդալ /Grand Prix/.

1) Կառավարական տան

2) Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի

3) Աստղադիտարանի

25. 20-րդ դ. հայկական ճարտարապետության հիմնադիրն է.

1) Թորամանյանը

2) Թամանյանը

3) Բունիաթյանը

26. Բնության տարերքը սանձահարելու համար կառուցված խաչքարերը կոչվում են.

1) «Ցասման» խաչքար

2) «Հնազանդության» խաչքար

3) «Կրակաշեկ» խաչքար

27. Պատկերաքանդակներով հարուստ խաչքարերը կոչվում են.

1) «Ամենափրկիչ»

2) «Թևավոր»

3) «Հավատի»

28. Եկեղեցու ավագ սեղանը կամ ավագ խորանը ընդգրկում է կառույցի.

1) արևելյան աբսիդը

2) արևմտյան աբսիդը

3) հարավային աբսիդը

29. 1211 թ.-ին Վանական վարդապետը հիմնադրել է.

1) Խոր Վիրապի վանքը

2) Խորանաշատ վանքը

3) Խուճապի վանքը

30. Վեցիկ քարգործ-ճարտարապետը շինարարական գործունեություն է իրականացրել.

1) Կեչառիսի վանքում

2) Գոշավանքում

3) Գեղարդավանքում

31. Վեցիկ քարգործ-ճարտարապետի մահարձան-խաչքարը /13-րդ դ./ նրա ճարտարապետ եղբայրները կանգնեցրել են.

1) Կեչառիսի վանքում

2) Աղջոց վանքում

3) Հավուց թառ վանքում

32. Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին է գտնվում 6.8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձանը /1195 թ./, որը նվիրված է.

1) Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն

2) Կուաշ քաղաքի հիմնադրման 800-ամյակին

3) Խաչակրաց առաջին արշավանքի 100-ամյակին

33. Հաղարծինի սեղանատունը ինժեներական լուծումով և գեղարվեստական արտահայտչականությամբ հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է, որը 1248 թ. կառուցել է ճարտարապետ.

1) Մինասը

2) Սիրանեսը

3) Փոկասը

34. Հաղարծին և Հաղպատ վանական համալիրները կառուցվել են.

1) 5-7-րդ դդ.

2) 7-10-րդ դդ.

3) 10-13-րդ դդ.

35. Հաղպատի վանքի Սբ. Նշան եկեղեցին իր որդիների արևշատության համար կառուցել է.

1) Մարիամ իշխանուհին

2) Խոսրովանույշ թագուհին

3) Իշխանուհի Շուշանը

36. Հաղպատի վանքի միաբանության պաշտպանության համար Իվանե Զաքարյանի հրամանով վանքի մոտակայքում 1223 թ. կառուցվում է.

1) Կայծուն ամրոցը

2) Կայան ամրոցը

3) Զաքարի ամրոցը

37. Միջնադարի հայ մեծ ճարտարապետ Տրդատի կառույցներից է Անի Մայր տաճարը, Գագկաշենը, Արգինայի եկեղեցին, ինչպես նաև.

1) Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին

2) Հաղպատի Սբ. Նշան եկեղեցին

3) Հովհանավանքը

38. Ըստ օտար պատմիչների, ո՞ր զորավարն է ընտրել Արտաշատ մայրաքաղաքի տեղը և խորհուրդներով օգնել Արտաշես Ա-ին կառուցելու քաղաքը.

1) Հաննիբալը

2) Պոմպեոսը

3) Կրասսոսը

39. Հռիփսիմեի տաճարը /Սբ. Հռիփսիմե եկեղեցի/ 618 թ. հիմնադրել է.

1) Կոմիտաս Ա Աղձեցի կաթողիկոսը

2) Եզր կաթողիկոսը

3) Սահակ Պարթևը

40. Նորավանքի գլխավոր Սբ. Կարապետ եկեղեցին 1216-23 թթ. կառուցել է

1) Լիպարիտ Օրբելյանը

2) Բուրթել իշխանը

3) Փոկաս վարդապետը

41. Հայկական ճարտարապետության նշանավոր համալիր Նորավանքը 12-14-րդ դդ. եղել է.

1) Սյունիքի հոգևոր կենտրոն

2) Պռոշյան իշխանական տոհմի ամառանոց

3) Անառիկ դղյակ-ամրոց

42. Միջնադարյան Հայաստանի հանճարեղ նկարիչ-քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի հիշատակին խաչքար է կանգնեցվել.

1) Անիում

2) Վաղարշապատում

3) Նորավանքում

43. Որոտնավանքի առաջին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է.

1) Շուշան թագուհին

2) Շահանդուխտ թագուհին

3) Սոփի իշխանուհին

44. Միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կամուրջը համարվել է.

1) Աշտարակի կամուրջը

2) Ջրափի կամուրջը

3) Ագարակաձորի կամուրջը

45. Վանենի թագուհին ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու` Աբաս Բագրատունու, 12-րդ դարի վերջին կառուցում է.

1) Սանահինի զանգակատունը

2) Սանահինի կամուրջը

3) Սանահինի աղբյուր-հուշարձանը

46. 641-661 թթ. Ներսես Գ կաթողիկոսի կամքով Տիր աստծո մեհյանի տեղում կառուցվեց.

1) Երերույքի տաճարը

2) Կարմրավոր եկեղեցին

3) Զվարթնոցի տաճարը

47. Նշվածներից ո՞րը չի պատկանում էնեոլիթյան և վաղ բրոնզեդարյան բնակատեղիների թվին.

1) Շենգավիթը /Երևան/

2) Հոռոմը /Շիրակի մարզ/

3) Գառնին /Կոտայքի մարզ/

48. Նշվածներից ո՞րը չի պատկանում հնագույն` էնեոլիթյան և վաղ բրոնզեդարյան բնակատեղիների թվին.

1) Լճաշենը /Գեղարքունիքի մարզ/

2) Ծաղկահովիտը /Արագածոտնի մարզ/

3) Խոր Վիրապը /Արարատի մարզ/

49. ՈՒրարտական թագավորության /Վանի թագավորություն/ մայրաքաղաքն էր.

1) Էրեբունին

2) Թեյշեբայինին

3) Տուշպան

50. Նշվածներից ո՞րը ուրարտական քաղաք չէ.

1) Էրեբունին

2) Թեյշեբայինին

3) Նակշիխինիլին

51. Նշվածներից ո՞րը ուրարտական ամրոց չէ.

1) Արագածը /Արմավիրի մարզ/

2) Ծովինարը /Գեղարքունիքի մարզ/

3) Կայան /Տավուշի մարզ/

52. Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի ճարտարապետ-հեղինակն է.

1) Ջ. Թորոսյանը

2) Զ. Բախշինյանը

3) Ս. Քյուրքչյանը

53. Արմավիր մայրաքաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 3-րդ դարում.

1) Երվանդունի թագավորների կողմից

2) Արտաշեսյան դինաստիայի կողմից

3) Վանի թագավորության կողմից

54. Իր հուսալի պաշտպանության համար ո՞ր քաղաքն է Պլուտարքոսը անվանել «Հայաստանի Կարթագեն».

1) Արմավիրը

2) Արտաշատը

3) Վաղարշապատը

55. Տիգրանակերտ մայրաքաղաքը հիմնադրել է Տիգրան Բ-ն.

1) մ.թ.ա. 97 թվականին

2) մ.թ.ա. 77 թվականին

3) մ.թ.ա. 47 թվականին

56. Տիգրանակերտի հիմնադրումը պայմանավորված էր.

1) առավել բարերար բնակլիմայական պայմանների առկայությամբ

2) Տիգրան Բ-ի կողմից ստեղծված լայնածավալ տերության կենտրոնում մայրաքաղաք ունենալու անհրաժեշտությամբ

3) առևտրական ճանապարհների հանգույցում գտնվելու համար

57. Անտիկ Հայաստանի վերջին մայրաքաղաքը /117-140 թթ./ կազմավորվել է ավելի հին /մ.թ.ա. 3-2-րդ դդ./` Վարդգեսավան բնակավայրի տեղում և կոչվել է.

1) Տիգրանակերտ

2) Վաղարշապատ

3) Աշտիշատ

58. Հայկական ճարտարապետության պատմության մեջ 4-7 դդ. ընդունված է անվանել.

1) անտիկ շրջան

2) վաղ միջնադարյան շրջան

3) զարգացած միջնադարյան շրջան

59. Հայկական ճարտարապետության պատմության մեջ 9-11, 12-14 դարերը ընդունված է անվանել.

1) վաղ միջնադարյան շրջան

2) զարգացած միջնադարյան շրջան

3) միջին միջնադարյան շրջան

60. Ֆեոդալական Հայաստանի առաջին մայրաքաղաք Դվինը հիմնադրվել է Այրարատյան նահանգի Ոստան գավառում 330-338 թթ.

1) Տրդատ 3-րդի օրոք

2) Խոսրով Կոտակի օրոք

3) Արշակ 2-րդի օրոք

61. Միջնադարյան Հայաստանի քաղաքներն ունեին եռամաս հատակագծային կառուցվածք, բաղկացած.

1) միջնաբերդից, բուն քաղաքից /շահաստանից/ և արվարձաններից

2) միջնաբերդից, զորանոցներից և արվարձաններից

3) բերդշենից, բնակելի թաղամասից և զորանոցներից

62. Եկեղեցական ճարտարապետության ո՞ր տիպը գոյություն չի ունեցել.

1) միանավ բազիլիկ

2) երկնավ բազիլիկ

3) եռանավ բազիլիկ

63. Եկեղեցական ճարտարապետության ո՞ր տիպը գոյություն չի ունեցել.

1) գմբեթավոր բազիլիկ

2) գմբեթավոր դահլիճ

3) խաչաձև բազիլիկ

64. Նշված եկեղեցիներից ո՞րը չի պատկանում եռանավ բազիլիկ տիպին.

1) Զվարթնոցի տաճարը

2) Քասախի տաճարը

3) Երերույքի տաճարը

65. Նշված եկեղեցիներից ո՞րը չի պատկանում բազիլիկ եկեղեցիների տիպին.

1) Ծիծեռնավանքի եկեղեցին

2) Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին

3) Հռիփսիմեի տաճարը

66. Նշվածներից ո՞րը չի պատկանում ներքուստ և արտաքուստ խաչաձև եկեղեցիների տիպին.

1) Արթիկի մեծ տաճարը

2) Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին

3) Իրինդի եկեղեցին

67. Ներսես 3-րդ Տայեցի կաթողիկոսը 642-662 թթ. կառուցել է.

1) Հռիփսիմեի տաճարը

2) Զվարթնոցի տաճարը

3) Սբ. Քրիստափոր եկեղեցին

68. Նշվածներից ո՞րը չի պատկանում քառախորան եկեղեցիների տիպին.

1) Արզնիի Սբ. Կիրակի եկեղեցին

2) Օշականի Սբ. Սիոն եկեղեցին

3) Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին

69. Սյունիքի ճարտարապետական դպրոցին չի պատկանում.

1) Տաթևի վանքը

2) Վահանավանքը

3) Հովհանավանքը

70. Սյունիքի ճարտարապետական դպրոցին չի պատկանում.

1) Նորավանքը

2) Որոտնավանքը

3) Հոռոմոսի վանքը

71. Գուգարքի ճարտարապետական դպրոցին չի պատկանում.

1) Սանահինի վանքը

2) Մակարավանքը

3) Խծկոնքի վանքը

72. Գուգարքի ճարտարապետական դպրոցին չի պատկանում.

1) Հաղպատի վանքը

2) Գոշավանքը

3) Ղոշավանքը

73. Շիրակի ճարտարապետական դպրոցին չի պատկանում.

1) Հոռոմոսի վանքը

2) Խծկոնքի վանքը

3) Աղջոց վանքը

74. Շիրակի ճարտարապետական դպրոցին չի պատկանում.

1) Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին

2) Ամբերդի եկեղեցին

3) Արուճի տաճարը

75. Կրոմլեխը.

1) մեգալիթյան կառույց է` բաղկացած մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող առանձին կանգնած քարերից

2) ուղղահայաց դիրքով կանգնած հսկա քար

3) հնագիտական դամբարան` կառուցված վիթխարի քարերից

76. Ռոտոնդան.

1) քրիստոնեական տաճարում բեմի առջևի մասն է

2) ինտերիերի այն մասն է, որը երկայնական մեկ կամ երկու կողմից սահմանափակվում է սյունաշարով

3) բոլորակ հատակագծով, սովորաբար գմբեթով, պսակված կենտրոնակազմ կառույց է

77. Գմբեթարդը.

1) կառույցի գմբեթ է

2) կիսագմբեթ է, որը ծառայում է շենքի կիսագլանային մասերը ծածկելու համար

3) գմբեթի վրայի կոնաձև կամ բրգաձև ծածկ է

78. Խաչաձև թաղը.

1) միևնույն բարձրության գլանաձև, հատակագծում ուղիղ անկյան տակ հատվող թաղերից կազմված ծածկի կառուցվածք է

2) երկկենտրոն կորությամբ թաղ է

3) խորանների գմբեթարդ ծածկի տարատեսակ է

79. Վեղարը.

1) սյունը պսակող ճարտարապետական տարր է

2) ավագ խորանի գմբեթարդ ծածկի կոնստրուկցիա է

3) կոնաձև կամ բազմանիստ բրգաձև ծածկ է` գմբեթի վրա

80. Նավը.

1) մկրտման ավազան է

2) բազիլիկի, քրիստոնեական տաճարի ինտերիերների այն մասն է, որը երկայնական մեկ կամ երկու կողմերից սահմանափակվում է սյունաշարով

3) ճարտարապետական կառույց է` տաճարի արևմտյան կողմում

81. «Միդիս»-ը.

1) կոպտատաշ քարերից շարվածք է

2) հայկական ավանդական շարվածքի տեսակ է` երկշերտ քարե շարվածք` միջին մասում լիցք

3) քարի մակերևույթի մշակման եղանակ է

82. Մենհիրը.

1) առանձին կառուցված քարեդարյա դամբարան է

2) համակենտրոն շրջաններ կազմող առանձին կանգնած քարեր են

3) ուղղահայաց դիրքով կանգնեցված հսկա քարերով, նեոլիթի և բրոնզե դարի պաշտամունքային կոթող է

83. Գմբեթավոր դահլիճի տիպը Հայաստանում ստեղծվել է.

1) 5-րդ դարում

2) 6-րդ դարում

3) 7-րդ դարում

84. Մայոլիկան.

1) ջնարակված և նկարազարդ խեցեղեն է

2) որմնանկարչության տարատեսակ է

3) կառույցի կղմինդրածածկ տանիքն է

85. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի գլխավոր մասնաշենքի ճարտարապետ-հեղինակն է.

1) Հ. Մարգարյանը

2) Ս. Սաֆարյանը

3) Գ. Աղաբաբյանը

86. Տրոմպը.

1) քարարկղե տապան է

2) կամարի կրնկի տակի քար է

3) եռանկյունաձև խորշանման թաղ է

87. Թաղը.

1) տապանաքար է /օրորոցաձև, բրգաձև և այլն/

2) կորնթարդ մակերեսով ծածկ է /խաչաձև, սեպաձև, գլանային, առագաստային և այլն/

3) շենքի հիմքի վրա նստած արտաքին պատի ներքևի աստիճանաձև մաս է

88. Սարկոֆագը.

1) քարատապան-քարադագաղ է

2) վիմագիր արձանագրություն է

3) ժայռապատկեր է

89. Ֆալոսը.

1) մեգալիթյան պաշտամունքային հուշարձան է

2) եռանկյունի խորշանման թաղ է

3) լուսավորության և օդափոխության համար թողնված անցք է` ծածկի վրա

90. Դոլմենը.

1) զոհասեղան է` բեմի ձախ կողմում

2) հնագույն դամբարանային կառույց է

3) մեգալիթյան պաշտամունքային կոթող է

91. Առագաստը.

1) եռանկյունաձև սֆերիկ որմնանցք է` գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթի շրջանաձև հիմքը անցում կատարելու համար

2) եկեղեցու խորանի ծածկ է

3) կամարի տեսակ է

92. Ավանդատունը.

1) եկեղեցու անկյունային սենյակներ են, որտեղ պահվում են եկեղեցական սպասք և զգեստներ

2) առանձին կանգնած շինություն է մկրտման համար

3) պաշտպանական կառույց է

93. Մատուռը.

1) ստորգետնյա շինություն է եկեղեցական իրեր պահելու համար

2) եկեղեցու ավագ խորանին կից կառուցված սենյակներ են

3) ոչ մեծ ծավալի քրիստոնեական պաշտամունքային շինություն է

94. Էջմիածնի Մայր Տաճարը իր այժմյան քառախորան կենտրոնագմբեթ հորինվածքը ստացել է վերակառուցվելուց հետո.

1) 5-րդ դարում

2) 7-րդ դարում

3) 17-րդ դարում

95. Ո՞ր քաղաքի հուշարձաններին են նվիրված Հ. Թումանյանի հետևյալ տողերը.

«Մենք փառքեր ունենք` թաղված հողի տակ,

Մենք հույսեր ունենք` պահված մեր սրտում,

Մի՞թե հավիտյան կողբանք ավերակ,

Մի՞թե հավիտյան կը մնանք տրտում:» 1904թ.

1) Դվինին

2) Անիին

3) Վաղարշապատին

96. Արգիշտի թագավորը «Էրեբունի» ամրոցը կառուցել է.

1) ի շահ առևտրի

2) ի սարսափ թշնամիների

3) ի հիշատակ իր թագակիր հոր

97. «Էրեբունի» ամրոցը կառուցելիս Արգիշտի I-ը որպես բանվորական ուժ օգտագործել է.

1) Տուշպա քաղաքից հրավիրված մասնագետներին

2) Խաթե և Ծուպանի երկրներից բերված 6600 ռազմագերիներին

3) տեղի բնակչությանը

98. Էրեբունի բերդաքաղաքում կառուցված բազմաթիվ շինություններից մեկը նվիրված էր ռազմագերիների երկրի աստծուն: Դա.

1) Խալդի տաճարն է

2) Կրակի փոքր տաճարն է

3) Սուսի տաճարն է

99. «Էրեբունի» բառը ուրարտերենից թարգմանվում է.

1) առաջխաղացում

2) հաղթանակ

3) պաշարում

100. ՈՒրարտական թագավորները ջրանցքներ անցկացնելիս օգտվում էին.

1) դարման բարձած ջորիների հետագծից

2) երկնային մարմինների դասավորությունից

3) համակարգչային տեխնիկայից

Գրականության ցանկ`

Հայկական սովետական հանրագիտարան

Կ. Հովհաննիսյան «Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը սովետական

Հայաստանում»

Սեպագիր արձանագրություն

Վ. Հարությունյան «Հայկական ճարտարապետության պատմություն»

«Հուշարձան տարեգիրք»

Ճարտարապետական տերմինների առձեռն բառարան

Թ. Թորամանյան «Հայկական ճարտարապետություն»

Հ. Թումանյան «Անի հնադարանի տպավորությունների մատյան»

(1-ին հավելվածի 3-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 4. Ազգագրություն, հնագիտություն և բանահյուսություն

1. Ո՞րն է Էջմիածին քաղաքի ամենահին անունը.

1) Վաղարշապատ

2) Կայենոպոլիս

3) Վարդգեսավան

2. Որքա՞ն մնաց Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապում.

1) 13 օր

2) 13 ամիս

3) 13 տարի

3. Ո՞րն է ՈՒրարտուի մայրաքաղաքը.

1) Էրեբունին

2) Տուշպան

3) Արգիշտիխինիլին

4. Ո՞րը Հայաստանի մայրաքաղաք չէ.

1) Կարինը

2) Վաղարշապատը

3) Կարսը

5. Ո՞ր եկեղեցին Աշտարակում չէ.

1) Կարմրավոր

2) Կապտավանք

3) Սպիտակավոր

6. Ո՞րը միջնադարյան զենք չէ.

1) աշտեն

2) վաղրը

3) վեղարը

7. Ո՞րն է միջնադարյան զենք.

1) պարսատիկը

2) ակիշը

3) թաթակիշը

8. Ի՞նչ է նշանակում պալեոլիթ.

1) հին քարե դար

2) նոր քարե դար

3) պղնձե քարե դար

9. Ո՞ր վանքն է հիմնադրել Մխիթար Գոշը.

1) Հաղարծինը

2) Մակարավանքը

3) Նոր Գետիկը

10. Ձեռագիր մատյանի համար ո՞ր կենդանու մորթին են օգտագործել.

1) այծի

2) հորթի

3) գոմեշի

11. Մաշտոցի ստեղծած այբուբենը քանի՞ տառ է ունեցել.

1) 32

2) 36

3) 39

12. Ինչպե՞ս է անվանվել ձեռագիրն ընդօրինակողը.

1) գրիչ

2) դպիր

3) քարտուղար

13. Հռիփսիմեի տաճարը կառուցողն է.

1) Կոմիտաս Կաթողիկոսը

2) Ներսես Շինարարը

3) Տրդատ ճարտարապետը

14. Ո՞վ է խաչքար քանդակել.

1) Մանուելը

2) Սիրանեսը

3) Մոմիկը

15. Որտե՞ղ է գրվել Էջմիածնի Ավետարանը.

1) Հաղպատում

2) Բղենո Նորավանքում

3) Էջմիածնում

16. Ո՞վ է կառուցել Գառնիի տաճարը.

1) Տրդատ Ա-ն

2) Տրդատ Բ-ն

3) Տրդատ Մեծը

17. Ըստ ավանդության ի՞նչ տնկեց Նոյը Արարատից իջնելուց հետո.

1) ուռենի

2) ձիթենի

3) խաղողի որթ

18. Ո՞ր հուշարձանն է հիմնադրվել ավելի վաղ.

1) Հաղպատը

2) Սանահինը

3) Օձունը

19. Ո՞րը հայկական թագավորական տոհմ չէ.

1) Բագրատունին

2) Սահառունին

3) Երվանդունին

20. Ո՞րն է Հայոց թագուհու անուն.

1) Կեռան

2) Հեղինե

3) Գոհար

21. Ո՞ր թագավորի ժամանակ ստեղծվեցին հայոց գրերը.

1) Արշակ Բ-ի

2) Տրդատ Գ-ի

3) Վռամշապուհի

22. Հայոց եկեղեցում մեռոնը քանի՞ տեսակ բույսերից է պատրաստվում.

1) 30

2) 40

3) 44

23. Միջնադարում ի՞նչ առիթով խաչքար չի տեղադրվել.

1) մահվան

2) ծննդի

3) պատերազմի

24. Հայկական եկեղեցին ո՞ր կողմից մուտք չունի.

1) հարավից

2) հյուսիսից

3) արևելքից

25. Ո՞ր թագավորն է հիմնադրել Երևանը.

1) Ռուսա I-ը

2) Արգիշտի I-ը

3) Արգիշտի II-ը

26. Որտե՞ղ է Հայ Արշակունի արքաների դամբարանը.

1) Ձորափում

2) Օշականում

3) Հաղպատում

27. Ըստ ավանդության հանգուցյալներին կենդանություն էին տալիս.

1) հրեշտակները

2) հուշկապարիկները

3) արալեզները

28. Ո՞ր գետի վրա է գտնվել Տափերական կամուրջը.

1) Արաքս

2) Ազատ

3) Մեծամոր

29. Ո՞ր բնակավայրը կաթողիկոսի նստավայր չի եղել.

1) Դվինը

2) Արգինան

3) Արտաշատը

30. Ո՞վ է Սևանի թերակղզու վանական համալիրի հիմնադիրը.

1) Խոսրովանույշը

2) Մարիամը

3) Կատրանիդեն

31. Ո՞վ է հայոց վերջին թագավորը.

1) Տիգրան IV-ը

2) Գագիկ II-ը

3) Լևոն VI-ը

32. Ո՞րն է հայերեն առաջին պարբերականը.

1) «Հյուսիսափայլը»

2) «Ազդարարը»

3) «Մասյաց աղավնին»

33. Ո՞րն է Հայկական պետության առաջին մայրաքաղաքը.

1) Վանը

2) Արմավիրը

3) Տիգրանակերտը

34. Ո՞վ է մանրանկարիչ.

1) Սարգիս Պիծակը

2) Սարգիս Ճոնը

3) Սարգիս Սևանցին

35. Գարեգին II-ը հայոց ո՞րերորդ կաթողիկոսն է.

1) 119-րդ

2) 118-րդ

3) 132-րդ

36. Ո՞ր թվականին հայոց կաթողիկոսական աթոռը վերահաստատվեց Էջմիածնում.

1) 1513 թվականին

2) 1441 թվականին

3) 1437 թվականին

37. Հայաստանի ո՞ր ազգային փոքրամասնությունն է ամենամեծաթիվը.

1) ռուսները

2) հույները

3) եզդիները

38. Ո՞վ է Գառնիի տաճարի վերականգնման հեղինակը.

1) Վ. Հարությունյանը

2) Ա. Սահինյանը

3) Ս. Մնացականյանը

39. «Սասունցի Դավիթ» էպոսում ո՞վ դարձավ Դավթի կինը.

1) Չմշկիկ Սուլթանը

2) Դեղձուն Ծամը

3) Խանդութը

40. Ո՞վ է Սարդարապատի հուշահամալիրի հեղինակը.

1) Ա. Թարխանյանը

2) Ա. Սահինյանը

3) Ռ. Իսրայելյանը

41. Ի՞նչ է կառուցվել Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում.

1) «Մոսկվա» կ/թ-ը

2) «Արմենիա» հյուրանոցը

3) «Դրամատիկական թատրոն»-ը

42. «Սասնա ծռեր» էպոսում Իսմիլ խաթունը Մհերին գինով հարբեցնելով քանի՞ տարի պահեց Մսրում.

1) 40 տարի

2) 70 տարի

3) 7 տարի

43. Ո՞րն է XIX դ. Արարատյան դաշտի բնակարանի հիմնական շինանյութը.

1) քարը

2) կավը

3) փայտը

44. Ո՞րը ջրային փոխադրամիջոց չէ.

1) տիկը

2) լաստը

3) թարփը

45. Ո՞րն է ձիթատու բույս.

1) առվույտը

2) սորեկը

3) կորեկը

46. Ո՞րն է ցորեն ծեծելու գործիք.

1) դինգը

2) գուբը

3) հավանգը

47. Ո՞րը հացահատիկային բույս չէ.

1) աշորան

2) տարեկանը

3) հլածուկը

48. Ի՞նչ էր օղու հնագույն անվանումը հայոց մեջ.

1) օղի

2) արաղ

3) ցքի

49. Ո՞վ չի թաղված Երևանի պանթեոնում.

1) Ա. Խաչատրյանը

2) Ս. Փարաջանովը

3) Րաֆֆին

50. Ո՞ր մարզում չեն թխում լավաշ.

1) Սյունիքում

2) Տավուշում

3) Շիրակում

51. Ո՞ր գետը սահմանային չէ.

1) Ձորագետը

2) Արաքսը

3) Ախուրյանը

52. «Սասնա ծռեր» էպոսում ու՞մ կինն էր Գոհարը.

1) Մեծ Մհերի

2) Բաղդասարի

3) Փոքր Մհերի

53. Հայ պատմիչներից ո՞վ է հաղորդել «Վիպասանք» էպոսի բովանդակությունը.

1) Ագաթանգեղոսը

2) Փավստոս Բուզանդը

3) Մովսես Խորենացին

54. Ո՞վ է առաջին անգամ գրառել և հրատարակել «Սասնա ծռեր» հերոսավեպը.

1) Բ. Խալաթյանցը

2) Գ. Սրվանձտյանցը

3) Մ. Աբեղյանը

55. Ո՞վ է Սասունցի Դավթի հայրը.

1) Սանասարը

2) Բաղդասարը

3) Մեծ Մհերը

56. Ո՞րն է Հայոց ժողովրդական վիպերգերից ամենահինը.

1) Լևոնի երգը

2) Մոկաց Միրզան

3) Կարոս Խաչը

57. Որո՞նք են Հայոց հնագույն գուսանական երգերը.

1) խաղիկները

2) հայրենները

3) աշուղական երգերը

58. Ո՞վ է Հայոց բանահյուսության դասական հետազոտողը.

1) Գ. Սրվանձտյանցը

2) Մ. Աբեղյանը

3) Ա. Ղանալանյանը

59. Ո՞րն է Հայոց ազգի ծագման առասպելը.

1) Հայկի և Բելի

2) Տիգրանի և Երվանդի

3) Սանասարի և Բաղդասարի

60. Ովքե՞ր են Հայոց առակների նշանավոր մշակողները.

1) Ներսես Շնորհալին և Անանիա Շիրակացին

2) Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին

3) Ֆրիկը և Հովհաննես Երզնկացին

61. Որտե՞ղ է առաջին անգամ հրատարակվել «Սասնա ծռեր»-ի նորահայտ պատումը.

1) Մոսկվայում

2) Կոստանդնուպոլսում

3) Շուշիում

62. Հայոց ավանդական տոներից ո՞րն է կապված խաղողօրհնեքի հետ.

1) Համբարձումը

2) Վարդավառը

3) Աստվածածնի վերափոխումը

63. Ըստ Հայոց տոնացույցի ե՞րբ է Քրիստոսի ծննդյան տոնը.

1) դեկտեմբերի 25-ին

2) հունվարի 6-ին

3) հունվարի 7-ին

64. Հայոց տոնացույցում ջրին, ջրցանությանը նվիրված տոնը.

1) Ջրօրհնեքն է

2) Նավասարդն է

3) Վարդավառն է

65. Գունային ո՞ր համադրություններն ունեն «ամուսնացնել» իմաստը.

1) կարմիր-կապույտը

2) սպիտակ-կարմիրը

3) կարմիր-կանաչը

66. Ո՞ր տոնի ժամանակ է կատարվում վիճակ-բախտագուշակություն.

1) Համբարձման

2) Բարեկենդանի

3) Տեառնընդառաջի

67. Հայոց ավանդական հարսանիքում ինչպե՞ս էր կոչվում հարսանեկան թափորի ժամանումն ավետող անձը.

1) շուն

2) աղվես

3) գայլ

68. Հայոց հեթանոսական դիցարանի գլխավոր աստվածն է.

1) Հայկը

2) Արամազդը

3) Միհրը

69. Ո՞վ է հայ ժողովրդի էպոնիմոսը (անվանադիրը).

1) Արամ Աշխարհակալը

2) Տիգրան Մեծը

3) Հայկ Նահապետը

70. «Սասնա ծռեր» էպոսը իր պատմական ատաղձով վերաբերում է.

1) 7-10 դդ.

2) 1-4 դդ.

3) 15-17 դդ.

71. (1-ին հավելվածի 4-րդ բաժնի 71-րդ կետն ուժը կրցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

72. Հայոց լեզուն պատկանում է.

1) ռոմանական լեզվաընտանիքին

2) սեմական լեզվաընտանիքին

3) հնդեվրոպական լեզվաընտանիքին

73. Հայկական առասպելները մեզ հասել են.

1) Մ. Խորենացու «Հայոց պատմություն»-ից

2) Կորյունի «Վարք Մաշտոցի»-ից

3) Եղիշեի «Հայոց պատմություն»-ից

74. Հունական դիցարանում մայրության և պտղաբերության աստվածուհին է Հերան, հռոմեականում` Յունոնան, հայկականում`

1) Աստղիկը

2) Անահիտը

3) Նանեն

75. Հունական դիցարանում գեղեցկության և սիրո աստվածուհին է Աֆրոդիտեն, հռոմեականում` Վեներան, հայկականում`

1) Անահիտը

2) Ծովինարը

3) Աստղիկը

76. Նավասարդը` Հայկա տոմարի 1-ին ամիսը տևում է.

1) օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը

2) սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 9-ը

3) դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ը

77. «Սասնա ծռեր» էպոսում ո՞վ է Գագիկ թագավորի աղջիկը.

1) Խանդութ խաթունը

2) Իսմիլ խաթունը

3) Ծովինարը

78. «Սասուն» նշանակում է մեծ, հսկա: Էպոսում ո՞վ դրեց «Սասնա տան» անունը.

1) Գագիկ թագավորը

2) Սանասարն ու Բաղդասարը

3) Իմաստուն ծերունին

79. «Սասունցի Դավիթ» էպոսում ու՞մ կինն էր Խանդութը.

1) Դավթի

2) Մեծ Մհերի

3) Փոքր Մհերի

80. «Սասունցի Դավիթ» էպոսում Դավթին սպանեց.

1) Չմշկիկ Սուլթանի աղջիկը

2) Իսմիլ խաթունը

3) Փոքր Մհերը

81. «Սասունցի Դավիթ» էպոսում ո՞վ կառուցեց Մարութա բարձրիկ Աստվածածինը.

1) Մեծ Մհերը

2) Սանասարը

3) Դավիթը

82. Հայոց դիցարանում ո՞վ է ռազմի աստվածը.

1) Արամազդը

2) Վահագնը

3) Վանատուրը

83. Հայոց դիցարանում ո՞վ է հյուրընկալության աստվածը.

1) Նանեն

2) Տիրը

3) Վանատուրը

84. Հայոց դիցարանում ո՞վ է գրի ու գրականության աստվածը.

1) Արան

2) Տիրը

3) Վանատուրը

85. Հայոց դիցարանում ո՞վ է գարնան ու զարթոնքի աստվածը.

1) Արան

2) Վահագնը

3) Աստղիկը

86. Հայկի հետնորդներից ու՞մ անունով է կոչվել Շիրակի դաշտավայրը.

1) Շիրակի

2) Շարայի

3) Փառոխի

87. Հայկի հետնորդներից ու՞մ անունով է կոչվել Սևանա լիճն ու Գեղարքունիքը.

1) Գեղամի

2) Սիսակի

3) Ցոլակի

88. Հայկի հետնորդներից ու՞մ անունով է կոչվել Սյունիքը.

1) Սիսակի

2) Ամասիայի

3) Արամայիսի

89. Հայկի հետնորդներից ու՞մ անունով է կոչվել Մասիսը.

1) Արամայիսի

2) Ամասիայի

3) Սիսակի

90. Ի՞նչ է բանահյուսությունը.

1) ժողովրդի բանավոր գեղարվեստական ստեղծագործությունը

2) հնագույն ժամանակներից հասած գրավոր ստեղծագործություն

3) գրավոր գեղարվեստական ստեղծագործություն

Գրականության ցանկ`

Հայ ազգագրություն և բանահյուսություն (20 հատոր)

Հայոց տեղանունների բառարան (5 հատոր)

Հայկական սովետական հանրագիտարան

Հայ ժողովրդի պատմություն

«Սասնա ծռեր» էպոս

Մ. Խորենացի «Հայոց պատմություն»

(1-ին հավելվածի 4-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 5. Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ

1. Հայաստանի տարածքում որտե՞ղ և ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա են գտնվում իսկական անապատները, որոնք մեծ տարածք չեն զբաղեցնում.

1) Արարատյան հարթավայրում` ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա, Գորովան գյուղի մոտակայքում

2) Շիրակի մարզում` ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա, Հարթաշեն գյուղի մոտակայքում

3) Մեղրու տարածաշրջանում` ծովի մակերևույթից 640 մ բարձրության վրա, Շվանիձոր գյուղի մոտակայքում

2. Հայաստանի տարածքում ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա է գտնվում կիսաանապատային գոտին.

1) 800-ից մինչև 1800 մ (որոշ վայրերում մինչև 2000 մ)

2) 800-ից մինչև 1200 մ (որոշ վայրերում մինչև 1500 մ)

3) 250-ից մինչև 600 մ (որոշ վայրերում մինչև 800 մ)

3. Հայաստանի տարածքում որտե՞ղ և ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա են գտնվում լեռնային տափաստանները.

1) բարձրավանդակներում և լեռնալանջերում` 800-ից մինչև 1200 մ (որոշ շրջաններում մինչև 1500 մ)

2) բարձրավանդակներում և լեռնալանջերում` 1200-ից մինչև 2000 մ (որոշ շրջաններում մինչև 2500 մ)

3) բարձրավանդակներում և լեռնալանջերում` 1600-ից մինչև 2400 մ (որոշ շրջաններում մինչև 2800 մ)

4. Հայաստանի տարածքում ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա է գտնվում մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտին.

1) մոտ 1200-2000 մ

2) մոտ 1100 մ

3) մոտ 2200 մ

5. Հայաստանի անտառապատ տարածքները կազմում են ՀՀ տարածքի.

1) 50 տոկոսը

2) 80 տոկոսը

3) 10 տոկոսը

6. Կերային, սեզոնային կամ բազմացման հետ կապված ի՞նչ տերիտորիալ ընտրողականություն ունի հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelini).

1) աշնանը և ձմռանը իջնում է մինչև 1300-2200 մ` մերկ սարերի լանջերը, իսկ ամռանը և գարնանը այն սովորական է լեռնային մարգագետիններում` 1500-2400 մ և ավելին

2) աշնանը և ձմռանը իջնում է մինչև 500-1000 մ` կիսաանապատային գոտի, իսկ ամռանը և գարնանը այն սովորական է մերկ սարերի լանջերին 1300-2200 մ

3) կլոր տարին բնակվում է անտառային գոտում

7. Ո՞ր գոտին է բնորոշ բեզոարյան այծի (Capra aegagrus) բնակության համար.

1) լեռնատափաստանային գոտին

2) անտառային գոտին 1500-2400 մ

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

8. Ո՞ր գոտին է բնորոշ անդրկովկասյան գորշ արջի բնակության համար.

1) հյուսիսային Հայաստանի անտառային և մարգագետնային գոտին, սկսած 1000-ից մինչև 3600 մ

2) հյուսիսային Հայաստանի լեռնատափաստանային գոտին, սկսած 1200-ից մինչև 1500 մ

3) հյուսիսային Հայաստանի կիսաանապատային գոտին, սկսած 600-ից մինչև 1000 մ

9. Հայաստանի ամենամեծ չղջիկին` մեծ պայտաքթին (R. ferrum-equinum) հնարավոր է.

1) աշնանը հանդիպել կիսաանապատային գոտում,

2) ամռանը նա սովորական է լեռնատափաստանային, իսկ ձմռանը` անտառային գոտու համար

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

10. Ո՞ր լանդշաֆտային գոտում է գտնվում Արարատյան հարթավայրի (Գորովան գյուղի մոտակայքում գտնվող) հայտնի հատվածը, որտեղ անողնաշարավոր կենդանիների ֆաունան ընդգրկում է մի շարք էնդեմիկ տեսակներ, որոնցից մի մասն աշխարհում հայտնի է միայն այստեղից (Pharaonus caucasicus, Cardiophorus araxicola, Sphenopterq khnzoriani, Sph. vediensis և այլն): Այս համակեցությունը գտնվում է վտանգված վիճակում, իսկ նրա ոչնչացումը կհանգեցնի անվերադարձ կորուստների համաշխարհային կենսաբազմազանության համար.

1) մերձալպյան մարգագետնային գոտում

2) տափաստանային գոտում

3) ավազային անապատի գոտում

11. Ո՞ր լանդշաֆտային գոտու բնորոշ բուսատեսակներն են օշինդր բուրավետը (Artemisia fragrans), կապար փշոտը (Capparis spinosa), զուգատերև սովորականը (Zygophyllum fabago), ինչպես նաև ցածրաճ ծառերը և թփերը (ոզնաթուփ, գազ, կորնգան, դժնիկ, նշենի և այլ ցեղերի տեսակները).

1) կիսաանապատային

2) մերձալպյան մարգագետնային

3) տափաստանային

12. Հայաստանի ո՞ր լանդշաֆտային գոտին է առավել բարենպաստ կզաքիսի (Martes foina) և աղվեսի (Vulpes vulpes) համար.

1) անապատային, կիսաանապատային և տափաստանային գոտիները

2) ալպյան մարգագետնային գոտին

3) տափաստանային գոտին

13. Ո՞ր կաթնասուններն են առավել բնորոշ Հայաստանի մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտուն.

1) այծյամը (Capreolus capreolus), վարազը (Sus scrofa), սկյուռը (Sciurus anomalus), քնամուկը (Dyromys nitedula), խլուրդը (Talpa europaea orientalis)

2) այս գոտում կաթնասունները ներկայացված են 17 տեսակով, որոնցից հիմնականում լայն տարածում ունեն կրծողների կարգի մի շարք ներկայացուցիչներ: Դրանցից սովորական են մկնանմանների (Muridae) ընտանիքի տեսակները

3) թփուտային դաշտամուկը (Msubterraneus), կզաքիսը (Martes foina), աղվեսը (Vulpes vulpes), կուտորան (M.anomalus), գայլը (Canis lupus)

14. Հայաստանի ո՞ր լանդշաֆտային գոտուն են առավել բնորոշ հետևյալ կաթնասունները. այծյամը (Capreolus capreolus), վարազը (Sus scrofa), սկյուռը (Sciurus anomalus), քնամուկը (Dyromys nitedula), խլուրդը (Talpa europaea orientalis).

1) ալպյան մարգագետնային գոտուն

2) անտառային գոտուն

3) կիսաանապատային գոտուն

15. Զանգեզուրի լեռնազանգվածի, Վայքի, Սյունիքի և որոշ այլ շրջանների կիսաանապատատափաստանային գոտու սահմանափակ տարածքներ են զբաղեցնում թվով ավելի քան 50 թռչնատեսակներ, այդ թվում.

1) կովկասյան փասիանը (Phasianus colchicus), թուրաջը (Francolinus francolinus), շիկապոչ քարաթռչնակը (Oenanthe xanthoprymna)

2) Կովկասի էնդեմիկ կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi), ոտնացուպիկը (Himantopus himantopus)

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

16. Հանրապետության ալպիական գոտու օրնիտոֆաունան տեսակային կազմի բազմազանությամբ զիջում է մյուս գոտիներին, սակայն ներկայացված է առավել հազվագյուտ և փոքրաքանակ տեսակներով (ընդամենը 10-15 տեսակներ, բոլորն էլ գրանցված «Կարմիր գրքում»), այդ թվում.

1) կասպիական ուլարը (Tetraogallus caspius), ալպիական ճայը (Pyrrhocorax graculus), կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax), ալպիական նրբագեղիկը (Prunella collaris)

2) գառնանգղը (Gypaetus barbatus), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), կարմրաթև մագլցողը (Tichodroma muraria), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis)

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

17. Նշված սողունների տեսակներից ո՞րն է գրանցված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) կովկասյան ագաման

2) անդրկովկասյան գյուրզան

3) երկարաոտ սցինկը

18. Ինչպիսի՞ տեղեկություններ է պարունակում Հայաստանի բույսերի «Կարմիր գիրքը».

1) Հայաստանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին

2) Հայաստանի բուսական ռեսուրսների և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին

3) Հայաստանի մշակովի բույսերի կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին

19. Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված են բույսերի.

1) 387 տեսակներ

2) 500 տեսակներ

3) 487 տեսակներ

20. Հայաստանի տարածքում աճում են բարձրակարգ բույսերի.

1) 3500 տեսակներ

2) 4500 տեսակներ

3) 5200 տեսակներ

21. Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է.

1) 106 տեսակ

2) 89 տեսակ

3) 264 տեսակ

22. Քանի՞ ֆլորիստիկ շրջանների է բաժանված Հայաստանի տարածքը.

1) 12

2) 8

3) 25

23. Քանի՞ տեսակ կարիճներ են հանդիպում Հայաստանում.

1) 2 տեսակ

2) 3 տեսակ

3) 6 տեսակ

24. Ռելիկտային են համարվում.

1) հնագույն ժամանակների բույսերը, որոնք պահպանվել և աճում են մեր օրերում

2) հնագույն ժամանակների բույսերը, որոնք անհետացել են

3) այն բույսերը, որոնք անհետացման ուղղակի վտանգի տակ են

25. «Կարմիր գրքում» ընդգրկված բույսերը խմբավորված են.

1) 7 կատեգորիաներում

2) 3 կատեգորիաներում

3) 5 կատեգորիաներում

26. Ո՞ր կատեգորիաներում են խմբավորված Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված բույսերը.

1) անհետացած տեսակներ, ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա` անհետացող տեսակներ, հազվագյուտ տեսակներ, կրճատվող տեսակներ և անորոշ տեսակներ

2) քսերոֆիտ տեսակներ, ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա` անհետացող տեսակներ, հազվագյուտ տեսակներ, կրճատվող տեսակներ և անորոշ տեսակներ

3) անհետացած տեսակներ, ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա` անհետացող տեսակներ, հազվագյուտ տեսակներ, կրճատվող տեսակներ և լայն տարածված տեսակներ

27. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա.

1) միայն «Կարմիր գրքում» գրանցված բույսերը

2) բուսական աշխարհի բոլոր օբյեկտները

3) միայն էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակները

28. Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված բույսերից են.

1) հաճարենին արևելյան, կաղնին արևելյան

2) կենին հատապտղային, սոսին արևելյան

3) բոխին կովկասյան, գիհին երկարատերև

29. ՀՀ տարածքում որտե՞ղ են գտնվում բուսաբանական այգիները.

1) Երևանում, Գյումրիում և Դիլիջանում

2) Երևանում, Վանաձորում և Սևանում

3) Երևանում, Կապանում և Մեղրիում

30. ՀՀ տարածքում որտե՞ղ են գտնվում դենդրոպարկերը.

1) Ստեփանավանում, Իջևանում, Վանաձորում, Բերդում և այլն

2) Ապարանում, Եղվարդում, Աշտարակում, Թալինում և այլն

3) Եղեգնաձորում, Վեդիում, Արմավիրում, Արթիկում և այլն

31. Հայաստանի դենդրոֆլորան ներկայացված է.

1) 323 տեսակներով

2) 500 տեսակներով

3) 700 տեսակներով

32. Հանրապետության անտառները.

1) գերազանցապես լայնատերև են (97%) և հիմնականում ներկայանում են կաղնու, հաճարենու և բոխու ծառատեսակներով

2) գերազանցապես ասեղնատերև են (97%) և հիմնականում ներկայանում են գիհու (5 տեսակ) և սոճու (4 տեսակ) ծառատեսակներով

3) 50% լայնատերև են և 50% ասեղնատերև

33. Հայկական մուֆլոնից են սերվում.

1) Հայաստանում բուծվող այծերի էնդեմիկ ցեղերը

2) Հայաստանում բուծվող ոչխարների էնդեմիկ ցեղերը

3) Հայաստանում բուծվող կովերի էնդեմիկ ցեղերը

34. Հայկական մուֆլոնը.

1) անհետացող կենդանական տեսակ է

2) էնդեմիկ կենդանական տեսակ է

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

35. Հայկական մուֆլոնի քանակը կրճատվում է.

1) կլիմայի փոփոխության պատճառով

2) բնակմիջավայրի կորստի և ապօրինի որսի պատճառով

3) միայն բնակմիջավայրի կորստի պատճառով

36. Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelini).

1) նախկինում տարածված էր Արարատյան գոգավորությունում և հարավային Հայաստանում (Վայոց Ձոր, Զանգեզուր)

2) վերջին 20 տարիների ընթացքում այն անհետացել է Արարատյան գոգավորությունից և ներկայումս պահպանվել է հարավային Հայաստանում, մասնավորապես Խոսրովի արգելոցում և կից տարածքներում (Երանոսի և ՈՒրցի լեռնալանջեր), Վայոց Ձորի և Զանգեզուրի շրջաններում

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

37. Անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina).

1) Խոսրովի արգելոցում շատ հազվադեպ է հանդիպում

2) Խոսրովի արգելոցում սովորական է

3) Խոսրովի արգելոցում չի հանդիպում

38. Հայկական իժը (Vipera raddei).

1) շատ տարածված տեսակ է, չի ընդգրկված «Կարմիր գրքում»

2) ընդգրկված է ԽՍՀՄ և ԲՊՄՄ (Բնական ռեսուրսների և բնության պահպանության միջազգային միություն) «Կարմիր գրքերում»

3) ընդգրկված է միայն Հայաստանի «Կարմիր գրքում»

39. Խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (Eremias arguta transcaucasika) մոտավորապես 100 առանձնյակից կազմված.

1) Կովկասում հանդիպող միակ բարձրադիր պոպուլյացիան է, որը պահպանվել է Սևանի ավազանում Նորադուզ գյուղի մերձակայքում

2) պահպանվել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մերձակայքում, ինչպես նաև Սևանի ավազանում Նորադուզ գյուղի մերձակայքում

3) պահպանվել է միայն Հայաստանում և Իրանում

40. Հայաստանի թռչնաշխարհի ռելիկտային տեսակներին են պատկանում.

1) տուրպանը (Melanita fusca) և թավշաոտ բուն (Aegolius funereus)

2) կռնչան բադը (Anas platyrhynchos), գառնանգղը (Gypaetus barbatus)

3) հայկական որորը (Larus arg. armenicus But.), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis)

41. Հայաստանի ջրային էկոհամակարգերում հայտնաբերված ձկների 9 տեսակը էնդեմիկ են, այդ թվում.

1) Սևանի իշխանը, հայկական կարմրակնը, հայկական տառեխիկը, Սևանի կողակը, Սևանի բեղլուն, հայկական գուստերան

2) հայկական կարմրակնը, սիգը, գեղարքունին, Սևանի իշխանը

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

42. Որո՞նք են Սևանի իշխանի (Salmo ischchan Kessler) 4 ենթատեսակները (գրեթե բոլոր ենթատեսակները գտնվում են անհետացման եզրին).

1) ձմեռային բախտակը (S.ischchan ischchan Kessler), գեղարքունին (S.ischchan gegarkuni Kessler), հայկական գուստերան (Blicca bjoerkna derjavini), ամառային բախտակը (S.ischchan aestivalis Fortunatov)

2) ձմեռային բախտակը (S.ischchan ischchan Kessler), հայկական կարմրակնը (Rutilus rutilus schelkovnikovi), բոջակը (S.ischchan danilewskii Jakowlew), ամառային բախտակը (S.ischchan aestivalis Fortunatov)

3) ձմեռային բախտակը (S.ischchan ischchan Kessler), գեղարքունին (S.ischchan gegarkuni Kessler), բոջակը (S.ischchan danilewskii Jakowlew), ամառային բախտակը (S.ischchan aestivalis Fortunato)

43. Հայաստանի կենդանիների «Կարմիր գիրքը» կազմվում է.

1) կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող կենդանիների պահպանության նպատակով

2) կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող կենդանիների օգտագործման նպատակով

3) կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության նպատակով

44. Նշված կաթնասունների տեսակներից որո՞նք են գրանցված «Կարմիր գրքում».

1) այծյամը

2) անդրկովկասյան գորշ արջը

3) եղեգնակատուն

45. Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված են կենդանիների.

1) 100 տեսակ

2) 199 տեսակ

3) 99 տեսակ

46. Հայաստանի տարածքում հաշվված են կենդանիների.

1) 17500 տեսակներ, որոնցից 500-ը ողնաշարավոր կենդանիներ են

2) 17500 տեսակներ, որոնցից 17000-ը անողնաշարավոր կենդանիներ են

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

47. Հայաստանում տարածված մոտ 17500 տեսակի ցամաքային անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիներից.

1) 624 էնդեմիկներ են հայկական լեռնաշխարհի համար

2) 329 էնդեմիկներ են հայկական լեռնաշխարհի համար

3) 589 էնդեմիկներ են հայկական լեռնաշխարհի համար

48. Նշված թռչուններից ո՞ր տեսակն է գրանցված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) կաքավը

2) սև փարփարը

3) կասպիական ուլարը

49. (1-ին հավելվածի 5-րդ բաժնի 49-րդ կետն ուժը կրցրել է

50. Նշված երկկենցաղներից ո՞ր տեսակն է ընդգրկված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) ծառագորտը

2) սիրիական սխտորագորտը

3) կանաչ դոդոշը

51. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է տեղակայված Արարատի մարզի վարչական տարածքում` Գեղամա լեռնավահանի հարավային դիրքադրության և ՈՒրծի ու Երանոս լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերին, Ազատ և Խոսրով գետերի ավազաններում` 1400-2250 մ բարձրությունների սահմաններում և գրավում է 29196 հա տարածություն: Այստեղ պահպանվում են կենտրոնական Հայաստանի չոր նոսրանտառային, ֆրիգանային ու կիսաանապատային լանդշաֆտները` դրանց բուսական ու կենդանական եզակի համակեցություններով.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Շիկահող» արգելոցը

3) «Էրեբունի» արգելոցը

52. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է գտնվում Սյունիքի մարզում` Ծավ և Շիկահող գետերի ավազաններում: Զբաղեցնում է 10 հազ. հա տարածություն 700-2400 մ բարձրության սահմաններում: Այստեղ պահպանվում են հարավային Հայաստանի կաղնուտաբոխուտային անտառները ու դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցությունները.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Շիկահող» արգելոցը

3) «Էրեբունի» արգելոցը

53. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է գտնվում Հայաստանի կենտրոնական մասում, զբաղեցնում է Սևանի միջլեռնային գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և նրա հարակից ազատված հողագնդերի տարածքները: Մակերեսը կազմում է 150.1 հազ. հա տարածք, որից 125.2 հազ. հա-ն Սևանա լճի հայելին է, իսկ 24.9-ը` առափնյա ցամաքային տարածքները: Այն շրջափակված է Արեգունի, Գեղամա, Վարդենիս, Փամբակ և Սևանի լեռների լանջերով.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Սևան» ազգային պարկը

3) «Էրեբունի» արգելոցը

54. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է գտնվում հանրապետության հյուսիսային հատվածում, Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 հա տարածություն, այդ թվում` անտառածածկ 26010 հա.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Դիլիջան» ազգային պարկը

3) «Էրեբունի» արգելոցը

55. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքներն են բաժանված արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական տարածագործառնական գոտիների.

1) «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցները

2) «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը

3) «Շիկահող» և «Խոսրովի անտառ» արգելոցները

56. Որտե՞ղ է գտնվում «Սոսու պուրակ» պետական արգելավայրը.

1) Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

2) Հայաստանի հարավում, Ծավ և Շիկահող գետերի ափին, 700-800 մ բարձրության վրա

3) հյուսիսային Հայաստանում, Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, 1500-1800 մ բարձրության վրա

57. Որտե՞ղ է գտնվում «Որդան կարմիր» (հայկական որդան կարմիր, կարմրորդ) պետական արգելավայրը.

1) Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

2) Գտնվում է Վայքում, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանում` 1200-2800 մ բարձրության վրա

3) Արարատի գոգահովտում, Արգավանդ, Արազափ և Սովետական գյուղերի միջև

58. Որտե՞ղ է գտնվում «Սև լիճ» պետական արգելավայրը.

1) Հայաստանի հարավում, Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասարի արևելյան լեռնաստորոտի կեղծ խառնարանային մասում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում` 2658 մ բարձրության վրա

2) գտնվում է հյուսիսային Հայաստանում` Իջևանի լեռնաշղթայի լանջերին` 2100 մ բարձրության վրա

3) գտնվում է Բազումի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան լանջին` 1850 մ բարձրության վրա

59. Որտե՞ղ է գտնվում Հայաստանի համար ռելիկտային տեսակ հանդիսացող Ախնաբատի կենու լավ պահպանված պուրակը.

1) «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում

2) «Դիլիջան» ազգային պարկի տարածքում

3) «Սևան» ազգային պարկի տարածքում

60. Նշված կաթնասունների տեսակներից ո՞րն է գրանցված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) կզաքիսը

2) վայրենակերպը (մացառախոզը)

3) աքիսը

61. Հայաստանի Հանրապետության բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքներում է քաղաքացիների մուտքը թույլատրվում անցագրերով.

1) արգելոցներում

2) արգելավայրերում, ազգային պարկերում

3) բնության հուշարձաններում

62. Որտե՞ղ է գտնվում Կովկասում միակ բնական սոսու պուրակը.

1) Կապանի տարածաշրջանում

2) Վայոց Ձորի մարզում

3) Մեղրու տարածաշրջանում

63. Վայրի հացազգիների գենոֆոնդի պահպանության օջախ է հանդիսանում.

1) «Էրեբունի» արգելոցը

2) «Խոսրովի անտառ» արգելոցը

3) «Շիկահող» արգելոցը

64. Որտե՞ղ է տարածված հայկական որդան կարմիր էնդեմիկ միջատը.

1) Գեղարքունիքի մարզում

2) Արմավիրի մարզում

3) Տավուշի մարզում

65. «Էրեբունի» պետական արգելոցը գտնվում է.

1) մերձարաքսյան ծալքավոր լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

2) Երևան քաղաքում

3) Գեղամա լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

66. «Էրեբունի» պետական արգելոցը զբաղեցնում է.

1) 100 հա տարածք

2) 60 հա տարածք

3) 89 հա տարածք

67. Հայաստանում կաղնու անտառները.

1) հանդիպում են հյուսիսային շրջաններում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 2/3-ը

2) հանդիպում են ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային շրջաններում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/3-ը

3) հանդիպում են հարավային շրջաններում զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ զ-ը

68. Հայաստանում հաճարենու անտառները.

1) տարածված են հյուսիսային Հայաստանում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/3-ը

2) հանդիպում են ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային շրջաններում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/2-ը

3) տարածված են հարավային Հայաստանում զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/3-ը

69. Հայաստանում բոխու անտառները.

1) զբաղեցնում են զգալի տարածություն, ըստ նշանակության գրավում են երրորդ տեղը` հաճարենուց և կաղնուց հետո

2) զբաղեցնում են ոչ մեծ տարածություններ, ըստ նշանակության գրավում են չորրորդ տեղը` հաճարենուց, կաղնուց և հացենուց հետո

3) զբաղեցնում են զգալի տարածություն, ըստ նշանակության գրավում են երկրորդ տեղը` հաճարենուց հետո

70. Հայաստանի ֆլորայի բազմազանության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ռելիկտային տեսակները, այն բույսերը, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գործնականորեն գրեթե անփոփոխ ձևով: Ընդհանուր առմամբ, ռելիկտների մոտավոր թիվը Հայաստանի ֆլորայում ներկայացված է.

1) 400-450 տեսակով

2) 150-200 տեսակով

3) 100-120 տեսակով

71. Հայաստանի ֆլորայի ռելիկտային տեսակների թվին են պատկանում.

1) հաճարենի արևելյանը (Fagus orientales), կենի հատապտղայինը (Taxus baccata), մրտավարդ կովկասյանը (Rhododendron caucasica), սոսի արևելյանը (Platanus orientales) և պտեր արականը (Driopteris fil)

2) լորենի կովկասյանը, թխկի սոսիատերևը, արոսենի սովորականը, կեչի Լիտվինովին և այլն, թփերից` իլենի լայնատերևը, ցախակեռաս կովկասյանը, բռնչի սովորականը

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

72. Հայաստանի կենդանական աշխարհի կազմում կան.

1) կաթնասունների 94 տեսակներ, որոնցից 14 էնդեմիկներ են

2) կաթնասունների 94 տեսակներ, որոնցից 6 էնդեմիկներ են

3) կաթնասունների 83 տեսակներ, որոնցից 6 էնդեմիկներ են

73. Հայաստանի կենդանական աշխարհի էնդեմիկների թվին են պատկանում.

1) լեռնային կուրամուկը (Ellodius lutescens), Վինոգրադովի ավազամուկը (Meriones vinogradovi), հայկական վայրի ոչխարը (Ovis ommon armeni), փոքրասիական ճագարամուկը (Allactaga williamsi), կովկասյան մկնիկը (Sicista caucasica), Արաքսյան Նաթթերերի գիշերաչղջիկը (Myotis nattereri araxen)

2) հայկական վայրի ոչխարը (Ovis ommon armeni), Մեհելի պայտաքիթը (Rhinolophus mehelyi), լայնականջ ծալքաշրթունքը (Tatarida teniotis), կովկասյան ջրասամույրը (Lutra lutra), մանուլը (Felis manul), բեզոարյան այծը (Capra aegagrus)

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

74. Հայկական որորը (Larius argentatus armeniacus).

1) համարվում է էնդեմիկին համարժեք տեսակ

2) գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում» որպես սահմանափակ արեալ և առավել խոցելի բնադրավայր ունեցող տարատեսակ

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

75. Հայկական որորը (Larius argentatus armeniacus) համարվում է էնդեմիկին համարժեք տեսակ.

1) հայտնաբերված է Սևանա լճի ավազանում և Արփա, Հրազդան ու Որոտան գետերի երկայնքով: Ներկայումս բնակտարածքը ընդլայնվել է և ներառել Արարատյան հարթավայրը

2) հայտնաբերված է Սևանա լճի ավազանում և Արաքս, Հրազդան ու Ախուրյան գետերի երկայնքով: Ներկայումս բնակտարածքը ընդլայնվել է և ներառել Արարատյան հարթավայրը

3) հայտնաբերված է Սևանա լճի ավազանում և Դեբեդ, Եղեգիս ու Ախուրյան գետերի երկայնքով: Ներկայումս բնակտարածքը ընդլայնվել է և ներառել Արարատյան հարթավայրը

76. Նշված ձկնատեսակներից ո՞րն է ընդգրկված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) լոքոն

2) Սևանի բեղլուն

3) կարմրախայտը

77. Կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi).

1) Կովկասի էնդեմիկ է, տարածում ունի նաև Հայաստանում

2) գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

78. Սևանի ավազանում հանդիպում են.

1) 128 տեսակ թռչուններ, որոնցից 28-ը բնադրող են

2) 267 տեսակ թռչուններ, որոնցից 48-ը բնադրող էին: Այսօր նրանցից շատերը` մոխրագույն սագը (Anser anser), տուրպան (Melanitta fusca), կարմրակտուց և կարմրագլուխ բադերը (Anas rufina, Aythya ferina), սպիտակագլուխ բադը (սավկան) (Oxyora leucocephala) չեն բնադրում լճի տարածքում

3) 221 տեսակ թռչուններ, որոնցից 36-ը բնադրող էին: Այսօր նրանցից մի քանիսը` սև փարփարը (Fulia atra), կռնչան բադը (Anas platyrhynchos) և հայկական որորը (Larus arg. armenicus But.) չեն բնադրում լճի տարածքում

79. Որքա՞ն մեղրատու տեսակներ կան Հայաստանի ֆլորայում.

1) շուրջ 200

2) ավելի քան 400

3) շուրջ 350

80. Հայաստանի ֆլորայում քանի՞ տեսակի ուտելի բույսեր են հանդիպում.

1) ավելի քան 300

2) ավելի քան 200

3) շուրջ 100

81. Աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակներից Հայաստանում աճում են.

1) բոլոր 4-ը` Տիմոֆեևը (T.timopheevii), վայրի միահատը (T.boeoticum), ուրարտուն (T.urartu) և վայրի արարատյանը (T.araraticum)

2) երեքը` վայրի միահատը (T.boeoticum), ուրարտուն (T.urartu) և վայրի արարատյանը (T.araraticum)

3) երկուսը` ուրարտուն (T.urartu) և վայրի արարատյանը (T.araraticum)

82. Սևանա լճում հիմնական արդյունագործական ձկնատեսակներն են.

1) Սևանի իշխանը իր 4 ենթատեսակներով

2) Սևանի կողակը և բեղաձուկը /բեղլու/

3) Սևանի սիգը և կարասը

83. Հայաստան ներմուծված ձկնատեսակներից են.

1) Քուռի բեղլուն, Քուռի կողակը

2) կարմրախայտը և լոքոն

3) սպիտակ ամուրը և սիգը

84. Հայաստանի ողնաշարավոր կենդանիների շարքում 60%-ից ավելին կազմում են.

1) կաթնասունների տեսակները

2) թռչունների տեսակները

3) սողունների և երկկենցաղների տեսակները

85. Հայաստան ներմուծված կաթնասուններից են.

1) հարավ-ռուսական հայտաքիսը

2) կովկասյան ջրասամույրը

3) ճահճակուղբը

86. Հանրապետության ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի քանի՞ տոկոսն է պահպանվում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում.

1) 20%

2) 60%

3) 85%

87. Իժերի ընտանիքին պատկանող քանի՞ տեսակի թունավոր օձեր կան Հայաստանում.

1) 4

2) 2

3) 6

88. Հայաստանում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ կարող են հանդիսանալ.

1) մոտ 50 տեսակը

2) մոտ 20 տեսակը

3) մոտ 10 տեսակը

89. Հայաստանում հանդիպող կաթնասուններից որսի համար արգելված տեսակներն են.

1) Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված տեսակները

2) գիտության համար մեծ արժեք ներկայացնող տեսակները

3) արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները

90. Հայաստանում որսված ձկան քանի՞ տոկոսն է կազմում Սևանա լճում իրականացվող արդյունագործական որսը.

1) 60%

2) 70%

3) 90%

Գրականության ցանկ`

«Հայաստանի կենսաբազմազանություն» առաջին ազգային զեկույց Երևան 1999 թ.

«Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրություն 2003 թ.

«Շիկահող» պետական արգելոցի կանոնադրություն 2002 թ.

«Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրություն 2003 թ.

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք 1999 թ.

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք 2000 թ.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք 1991 թ.

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական

ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր Երևան 2003 թ.

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք 2002 թ.

Հայաստանի «Կարմիր գիրք» (կենդանիներ 1987 թ., բույսեր 1988 թ.)

«Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար հզորությունների

գնահատում» Երևան 2002 թ.

Դերեվյա ի կուստառնիկի Առմենիի, Ժ. Վառդանյան

(1-ին հավելվածի 5-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 6. Հայ արվեստի պատմություն

1. Անիի Մայր տաճարի ճարտարապետն է.

1) Մանուելը

2) Տրդատը

3) Սիրանեսը

2. Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին կառուցվել է.

1) մ.թ. I դ.-ում

2) մ.թ. X դ.-ում

3) մ.թ. XV դ.-ում

3. Զվարթնոցի տաճարը կառուցել է.

1) Կոմիտաս կաթողիկոսը

2) Սահակ Պարթևը

3) Ներսես կաթողիկոսը

4. Գառնիի հեթանոսական տաճարը լրիվ վերականգնվել է.

1) 1909 թվականին

2) 1974 թվականին

3) 1988 թվականին

5. Մինչև ո՞ր դարի վերջն է կանգուն եղել Զվարթնոց տաճարը.

1) VIII դ.-ի

2) X դ.-ի

3) XIV դ.-ի

6. Մեզ հասած ամենավաղ շրջանի խաչքարը ստույգ թվագրված է.

1) 415 թ.

2) 879 թ.

3) 1213 թ.

7. Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետն է.

1) Ա. Թարխանյանը

2) Ռ. Իսրայելյանը

3) Ալ. Թամանյանը

8. Էրեբունին Արգիշտի Ա թագավորը հիմնադրել է.

1) մ.թ.ա. 570 թվականին

2) մ.թ.ա. 768 թվականին

3) մ.թ.ա. 782 թվականին

9. Էջմիածնի Սբ. Հռիփսիմե տաճարը կառուցվել է.

1) 303 թվականին

2) 618 թվականին

3) 758 թվականին

10. Ո՞վ է հանրահայտ «Նոկտյուրնի» հեղինակը.

1) Մարտին Վարդազարյանը

2) Առնո Բաբաջանյանը

3) Կոստանտին Օրբելյանը

11. Որտե՞ղ է կառուցվել Մագիստրոսի ճեմարանը.

1) Կեչառիսի վանքում

2) Հաղպատի վանքում

3) Սանահինի վանքում

12. 1909-ին ո՞վ է պեղել-բացել Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները.

1) Նիկողայոս Մառը

2) Հովսեփ Օրբելին

3) Թորոս Թորամանյանը

13. Հանրաճանաչ նկարիչ Գառզուի իսկական անունն է.

1) Ոստանիկ Ադոյան

2) Հովհաննես Սեմերջյան

3) Գառնիկ Զուլումյան

14. Ե՞րբ է կառուցվել Երևանի Մարզահամերգային համալիրը.

1) 1965 թվականին

2) 1984 թվականին

3) 1991 թվականին

15. Տրդատ ճարտարապետը վերակառուցել է.

1) Էջմիածնի Մայր տաճարի գմբեթը

2) Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը

3) Անիի Ս. Առաքելոց եկեղեցու գմբեթը

16. Թորոս Ռոսլինը հայտնի է որպես.

1) ճարտարապետ

2) մանրանկարիչ

3) քանդակագործ

17. ՈՒ՞մ են համարում հայ աշխարհիկ նկարչության հիմնադիր.

1) Հովհաննես Այվազովսկուն

2) Վարդգես Սուրենյանցին

3) Հակոբ Հովնաթանյանին

18. Ո՞վ է Վարդան Մամիկոնյանի ձիարձանի հեղինակը.

1) Հակոբ Գյուրջյանը

2) Երվանդ Քոչարը

3) Արա Սարգսյանը

19. Ամերիկահայ հռչակավոր նկարիչ Արշիլ Գորկու իսկական անունն է.

1) Գառնիկ Զուլումյան

2) Ոստանիկ Ադոյան

3) Հովհաննես Սեմերջյան

20. Հայ ո՞ր աստվածուհու պղնձաձույլ գլուխն է այժմ գտնվում Լոնդոնի Բրիտանական թանգարանում.

1) Նանեի

2) Աստղիկի

3) Անահիտի

21. Հայկական գորգերի հնագույն տիպերից է.

1) ուղտագորգը

2) առյուծագորգը

3) վիշապագորգը

22. Նշված հայ արվեստագետներից ո՞վ չի եղել ծովանկարիչ.

1) Հմայակ Արծաթպանյանը

2) Վարդան Մախոխյանը

3) Մանուկ Մահտեսյանը

23. Ո՞վ է աշխարհահռչակ «Սուսերով պարի» հեղինակը.

1) Ալեքսանդր Սպենդիարյանը

2) Առնո Բաբաջանյանը

3) Արամ Խաչատրյանը

.

24. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների հեղինակն է.

1) Մարտիրոս Սարյանը

2) Գրիգոր Խանջյանը

3) Մինաս Ավետիսյանը

25. Հայազգի ո՞ր արվեստագետն է միջազգային ճանաչման արժանացել որպես բեմանկարիչ.

1) Գեորգի Յակուլովը

2) Էդվարդ Իսաբեկյանը

3) Վանո Խոջաբեկյանը

26. Ո՞վ է հայ ազգային բնանկարչության հիմնադիրը.

1) Հովհաննես Այվազովսկին

2) Գևորգ Բաշինջաղյանը

3) Եղիշե Թադևոսյանը

27. XX դ. հայ գեղանկարիչներից ո՞վ է կրել «Ջոտտո» ստեղծագործական մականունը.

1) Հովսեփ Կարալյանը

2) Գևորգ Գրիգորյանը

3) Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը

28. Ժամանակակից հայ քանդակագործներից ո՞վ է կերտել Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը.

1) Արտաշես Հովսեփյանը

2) Արա Շիրազը

3) Լևոն Թոքմաջյանը

29. Գեղանկարչության ո՞ր ժանրում է աշխատել ֆրանսահայ անվանի նկարիչ Զաքար Զաքարյանը.

1) դիմանկարի

2) բնանկարի

3) նատյուրմորտի

30. 1982-ին հայ ո՞ր նկարչի թանգարանն է բացվել Ջաջուռում.

1) Մարիամ Ասլամազյանի

2) Մինաս Ավետիսյանի

3) Հակոբ Հակոբյանի

31. Ո՞վ է «Նռան գույնը» կինոֆիլմի ռեժիսորը.

1) Արտավազդ Փելեշյանը

2) Սերգեյ Փարաջանովը

3) Ֆրունզե Դովլաթյանը

32. Ո՞ր թատրոնի դերասան էր Վահրամ Փափազյանը.

1) Տիկնիկային թատրոնի

2) Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի

3) Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի

33. Ե՞րբ է ծնվել հռչակավոր դերասան Պետրոս Ադամյանը.

1) XVIII դ.-ում

2) XIX դ.-ում

3) XX դ.-ում

34. Նշված արտիստներից ո՞վ է հանդես եկել կրկեսում որպես ծաղրածու և մնջակատակ.

1) Լեոնիդ Ենգիբարյանը

2) Մհեր Մկրտչյանը

3) Կարպ Խաչվանքյանը

35. Ո՞վ է «Մենք ենք, մեր սարերը» կինոֆիլմի սցենարի հեղինակը.

1) Դերենիկ Դեմիրճյանը

2) Հրանտ Մաթևոսյանը

3) Սերո Խանզադյանը

36. Ի՞նչ մասնագիտության տեր էր Վարդան Աճեմյանը.

1) ճարտարապետ

2) նկարիչ

3) ռեժիսոր

37. Հայ ո՞ր դերասանուհին է խաղացել Համլետի դերը.

1) Սիրանույշը

2) Մետաքսյա Սիմոնյանը

3) Վարդուհի Վարդերեսյանը

38. Երևանի ո՞ր թատրոնում է հանդես եկել Արմեն Ջիգարխանյանը 1960-ական թվականներին.

1) Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում

2) Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում

3) Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում

39. Ո՞վ է հայկական կինոյի հիմնադիրը.

1) Հենրիկ Մալյանը

2) Գուրգեն Բալասանյանը

3) Համո Բեկնազարյանը

40. Ո՞վ է «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հեղինակը.

1) Շահան Շահնուրը

2) Վիլյամ Սարոյանը

3) Հակոբ Պարոնյանը

41. Հայկական առաջին օպերայի հեղինակն է.

1) Տիգրան Չուխաջյանը («Արշակ Բ»)

2) Արմեն Տիգրանյանը («Անուշ»)

3) Ալեքսանդր Սպենդիարյանը («Ալմաստ»)

42. Հայ երաժշտական մշակույթի ո՞ր երախտավորին են ուղղված Եղիշե Չարենցի հետևյալ տողերը.

«Հայրենի երգն ես դու մեր`

Վերադարձած հայրենիք»

1) Սայաթ-Նովային

2) Կոմիտասին

3) Ջիվանուն

43. «Անուշ» օպերայի հեղինակն է.

1) Գևորգ Արմենյանը

2) Արմեն Տիգրանյանը

3) Ավետ Տերտերյանը

44. Որտե՞ղ են ծավալվում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի իրադարձությունները.

1) Կիևյան Ռուսիայում

2) Հին Հռոմում

3) Կիլիկյան Հայաստանում

45. Հովհաննես Թումանյանի ո՞ր պոեմի հիման վրա է ստեղծվել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան.

1) «Փարվանա»

2) «Թմկաբերդի առումը»

3) «Անուշ»

46. «Հերոսական բալլադի» հեղինակն է.

1) Առնո Բաբաջանյանը

2) Էդվարդ Միրզոյանը

3) Ալեքսանդր Հարությունյանը

47. Կատարողական արվեստի ո՞ր ճյուղն է ներկայացնում Ռուբեն Ահարոնյանը.

1) ալտահար

2) ջութակահար

3) թավջութակահար

48. ՈՒ՞մ անունն է կրում Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը.

1) Գաբրիել Սունդուկյանի

2) Երվանդ Օտյանի

3) Հակոբ Պարոնյանի

49. «Հայաստանի սոխակ» է հռչակվել.

1) Լուսինե Զաքարյանը

2) Զառա Դոլուխանյանը

3) Գոհար Գասպարյանը

50. Ինչպե՞ս են կոչվել միջնադարյան հայ երաժշտության մեջ օգտագործված պայմանական նշանները.

1) խազեր

2) բծեր

3) գծեր

Գրականության ցանկ` Հայկական սովետական հանրագիտարան

(1-ին հավելվածի 6-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 7. Հայ նկարչութուն և կիրառական արվեստ

1. 19-20 դդ. հայ նկարիչ («Կեչիների պուրակ», «Արարատ», «Վաղ գարուն»), գրող, հասարակական գործիչ, հայ ռեալիստական բնանկարչության հիմնադիրն է.

1) Հակոբ Հովնաթանյանը

2) Սարգիս Մուրադյանը

3) Գևորգ Բաշինջաղյանը

2. Երևանում տեղադրված «Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան» հուշարձանի հեղինակն է.

1) Հակոբ Գյուրջյանը

2) Անդրեաս Տեր-Մարուքյանը

3) Արտաշես Հովսեփյանը

3. Հայ քանդակագործ, Ստեփանակերտ քաղաքում տեղադրված ղարաբաղյան խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» (Ղարաբաղցիներ) հուշարձանի հեղինակն է.

1) Սերգեյ Բաղդասարյանը

2) Գետիկ Բաղդասարյանը

3) Թերեզա Միրզոյանը

4. Երևանում տեղադրված «Մարտիրոս Սարյան» մարմարե հուշարձանի հեղինակն է.

1) Նորայր Կարգանյանը

2) Լևոն Թոքմաջյանը

3) Յուրի Պետրոսյանը

5. 19-20 դդ. շուշեցի հայ դիմանկարիչ («Հոր դիմանկարը», «Մոր դիմանկարը», «Էքմեքչյանի դիմանկարը», «Վասիլը»), որը նոր որակի և գեղարվեստական նոր բարձրության հասցրեց դիմանկարչության ժանրը.

1) Վարդգես Սուրենյանց

2) Հովհաննես Այվազովսկի

3) Ստեփան Աղաջանյան

6. 19-րդ դ. ազգությամբ հայ աշխարհահռչակ ծովանկարիչ, որը գեղանկարչության մեջ առաջին անգամ պատկերեց հայկական բնությունը` Արարատը, Սևանա լիճը, Արարատյան հովիտը.

1) Հակոբ Հովնաթանյան

2) Հովհաննես Այվազովսկի

3) Ենովք Նազարյան

7. Երևանում տեղադրված «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանի հեղինակն է.

1) Արա Հարությունյանը

2) Ղուկաս Չուբարյանը

3) Խաչատուր Իսկանդարյանը

8. Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչն է 14-րդ դարի առաջին կեսի հայ մանրանկարիչ.

1) Սարգիս Պիծակը

2) Ծերուն Ծաղկողը

3) Նաղաշ Հովնաթանը

9. 19-20 դդ. հայ գեղանկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Սալոմե», «Ոտնահարված սրբություն» կտավների հեղինակն է.

1) Գաբրիել Գյուրջյանը

2) Վարդգես Սուրենյանցը

3) Փանոս Թերլեմեզյանը

10. Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նկարազարդ վարագույրի (պաննո) հեղինակն է.

1) Մարտիրոս Սարյանը

2) Հակոբ Կոջոյանը

3) Մկրտիչ Սեդրակյանը

11. Երևանում տեղադրված «Արամ Խաչատրյան» բրոնզաձույլ հուշարձանի հեղինակն է.

1) Լևոն Վարդանյանը

2) Դավիթ Բեջանյանը

3) Յուրի Պետրոսյանը

12. 20-րդ դարի առաջին կեսի հայկական քանդակագործության խոշորագույն վարպետ, որի «Լև Տոլստոյ» ստեղծագործությունը տեղադրված է Փարիզի Լև Տոլստոյի անվան պուրակում.

1) Երվանդ Քոչար

2) Հակոբ Գյուրջյան

3) Արա Հարությունյան

13. Երևանի Ամերիկյան համալսարանի դիմաց տեղադրված «Հովհաննես Բաղրամյան» բրոնզաձույլ ձիարձանի հեղինակն է.

1) Նորայր Կարգանյանը

2) Խաչատուր Իսկանդարյանը

3) Գագիկ Ղազարյանը

14. Երևանի Նորքի զանգվածում տեղադրված «Գայ» բրոնզե հուշարձանի հեղինակն է.

1) Սուրեն Նազարյանը

2) Հակոբ Գյուրջյանը

3) Անդրեաս Տեր-Մարուքյանը

15. Երևանում տեղադրված հայ գրող «Միքայել Նալբանդյան» բրոնզե հուշարձանի հեղինակն է.

1) Լևոն Թոքմաջյանը

2) Խաչատուր Իսկանդարյանը

3) Նիկոլայ Նիկողոսյանը

16. Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրված «Վարդան Մամիկոնյան» ձիարձանի հեղինակն է.

1) Հակոբ Գյուրջյանը

2) Երվանդ Քոչարը

3) Խաչատուր Իսկանդարյանը

17. Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրված «Սասունցի Դավիթ» մոնումենտալ հուշարձանի հեղինակն է.

1) Երվանդ Քոչարը

2) Արա Շիրազը

3) Թերեզա Միրզոյանը

18. 19-րդ դարի նշանավոր դիմանկարիչ («Նատալյա Թեումյանի դիմանկարը», «Ներսես Աշտարակեցու դիմանկարը»), որն ավարտել և նոր որակ է հաղորդել 17-18 դդ. ձևավորված հայ նոր գեղանկարչությանը.

1) Հովնաթան Հովնաթանյան

2) Հակոբ Հովնաթանյան

3) Մկրտում Հովնաթանյան

19. 13-14 դդ. հայ ճարտարապետ, մանրանկարիչ, քանդակագործ, Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչն է.

1) Մոմիկը

2) Ծերուն Ծաղկողը

3) Դավիթ Անհաղթը

20. Երևանի Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում տեղադրված «Արգիշտի արքայի արշավանքը» տուֆակերտ հուշարձանի հեղինակն է.

1) Հակոբ Գյուրջյանը

2) Երվանդ Քոչարը

3) Լևոն Թոքմաջյանը

21. 19-20 դդ. վանեցի հայ նկարիչ («Սանահինի վանքի գավիթը», «Սիփան սարը Կտուց կղզուց»), որը մասնակցել է Վանի ինքնապաշտպանության կռիվներին.

1) Սարգիս Պիծակ

2) Հակոբ Կոջոյան

3) Փանոս Թերլեմեզյան

22. 13-րդ դարի երկրորդ կեսի հայ մանրանկարիչ և գրիչ, որի ստեղծագործությունը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի բարձրագույն արտահայտություններից մեկն է.

1) Թորոս Ռոսլին

2) Ծերուն Ծաղկող

3) Մոմիկ

23. Բազմագույն զարդանկարներով, խավածածկ և առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածքը կոչվում է.

1) բատիկ

2) գորգ

3) գոբելեն

24. Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիրն ու երկարամյա տնօրենն է եղել հայ արվեստաբան.

1) Դանիել Դզնունին

2) Ռուբեն Դրամբյանը

3) Եղիշե Մարտիկյանը

25. Ախլցխացի ոսկերիչների ընտանիքում ծնված հայ գեղանկարիչ «Փողոց Թավրիզում», «Ճաշարան Թավրիզում» գեղանկարների և «Սասունցի Դավիթ» գրաֆիկական ստեղծագործության հեղինակն է.

1) Հակոբ Հովնաթանյանը

2) Վարդգես Սուրենյանցը

3) Հակոբ Կոջոյանը

26. Երևանի Պետական կրկեսի մոտ տեղադրված «Լեոնիդ Ենգիբարյան» բրոնզաձույլ քանդակի հեղինակն է.

1) Լևոն Վարդանյանը

2) Երվանդ Քոչարը

3) Լևոն Թոքմաջյանը

27. Հայ պատմանկարչության հիմնադիրն է.

1) Ստեփան Աղաջանյանը

2) Մարտիրոս Սարյանը

3) Վարդգես Սուրենյանցը

28. Հայ ռեալիստական բնանկարչության հիմնադիրն է.

1) Գևորգ Բաշինջաղյանը

2) Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը

3) Մկրտում Հովնաթանյանը

29. Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի առջև տեղադրված Հ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի արձանների հեղինակն է.

1) Արա Հարությունյանը

2) Արա Սարգսյանը

3) Արա Շիրազը

30. Հայկական ազգային գոտու ծայրերը միմյանց ագուցող տախտակները կոչվում են.

1) ճարմանդ

2) ճակատնոց

3) մանյակ

31. Հին հայկական ոչ տպագիր գրքերի պատկերազարդումը կոչվել է.

1) մարտանկարչություն

2) զարդարվեստ

3) մանրանկարչություն

32. Քանդակագործական ստեղծագործություն կամ ճարտարապետական փոքր հորինվածք, որը դրվում է մահացածի գերեզմանին կոչվում է.

1) ժայռապատկեր

2) քարաբեկոր

3) մահարձան

33. Երևանի Կարապի լճի մոտ տեղադրված «Առնո Բաբաջանյան» հուշարձանի հեղինակն է.

1) Լևոն Վարդանյանը

2) Դավիթ Բեջանյանը

3) Լևոն Թոքմաջյանը

34. 19-20-րդ դդ. հայ գեղանկարիչ («Սևանի ձկնորսները», «Աղբյուրի մոտ», «Կուլտուրան լեռներին», «Ցորեն են չորացնում»), որի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում հայրենի բնությանն ու գյուղական կենցաղին նվիրված գործերը.

1) Սեդրակ Առաքելյան

2) Ստեփան Աղաջանյան

3) Սարգիս Մուրադյան

35. Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Նոյը իջնում է Արարատից» հանրահայտ կտավի հեղինակն է.

1) Նաղաշ Հովնաթանը

2) Հովհաննես Այվազովսկին

3) Էդվարդ Իսաբեկյանը

36. Երևանում տեղադրված «Հայկ Նահապետ» մոնումենտալ քանդակի հեղինակն է.

1) Կառլեն Նուրիջանյանը

2) Գագիկ Ղազարյանը

3) Գարեգին Դավթյանը

37. Հայ մանրանկարիչներ Թորոս Ռոսլինը և Սարգիս Պիծակը պատկանում են.

1) Կիլիկիայի մանրանկարչության դպրոցին

2) Գլաձորի մանրանկարչության դպրոցին

3) Վասպուրականի մանրանկարչության դպրոցին

38. «Հանճարը և ամբոխը», «Դեպի պանդխտություն», «Ջան Գյուլում», «Ռոզալիա Սուրենյանցի դիմանկարը» կտավների հեղինակն է 19-20 դդ. վաղարշապատցի հայ գեղանկարիչ.

1) Գևորգ Բաշինջաղյանը

2) Աղաթոն Հովնաթանյանը

3) Եղիշե Թադևոսյանը

39. Պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստը կոչվում է.

1) տարազ

2) շրջազգեստ

3) հագուստ

40. Մատենադարանի մոտ տեղադրված «Մեսրոպ Մաշտոց» և «Մխիթար Գոշ» հուշարձանների հեղինակն է հայ ժամանակակից քանդակագործ.

1) Սամվել Ղազարյանը

2) Ղուկաս Չուբարյանը

3) Յուրի Մինասյանը

41. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գիրքը նկարազարդել է հայ գեղանկարիչ.

1) Հակոբ Կոջոյանը

2) Հենրիկ Մամյանը

3) Գրիգոր Խանջյանը

42. Երևանի Աբովյան փողոցի վրա տեղադրված «Ծաղկավաճառ Կարաբալան» բրոնզաձույլ քանդակի հեղինակն է.

1) Արմեն Վարդանյանը

2) Աշոտ Բաղդասարյանը

3) Լևոն Թոքմաջյանը

43. Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Սալոմե» քանդակի հեղինակն է.

1) Թոմ Գևորգյանը

2) Սերգեյ Բաղդասարյանը

3) Հակոբ Գյուրջյանը

44. «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը», «Պատասխան Հազկերտին», «Պատանի Դավիթը», «Ակսել Բակունց» կտավների հեղինակն է հայ գեղանկարիչ.

1) Ալեքսանդր Գրիգորյանը

2) Վրույր Գալստյանը

3) Էդվարդ Իսաբեկյանը

45. Երևանում տեղադրված «Հովհաննես Այվազովսկի» բրոնզաձույլ հուշարձանի հեղինակն է.

1) Լևոն Վարդանյանը

2) Յուրի Պետրոսյանը

3) Դավիթ Բեջանյանը

46. 20-րդ դարի հայկական նորագույն գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է.

1) Ստեփանոս Ներսիսյանը

2) Վանո Խոջաբեկյանը

3) Մարտիրոս Սարյանը

47. Երևանում տեղադրված «Ստեփան Շահումյան» գրանիտե հուշարձանի հեղինակն է.

1) Սերգեյ Մերկուրովը

2) Նիկոլայ Նիկողոսյանը

3) Խաչատուր Իսկանդարյանը

48. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորման աշխատանքները կատարել է հայ գեղանկարիչ.

1) Հարություն Կալենցը

2) Մինաս Ավետիսյանը

3) Աշոտ Հովհաննիսյանը

49. Հայկական, ռուսական, արտասահմանյան երկրների արվեստի ստեղծագործությունների ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն պահպանվում է.

1) Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում

2) Հայաստանի պատմության պետական թանգարանում

3) Հայաստանի ազգային պատկերասրահում

50. Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված և ամենաբեղուն ներկայացուցիչներից մեկն է 14-15 դդ. հայ գրիչ և մանրանկարիչ.

1) Սարգիս Պիծակը

2) Հովհաննես Խիզանեցին

3) Թորոս Ռոսլինը

Գրականության ցանկ`

Հայկական սովետական հանրագիտարան

(1-ին հավելվածի 7-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 8. Հոգեբանություն

1. Զրուցելիս, երբ ձգտում եք լիակատար փոխըմբռնման, դուք պետք է.

1) զրուցակցի դիրք ընդունեք

2) խոսեք նրանից բարձր

3) նստեք նրա առջև խաչված ձեռքերով

2. Նշվածներից, ո՞րը մարմնային (սոմատիկ) հարալեզվական միջոց չէ.

1) խոսքի հուզական երանգը (ինտոնացիա)

2) արտահայտիչ շարժումները (ժեստեր)

3) մարմնի դիրքը, կեցվածքը (պանտոմիմ)

3. Խուճապային խանգարման նախանշան չէ.

1) խեղդվելու զգացումը

2) քրտնարտադրությունը

3) ինքնասպանության մտքերը

4. Ի՞նչ է ագարաֆոբիան.

1) վախ բարձրությունից

2) վախ բաց տարածությունից

3) վախ ծերությունից

5. Կարո՞ղ են մարդու հոգեբանական պատկերացումները ազդել նրա վարքի վրա.

1) այո

2) ոչ

3) երբեք չեն ազդում

6. Նշվածներից, ո՞րը հոգեկան երևույթ չէ.

1) միտքը

2) ապրումը

3) համը

7. Հարավում բնակվող մարդկանց ժեստերը և միմիկան.

1) ավելի հարուստ են և արտահայտիչ

2) արտահայտիչ չեն

3) նույնն են ինչ ուրիշ վայրերում բնակվող մարդկանց մոտ

8. Նշվածներից, ո՞րն է ոչ խոսքային հաղորդակցման միջոց.

1) տարիքը

2) հայացքը

3) արժեքային համակարգը

9. Միջանձնային կոնտակտ հաստատելու համար անհրաժեշտ է.

1) անընդհատ բարձրաձայն խոսել

2) աչքերի կոնտակտ ստեղծել

3) ուշադրություն չդարձնել ուրիշներին

10. Մարդը ունի.

1) հինգ զգայարան

2) վեց զգայարան

3) յոթ զգայարան

11. Բարձր աղմուկը մարդու մոտ կարող է առաջացնել.

1) ագրեսիվության մակարդակի բարձրացում

2) հաղորդակցման ցանկություն

3) ուսման մեջ հաջողություններ

12. Որպեսզի միտքը համոզիչ հնչի այն պետք է.

1) ներկայացնել արտահայտիչ

2) ներկայացնել ցածր ձայնով

3) շատ արագ ներկայացնել

13. Մարդու վրա կարմիր գույնի ազդեցությունը առաջացնում է.

1) գրգռվածություն

2) հանգստություն

3) տխրություն

14. Մարդու վրա կապույտ գույնի ազդեցությունը առաջացնում է.

1) գրգռվածություն

2) հանգստություն

3) ակտիվություն

15. Ինչո՞վ է տարբերվում հոգեբանական զրույցը մարդկանց առօրյա զրույցներից.

1) հետազոտական նպատակ է հետապնդում

2) օգտագործվում է անձի մտավոր ունակությունները որոշելու համար

3) օգտագործվում է անձի ֆիզիկական ունակությունները որոշելու համար

16. Զրուցակիցը խոսելու ժամանակ խուսափում է տեսողական կոնտակտից: Դա նշանակում է, որ նա.

1) զարմացած է

2) անկեղծ չէ

3) ագրեսիվ է

17. Ի՞նչ է կլաուստրոֆոբիան.

1) վախ փակ տարածությունից

2) վախ բաց տարածությունից

3) վախ մահից

18. Նշվածներից, ո՞րը չի վերաբերում պատկերավոր հիշողությանը.

1) տեսողական

2) լսողական

3) հուզական

19. Նշվածներից, ո՞րն է ուսումնասիրում տարիքային տարբեր փուլերում գտնվող մարդկանց հոգեբանական առանձնահատկությունները.

1) հատուկ հոգեբանություն

2) տարիքային հոգեբանություն

3) աշխատանքային հոգեբանություն

20. Նշվածներից, ո՞րը խոսքի հարալեզվական (պարալինգվիստիկական) միջոց չէ.

1) դիմախաղը

2) խոսքի հուզական երանգը (ինտոնացիան)

3) խոսքի արագությունը

21. Երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ, առաջին պահին նա ոչինչ չի տեսնում: Բայց մի քանի րոպե հետո նա կարողանում է բավականաչափ կողմնորոշվել: Դա կատարվում է շնորհիվ.

1) սենսիբիլիզացիայի

2) ադապտացիայի

3) անեսթեզիայի

22. Ո՞ր զգայությունն է ցույց տալիս, թե մեր մարմինը ինչ տեղ ու դիրք է գրավում տարածության մեջ.

1) շարժողական

2) հավասարակշռության

3) տեսողական

23. Մտածողության ո՞ր առանձնահատկությունն է բնորոշ ստեղծագործական մտածողությանը.

1) պասսիվությունը

2) ճկունությունը

3) կարծրացածությունը

24. Գիտակցական հոգեկան գործունեության խանգարում չէ.

1) զառանցանքը

2) հալյուցինացիան

3) դալտոնիզմը

25. Ինչպե՞ս է արտահայտվում մարդու առավելությունը ձեռքով բարևելու ժամանակ.

1) ափը ուղղված է դեպի ներքև

2) ափը ուղղված է դեպի վերև

3) ափը ուղղված է դեպի կողք

26. Արթնության վիճակի հիմքում ընկած է.

1) ուղեղի արգելակումը

2) նյարդային ակտիվացումը

3) նյարդային պասսիվացումը

27. Նշվածներից, ո՞րը բնորոշ չէ մարդուն վթարային իրադրության դեպքում.

1) մարդը արգելակվում և անգործունյա է դառնում

2) մարդը գերգրգռված և ագրեսիվ է դառնում

3) մարդը ուրախ է դառնում

28. (1-ին հավելվածի 8-րդ բաժնի 28-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

29. Նշվածներից, ո՞ր գույներն են համարվում չեզոք.

1) կարմիրը, կապույտը և դեղինը

2) սպիտակը, գորշը և սևը

3) վարդագույնը, երկնագույնը և մարմնագույնը

30. Եթե զրույցի ժամանակ զրուցակիցը թեքում է գլուխը ուսին, ապա դա կարող է նշանակել.

1) նա չի լսում ձեզ

2) նա հետաքրքրված է զրույցով

3) նա ձանձրացել է

31. Զգայարանների միջոցով արտացոլվող առանձին հատկանիշների միավորումը առարկաների, իրադրությունների և իրադարձությունների ամբողջական պատկերների մեջ կոչվում է.

1) ընդհանրացում

2) ընկալում

3) հասկացում

32. Նշված զգայություններից ո՞րն ունի ռիթմ, տևողություն, ուժ.

1) տեսողական

2) լսողական

3) հավասարակշռության

33. Կարո՞ղ է մարդու հոգեկան վիճակը ազդել ժամանակի զգացողության վրա.

1) այո

2) ոչ

3) երբեք չի ազդում

34. Նշվածներից, ո՞րը հիշողության հիմնական գործընթաց չէ.

1) մտապահում

2) մտասևեռում

3) վերարտադրություն

35. Դուք նստած զրուցում եք և ձեր զրուցակիցը ելման դիրք է ընդունում, ապա դա կարող է նշանակել.

1) խոսակցությունն ավարտված է

2) խոսակցության թեման անհասկանալի է

3) կարելի է շարունակել խոսակցությունը

36. Մարդու հուզված կամ գրգռված լինելը կարելի է հասկանալ նայելով նրա աչքերին: Այդ ժամանակ նրա բիբերը.

1) նեղանում են

2) լայնանում են

3) ընդհանրապես չեն փոխվում

37. Ըստ հոգեկանում ընկալված տեղեկության պահպանման, տևողության հիշողության տեսակ չէ.

1) տևականը

2) կամածինը

3) կարճատևը

38. Երբ որևէ մեկը գիրք է կարդում ու միաժամանակ կոնսպեկտավորում, ապա նրա ուշադրությունը կենտրոնանում է մեկ գրքի, մեկ տետրի վրա: Հոգեբանության մեջ այն անվանում են.

1) ուշադրության կենտրոնացում

2) ուշադրության տեղափոխելիություն

3) ուշադրության կայունություն

39. Այս գույնը մի անգամից աչքի է զարնվում, որի համար էլ այն օգտագործվում է վտանգը կանխարգելելու նպատակով: Ո՞րն է այդ գույնը.

1) կապույտը

2) դեղինը

3) սևը

40. Սխալ ընկալում, որը պայմանավորված է ոչ թե ընկալող անձի հոգեկանի սխալ աշխատանքով, այլ ընկալվող օբյեկտների առանձնահատկություններով կոչվում է.

1) հալյուցինացիա

2) ոգեշնչում

3) պատրանք

Գրականության ցանկ`

Կ. Գևորգյան, Ա. Թադևոսյան «Կարիերայի պլանավորման գործընթաց»

Ա. Նալչաջյան «Ընդհանուր հոգեբանության հիմունքներ»

Ա. Պիզ «Յազիկ տելօդվիժենիյ»

Ա. Մետյուզ, Մ. Կուպեր «Յազիկ ցվետա»

(1-ին հավելվածի 8-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 9. Առաջին օգնություն

1. Տուժածի մոտ առկա է վերջույթների փափուկ հյուսվածքների վերք, որը առատորեն արյունահոսում է: Արյան գույնը մուգ է, վերջույթի ծայրամասում խոշոր զարկերակի պուլսացիան պահպանված է, վերջույթը դեֆորմացված չէ: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել, սպասել շտապօգնությանը

2) վերջույթի վրա լարան (ժգուտ) դնել, ծածկել վերքը ասեպտիկ վիրակապով և սպասել շտապօգնությանը

3) վերքի վրա ասեպտիկ ճնշող վիրակապ դնել և սպասել շտապօգնությանը

2. Տուժածի մոտ առկա է վերջույթի փափուկ հյուսվածքների վնասվածք: Վերքը առատ արյունահոսում է: Արյունը ալ կարմիր գույնի է, արյան շիթը պուլսացող է: Վերջույթի ծայրամասի խոշոր զարկերակի պուլսացիան թուլացած է: Վերջույթի տեսանելի դեֆորմացիա չկա: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել, սպասել շտապօգնությանը

2) վերջույթի վրա լարան (ժգուտ) դնել, վերքը ծածկել ասեպտիկ վիրակապով և սպասել շտապօգնությանը

3) վերքի վրա ասեպտիկ ճնշող վիրակապ դնել և սպասել շտապօգնությանը

3. Տուժածի մոտ առկա է վերջույթի վերք, ալ գույնի պուլսացող առատ արյունահոսությամբ: Անհրաժեշտ է լարան (ժգուտ) դնել զարկերակային արյունահոսությունը կանգնեցնելու համար:

Ձեր գործողություններն են`

1) լարանը (ժգուտ) դնել անմիջապես մաշկի վրա` վերքից վերև

2) լարանը (ժգուտ) դնել փափուկ կտորի վրա` վերքից ներքև

3) լարանը (ժգուտ) դնել փափուկ կտորի վրա` վերքից վերև

4. Տուժածը պառկած է մեջքի վրա: Գիտակցությունը մթագնած է, հարցերին չի պատասխանում: Շնչառությունը պահպանված է: Տեսանելի վնասվածքներ չկան: Տուժածը ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ է: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին թեքել կողքի և սպասել շտապօգնությանը

2) տուժածին պառկեցնել փորի վրա և սպասել շտապօգնությանը

3) ոչինչ չանել, սպասել շտապօգնությանը

5. Տուժածը պառկած է մեջքի վրա: Գիտակցությունը մթագնած է, սակայն հարցերին պատասխանում է: Դեմքը գունատ է, ծածկված է սառը քրտինքով: Շնչառությունը պահպանված է: Զննման ժամանակ նկատվում է մի կողմից` սրունքի դեֆորմացիա, մյուս կողմից` ազդրի: Ազդրի վրա կա փոքրիկ վերք` աննշան արյունահոսությամբ: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) անշարժեցնել վերջույթները ձեռքի տակ եղած միջոցներով, ազդրի վրա լարան (ժգուտ) դնել

2) անշարժեցնել վերջույթները, վերքի վրա դնել ճնշող վիրակապ

3) դնել ասեպտիկ վիրակապ վերքի վրա և սպասել շտապօգնությանը

6. Տուժածը պառկած է գետնին: Գիտակցությունը բացակայում է, հարցերին չի պատասխանում: Դեմքը գունատ է, շրթունքները կապտավուն են, շնչառությունը բացակայում է, անոթազարկը թույլ է: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) տուժածի գլուխը ետ գցել և իսկույն կատարել արհեստական շնչառություն «բերան-բերանի»

2) տուժածի գլուխը ետ գցել, արհեստական շնչառություն կատարել` «բերան-բերանի, բերան-քթի» և կատարել սրտի անուղղակի մերսում

3) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

7. Տուժածի մոտ սկսվել է արտահայտված քթային արյունահոսություն:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին նստեցնել, քթի մեջ մտցնել բինտի կամ բամբակի տամպոններ, ճակատին դնել սառը թրջոց

2) տուժածին պառկեցնել և սեղմել ռունգերը

3) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

8. Տուժածը պառկած է մեջքի վրա: Ճակատի վրա առկա է արյունահոսող վերք: Տուժածը փսխում է, կատարվածի մասին չի հիշում:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին թեքել կողքի և սպասել շտապօգնությանը

2) տուժածին թեքել կողքի, վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ և սպասել շտապօգնությանը

3) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

9. Տուժածի աջ ստորին վերջույթի սրունքի շրջանը դեֆորմացված է, անդրավարտիքը արյունոտված է:

Ձեր գործողություններն են`

1) կտրել անդրավարտիքը, դնել ասեպտիկ վիրակապ վերքի վրա, անշարժեցնել վերջույթը ձեռքի տակ եղած միջոցներով և շտապ տեղափոխել հիվանդանոց

2) շտապօգնություն կանչել

3) լարան (ժգուտ) դնել և ամուր ձգել

10. Վայր ընկնելիս տուժածի մոտ առաջացել է աջ նախաբազկի խորը վերք, որն ուժեղ արյունահոսում է: Արյունը ալ կարմիր է: Տուժածը գունատ է, գանգատվում է գլխապտույտից: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) սպասել շտապօգնությանը

2) պատահած մեքենայով տեղափոխել հիվանդանոց

3) պառկեցնել հիվանդին, բազկի շրջանում վերքից վերև լարան (ժգուտ) դնել /գոտիով կամ թաշկինակով/, վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ և սպասել շտապօգնությանը

11. Տեղի է ունեցել ավտովթար: Տուժածը պառկած է ճանապարհի բանուկ մասում` անգիտակից վիճակում, շնչառությունը դժվարացած է, հագուստի վրա կա փսխման մասսա: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) սպասել շտապօգնությանը

2) սկզբում մաքրել բերանի խոռոչը փսխման մասսայից, պառկեցնել տուժածին կողքի վրա` շնչառությունը կարգավորելու համար և սպասել շտապօգնությանը

3) պատահական մեքենայով շտապ հասցնել մոտակա հիվանդանոց

12. Տուժածի աջ ստորին վերջույթը մինչև ազդրի վերին 1/3-ը գտնվում է ճնշման տակ: Դեպքը տեղի է ունեցել 30 րոպե առաջ: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

2) ազատել վերջույթը ճնշումից և սպասել շտապօգնությանը

3) ճնշման մասից վերև լարան (ժգուտ) դնել, որից հետո ազատել վերջույթը և սպասել շտապօգնությանը

13. Տուժածի մոտ առկա է վերին վերջույթի փափուկ հյուսվածքների վնասվածք, որը ուժեղ արյունահոսում է: Վերջույթի պերիֆերիկ մասում պուլսացիան բացակայում է: Վերջույթի վրա լարանը (ժգուտ) դրվել է 1 ժամ առաջ: Շտապօգնությունը ուշանում է:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

2) հանել լարանը (ժգուտ), վերջույթը թողնել հանգիստ, վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ

3) լարանը (ժգուտ) թուլացնել` նախօրոք մատով սեղմելով լարանից վերև գտնվող խոշոր անոթը այնքան ժամանակ, մինչև վերջույթը կարմրի և տաքանա, հետո նորից ձգել լարանը

14. Տուժածի մոտ առկա է սրունքի դեֆորմացիա, նկատվում է պաթոլոգիկ շարժունակություն: Գանգատվում է ուժեղ ցավից:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին տեղափոխել հիվանդանոց` առանց ոտքը անշարժեցնելու

2) տուժածին տեղափոխել հիվանդանոց` նախօրոք անշարժեցնելով վերջույթը մինչև ծնկի հոդը ձեռքի տակ եղած միջոցներով

3) տուժածին տեղափոխել հիվանդանոց` նախօրոք անշարժեցնելով վերջույթը մինչև ազդրի վերին 1/3-ը ձեռքի տակ եղած միջոցներով

15. Տուժածի մոտ առկա է սրունքի բաց կոտրվածք: Վերքից դուրս է ցցվել սրունքոսկրը: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ուղղել դուրս ցցված ոսկրը, անշարժեցնել վերջույթը

2) առանց վերջույթը անշարժեցնելու ուղղել ցցված ոսկրը և դնել ասեպտիկ վիրակապ

3) առանց ուղղելու ցցված ոսկրը անշարժեցնել վերջույթը և վերքի վրա ասեպտիկ վիրակապ դնել

16. Ցնցումային նոպայի մեջ գտնվող տուժածին ինչպիսի՞ առաջին օգնություն է պետք ցուցաբերել.

1) բռնել տուժածին, աշխատելով զսպել ցնցումները

2) տուժածին պառկեցնել, արձակել օձիքը, թուլացնել գոտին շնչառությունը լավացնելու նպատակով

3) փորձել բացել տուժածի բերանը և պինդ առարկա դնել ատամների միջև

17. Տուժածը այրվածք է ստացել: Այրված մասը կարմրել է և նրա վրա առաջացել են հեղուկով լցված բշտիկներ:

Ձեր գործողություններն են`

1) բացել բշտիկները և ասեպտիկ վիրակապ դնել

2) ձեթ կամ այլ յուղ քսել այրված մասի վրա

3) սառեցնել այրված մասը

18. Ի՞նչ է պետք անել ջրահեղձված տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ.

1) տուժածին գլխիվայր կախելով հեռացնել ջուրը շնչուղիներից

2) անմիջապես զննել տուժածի կենսական կարևոր համակարգերի վիճակը (շնչառությունը, սրտի աշխատանքը) և արհեստական շնչառություն կատարել` «բերան-քթի»

3) պառկեցնել փորի վրա

19. Ի՞նչ պետք է անել սովորական ուշագնացության դեպքում.

1) շտապօգնություն կանչել

2) տուժածին պառկեցնել մեջքի վրա, արձակել օձիքը, սառը ջուր ցողել դեմքին

3) ոտքերը դնել տաք ջրի մեջ

20. Արհեստական շնչառություն անհրաժեշտ է կատարել հետևյալ դեպքում.

1) երբ տուժածը անգիտակից վիճակում է

2) երբ տուժածի սիրտը չի բաբախում

3) երբ տուժածը չի շնչում, բայց նրա անոթազարկը շոշափվում է

21. Ի՞նչ առաջին օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ընդհանուր ցրտահարման դեպքում, եթե օգնությունը ցուցաբերվում է դրսում.

1) շփել սառած մասերը ձնով կամ սպիրտով

2) տաքացնել սառած մասերը կրակի մոտ

3) տաք հագուստ հագցնել, հնարավորության դեպքում տաք հեղուկ խմեցնել և շտապ տեղափոխել հիվանդանոց

22. Շնչառության բացակայության դեպքում անհրաժեշտ է ստուգել անոթազարկը, որը կարելի է շոշափել.

1) խորանիստ երակների վրա

2) մակերեսային երակների վրա

3) մակերեսորեն տեղակայված զարկերակների վրա /օրինակ` քնային, ճաճանչային զարկերակների վրա/

23. Տուժածին թունավոր օձ է խայթել:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) բերանով արտաքաշել թույնը կծած տեղից, տուժածին տալ մեծ քանակությամբ հեղուկ, շտապ տեղափոխել հիվանդանոց

3) կծած տեղի վրա դնել ասեպտիկ վիրակապ

24. Տուժածին խայթել է մեղուն: Տուժածը ալերգիկ է:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) կծած տեղի վրա դնել սպիրտային թրջոց

3) հանել փուշը, կծած տեղի վրա դնել սառը թրջոց և շտապ տեղափոխել հիվանդանոց

25. (1-ին հավելվածի 8-րդ բաժնի 25-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

26. Տուժածը երկար ժամանակ գտնվել է արևի տակ: Նա գանգատվում է գլխացավից, սրտխառնոցից: Դեմքի մաշկը կարմիր է:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին շտապ տեղափոխել ծածկի տակ` հնարավորության դեպքում հով տեղ, սառը ջուր խմեցնել և սառը թրջոց դնել ճակատին

2) շտապ տեղափոխել հիվանդանոց

3) տաք հեղուկ խմեցնել

27. Տուժածը գանգատվում է ուժեղ, սեղմող ցավից սրտի շրջանում: Մաշկը գունատ է, շնչառությունը դժվարացած, պուլսը թույլ:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) տուժածին զգուշորեն նստեցնել, արձակել օձիքը, տալ որևէ սրտային դեղամիջոց և շտապօգնություն կանչել

3) կատարել սրտի անուղղակի մերսում

28. Տուժածը գանգատվում է ուժեղ ցավից որովայնի աջ մասում: Ցավը տարածվում է ստորին վերջույթի վրա: Տուժածը գունատ է, փսխում է:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել և տեղափոխել հիվանդանոց

2) ցավոտ տեղի վրա սառույց դնել

3) ցավոտ տեղի վրա տաք ջերմակ դնել

29. Գիտակցության բացակայության դեպքում տուժածին կողքի վրա պառկեցնելը հնարավորություն է տալիս ապահովելու.

1) շնչուղիների անցանելիությունը

2) բերանի խոռոչի պարունակության արտահոսքը

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

30. Տուժածը շանթահարվել է: Գիտակցությունը բացակայում է: Շնչառությունը խիստ թուլացած է: Գլխի վրա նկատվում է վնասվածք:

Ձեր գործողություններն են`

1) շտապ կատարել սրտի անուղղակի մերսում, արհեստական շնչառություն` «բերան-բերանի» կամ «բերան-քթի» և տեղափոխել հիվանդանոց

2) սպասել շտապօգնությանը

3) վերքի վրա ասեպտիկ վիրակապ դնել

31. Տուժածը գանգատվում է աջ կողատակի հանկարծակի սուր ցավից: Ցավը տարածվում է դեպի աջ ուսը: Տուժածը անընդհատ փսխում է:

Ձեր գործողություններն են`

1) կատարել ստամոքսի լվացում

2) տալ ցավազրկող կամ սպազմոլիտիկ դեղամիջոց և շտապօգնություն կանչել

3) ցավոտ տեղի վրա սառը թրջոց դնել

32. Տուժածը տառապում է շաքարախտով: Գանգատվում է գլխացավից, քրտնարտադրությունից, քաղցի զգացողությունից: Մաշկը գունատ է:

Ձեր գործողություններն են`

1) քաղցր թեյ կամ որևէ քաղցրավենիք տալ և տեղափոխել հիվանդանոց

2) սպասել շտապօգնությանը

3) որևէ ցավազրկող դեղամիջոց տալ

33. Ընկնելուց հետո տուժածի մոտ վնասվածք է առաջացել: 10 օր հետո վերքի շրջանում նկատվում է բութ ցավ: Յուրաքանչյուր գրգռիչ (լույսը, ձայները) առաջացնում է մկանային կծկումներ:

Ձեր գործողություններն են`

1) վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ

2) ապահովել հանգիստ, բացառել գրգռիչների ազդեցությունը և շտապ տեղափոխել հիվանդանոց

3) տալ ցավազրկող դեղամիջոց

34. Տուժածին շուն է կծել: Ոտքի վրա առաջացել է խորը վնասվածք, որը առատ արյունահոսում է:

Ձեր գործողություններն են`

1) վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ և տուժածին շտապ տեղափոխել հիվանդանոց

2) կծած տեղից վերև լարան դնել

3) տալ հանգստացնող դեղամիջոց

35. Տուժածը դիպել է էլեկտրական լարին և ցնցումների մեջ է:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) մեկուսացնել հոսանքի աղբյուրը, կատարել արհեստական շնչառություն` «բերան-բերանի» և տուժածին շտապ տեղափոխել հիվանդանոց

3) առանց հոսանքի աղբյուրը մեկուսացնելու անմիջապես հեռացնել տուժածին էլեկտրական լարից

36. Ո՞ր դեպքում է հակացուցված սրտի անուղղակի մերսումը.

1) հանկարծակի սրտի կանգի ժամանակ

2) կողերի կոտրվածքների առկայության դեպքում

3) սրտի փորոքների ֆիբրիլյացիայի ժամանակ

37. Ո՞ր դեպքում են ստամոքսի լվացում կատարում.

1) ստամոքսի արյունահոսության դեպքում

2) քիմիական նյութերով թունավորումների դեպքում

3) սրտի անբավարարության դեպքում

38. Տուժածը ուտելիս հանկարծակի սկսում է խեղդվել: Մաշկը գունատված է, շուրթերը կապտած:

Ձեր գործողություններն են`

1) թեթևակի հարվածել մեջքին

2) կատարել արհեստական շնչառություն` «բերան-բերանի»

3) տուժածին գրկել մեջքից և մի քանի անգամ ստամոքսի հրում կատարել

39. Տուժածի գիտակցության առկայությունը ստուգելու նպատակով կատարում են հետևյալ գործողությունները.

1) զգուշորեն բռնում են տուժածի ձեռքը, ցնցում նրա ուսը, տալիս են պարզ հարցեր և հրահանգներ

2) ամուր բռնում են տուժածի ձեռքը, ցնցում մարմինը, ջուր ցողում երեսին և հարցեր տալիս

3) բռնում են ձեռքերը և կատարում հաջորդական շարժումներ` թափահարելով գլուխը

40. Տուժածի քնային զարկերակը գտնելու համար անհրաժեշտ է.

1) երկու կամ երեք մատը տուժածի պարանոցի ամենացածր կետից սահեցնելով իջեցնել պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ

2) երկու կամ երեք մատը տուժածի պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով իջեցնել պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ

3) ձեռքը տուժածի պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով իջեցնել պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ

Գրականության ցանկ`

«Առաջին օգնության հիմունքներ» ուսումնական ձեռնարկ

Ե. Ի. Չազով «Նեօտլօժնիե սօստօյանիյա ի էկստրեննայա մեդ. պօմօշչ»

(1-ին հավելվածի 9-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

(ուժը կորցրել է 03.12.12 թիվ 1024-Ն հրաման)

103.0130.200704

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         07           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304188

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

16 հուլիսի 2004 թվականի N 130-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

ՑԱՆԿ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԱՇԱՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ

(4-րդ մաս)

ԲԱԺԻՆ 10. Հայ կրոնի պատմություն

1. Ի՞նչ է նշանակում նախատոնակ.

1) որևէ տոնի նախօրյակը

2) հանդիսավոր տոն օրերին նախորդող երեկոյան արարողությունը եկեղեցում

3) տվյալ օրվա արարողության սկիզբը

2. Հսկումը`

1) արարողության ժամանակ կարգ ու կանոն պահպանելն է

2) գիշերը արթուն մնալն է տոն օրերին նախորդող երեկոյից սկսած

3) արարողության ժամանակ ոտքի վրա մնալն է

3. Ե՞րբ է կատարվում հսկումը.

1) բոլոր մեծ տոներին

2) միայն տաղավար տոներին

3) Տերունական տոներին

4. Տաղավար տոնը`

1) ազգային-եկեղեցական նշանավոր տոնն է

2) ամռան օրերին դրսում կատարվող տոներն են

3) եկեղեցական այն տոներն են, որոնց տևողությունը 3 օրից ավել է

5. Հայոց եկեղեցին ունի.

1) հինգ տաղավար տոն

2) տասը տաղավար տոն

3) բոլոր Տերունական տոները

6. Հայոց եկեղեցու տաղավար տոներն են.

1) Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում, Սուրբ Խաչի վերացման տոն

2) Տերունական և Աստվածածնին նվիրված տոները

3) բոլոր Տերունական տոները

7. Հայոց եկեղեցու խորհուրդներն են.

1) մկրտություն և դրոշմ

2) մկրտություն ու հաղորդություն

3) մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ ամուսնություն, ձեռնադրություն, կարգ հիվանդաց

8. Հայ եկեղեցում տոները`

1) շարժական են

2) անշարժ են

3) շարժական և անշարժ են

9. Հայ եկեղեցու ծիսական արարողությունների գիրքը Մաշտոց է կոչվում, որովհետև.

1) այն կազմել է Մեսրոպ Մաշտոցը` հայ գրերի ստեղծողը

2) հավաքածու է և մի հեղինակ չէ, անունն էլ խորհրդանշական է

3) այն կազմել է Մաշտոց անունով մեկ այլ եկեղեցական գործիչ` Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը Թ դարում

10. Ժամագիրքը`

1) ժամանակային աղյուսակներ պարունակող գիրք է

2) ամենժամյա ընթերցումների գիրք է

3) ժամերգությունների կարգը սահմանող գիրք է

11. Հայ եկեղեցին ունի`

1) ինը ժամերգություն

2) երկու ժամերգություն

3) երեք ժամերգություն

12. Եկեղեցական արարողությունները սկսվում են`

1) շարականների երգեցողությամբ

2) ավետարանական ընթերցանությամբ

3) «Հայր մեր» աղոթքով

13. «Ճաշոց» է կոչվում, որովհետև`

1) ընթերցվում է եկեղեցում` ճաշի ժամին

2) ընթերցվածը համարվում է հոգևոր կերակուր

3) ընթերցվում է ճաշելիս` ճաշարանում

14. Հայսմավուրքը`

1) նկարազարդված գիրք է

2) տվյալ օրը հիշատակվող սուրբի վարքի ընթերցումն է

3) քաղվածքներ է այլ գրքերից

15. Մեռելոց հիշատակի օրերը`

1) մեծ տոների օրերն են

2) տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրն է

3) հատուկ անշարժ օրեր են

16. Հայոց եկեղեցական տոմարը կիրառվել է`

1) 301 թվականից` քրիստոնեությունն ընդունելուց հետո

2) 551 թ.

3) Շիրակացու ժամանակ

17. Հայոց եկեղեցին ընդունում է`

1) I-III տիեզերական ժողովների բանաձևերը

2) I-VII տիեզերական ժողովների բանաձևերը

3) I-XX տիեզերական ժողովների բանաձևերը

18. Հայոց եկեղեցում արարողություններին մասնակցելիս դեմքը ուղղում ենք դեպի`

1) արևելք

2) արևմուտք

3) հարավ

19. Հայոց եկեղեցու խորանը գտնվում է`

1) եկեղեցու արևելյան մասում

2) եկեղեցու արևմտյան մասում

3) եկեղեցու հարավ-արևելյան մասում

20. Նիկիական առաջին տիեզերական ժողովին հայ եկեղեցուց ներկա էր`

1) Ս. Գրիգոր Լուսավորիչը

2) Տրդատ թագավորը

3) Արիստակես հայրապետը

21. Պատարագ բառը նշանակում է`

1) երաժշտական ստեղծագործություն

2) ընծա, զոհաբերություն

3) կրոնական արարողություն

22. Պատարագում սրբագործվում է`

1) անթթխմոր` բաղարջ հացը և մաքուր գինին

2) սովորական հացը և գինին

3) սովորական հացը և գինին` ջուր խառնած

23. Առաջին հայատառ նախադասությունը վերցված է`

1) Առակաց 1.1-ից

2) Ծննդոց 1.1-ից

3) Մատթևոսի 1.1-ից

24. Հայերենում Սուրբ Գիրքը կոչվում է Աստվածաշունչ, քանի որ

1) այդպես է ընդունվել այն հայերի կողմից, որպես Աստծո շունչ

2) Պողոս առաքյալի խոսքի հիման վրա` ամբողջ գիրքը Աստվածաշունչ է

3) հետագայում է այդպես անվանվել

25. Առաջին հայատառ նախադասությունն է.

1) «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»

2) «ՈՒնայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է»

3) «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

26. Ամենայն Հայոց կաթողիկոսին ողջունելիս ասում են.

1) օրհնեցեք Վեհափառ Հայր

2) Աստված օգնական, Սրբազան Հայր

3) Աստված օգնական, Վեհափառ Տեր

27. Եպիսկոպոսին ողջունելիս ասում են.

1) օրհնեցեք Տեր Հայր

2) Աստված օգնական, Սրբազան Հայր

3) Աստված օգնական, Տեր

28. Քահանային ողջունելիս ասում են.

1) օրհնեցեք Տեր Հայր

2) Աստված օգնական, Սրբազան Հայր

3) Աստված օգնական, քահանա Տեր

29. Աբեղային ողջունելիս ասում են.

1) օրհնեցեք Տեր Հայր

2) Աստված օգնական, Հայր Սուրբ

3) Աստված օգնական, Սրբազան

30. Հայ եկեղեցին ունի նվիրապետության.

1) 5 աստիճան

2) 7 աստիճան

3) 9 աստիճան

31. Նվիրապետական աստիճաններն են`

1) քահանա և եպիսկոպոս

2) սարկավագ, քահանա և եպիսկոպոս

3) դռնապան, դպիր, երդմնեցուցիչ, ջահընկալ, կիսասարկավագ, սարկավագ, քահանա, եպիսկոպոս, կաթողիկոս

32. Բ տիեզերական ժողովին հայ եկեղեցուց մասնակցել են`

1) Սբ. Գրիգոր Լուսավորչի որդին` Վրթանեսը

2) Ներսես Մեծը

3) Սահակ Պարթևը

33. Ի՞նչ է մատաղը հայոց մեջ.

1) հեթանոսական զոհաբերություն

2) աղքատներին օգնելու ու կերակրելու բարեպաշտական սովորություն

3) հինկտակարանյան զոհաբերություն

34. Հայաստանում առաջին եկեղեցին է`

1) Մայր Տաճարը

2) Սբ. Հռիփսիմե եկեղեցին

3) Սբ. Գայանե եկեղեցին

35. Գայանյանց կույսերից չէր`

1) Հռիփսիմեն

2) Շողակաթը

3) Մարիանեն

36. Սբ. Շողակաթ եկեղեցին նվիրված է`

1) Շողակաթ անունով կույսին

2) Գայանյանց կույսերի նահատակման տեղի` հնձանի վրա լույս երևալու համար

3) նախկինում այդպես էր կոչվում այդ վայրը

37. Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքները պահվում են`

1) Սբ. Էջմիածնում

2) Սբ. Գայանե վանքում

3) Սբ. Հռիփսիմե վանքում

38. Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բերվել են`

1) Երուսաղեմից

2) Նեապոլից

3) Կոստանդնուպոլսից

39. Տերունական նկարը` անձեռագործ դաստառակը Հայաստան է բերել`

1) Հռիփսիմե կույսը

2) Աբգար թագավորի սուրհանդակ Անանը

3) Սբ. Գրիգոր Լուսավորիչը

40. Քրիստոսի առաքյալներից Հայաստանում (պատմական) ամփոփված են`

1) Հովհաննես Ավետարանիչը

2) Հակոբոս Տեառնեղբայրը

3) Թադեոսն ու Բարդուղիմեոսը

Գրականության ցանկ`

Քրիստոնյա Հայաստան, հանրագիտարան

Ծիսական բառարան, Ս. Օրմանյան

Հայ եկեղեցու քրիստոնեականը, Սբ. Էջմիածին 2002

Եկեղեցական տոմարագիտություն, Սբ. Էջմիածին 2004

(1-ին հավելվածի 10-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 11. Հայ գրականություն

1. Հայոց գրերի գյուտի հեղինակն է`

1) Մովսես Խորենացին

2) Գրիգոր Նարեկացին

3) Մեսրոպ Մաշտոցը

2. Վարդանանց հերոսամարտի պատմության հեղինակն է`

1) Փավստոս Բուզանդը

2) Եղիշեն

3) Կորյունը

3. «Մատյան ողբերգության» պոեմի հեղինակն է`

1) Ղազար Փարպեցին

2) Գրիգոր Նարեկացին

3) Ֆրիկը

4. «Սասնա ծռեր» էպոսի առաջին ճյուղը կոչվում է`

1) «Մեծ Մհեր»

2) «Սասունցի Դավիթ»

3) «Սանասար և Բաղդասար»

5. «Վարք Մաշտոցի» երկի հեղինակն է`

1) Ներսես Շնորհալին

2) Ագաթանգեղոսը

3) Կորյունը

6. «Սասնա ծռեր» էպոսի չորրորդ ճյուղը կոչվում է`

1) «Սասունցի Դավիթ»

2) «Մեծ Մհեր»

3) «Փոքր Մհեր»

7. «Ողբ Եդեսիո» պոեմի հեղինակն է`

1) Գրիգոր Նարեկացին

2) Գրիգոր Աղթամարցին

3) Ներսես Շնորհալին

8. Միջնադարյան հայրենների հեղինակն է`

1) Ներսես Շնորհալին

2) Նահապետ Քուչակը

3) Գրիգոր Նարեկացին

9. Հայ նոր գրականության հիմնադիրն է`

1) Սայաթ-Նովան

2) Խաչատուր Աբովյանը

3) Րաֆֆին

10. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի գլխավոր հերոսն է`

1) Աղասին

2) Սամվելը

3) Սոսը

11. Հայ քննադատ, հրապարակախոս, «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» աշխատության հեղինակն է.

1) Խաչատուր Աբովյանը

2) Միքայել Նալբանդյանը

3) Մեսրոպ Թաղիադյանը

12. «Հյուսիսափայլ» հանդեսի հիմնադիրն ու խմբագիրն է`

1) Ստեփանոս Նազարյանցը

2) Խաչատուր Աբովյանը

3) Րաֆֆին

13. «Խաչագողի հիշատակարանը» վեպի հեղինակն է`

1) Րաֆֆին

2) Նար-Դոսը

3) Շիրվանզադեն

14. Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի գլխավոր հերոսն է`

1) Աբիսողոմ աղան

2) Սամվելը

3) Մանուկ Էֆենդին

15. «Նահանջ առանց երգի» վեպի հեղինակն է`

1) Շահան Շահնուրը

2) Գուրգեն Մահարին

3) Սերո Խանզադյանը

16. «Ես և նա» պատմվածքի հեղինակն է`

1) Շիրվանզադեն

2) Նար-Դոսը

3) Րաֆֆին

17. «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի հեղինակն է`

1) Գրիգոր Զոհրապը

2) Վահան Տերյանը

3) Ավետիք Իսահակյանը

18. «Աբու-Լալա Մահարի» պոեմի հեղինակն է`

1) Վահան Տերյանը

2) Միսաք Մեծարենցը

3) Ավետիք Իսահակյանը

19. «ՈՒստա Կարո» ստեղծագործության հեղինակն է`

1) Գրիգոր Զոհրապը

2) Ավետիք Իսահակյանը

3) Հովհաննես Թումանյանը

20. Ամենայն հայոց բանաստեղծ անվանել են`

1) Միսաք Մեծարենցին

2) Հովհաննես Թումանյանին

3) Վահան Տերյանին

21. «Ալագյազի մանիներ» պոեմ-շարքի հեղինակն է`

1) Պետրոս Դուրյանը

2) Սիամանթոն

3) Ավետիք Իսահակյանը

22. «Հայրիկ դու խենթ ես» վիպակի հեղինակն է`

1) Գուրգեն Մահարին

2) Վիլյամ Սարոյանը

3) Շահան Շահնուրը

23. «Կատվի դրախտ» շարքի հեղինակն է`

1) Վահան Տերյանը

2) Եղիշե Չարենցը

3) Ավետիք Իսահակյանը

24. «Ափ մը մոխիր, հայրենի տուն» բանաստեղծության հեղինակն է.

1) Սիամանթոն

2) Ռուբեն Սևակը

3) Պետրոս Դուրյանը

25. «Արևին» բանաստեղծության հեղինակն է`

1) Միսաք Մեծարենցը

2) Պետրոս Դուրյանը

3) Սիամանթոն

26. «Տաղարան» շարքի հեղինակն է`

1) Եղիշե Չարենցը

2) Հովհաննես Թումանյանը

3) Պարույր Սևակը

27. «Մթնաձոր» ժողովածուի հեղինակն է`

1) Գրիգոր Զոհրապը

2) Ակսել Բակունցը

3) Դերենիկ Դեմիրճյանը

28. «Այրվող այգեստաններ» վեպի հեղինակն է`

1) Եղիշե Չարենցը

2) Գուրգեն Մահարին

3) Ակսել Բակունցը

29. «Լճակ» բանաստեղծության հեղինակն է`

1) Պետրոս Դուրյանը

2) Միսաք Մեծարենցը

3) Ռուբեն Սևակը

30. «Վարդանանք» պատմավեպի իրադարձությունները կատարվում են հայոց պատմության`

1) 17-րդ դարում

2) 5-րդ դարում

3) 19-րդ դարում

31. «Վարդանանք» պատմավեպի գլխավոր հերոսն է`

1) Պապ թագավորը

2) Վարդան Մամիկոնյանը

3) Աղասին

32. «Մխիթար Սպարապետ» պատմավեպի դեպքերը տեղի են ունենում`

1) 5-րդ դարում

2) 10-րդ դարում

3) 18-րդ դարում

33. «Մխիթար Սպարապետ» պատմավեպի հեղինակն է`

1) Դերենիկ Դեմիրճյանը

2) Սերո Խանզադյանը

3) Հրանտ Մաթևոսյանը

34. «Անլռելի զանգակատուն» պոեմի հեղինակն է`

1) Եղիշե Չարենցը

2) Պարույր Սևակը

3) Միսաք Մեծարենցը

35. «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակի հեղինակն է`

1) Վահան Թոթովենցը

2) Վիլյամ Սարոյանը

3) Շահան Շահնուրը

36. «Մարդը ափի մեջ» ժողովածուի հեղինակն է`

1) Եղիշե Չարենցը

2) Պարույր Սևակը

3) Վահան Տերյանը

37. «Աշնան արև» ստեղծագործության հեղինակն է`

1) Հրանտ Մաթևոսյանը

2) Ակսել Բակունցը

3) Գուրգեն Մահարին

38. «Հին աստվածներ» դրամայի հեղինակն է`

1) Լևոն Շանթը

2) Եղիշե Չարենցը

3) Պարույր Սևակը

39. «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործության հեղինակն է`

1) Եղիշե Չարենցը

2) Նաիրի Զարյանը

3) Պարույր Սևակը

40. «Քարափների երգը» ժողովածուի հեղինակն է`

1) Համո Սահյանը

2) Սիլվա Կապուտիկյանը

3) Հրանտ Մաթևոսյանը

Գրականության ցանկ`

Հայ գրականության դասագրքեր

ԲԱԺԻՆ 12. Հայ երաժշտագիտություն և պարարվեստ

1. Երաժշտական խազերի համակարգը ստեղծվել և զարգացել է.

1) 7-րդ դարում

2) 8-րդ դարում

3) 10-րդ դարում

2. Ի՞նչ գիտություններ են ուսումնասիրվել Տաթևի համալսարանում.

1) աստվածաբանություն, իմաստասիրություն (փիլիսոփայություն), աշխարհագրություն

2) իմաստասիրություն (փիլիսոփայություն), գրչարվեստ (նկարչություն), խազարվեստ (երաժշտություն)

3) աստղագիտություն, խազարվեստ (երաժշտություն), գրչարվեստ (նկարչություն)

3. Հայ երաժշտարվեստի հնագույն ձևերից են.

1) երգարվեստը

2) բալետը

3) օպերան

4. Աշուղը`

1) համադրական (սինթետիկ) արվեստի ներկայացուցիչ է

2) ստեղծագործական արվեստի ներկայացուցիչ է

3) կատարողական արվեստի ներկայացուցիչ է

5. Հայ երաժշտարվեստի պատմությանը հայտնի առաջին աշուղն է.

1) Սայաթ-Նովան

2) Նաղաշ Հովնաթանը

3) Շիրինը

6. Աշուղական արվեստը սկզբնավորվել է.

1) 13-րդ դարում

2) 15-րդ դարում

3) 17-րդ դարում

7. 18-րդ դարի աշուղական արվեստի խոշորագույն դեմքն է.

1) Նաղաշ Հովնաթանը

2) Սայաթ-Նովան

3) Շերամը

8. Աշուղ Ջիվանին ծնվել է.

1) Արցախում

2) Ջավախքում

3) Գյումրիում

9. «Դլե յաման» երգը.

1) սիրային է

2) հայրենասիրական է

3) աշխատանքային է

10. Հայ երաժշտության մեջ օպերային ժանրի առաջին նմուշների հեղինակն է.

1) Կոմիտասը

2) Արմեն Տիգրանյանը

3) Տիգրան Չուխաջյանը

11. Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա գրված Արմեն Տիգրանյանի համանուն օպերան ինչո՞վ նշանավորվեց հայ երաժշտական պատմության էջերում.

1) որպես առաջին դասական օպերա

2) որպես առաջին ազգային ժողովրդական օպերա

3) որպես առաջին էպիկական օպերա

12. Ո՞ր դարի կոմպոզիտոր է Կարա-Մուրզան.

1) 15-րդ դարի

2) 18-րդ դարի

3) 19-րդ դարի

13. Ժողովրդական ստեղծագործության մեջ ո՞ր թռչունի այլաբանական կերպարն է ամենատարածվածը.

1) կռունկի

2) արագիլի

3) կարապի

14. Ռուս ո՞ր նշանավոր կոմպոզիտորի մշակումն է «Ծիծեռնակ» երգը.

1) Ն. Կլենովսկու

2) Մ. Իպոլիտով-Իվանովի

3) Մ. Մուսորգսկու

15. «Ասում են ուռին» մեներգը հանրահայտ ո՞ր օպերայից է.

1) «Ալմաստ»

2) «Անուշ»

3) «Արշակ 2-րդ»

16. 20-րդ դարի հայ կոմպոզիտոր, որի գործունեությամբ նշանավորվեց հայ դասական երաժշտության պատմության նոր շրջանը.

1) Մակար Եկմալյան

2) Կոմիտաս

3) Կարա-Մուրզա

17. Հայ ո՞ր անվանի կոմպոզիտորի անունով է կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

1) Արմեն Տիգրանյանի

2) Ալեքսանդր Սպենդիարյանի

3) Կոմիտասի

18. Հայ բեմի սոխակն է.

1) Արաքսյա Դավթյանը

2) Հասմիկ Պապյանը

3) Գոհար Գասպարյանը

19. Ի՞նչ պար է հայկական քոչարին.

1) տղամարդկանց ժողովրդական խմբապար

2) խմբապար

3) զուգապար

20. Ո՞վ է «Անտունի» և «Սասունցի Դավիթ» բալետների հեղինակը.

1) Էդգար Հովհաննիսյանը

2) Խաչատուր Ավետիսյանը

3) Էդուարդ Միրզոյանը

21. Ի՞նչ են խորհրդանշում հայկական պարային շարժումները.

1) աշխատանք, պայքար, հերոսություն, զգացմունք

2) անհոգ կյանք

3) բռնություն, հարձակում

22. (1-ին հավելվածի 12-րդ բաժնի 22-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

23. Որպես նախերգանք, ո՞ր ներկայացման համար է գրված Ա. Խաչատրյանի աշխարհահռչակ «Վալս»-ը.

1) Ա. Չեխովի «Քեռի Վանյա»

2) Յու. Լերմոնտովի «Դիմակահանդես»

3) Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»

24. (1-ին հավելվածի 12-րդ բաժնի 24-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

25. Ո՞ր թվականին և ո՞վ է հիմնադրել Հայաստանի պարարվեստի պետական ուսումնարանը.

1) Ս. Լիսիցյանը (1930 թ.)

2) Վ. Արիստակեսյանը (1924 թ.)

3) Ա. Ղարիբյանը (1931 թ.)

26. Ո՞ր թվականին և ու՞մ նախաձեռնությամբ է հիմնադրվել Հայաստանի երգի-պարի պետական համույթը.

1) Թ. Ալթունյանի (1938 թ.)

2) Վ. Խանամիրյանի (1950 թ.)

3) Վ. Արիստակեսյանի (1930 թ.)

27. Հայաստանի պարի պետական անսամբլը ու՞մ ղեկավարությամբ մեծ ճանաչում ձեռք բերեց.

1) Վ. Արիստակեսյանի

2) Է. Մանուկյանի

3) Վ. Խանամիրյանի

28. Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրապարակում ո՞ր անվանի կոմպոզիտորի արձանն է կանգնեցված.

1) Ալեքսանդր Սպենդիարյանի

2) Արամ Խաչատրյանի

3) Արմեն Տիգրանյանի

29. Վասպուրականի ազգային պարն է.

1) շիրխանին

2) գորանին

3) մայրոքեն

30. Ո՞վ է ստեղծել «Սպարտակ» և «Գայանե» բալետները.

1) Ա. Հարությունյանը

2) Ա. Սպենդիարյանը

3) Ա. Խաչատրյանը

31. Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ակունքն է.

1) հայկական ժողովրդական երաժշտությունը

2) ռուսական ժողովրդական երաժշտությունը

3) վրացական ժողովրդական երաժշտությունը

32. Հայկական ժողովրդական փողային նվագարան, որն ստեղծվում է ծիրանի փայտից.

1) շվի

2) դուդուկ

3) սրինգ

33. Երգ, որը ստեղծվում է եկեղեցական հանդիսությունների, տոների համար.

1) ձոն

2) մաղթերգ

3) շարական

34. Հայկական երաժշտական ֆոնդը ստեղծվել է.

1) 1918 թվականին

2) 1946 թվականին

3) 1939 թվականին

35. Հայաստանում առաջին երգեհոնը տեղադրվել է.

1) Հայֆիլհարմոնիայի դահլիճում

2) Սբ. Էջմիածնի Մայր տաճարում

3) Կոմպոզիտորների տան դահլիճում

36. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը ո՞ր բեմադրությամբ և ո՞ր թվականին սկսեց իր գործունեությունը.

1) Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով, 1935 թ.

2) Մ. Գլինկայի «Իվան Սուսանին» օպերայով, 1942 թ.

3) Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով, 1933 թ.

37. Աշխարհի, ներկայումս գործող, ամենահին լարային քառյակներից մեկը ու՞մ անունն է կրում.

1) Ա. Խաչատրյանի

2) Ա. Բորոդինի

3) Կոմիտասի

38. Կոմիտասի անվան քառյակը որտե՞ղ և ե՞րբ է հիմնադրվել.

1) Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1932 թ.-ին

2) Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, 1924 թ.-ին

3) Երևանի պետական ֆիլհարմոնիային կից, 1970 թ.-ին

39. Ո՞ր կոմպոզիտորի անունն է կրում ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը.

1) Արմեն Տիգրանյանի

2) Առնո Բաբաջանյանի

3) Արամ Խաչատրյանի

40. Ո՞ր կոմպոզիտորի անունն է կրում ֆիլհարմոնիկ փոքր դահլիճը.

1) Արմեն Տիգրանյանի

2) Առնո Բաբաջանյանի

3) Արամ Խաչատրյանի

Գրականության ցանկ`

Ա. Բարսամյան, Մ. Հարությունյան «Հայ երաժշտության պատմություն»

Հայկական ժողովրդական երգի և պարի մասին ձեռնարկ

Յու. Յուզբաշյան «Մանկավարժի մեթոդական ձեռնարկ»

Հայկական սովետական հանրագիտարան

ԲԱԺԻՆ 13. Արտակարգ իրավիճակներում կողմնորոշում

1. Ի՞նչ ենք հասկանում արտակարգ իրավիճակ ասելով.

1) իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտմանը

2) իրավիճակ, որը կարող է բերել մարդկային զոհերի

3) իրավիճակ, որը կարող է բերել զգալի նյութական վնասի և մարդկային զոհերի

2. Ի՞նչ է նշանակում կողմնորոշում.

1) մագնիսական բևեռների որոշումը

2) գտնվելու վայրի որոշումը ըստ հորիզոնի կողմերի

3) գտնվելու վայրի որոշումը արևի դիրքով և աստղերով

3. Ի՞նչը կարող է անտառային հրդեհների հիմնական պատճառ հանդիսանալ.

1) ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը

2) հրդեհային անվտանգության կանոնների խախտումը

3) երաշտը, քամին

4. Ի՞նչ է պետք անել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք բարձր հարկերում.

1) ցատկել պատուհանից

2) հեռու մնալ արտաքին պատերից, վայր ընկնող առարկաներից, պատսպարվել և սպասել ցնցումների ավարտին

3) արագ իջնել և դուրս գալ շենքից

5. Ի՞նչ է պետք անել անտառում հրդեհ առաջանալու դեպքում.

1) ձեռքի տակ եղած միջոցներով (բահ, դույլ, ծածկոց և այլն) հրդեհի մարում կազմակերպել և դիմել հրշեջ ծառայությանը

2) սպասել հրշեջների ժամանմանը

3) ոչ մի միջոց չձեռնարկել, թույլ տալ, որ վառվի անտառի որոշակի տարածքը

6. Ինչպիսի՞ անտառներում է հրդեհը արագ տարածվում.

1) խառը անտառներում

2) կաղնուտներում և կեչու անտառներում

3) փշատերև անտառներում

7. Ի՞նչ պետք չէ անել անմիջապես երկրաշարժից հետո.

1) օգնություն ցուցաբերել վիրավորներին

2) շենք մտնել իրերը փրկելու համար

3) երեխաներին և ծերերին տեղափոխել անվտանգ տեղ

8. Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, եթե դուք գտնվում եք դրսում.

1) շարժվել դեպի բաց տարածք, հեռու մնալ շինություններից

2) մտնել շենք մարդկանց օգնություն ցուցաբերելու համար

3) թաքնվել շենքի մուտքում

9. Ի՞նչ է պետք անել ջրհեղեղի ժամանակ.

1) սպասել փրկարար ջոկատին

2) հնարավորինս բարձրանալ մոտակա բարձրությունը

3) փորձել անցնել ջրային հոսքը

10. Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, եթե դուք գտնվում եք շենքի ստորին հարկերում.

1) անմիջապես դուրս գալ շենքից

2) բարձրանալ վերջին հարկ

3) սպասել ցնցումների ավարտին

11. Ցնցումներից հետո շենքից դուրս գալու համար, ո՞ր միջոցն է արգելված.

1) օգտվել վերելակից

2) չօգտվել վերելակից

3) իջնել աստիճաններով

12. Որտե՞ղ թաքնվել կայծակի ժամանակ, եթե սարերում եք.

1) կաղնու տակ

2) էլեկտրական ենթակայանների մոտ

3) նստել տարածքի ամենացածր կետում

13. Ի՞նչ չի կարելի անել հեղեղի ժամանակ.

1) անմիջապես բարձրանալ լանջով վեր անվտանգ հեռավորության վրա

2) ալիքն անցնելուց հետո իջնել հեղեղի հունը

3) զանգահարել փրկարար ծառայություն

14. Ո՞րը աղետի ազդանշան չէ.

1) խարույկը

2) դրոշը

3) նամակը

15. Ի՞նչ է բնական աղետը.

1) աղետ, որը մարդու գործողության արդյունք է

2) բնության պրոցեսների կտրուկ ակտիվացումից առաջացած աղետ

3) ավտովթար

16. Սողանքների սպառնալիքի հատկանիշ չէ.

1) հողի մակերեսին, մայթերին առաջացող ճաքերը

2) լսվող դղրդոցի հետզհետե ուժգնացումը

3) անձրևի ուժեղացումը

17. Ի՞նչ պետք է անի փրկարարը, խեղդվողին փրկելու համար.

1) օգնի տուժածին առանց իր կյանքը վտանգի ենթարկելու

2) տուժածին ցանկացած գնով օգնի

3) կապվի փրկարար ծառայության հետ

18. Ինչպիսի՞ կոտրվածքներ են լինում.

1) բաց և փակ

2) չոր

3) թաց

19. Ո՞րն է ուղեկցորդի հիմնական խնդիրը արտակարգ իրավիճակների դեպքում.

1) ապահովել տուժածի անվտանգությունը, մինչև համապատասխան մասնագետների ժամանելը

2) անվտանգության տեխնիկայի իմացությունը

3) ունենալ տեսական պատրաստվածություն

20. Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք ավտոմեքենայի մեջ.

1) ավտոմեքենան կանգնեցնել և դուրս գալ մեքենայից

2) ավտոմեքենան շինություններից հեռու կանգնեցնել, ավտոմեքենայից դուրս չգալ ու սպասել ցնցումների ավարտին

3) շարունակել երթևեկել

Գրականության ցանկ`

«Փրկարար ուսումնական կենտրոն» ձեռնարկ

«Փրկարարի դասագիրք» ՄՉՍ-Ռուսաստան

«Բնական և տեխնածին աղետներ» ամսագիր

«Առաջին օգնության հիմունքները»

«Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» ձեռնարկ

«Երկրաշարժը և դրանից պաշտպանվելու վարքականոնները» Ա. Թովմասյան

ԲԱԺԻՆ 14. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

1) կանոնակարգում է զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագած իրավահարաբերությունները

2) կարգավորում է զբոսաշրջության ոլորտում քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացը

3) կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում

2. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է.

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

3) Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները

3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններն են.

1) ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը

2) արտագնա զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը

3) տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը

4. Զբոսաշրջությունը.

1) ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների իրականացումն է

2) բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեությունն է

3) ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեությունն է

5. Զբոսաշրջիկը ի տարբերություն այցելուի.

1) չի անցկացնում ոչ մի գիշերակաց

2) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց

3) չի իրականացնում վճարովի գործունեություն

6. Այցելուն.

1) իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացին է, որի նպատակն է իրականացնել վճարովի աշխատանք

2) իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող անձն է

3) իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացին է, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, և որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց

7. Զբոսաշրջային օպերատորի ո՞ր գործառույթը չի իրականացնում զբոսաշրջային գործակալը.

1) զբոսաշրջային արդյունքի խթանման

2) զբոսաշրջային արդյունքի ձևավորման

3) զբոսաշրջային արդյունքի իրացման

8. Զբոսավարը ի տարբերություն ուղեկցորդի.

1) մատուցում է մասնագիտական օգնություն

2) մատուցում է էքսկուրսային տեղեկատվական ծառայություն

3) մատուցում է կազմակերպչական ծառայություն

9. Ներքին զբոսաշրջությունը.

1) որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն է իրենց երկրի սահմաններում

2) յուրաքանչյուր քաղաքացու ճանապարհորդությունն է

3) տվյալ երկրի սահմաններում իրականացվող շրջագայությունն է

10. Ներգնա զբոսաշրջությունը.

1) քաղաքացիների ճանապարհորդությունն է որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ

2) քաղաքացիների ճանապարհորդությունն է իրենց երկրում

3) քաղաքացիների ճանապարհորդությունն է որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ, և որտեղ նրանք իրականացնում են վճարովի գործունեություն

11. Զբոսաշրջային գործունեությունը.

1) զբոսաշրջային ծառայություններ տրամադրելու գործունեությունն է

2) Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի գործունեությունն է

3) իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեությունն է

12. Զբոսաշրջային ծառայությունները.

1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող ծառայություններն են

2) զբոսավարի և զբոսաշրջային խմբի ղեկավարի կողմից զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն են

3) զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններն են

13. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտ է համարվում.

1) զբոսաշրջային խմբի ղեկավարը

2) զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը

3) զբոսավարը

14. Զբոսաշրջային օպերատորը.

1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը

2) զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը

3) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

15. Զբոսաշրջային գործակալը.

1) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

2) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

3) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

16. Զբոսաշրջային ռեսուրսները.

1) զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներն են

2) զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային և բնական գրավչության օբյեկտներն են

3) զբոսաշրջային օբյեկտների համալիրներն են

17. Զբոսաշրջային արդյունքը.

1) զբոսաշրջային գործունեության արդյունքում տրամադրված զբոսաշրջային փաթեթն է

2) զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է

3) զբոսաշրջային ծառայությունների փաթեթն է

18. Զբոսաշրջային միջոցառումը.

1) զբոսաշրջային տուրն է, որը կազմակերպում է զբոսաշրջային խմբի ղեկավարը

2) զբոսաշրջային արդյունքն է, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց

3) զբոսաշրջային տուրն է, որի արդյունքում տրամադրվում է զբոսաշրջային փաթեթ

19. Զբոսաշրջային փաթեթը.

1) զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է

2) զբոսաշրջային ծառայությունների համալիրն է, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց

3) զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է, որը նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն

20. Զբոսաշրջային խումբը.

1) զբոսաշրջիկներից բաղկացած խումբն է, որը ժամանման վայրում անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց

2) զբոսաշրջիկներից բաղկացած խումբն է, որի անդամները ճանապարհորդում են նույն երթուղով

3) զբոսաշրջիկներից բաղկացած խումբն է, որի անդամները ճանապարհորդում են միասին, նույն երթուղով և նույն սպասարկման պայմաններով

21. Զբոսաշրջային խմբի ղեկավար է համարվում.

1) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձը

2) զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձը, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից

3) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձը

22. Զբոսավարը.

1) զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձն է

2) զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձն է, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից

3) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն մատուցող անձն է

23. ՈՒղեկցորդը.

1) զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձն է

2) զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձն է, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից

3) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձն է

24. Զբոսաշրջային օբյեկտը.

1) զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտն է

2) առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածքն է, որի սահմանները և կարգավիճակը որոշում ու հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը

3) զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածքն է

25. Զբոսաշրջային երթուղին.

1) զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա և այլն) ապահովված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդությունն (ուղևորությունն) է

2) զբոսաշրջային շրջագայությունն է, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց

3) զբոսաշրջային ծառայությունների համալիրն է, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային, հյուրանոցային ծառայությունների հետ

26. Մոթելները.

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը մեկ կամ երկտեղանոց համարներով: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային, ինչպես նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ

27. Պանսիոնները.

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը մեկ կամ երկտեղանոց համարներով

28. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները).

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ և տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ, և որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ

29. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները).

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

2) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

30. Առողջարանները.

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում` վերականգնողական

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում` առողջարանային, բուժական և վերականգնողական

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ԲԱԺԻՆ 15. Էթիկա

1. Գնացքի կուպե մտնելիս դուք պետք է.

1) բարևեք բոլորին

2) ընդհանրապես ուշադրություն չդարձնեք նրանց

3) չբարևեք

2. Տղամարդը եկեղեցի պետք է մտնի.

1) գլխարկով

2) առանց գլխարկի

3) կարևոր չէ ինչպես

3. Սեղանի մոտ նստելիս կարելի է.

1) արմունկները հենել սեղանին

2) արմունկները սեղանին հենել չի կարելի

3) հենել միայն ծխելիս

4. Պաշտոնական այցելությունների ժամանակ կանանց հագուստը պետք է լինի.

1) դասական ոճի

2) ազատ ոճի

3) երեկոյան

5. Ճաշն ավարտելուց հետո դանակը և պատառաքաղը պետք է դնել.

1) սեղանին

2) ափսեի մեջ խաչաձև

3) ափսեի մեջ զուգահեռ

6. Սիմֆոնիայի յուրաքանչյուր մասի ավարտից հետո հանդիսատեսը.

1) ծափահարում է

2) հոտնկայս է ծափահարում

3) լռություն է պահպանում մինչև ստեղծագործության ավարտը

7. Գինիները մատուցում են միայն.

1) աջ կողմից

2) ձախ կողմից

3) նշանակություն չունի

8. Կինոթատրոնում և համերգասրահում շարքով անցնելիս պետք է անցնել.

1) նստածներին դեմքով

2) նստածներին մեջքով

3) շարքով չեն անցնում

9. Վերելակից առաջինը դուրս է գալիս.

1) կինը

2) երեխան

3) դռանը ավելի մոտ կանգնածը

10. Ծանոթացնելիս նախ ներկայացնում են.

1) տարիքով փոքրին` մեծին

2) տարիքով մեծին` փոքրին

3) տարիքը նշանակություն չունի

11. Ֆուրշետի ժամանակ ուտեստները մատուցում է.

1) մատուցողը

2) հրավիրողը

3) յուրաքանչյուրն ուտեստներից օգտվում է անհատապես

12. (1-ին հավելվածի 15-րդ բաժնի 12-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

13. ՈՒտելուց հետո ճաշի գդալը պետք է դնել.

1) սեղանին

2) ափսեի մեջ

3) անձեռոցիկի վրա

14. Երբ ձեզ խմիչք են հյուրասիրում, իսկ դուք չեք ուզում, դուք պետք է.

1) ձեռքով փակեք բաժակը

2) ոչինչ չասեք

3) շնորհակալություն հայտնեք և ասեք, որ չեք ուզում

15. Ոգելից խմիչքները հյուրերին պետք է լցնի.

1) տան տերը

2) տան տիրուհին

3) յուրաքանչյուրն իր համար

16. Տղամարդու փողկապի գույնը պետք լինի.

1) վերնաշապիկի գույնից բաց

2) վերնաշապիկի գույնից մուգ

3) նշանակություն չունի

17. Ռեստորանում կտորե անձեռոցիկը պետք է.

1) մի կողմ դնել

2) գցել ծնկներին

3) դնել օձիքի տակ

18. Ռեստորանից դուրս գալու առաջարկությունն անում է.

1) հրավիրողը

2) հրավիրվածը

3) մատուցողը

19. Եթե ձեռնոցը ամբողջացնում է կնոջ երեկոյան զգեստը, ապա նա այն պետք է հանի միայն.

1) բարևելիս

2) ուտելիս

3) պարելու ժամանակ

20. Նշվածներից, ո՞րն է ավելի հանդիսավոր համարվում.

1) գործնական նախաճաշը

2) գործնական ճաշը

3) գործնական ընթրիքը

21. Ռեստորանում պայուսակն անթույլատրելի է դնել.

1) ծնկներին

2) աթոռին

3) սեղանի վրա

22. Ի՞նչ է նշանակում «table d'hout».

1) ընդհանուր ճաշի սեղան ռեստորանում, ճաշարանում

2) առանձին ճաշի սեղան հյուրերի համար

3) աղանդերային սեղան

23. Կոնյակը մատուցում են.

1) ճաշի ժամանակ

2) աղանդեր մատուցելիս

3) նախաճաշին

24. Կինը պետք է հայկական եկեղեցի մտնի.

1) գլխաշորով

2) առանց գլխաշորի

3) կարևոր չէ ինչպես

25. Ո՞ր խմիչքն են մատուցում որպես ապերիտիվ.

1) վեռմուտը կամ կոնյակը

2) օղին

3) շամպայնը

26. Խոսակցության ընթացքում դուք նկատում եք, որ ձեր զրուցակիցը սխալ է թույլ տալիս: Դուք պետք է.

1) անմիջապես ուղղեք նրա սխալը

2) ներողություն խնդրեք և բացատրեք սխալը

3) ուշադրություն չդարձնեք

27. Ռեստորանում ուտելուց հետո ափսեն պետք է.

1) թողնել տեղում

2) հետ հրել

3) տանել խոհանոց

28. Աստիճաններով բարձրանալիս առաջինը բարձրանում է.

1) կինը

2) տղամարդը

3) կարևոր չէ

29. Երբ հնչում է պետական հիմնը պետք է.

1) նստած տեղից ձայնակցել

2) ոտքի կանգնել

3) գլուխը հակել

30. Համաձայն էթիկետի կանոնների չի կարելի ծափահարել.

1) եկեղեցում

2) կրկեսում

3) համերգասրահում

Գրականության ցանկ`

Ի. Աասամաա «Կակ սեբյա վեստի»

Ի. Գուսև «Էտիկետ օտ Ա դօ Յա»

(1-ին հավելվածի 15-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

Հավելված 2

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2004 թվականի հուլիսի 16-ի

N 130-Ն հրամանի

ՑԱՆԿ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԱՇԱՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ

ԲԱԺԻՆ 1. ՈՒղեկցորդի մասնագիտական գիտելիքներ

1. Ո՞ր տիպի քարտեզն է ճշգրիտ ցույց տալիս տեղանքի ռելիեֆը.

1) վարչական

2) ֆիզիկական

3) տեղագրական

2. Եթե քարտեզի վրա նշված է 1:400000 մասշտաբ, ապա դա նշանակում է, որ 1 սմ հավասար է.

1) 40 կմ

2) 4 կմ

3) 400 մ

3. Ի՞նչ են ցույց տալիս քարտեզի հորիզոնականների վրա նշված թվերը.

1) բացարձակ բարձրությունը

2) լանջի զառիթափի աստիճանը

3) հորիզոնականի երկարությունը

4. Ո՞ր կողմն է ցույց տալիս 270 աստիճան ազիմուտը.

1) արևելք

2) հարավ

3) արևմուտք

5. Ո՞ր միջօրեականի երկայնքով է ուղղված կողմնացույցի սլաքը.

1) իրական

2) մագնիսական

3) աշխարհագրական

6. Երբ մոլորվել ու հայտնվել եք գետի մոտ, պետք է.

1) գնալ գետի հոսանքի ուղղությամբ

2) ետ վերադառնալ

3) գնալ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ

7. Օրը քանի՞ կմ կարող է անցնել ֆիզիկական միջին պատրաստվածություն ունեցող խումբը ուսապարկերով` միջին կտրվածության տեղանքով.

1) 10-15 կմ

2) 15-20 կմ

3) 20-25 կմ

8. Սառցապատ լանջի վրա, սառցակտրիչի ո՞ր մասն են օգտագործում ինքնակասեցման համար.

1) կտուցը

2) սվինը

3) թիակը

9. Խոտածածկ լանջը աջ կողմով շեղակի ուղղությամբ հաղթահարելիս ոտքերը պետք է դնել.

1) զուգահեռ և թաթերը դեպի ներքև

2) զուգահեռ և լանջին լայնակի

3) ձախ ոտքը շարժման ուղղությամբ, իսկ աջը` թաթով դեպի ներքև

10. Գետը ծանծաղուտով անցնելիս հենաձողը պետք է հենել (խրել).

1) գետի հատակին` հոսանքի ուղղությամբ բարձր

2) գետի հատակին` հոսանքի ուղղությամբ ցածր

3) գետի հատակին` շարժման ուղղությամբ

11. Գետը ծանծաղուտով անցնելիս արշավի մասնակցի կրծքային շրջակապի ո՞ր մասից պետք է կապվի ապահովման պարանը.

1) կրծքի

2) կողքի

3) մեջքի

12. Քանի՞ «բռնող» հանգույց կամ սեղմակ է օգտագործվում պարանը «պոլիսպաստ» (բազմաճախարակ) սիստեմով ձգելիս.

1) մեկ

2) երկու

3) երեք

13. Գերանի վրայով գետն անցնելիս ապահովող բազրիքի ո՞ր կողմից պետք է անցնի արշավի մասնակիցը.

1) նշանակություն չունի

2) գետի հոսանքի ուղղությանը հակառակ

3) գետի հոսանքի ուղղությամբ

14. Ընտրեք խմբի փլուզվող լանջով իջնելու ճիշտ տարբերակը.

1) իրար կիպ

2) մասնակիցների միջև 4 մ տարածություն պահելով

3) մասնակիցների միջև 5 մ տարածություն պահելով

15. Ժայռամագլցման ժամանակ ո՞ր կանոնին պետք է հետևել.

1) «հենման երկու կետ»

2) «հենման երեք կետ»

3) «հենման չորս կետ»

16. Շարժման ո՞ր կարգն է ճիշտ զառիթափի ձնածածկ հատվածը հաղթահարելիս.

1) «երկու տակտով»

2) «երեք տակտով»

3) «չորս տակտով»

17. Ո՞ր մասնակցի արագությամբ պետք է շարժվի խումբը արշավի ժամանակ.

1) ամենաթույլի

2) միջակի

3) ամենաուժեղի

18. Որտե՞ղ է պետք կազմակերպել վրանային ճամբարը, եթե այն տեղադրվում է գետի ափին բնակելի վայրի հարևանությամբ.

1) միևնույնն է

2) գետի հոսանքի ուղղությամբ ներքև

3) գետի հոսանքի ուղղությամբ վերև

19. Ի՞նչ տեղերից է պետք խուսափել երթի ընթացքում` դադարի ժամանակ.

1) թավուտ անտառից

2) ջրածածկ տարածքից

3) քարքարոտ վայրերից

20. Լեռնային շրջանների ո՞ր տեղերում չի կարելի վրանային ճամբար տեղադրել.

1) զառիթափի մոտ

2) հրդեհավտանգ չոր անտառի մոտ

3) հնարավոր քարային հոսքերի վտանգ պարունակող վայրերում

21. Ո՞ր վտանգից խուսափելու համար լեռան կատարին չի կարելի վրանային ճամբար տեղադրել.

1) կայծակի

2) ձնահոսքի

3) քարային հոսքերի

22. Հորդառատ անձրևի վտանգի դեպքում, վրանները խփելուց հետո ի՞նչ է անհրաժեշտ անել.

1) վրանի շուրջը փորել

2) վրանի շուրջը հողապատնեշ սարքել

3) պահեստային վրան խփել

23. Ձնապատ անձավում գիշերակաց կազմակերպելու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, գետնից ի՞նչ բարձրության վրա է պետք օդափոխման անցք նախատեսել.

1) գետնից ոչ բարձր

2) գետնից 1 մ բարձր

3) առաստաղին

24. Ի՞նչ պետք է անել վրանը խփելուց առաջ, եթե ձյան ծածկույթը 50 սմ-ից ավել է.

1) փորել տարածքը մինչև հողը

2) հարթեցնել տարածքը

3) տարածքը տրորելով` պնդացնել

25. Ի՞նչ հաճախականությամբ է պետք երթի ընթացքում դադար անել միջին բարդության արշավի ժամանակ.

1) կես ժամը մեկ

2) ժամը մեկ

3) երկու ժամը մեկ

26. Որքա՞ն է մեկ րոպեում աղետի ազդանշանի հաճախականությունը.

1) երկու անգամ

2) չորս անգամ

3) վեց անգամ

27. Մորզեի այբուբենի տառերի ո՞ր համադրությունն է նշանակում «SOS».

1) ... - - - ...

2) - - - ... - - -

3) - - ... - -

28. Ո՞ր թեքության ձնածածկ լանջն է համարվում ձնային հոսքի համար վտանգավոր.

1) 25 աստիճան և բարձր

2) 35 աստիճան և բարձր

3) 45 աստիճան և բարձր

29. Ֆիռնային լանջից պոկվելու դեպքում, սառցակտրիչի ո՞ր մասն է օգտագործվում ինքնակասեցման համար.

1) սվինը

2) թիակը

3) կտուցը

30. Ե՞րբ են հաղթահարում քարային և ձնային հոսքերի համար վտանգավոր համարվող լեռնանցքը.

1) առավոտյան

2) ցերեկը

3) երեկոյան

31. Ամպրոպի ժամանակ որտե՞ղ է պետք պատսպարվել.

1) բաց տարածությունում

2) ծառի տակ

3) բարձր առարկաներից միջին հեռավորության վրա

32. Ո՞ր ուղղությամբ է պետք շարժվել ճամփեզրով քայլելիս.

1) կարևոր չէ

2) երթևեկությանը հանդիպակաց ուղղությամբ

3) երթևեկության ուղղությամբ

33. Ի՞նչ քնապարկ է (քնապարկի տեսակների հավասար քաշի դեպքում) գերադասելի օգտագործել ձմեռային արշավի ժամանակ.

1) փետուրե

2) մորթե

3) սինթետիկ

34. Կտրուկ ցրտելու դեպքում, վրանում գիշերակացի ժամանակ, ինչպե՞ս է պետք օգտագործել լրացուցիչ հագուստը.

1) հագնել

2) դնել քնապարկի տակ

3) ծածկել քնապարկը

35. Ի՞նչ գործոն է հաշվի առնվում ընդհանուր բեռը (քաշով) նույն սեռի մասնակիցների միջև բաշխելու ժամանակ.

1) անձնական հանդերձանքի քաշը

2) մասնակիցների ֆիզիկական տվյալները

3) բոլոր մասնակիցներին բաշխվում է հավասար քաշով

36. Ի՞նչ է հարկավոր ունենալ արշավի ժամանակ անձրևից պաշտպանվելու համար.

1) անձրևային վրան

2) թիկնոցածածկ

3) ընդհանուր վրան

37. Դահուկային արշավի ժամանակ ի՞նչն է ավելի անհրաժեշտ.

1) ձնահոսքի ժապավենը

2) օժանդակ պարանը

3) ապահովման գոտին

38. Ի՞նչ է հարկավոր անել, ուղղաձիգ պատից ընկնող քարի ազդանշանի դեպքում.

1) փախչել այն կողմ, որտեղից ձայնել են

2) նայել, թե որտեղից է ընկնում քարը` նրանից խույս տալու համար

3) գլուխն իջեցնել և հպվել լանջին

39. Ո՞րն է ավելի շուտ եփվում.

1) բրինձը

2) վերմիշելը

3) կարտոֆիլը

40. Ամռանը ո՞ր անկյունների կիսորդն է ցույց տալիս հարավը` արևով և ժամացույցով կողմնորոշվելիս.

1) արևին ուղղված ժամասլաքի և «1» թվանշանի միջև ընկած անկյան կիսորդը

2) արևին ուղղված ժամասլաքի և «12» թվանշանի միջև ընկած անկյան կիսորդը

3) արևին ուղղված ժամասլաքի և րոպեասլաքի միջև ընկած անկյան կիսորդը

41. Ո՞ր համաստեղության միջոցով են որոշում Բևեռային աստղի տեղը.

1) Օրիոն

2) Կարապի

3) Մեծ Արջի

42. Ծառերի և քարերի ո՞ր կողմն են պատում մամուռներն ու քարաքոսերը.

1) հյուսիսային

2) արևելյան

3) հարավային

43. Ի՞նչ չափի պարանից է հյուսվում բռնող հանգույցը.

1) հիմնական պարանից ավելի մեծ տրամագիծ ունեցող

2) հիմնական պարանի տրամագծին հավասար

3) հիմնական պարանի տրամագծից ավելի փոքր տրամագիծ ունեցող

44. Ի՞նչ է խստիվ արգելվում ֆիռնային լանջից սայթաքելու և պոկվելու դեպքում.

1) սառցակտրիչով արգելակել

2) «կատվիկներով» արգելակել

3) «այսբայլով» արգելակել

45. Ձնապատ լանջից իջնելիս մարմնի դիրքը պետք է լինի.

1) առաջ թեքված

2) հետ թեքված

3) ուղղահայաց

46. Ինչպե՞ս պետք է բաշխել հիմնական բեռնվածությունը մագլցելիս.

1) ոտքերի վրա

2) ձեռքերի վրա

3) ոտքերի և ձեռքերի վրա հավասարաչափ

47. Գետը ծանծաղուտով ո՞ր մասով պետք է անցնել, ջրային արգելքը հաղթահարելիս.

1) գետի շրջադարձի տեղում

2) գետի շրջադարձից վերև

3) գետի շրջադարձից ներքև

48. Ո՞ր հանգույցի համար հսկիչ հանգույցը պարտադիր չէ

1) ուղիղ

2) հանդիպակաց

3) «ութ» հանգույցը

49. Ի՞նչ հանգույց է կիրառվում պարանները իրար կապելիս.

1) հանդիպակաց

2) Բահմանի

3) բռնող

50. Խոտածածկ լանջի վրա, սառցակտրիչի ո՞ր մասն են օգտագործում ինքնակասեցման համար.

1) կտուցը

2) սվինը

3) թիակը

Գրականության ցանկ`

Պ. Պ. Զախարով «Ինստռուկտօռու ալպինիզմա»

Պ. Պ. Զախարով, Տ. Վ. Ստեպենկո «Շկօլա ալպինիզմա»

Ե. Ի. Տամմ «Էնցիկլօպեդիյա տուրիստա»

Յու. Ա. Շտուրմեր «Կռատկիյ սպռավօչնիկ տուրիստա»

«Օսնօվի բեզօպասնօստի ժիզնեդեյատելնօստի» ժուռնալ 2000 գ. N 1

(2-րդ հավելվածի 1-ին բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 2. Հայաստանի աշխարհագրություն

1. Ի՞նչ է ազիմուտը.

1) երկրի որևէ կետի հեռավորությունը զրոյական միջօրեականից

2) այն անկյունն է, որը կազմում է տվյալ կետից դեպի հյուսիս և դեպի նպատակակետը տանող ուղղությունների միջև

3) երկրի որևէ կետի հեռավորությունը հասարակածից` արտահայտված %-ներով

2. Ինչպե՞ս կփոխվի մթնոլորտային ճնշումը, եթե ծովի մակարդակից բարձրանանք լեռներն ի վեր.

1) կնվազի

2) կաճի

3) կմնա նույնը

3. Ցիկլոնը դա.

1) բարձր ճնշման մարզ է

2) ցածր ճնշման մարզ է

3) ճնշման մարզ չէ

4. Մթնոլորտի ո՞ր շերտն է մտնում աշխարհագրական թաղանթի մեջ.

1) ներքնոլորտը

2) արտաքին ոլորտը

3) վերնոլորտը

5. Ներքնոլորտը տաքանում է երկրի մակերևույթից և յուրաքանչյուր մեկ կիլոմետր վեր բարձրանալիս ջերմությունը.

1) նվազում է 5-6 աստիճանով

2) աճում է 3 աստիճանով

3) չի փոփոխվում

6. Հարաբերական բարձրությունը ցույց է տալիս, թե`

1) երկրի մակերևույթի որևէ կետ որքանով է բարձր մեկ այլ կետից

2) որքան է երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը` հաշված ծովի մակարդակից

3) որքան է երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը` Բալթիկ ծովի մակարդակից

7. Ի՞նչ է անտիցիկլոնը.

1) մթնոլորտի բարձր ճնշման մարզ, որտեղ ճնշումը կենտրոնում բարձր է, ծայրամասերում` ցածր և քամիները կենտրոնից փչում են դեպի ծայրերը

2) մթնոլորտի ցածր ճնշման մարզ, որտեղ քամիները ծայրամասերից փչում են դեպի կենտրոն, առաջացնում են պտտական շարժում և բարձրանում դեպի վեր.

3) օդի շարժումը հորիզոնական ուղղությամբ` մթնոլորտի բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայրը.

8. Երկրի մթնոլորտի գետնամերձ շերտում ջրային մանրագույն կաթիլների կուտակումը կոչվում է.

1) մառախուղ

2) ամպ

3) եղյամ

9. Ո՞ր տեսակի ամպերը տեղումներ չեն առաջացնում.

1) կույտավոր

2) շերտավոր

3) փետրավոր

10. Ի՞նչ է աշխարհագրական կոորդինատը.

1) երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունն է հասարակածից.

2) երկրի մակերևույթի հեռավորությունն է սկզբնական միջօրեականից

3) երկրի մակերևույթի որևէ կետի աշխարհագրական լայնությունն ու երկայնությունն է.

11. Ի՞նչ է միջօրեականը.

1) քարտեզի կամ գլոբուսի վրա երկրագնդի Հյուսիսային և Հարավային բևեռները միացնող, երկրի մակերևույթով անցնող երևակայական գիծն է

2) հասարակածին զուգահեռ, երկրագունդը գոտևորող գիծն է

3) երևակայական գիծ է, որի շուրջը պտտվում է Երկիրը և այն հատվում է Երկրի մակերևույթի հետ Հյուսիսային և Հարավային բևեռներում

12. Մթնոլորտի ստորին շերտը կոչվում է.

1) ստրատոսֆերա

2) տրոպոսֆերա

3) մեզոսֆերա

13. Օդի հորիզոնական շարժումը բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր կոչվում է.

1) քամի

2) ցիկլոն

3) ինվերսիա

14. Որո՞նք են աշխարհագրական թաղանթի ամբողջական բաղադրամասերը.

1) քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ, մթնոլորտ

2) մթնոլորտ, ջրոլորտ

3) մթնոլորտ, ջրոլորտ և կենսոլորտ

15. Երկրի վրա որտե՞ղ է սկսվում նոր օրը.

1) 180 աստիճան միջօրեականի վրա

2) 0-ական ժամային գոտուց

3) 90 աստիճան միջօրեականի վրա

16. Երկրի մակերևույթի ո՞ր մասն է կոչվում դաշտավայր.

1) ծովի մակերևույթից մինչև 200 մ բարձրություն ունեցող մասը

2) ծովի մակերևույթից 200 մ-ից բարձր բարձրություն ունեցող մասը

3) ծովի մակերևույթից 500 մ-ից բարձր բարձրություն ունեցող մասը

17. Գետահովտի ամենացածր մասը, որով հոսում է ջուրը կոչվում է.

1) հուն

2) գետաբերան

3) ակունք

18. Լեռնանցքը դա.

1) լեռնաշղթայի կատարների ամենացածր տեղամասն է, որով անցում է կատարվում մի լանջից մյուսը

2) լեռնաշղթայի և առանձին լեռների միջև գտնվող գոգավորությունն է

3) մեկ ուղղությամբ ձգվող լեռների շարքն է

19. Հուլիս ամսին երկիրը.

1) մոտ է արեգակին

2) հեռու է արեգակից

3) արեգակից ամենահեռու դիրքում է

20. Երկրի ընդհանուր զանգվածի ո՞ր մասն է կազմում մթնոլորտը.

1) մեկ միլիարդերորդ մասը

2) ուղիղ կեսը

3) մեկ հազարերորդ մասը

21. Սողանքը դա.

1) գրունտային ջրերի և գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ երևույթ է

2) ստորգետնյա ջրերի գործունեությանը բնորոշ երևույթ է

3) լեռնային ապարների քայքայման պրոցեսի արտահայտումն է

22. ՀՀ ամենահին բուսական թանգարանը` Խոսրովի անտառը տարածվում է.

1) Ազատ գետի ափին

2) Արփա գետի ափին

3) Վեդի գետի ափին

23. Ո՞ր քաղաքներն են մտնում ՀՀ Վայոց Ձորի մարզի կազմի մեջ.

1) Ախուրյան, Մարալիկ, Գյումրի

2) Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք

3) Արարատ, Մասիս, Արտաշատ

24. Վայոց Ձորի մարզը Գեղարքունիքի մարզի հետ միանում է.

1) Սուլեմայի լեռնանցքով

2) Զովաշենի լեռնանցքով

3) Որոտանի լեռնանցքով

25. Որքա՞ն է Ջերմուկի ջրվեժի բարձրությունը.

1) 105 մ

2) 70 մ

3) 58 մ

26. Ո՞ր գյուղի միջով է անցնում Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոխճուղին.

1) Ամաղու

2) Մալիշկա

3) Չիվա

27. Ամաղու գյուղի տարածքում է գտնվում.

1) Նորավանքը

2) Կարմրավանքը

3) Սպիտակավանքը

28. ՀՀ Լոռու մարզի բնակչությունը կազմում է մոտ.

1) 400 հազար մարդ

2) 600 հազար մարդ

3) 200 հազար մարդ

29. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը.

1) մերձարևադարձային

2) բարեխառն

3) արևադարձային

30. Փամբակ գետի ափին է գտնվում.

1) Սպիտակ քաղաքը

2) Արտաշատ քաղաքը

3) Ստեփանավան քաղաքը

31. ՀՀ Սյունիքի մարզի տարածքը զբաղեցնում է մոտ.

1) 4500 քառ. կմ

2) 4700 քառ. կմ

3) 5000 քառ. կմ

32. Հայաստանի մեծ գյուղերից մեկն է Տեղ գյուղը, որը գտնվում է.

1) Կոտայքի մարզում

2) Շիրակի մարզում

3) Սյունիքի մարզում

33. Նշված քաղաքներից ո՞րն է նախկինում անվանվել Ղարաքիլիսա.

1) Հրազդանը

2) Մարտունին

3) Վանաձորը

34. Ո՞ր գետն է հոսում Ջերմուկ քաղաքի միջով.

1) Արփա

2) Ախուրյան

3) Փամբակ

35. Սոտքի /Զոդի/ ոսկու հանքավայրը գտնվում է.

1) Սևանի լեռնաշղթայի հարավային լանջերին

2) Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին

3) Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին

36. Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում է գտնվում.

1) Շիրակի գոգավորությունը

2) Արարատյան գոգավորությունը

3) Լոռու գոգավորությունը

37. Որտե՞ղ է գտնվում Կեչառիսի վանական համալիրը.

1) Ծաղկաձոր քաղաքում

2) Օձուն գյուղում

3) Դիլիջան քաղաքում

38. Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք է ձգվում.

1) Փամբակի լեռնաշղթան

2) Արեգունու լեռնաշղթան

3) Սևանի լեռնաշղթան

39. Դիլիջանի ազգային պարկը տարածվում է.

1) Գետիկ և Աղստև գետերի ավազաններում

2) Ազատ և Վեդի գետերի ավազաններում

3) Որոտան գետի ավազանում

40. Որտե՞ղ է գտնվում շարժվող ավազների առավել հայտնի վայրը /Գոռավանի ավազուտները/.

1) Շիկահողի արգելոցում

2) Խոսրովի արգելոցում

3) Էրեբունու արգելոցում

41. Մինչև Հայաստանի խորհրդայնացումը քաղաքային կարգավիճակ ունեցել են.

1) 4 բնակավայր

2) 5 բնակավայր

3) 6 բնակավայր

42. Ո՞րն է բնակչությամբ ՀՀ չորրորդ քաղաքը.

1) Հրազդանը

2) Վաղարշապատը

3) Աբովյանը

43. Ո՞ր ժամային գոտում է գտնվում Հայաստանը.

1) 3-րդ

2) 2-րդ

3) 0-ական

44. Հայաստանի ո՞ր գետն է, որի վտակն իր երկարությամբ գերազանցում է նրան.

1) Արփա

2) Մեծամոր

3) Աղստև

45. Ըստ ծագման Ի՞նչ խմբերի են բաժանվում լճային գոգավորությունները.

1) տեկտոնական, մնացորդային, խառնարանային, հնահունային, արգելափակման, սառցադաշտային

2) տեկտոնահրաբխային և հրաբխային

3) տեկտոնական և սողանցքային

46. Հայկական լեռնաշխարհում ո՞ր լիճն ունի տեկտոնական ծագում.

1) ՈՒրմիա

2) Սևանա

3) Վանա

47. Որքա՞ն է Մասիս լեռան բարձրությունը.

1) 5275 մ

2) 3925 մ

3) 5165 մ

48. Ո՞ր ավազանին է պատկանում Արաքս գետը.

1) Կասպից ծոցի

2) Սև ծովի

3) Կասպից ծովի

49. Ո՞րն է Հայկական Պար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը.

1) Մնձուրը

2) Սուկավետը

3) Պախրը

50. Զույգ Մասիսների միջև եղած թամբի վրա գտնվում է.

1) Սարդարի աղբյուրը

2) Սերոբի աղբյուրը

3) Գևորգի աղբյուրը

51. Հայկական լեռնաշխարհի ո՞ր լիճն է համարվում աշխարհի ամենաաղի լճերից մեկը, որտեղ ձկներ չեն ապրում.

1) ՈՒրմիա

2) Վանա

3) Փարվանա

52. Մասիսի լեռնազանգվածը զբաղեցնում է.

1) 1200 քառ. կմ մակերես

2) 1700 քառ. կմ մակերես

3) 2250 քառ. կմ մակերես

53. Սողանքային ծագման է.

1) Այղր լիճը

2) Պարզ լիճը

3) Քարի լիճը

54. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի և հարավ-արևմտյան Ասիայի ամենաբարձր լեռը.

1) Արագածը

2) Մասիսը

3) Սիսը

55. Ո՞ր կղզում է գտնվում «Րաֆֆու ժայռը», որտեղ մեծանուն գրողը գրել է իր նշանավոր «Ձայն տուր, ո՛վ ծովակ» բանաստեղծությունը.

1) Աղթամար

2) Լիմ

3) Կտուց

56. Ո՞ր ճարտարապետական համալիրն է գտնվում Պայտաթափ լեռան լանջին.

1) Մակարավանքը

2) Գնդեվանքը

3) Տաթևի վանքը

57. Վարչատարածքային քանի՞ միավորի է բաժանված Հայաստանի Հանրապետությունը.

1) 11

2) 10

3) 12

58. Որքա՞ն է Հայկական լեռնաշխարհի միջին բարձրությունը ծովի մակարդակից.

1) 1950 մ

2) 1800 մ

3) 1700 մ

59. Երևանը գտնվում է Արարատյան դաշտի.

1) հյուսիս-արևմտյան մասում

2) հյուսիս-արևելյան մասում

3) հարավ-արևելյան մասում

60. Ո՞ր լեռներով է շրջապատված «Սևանա» լիճը.

1) Գեղամա, Վարդենիսի, Սևանի և Արեգունու

2) Գեղամա, Փամբակի, Միափորի, Վարդենիսի

3) Սևանի, Գեղամա, Բազումի, Արեգունու

61. Թվարկված լեռներից ո՞րն է քառագագաթ.

1) Արագած

2) Արարատ

3) Արա

62. Որո՞նք են ՀՀ վարչատարածքային միավորները.

1) շրջանները

2) մարզերը

3) համայնքները

63. Արագածոտնի մարզը ՀՀ ո՞ր մարզերին է սահմանակից.

1) Արմավիր, Շիրակ, Լոռի, Կոտայք, Արարատ

2) Արարատ, Երևան, Լոռի, Գեղարքունիք

3) Արմավիր, Շիրակ, Կոտայք

64. ՀՀ ո՞ր մարզն է տարածքով ամենափոքրը.

1) Արմավիրի

2) Արարատի

3) Կոտայքի

65. ՀՀ ո՞ր մարզն է տարածքով ամենամեծը.

1) Սյունիքը

2) Լոռին

3) Գեղարքունիքը

66. Նշված ջրվեժներից ո՞րն է գտնվում Վայոց Ձորի մարզում.

1) Շաքիի

2) Ջերմուկի

3) Թռչկանի

67. ՀՀ ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է.

1) Շիրակը

2) Լոռին

3) Սյունիքը

68. Ըստ Աստվածաշնչի, Արաքսը անվանվել է.

1) Եփրատ

2) Գիհոն

3) Տիգրիս

69. Թերակղզի Սևանա լճի հյուսիս-արևելքում.

1) Նորադուզ

2) Սևան

3) Արտանիշ

70. Ջրամբար Շիրակի մարզում.

1) Ազատ

2) Մանթաշ

3) Շամբ

71. Կղզի Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում, որը լճի մակարդակի բարձրանալու հետևանքով մնացել է ջրի տակ.

1) Արծկե

2) Աղթամար

3) Լիմ

72. Քասախ գետի աջ վտակը, որի անունով կա նաև միջնադարյան ամրոց.

1) Գեղարուտ

2) Ամբերդ

3) Շահվերդ

73. Ո՞րն է ՀՀ-ի ամենահզոր ՋրԷԿ-ը.

1) Աթարբեկյանինը

2) Քանաքեռինը

3) Գյումուշինը

74. Լեռնաշղթա Տավուշի մարզում` Միափորի լեռնաշղթայի հյուսիսային ճյուղը.

1) Ոսկեպար

2) Տավուշ

3) Վիրահայոց

75. Գետ, որը հիշատակվում է Աստվածաշնչում և թափվում է Սև ծովը.

1) Ճորոխ

2) Տիգրիս

3) Ախուրյան

76. Ո՞րն է Սվազ քաղաքի նախկին անվանումը.

1) Սասուն

2) Սեբաստիա

3) Շիրակ

77. Ինչպե՞ս է կոչվում այժմ Կիլիկիայի տարածքը.

1) Ալեքսանդրետ

2) Դմոկոս

3) Բեյրութ

78. Քաղաք, որի հին անունը եղել է Վաղարշավան և որը գտնվում է Երասխ և Մուրց գետերի միախառնման տեղում.

1) Վան

2) Մուշ

3) Բասեն

79. Նախկին Ներքին Ախտայի անունն է.

1) Իջևան

2) Մարտունի

3) Հրազդան

80. Ո՞րն է Բայազետ քաղաքի նախկին անվանումը.

1) Իգդիր

2) Դարոինք

3) Դերջան

81. Հայաստանի ո՞ր մարզն է, որը չունի արտաքին սահմաններ.

1) Կոտայք

2) Վայոց Ձոր

3) Արմավիր

82. Հայաստանի ո՞ր գետն է, որը սնվում է հիմնականում ստորերկրյա ջրերով.

1) Դեբեդ

2) Որոտան

3) Մեծամոր

83. Ապարանի ջրամբարը կառուցված է.

1) Աղստև գետի վրա

2) Քասախ գետի վրա

3) Հրազդան գետի վրա

84. ՀՀ-ում Կուրի ավազանին պատկանող ամենախոշոր գետն է.

1) Աղստևը

2) Դեբեդը

3) Ախուրյանը

85. Նալբանդի ջրանցքը գտնվում է.

1) Արմավիրի մարզում

2) Տավուշի մարզում

3) Լոռու մարզում

86. Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է.

1) Կապուտջուղը

2) Հալաբը

3) Ծղուկը

87. Հալիձորի ամրոցը գտնվում է.

1) Վայոց Ձորում

2) Սյունիքում

3) Տավուշում

88. Սև լիճը գտնվում է.

1) Զանգեզուրի լեռնաշղթայի վրա

2) Գեղամա լեռնաշղթայի վրա

3) Սյունիքի լեռնաշղթայի վրա

89. ՀՀ ամենամեծ ջրամբարն է.

1) Սպանդարյանի

2) Արփի լճի

3) Ախուրյանի

90. Շիկահողը.

1) արգելոց է

2) արգելավայր է

3) ազգային պարկ է

91. ՀՀ-ում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը դիտվել է.

1) Ղազանչիում

2) Պաղակնում

3) Տաշիրում

92. Արաքսի աջակողմյան վտակներից է.

1) Արփան

2) Քասախը

3) Մակուն

93. Այս վանական համալիրներից ո՞րն է գտնվում Տավուշի մարզում.

1) Հաղպատ

2) Գոշավանք

3) Գանձասար

94. 1840 թ.-ի երկրաշարժի հետևանքով կործանվել է.

1) Անի քաղաքը

2) Ակոռի գյուղը

3) Մոզ ավանը

95. Հայկական Տավրոսը ձգվում է Հայկական լեռնաշխարհի.

1) արևելյան եզրով

2) հյուսիսային եզրով

3) հարավային եզրով

96. Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից է.

1) Թոնդրակը

2) Սիփանը

3) Արագածը

97. Շաքիի ջրվեժը գտնվում է.

1) Գորիսի մոտ

2) Սիսիանի մոտ

3) Կապանի մոտ

98. Սատանի կամրջի շրջակայքում է գտնվում.

1) Տաթևի հանքային աղբյուրները

2) Ջերմուկի հանքային աղբյուրները

3) Հանքավանի հանքային աղբյուրները

99. Մեծ Հայքի ո՞ր նահանգի մեջ է մտել ներկայիս Վայոց Ձորի մարզը.

1) Փայտակարան

2) Այրարատ

3) Սյունիք

100. Նշված քաղաքներից ո՞րը հիմնեցին Ռուսաստան գաղթած հայերը.

1) Դոնի Ռոստովը

2) Պյատիգորսկը

3) Կրասնոդարը

101. Հայկական լեռնաշխարհի ո՞ր լեռն է այժմ կոչվում Բինգյոլ.

1) Գեղամա

2) Ծաղկանց

3) Բյուրակնի

102. Ո՞ր մարզում է գտնվում Մարալիկ քաղաքը.

1) Արագածոտնի

2) Շիրակի

3) Արմավիրի

103. ՀՀ մարզերից ո՞րն ունի Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանը.

1) Տավուշը

2) Սյունիքը

3) Գեղարքունիքը

104. Ո՞ր մարզով է հոսում Որոտան գետը.

1) Տավուշի

2) Վայոց Ձորի

3) Սյունիքի

105. Ո՞ր մարզում է գտնվում Հաղարծինի վանական համալիրը.

1) Լոռու

2) Շիրակի

3) Տավուշի

106. Գետ Հայկական լեռնաշխարհում` Արածանիի աջ վտակը, որը գտնվում է Ալաշկերտի դաշտում.

1) Արփա

2) Իրիս

3) Բագրևանդ

107. Գետ Սևանա լճի ավազանում, որը սկիզբ է առնում Գեղամա լեռների արևելյան լանջերից.

1) Բախտակ

2) Մասրիկ

3) Հրազդան

108. Լիճ Կարսի շրջանում.

1) Վան

2) Չլդր

3) Կապուտան

109. Քաղաք Փամբակ գետի և նրա վտակ Ջրաշենի ափերին, որը նախկինում կոչվել է Համամլու.

1) Սպիտակ

2) Ստեփանավան

3) Տաշիր

110. Վանք Վայոց Ձորի մարզում, Վերնաշեն գյուղի մոտ.

1) Նորավանք

2) Գնդեվանք

3) Սպիտակավոր

111. Լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայում.

1) Արայի

2) Սպիտակասար

3) Թեղենիս

112. Միջլեռնային գոգավորություն, որը գտնվում է արևմտյան Եփրատի վերին հոսանքում.

1) Մշո

2) Կարնո

3) Բասենի

113. Հանգած հրաբուխ Վայոց Ձորի մարզում.

1) Գնդասար

2) Թոնդրակ

3) Նեմրութ

114. Նոր Բայազետ քաղաքի ժամանակակից անվանումը.

1) Գավառ

2) Սևան

3) Մարտունի

115. Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է.

1) Հալաբը

2) Թեղենիսը

3) Ծղուկը

116. Սևանի արևելյան մասով ձգվում է.

1) Գեղամա լեռնաշղթան

2) Սևանի լեռնաշղթան

3) Արևելյան Սևանի լեռնաշղթան

117. Մեղրաձորը հայտնի է.

1) ոսկու հանքերով

2) պղնձի հանքերով

3) ֆրոմիտի հանքերով

118. Ջերմուկ քաղաքի մոտ է գտնվում.

1) Ջողասի ջրամբարը

2) Տոլորսի ջրամբարը

3) Կեչուտի ջրամբարը

119. Արփա-Սևան ջրատարը կտրում է.

1) Վարդենիսի լեռնաշղթան

2) ՈՒրծի լեռնաշղթան

3) Միափորի լեռնաշղթան

120. ՀՀ վարչատարածքային բաժանման համակարգը.

1) երկաստիճան է

2) եռաստիճան է

3) քառաստիճան է

121. ՀՀ գետերը պատկանում են.

1) Կուրի և Եփրատի ավազաններին

2) Կուրի և Արաքսի ավազաններին

3) Արաքսի և Եփրատի ավազաններին

122. Արզնի-Շամիրամը.

1) սարավանդ է

2) ջրանցք է

3) լեռնանցք է

123. ՀՀ-ում անտառները ամենամեծ տարածքն են գրավում.

1) Սյունիքի մարզում

2) Տավուշի մարզում

3) Լոռու մարզում

124. Ո՞ր մարզում է գտնվում Օձուն գյուղը.

1) Լոռու

2) Տավուշի

3) Շիրակի

125. Նշված գետերից ո՞րն է թափվում Սև ծով.

1) Արածանին

2) Տիգրիսը

3) Ճորոխը

126. Նշված կղզիներից ո՞րը չի գտնվում Վանա լճում.

1) Լիմ

2) Արտեր

3) Տոսպ

127. Արածանին սկիզբ է առնում.

1) Ծաղկավետ լեռնազանգվածից

2) Ծաղկանց լեռներից

3) Բյուրակնի լեռնազանգվածից

128. ՀՀ հրաբխային ծագման լճերից է.

1) Քարի լիճը

2) Ակնա լիճը

3) Այղր լիճը

129. Արագածի մերձգագաթային սարավանդի վրա է գտնվում.

1) Ակնա լիճը

2) Քարի լիճը

3) Պարզ լիճը

130. ՀՀ ամենաերկար գետն է.

1) Որոտանը

2) Հրազդանը

3) Ախուրյանը

131. Նշված քաղաքներից ո՞րն է գտնվում Լոռու մարզում.

1) Շամլուղը

2) Նոյեմբերյանը

3) Ճամբարակը

132. Սևանա լիճ են թափվում.

1) 25 գետ ու գետակ

2) 28 գետ ու գետակ

3) 31 գետ ու գետակ

133. Կեչուտի ջրամբարը գտնվում է.

1) Ազատ գետի վրա

2) Որոտան գետի վրա

3) Արփա գետի վրա

134. ՀՀ ամենահարավային քաղաքն է.

1) Մեղրին

2) Ագարակը

3) Քաջարանը

135. Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է.

1) Կապուտջուղը

2) Ծղուկը

3) Աժդահակը

136. Իջևան գյուղի նախկին անվանումն էր.

1) Քարվանսարա

2) Էլար

3) Դարաչիչակ

137. Որքա՞ն է Սևան-Հրազդան կասկադի ՋրԷԿ-երի քանակը.

1) 6

2) 8

3) 9

138. Կոտայքի մարզում է գտնվում.

1) Գառնին

2) Մարմաշենը

3) Օձունը

139. Դեբեդ գետը կազմավորվում է.

1) Աղստևի և Փամբակի միախառնումից

2) Աղստևի և Ձորագետի միախառնումից

3) Փամբակի և Ձորագետի միախառնումից

140. Սյունիքի լեռները կազմված են.

1) ծալքավոր ապարներից

2) ծալքաբեկորավոր ապարներից

3) հրաբխային ապարներից

141. Ո՞ր տաճարն է ժայռափոր.

1) Գառնիի

2) Նորավանքի

3) Գեղարդի

142. Ինչպե՞ս է կոչվում Արագածի լանջերին գտնվող լիճը.

1) Քարե լիճ

2) Ավազի լիճ

3) Կավճի լիճ

143. Ո՞ր լեռան լանջին է գտնվում Ծաղկաձոր քաղաքը.

1) Արագած

2) Թեղենիս

3) Կապուտջուղ

144. Ո՞ր գետի հովտում է գտնվում Տաթևի վանական համալիրը.

1) Հրազդան

2) Արաքս

3) Որոտան

145. Ինչպե՞ս է կոչվում Սևանա լճին ջուր տվող ջրատարը.

1) Քասախ-Սևան

2) Արաքս-Սևան

3) Արփա-Սևան

146. Հայաստանում ո՞ր գոտին է, որտեղ կլիմայական եղանակները համընկնում են օրացուցային եղանակների հետ.

1) չափավոր ցամաքային

2) չոր մերձարևադարձային

3) չոր ցամաքային

147. Գեղարքունիքի մարզի ո՞ր մասն է ծածկված ջրով.

1) 1/2

2) 1/4

3) 1/3

148. Սևանա լճի հայելու մակերևույթը.

1) 1256 քառ. կմ է

2) 1152 քառ. կմ է

3) 1344 քառ. կմ է

149. ՀՀ ո՞ր գյուղն է բնակչության թվով ամենամեծը.

1) Վարդենիկը

2) ՈՒջանը

3) Օձունը

150. Հայաստանում տուֆի հիմնական հանքավայրերը գտնվում են.

1) Արագած լեռան լանջերին

2) Արայի լեռան լանջերին

3) Փամբակ լեռան լանջերին

151. «Ճոճվող գավազանը» գտնվում է.

1) Շիրակի մարզում, «Հառիճավանք»-ի համալիրի մոտ

2) Վայոց Ձորի մարզում, «Նորավանք»-ի համալիրի մոտ

3) Սյունիքի մարզում, «Տաթև»-ի համալիրի մոտ

152. Լիճ, որը գտնվում է Հայկական Պար լեռնաշղթայում և որը հայտնի է իր Կարմրախայտ ձկով.

1) Գայլատու լիճը

2) ՈՒրմիա լիճը

3) Վանա լիճը

153. (2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 153-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

154. Հայաստանում որտե՞ղ է պահպանվել սոսու մնացուկային արգելոցային պուրակը.

1) Շիկահողի արգելոցի տարածքում

2) Խոսրովի անտառի տարածքում

3) Դիլիջանի ազգային պարկի տարածքում

155. Գորիս քաղաքը տարածվում է.

1) Քարահունջ գետի հովտում

2) Գորիս գետի հովտում

3) Որոտան գետի հովտում

156. Որպես քաղցրահամ ջրի բնական ջրամբար հատուկ տեղ է գրավում բարձրադիր.

1) Սևանա լիճը

2) Վանա լիճը

3) ՈՒրմիա լիճը

157. Հայաստանում ամենաշատ քաղաքային բնակավայրեր կենտրոնացված են.

1) Սյունիքի մարզում

2) Լոռու մարզում

3) Կոտայքի մարզում

158. Ո՞ր գետն է հոսում Կապան քաղաքի միջով.

1) Որոտանը

2) Ծավը

3) Ողջին

159. Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան նախալեռնային լանջերին է գտնվում.

1) Արարատի մարզը

2) Գեղարքունիքի մարզը

3) Լոռու մարզը

160. Բարգուշարի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է.

1) Խոսրովը

2) Բաղացը

3) Արամազը

Գրականության ցանկ`

Հայկական սովետական հանրագիտարան

Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն

Աշխարհագրության դասագրքեր

(2-րդ հավելվածի 2-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 3. Արտակարգ իրավիճակներում կողմնորոշում

1. Ի՞նչ ենք հասկանում արտակարգ իրավիճակ ասելով.

1) իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտմանը

2) իրավիճակ, որը կարող է բերել մարդկային զոհերի

3) իրավիճակ, որը կարող է բերել զգալի նյութական վնասի և մարդկային զոհերի

2. Ի՞նչ է նշանակում կողմնորոշում.

1) մագնիսական բևեռների որոշումը

2) գտնվելու վայրի որոշումը ըստ հորիզոնի կողմերի

3) գտնվելու վայրի որոշումը արևի դիրքով և աստղերով

3. Ի՞նչը կարող է անտառային հրդեհների հիմնական պատճառ հանդիսանալ.

1) ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը

2) հրդեհային անվտանգության կանոնների խախտումը

3) երաշտը, քամին

4. Ի՞նչ է պետք անել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք բարձր հարկերում.

1) ցատկել պատուհանից

2) հեռու մնալ արտաքին պատերից, վայր ընկնող առարկաներից, պատսպարվել և սպասել ցնցումների ավարտին

3) արագ իջնել և դուրս գալ շենքից

5. Ի՞նչ է պետք անել անտառում հրդեհ առաջանալու դեպքում.

1) ձեռքի տակ եղած միջոցներով (բահ, դույլ, ծածկոց և այլն) հրդեհի մարում կազմակերպել և դիմել հրշեջ ծառայությանը

2) սպասել հրշեջների ժամանմանը

3) ոչ մի միջոց չձեռնարկել, թույլ տալ, որ վառվի անտառի որոշակի տարածքը

6. Ինչպիսի՞ անտառներում է հրդեհը արագ տարածվում.

1) խառը անտառներում

2) կաղնուտներում և կեչու անտառներում

3) փշատերև անտառներում

7. Ի՞նչ պետք չէ անել անմիջապես երկրաշարժից հետո.

1) օգնություն ցուցաբերել վիրավորներին

2) շենք մտնել իրերը փրկելու համար

3) երեխաներին և ծերերին տեղափոխել անվտանգ տեղ

8. Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, եթե դուք գտնվում եք դրսում.

1) շարժվել դեպի բաց տարածք, հեռու մնալ շինություններից

2) մտնել շենք մարդկանց օգնություն ցուցաբերելու համար

3) թաքնվել շենքի մուտքում

9. Ի՞նչ է պետք անել ջրհեղեղի ժամանակ.

1) սպասել փրկարար ջոկատին

2) հնարավորինս բարձրանալ մոտակա բարձրությունը

3) փորձել անցնել ջրային հոսքը

10. Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, եթե դուք գտնվում եք շենքի ստորին հարկերում.

1) անմիջապես դուրս գալ շենքից

2) բարձրանալ վերջին հարկ

3) սպասել ցնցումների ավարտին

11. Ցնցումներից հետո շենքից դուրս գալու համար, ո՞ր միջոցն է արգելված.

1) օգտվել վերելակից

2) չօգտվել վերելակից

3) իջնել աստիճաններով

12. Որտե՞ղ թաքնվել կայծակի ժամանակ, եթե սարերում եք.

1) կաղնու տակ

2) էլեկտրական ենթակայանների մոտ

3) նստել տարածքի ամենացածր կետում

13. Ի՞նչ չի կարելի անել հեղեղի ժամանակ.

1) անմիջապես բարձրանալ լանջով վեր անվտանգ հեռավորության վրա

2) ալիքն անցնելուց հետո իջնել հեղեղի հունը

3) զանգահարել փրկարար ծառայություն

14. Ո՞րը աղետի ազդանշան չէ.

1) խարույկը

2) դրոշը

3) նամակը

15. Ի՞նչ է բնական աղետը.

1) աղետ, որը մարդու գործողության արդյունք է

2) բնության պրոցեսների կտրուկ ակտիվացումից առաջացած աղետ

3) ավտովթար

16. Սողանքների սպառնալիքի հատկանիշ չէ.

1) հողի մակերեսին, մայթերին առաջացող ճաքերը

2) լսվող դղրդոցի հետզհետե ուժգնացումը

3) անձրևի ուժեղացումը

17. Ի՞նչ պետք է անի փրկարարը, խեղդվողին փրկելու համար.

1) օգնի տուժածին առանց իր կյանքը վտանգի ենթարկելու

2) տուժածին ցանկացած գնով օգնի

3) կապվի փրկարար ծառայության հետ

18. Ինչպիսի՞ կոտրվածքներ են լինում.

1) բաց և փակ

2) չոր

3) թաց

19. Ո՞րն է ուղեկցորդի հիմնական խնդիրը արտակարգ իրավիճակների դեպքում.

1) ապահովել տուժածի անվտանգությունը, մինչև համապատասխան մասնագետների ժամանելը

2) անվտանգության տեխնիկայի իմացությունը

3) ունենալ տեսական պատրաստվածություն

20. Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք ավտոմեքենայի մեջ.

1) ավտոմեքենան կանգնեցնել և դուրս գալ մեքենայից

2) ավտոմեքենան շինություններից հեռու կանգնեցնել, ավտոմեքենայից դուրս չգալ ու սպասել ցնցումների ավարտին

3) շարունակել երթևեկել

Գրականության ցանկ`

«Փրկարար ուսումնական կենտրոն» ձեռնարկ

«Փրկարարի դասագիրք» ՄՉՍ-Ռուսաստան

«Բնական և տեխնածին աղետներ» ամսագիր

«Առաջին օգնության հիմունքները»

«Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» ձեռնարկ

«Երկրաշարժը և դրանից պաշտպանվելու վարքականոնները» Ա. Թովմասյան

ԲԱԺԻՆ 4. Հայաստանի կենդանական և բուսական աշխարհ

1. Հայաստանի տարածքում որտե՞ղ և ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա են գտնվում իսկական անապատները, որոնք մեծ տարածք չեն զբաղեցնում.

1) Արարատյան հարթավայրում` ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա, Գորովան գյուղի մոտակայքում

2) Շիրակի մարզում` ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա, Հարթաշեն գյուղի մոտակայքում

3) Մեղրու տարածաշրջանում` ծովի մակերևույթից 640 մ բարձրության վրա, Շվանիձոր գյուղի մոտակայքում

2. Հայաստանի տարածքում ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա է գտնվում կիսաանապատային գոտին.

1) 800-ից մինչև 1800 մ (որոշ վայրերում մինչև 2000 մ)

2) 800-ից մինչև 1200 մ (որոշ վայրերում մինչև 1500 մ)

3) 250-ից մինչև 600 մ (որոշ վայրերում մինչև 800 մ)

3. Հայաստանի տարածքում որտե՞ղ և ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա են գտնվում լեռնային տափաստանները.

1) բարձրավանդակներում և լեռնալանջերում` 800-ից մինչև 1200 մ (որոշ շրջաններում մինչև 1500 մ)

2) բարձրավանդակներում և լեռնալանջերում` 1200-ից մինչև 2000 մ (որոշ շրջաններում մինչև 2500 մ)

3) բարձրավանդակներում և լեռնալանջերում` 1600-ից մինչև 2400 մ (որոշ շրջաններում մինչև 2800 մ)

4. Հայաստանի տարածքում ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա է գտնվում մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտին.

1) մոտ 1200-2000 մ

2) մոտ 1100 մ

3) մոտ 2200 մ

5. Հայաստանի անտառապատ տարածքները կազմում են ՀՀ տարածքի.

1) 50 տոկոսը

2) 80 տոկոսը

3) 10 տոկոսը

6. Կերային, սեզոնային կամ բազմացման հետ կապված ի՞նչ տերիտորիալ ընտրողականություն ունի հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelini).

1) աշնանը և ձմռանը իջնում է մինչև 1300-2200 մ` մերկ սարերի լանջերը, իսկ ամռանը և գարնանը այն սովորական է լեռնային մարգագետիններում` 1500-2400 մ և ավելին

2) աշնանը և ձմռանը իջնում է մինչև 500-1000 մ` կիսաանապատային գոտի, իսկ ամռանը և գարնանը այն սովորական է մերկ սարերի լանջերին 1300-2200 մ

3) կլոր տարին բնակվում է անտառային գոտում

7. Ո՞ր գոտին է բնորոշ բեզոարյան այծի (Capra aegagrus) բնակության համար.

1) լեռնատափաստանային գոտին

2) անտառային գոտին 1500-2400 մ

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

8. Ո՞ր գոտին է բնորոշ անդրկովկասյան գորշ արջի բնակության համար.

1) հյուսիսային Հայաստանի անտառային և մարգագետնային գոտին, սկսած 1000-ից մինչև 3600 մ

2) հյուսիսային Հայաստանի լեռնատափաստանային գոտին, սկսած 1200-ից մինչև 1500 մ

3) հյուսիսային Հայաստանի կիսաանապատային գոտին, սկսած 600-ից մինչև 1000 մ

9. Հայաստանի ամենամեծ չղջիկին` մեծ պայտաքթին (R. ferrum-equinum) հնարավոր է.

1) աշնանը հանդիպել կիսաանապատային գոտում,

2) ամռանը նա սովորական է լեռնատափաստանային, իսկ ձմռանը` անտառային գոտու համար

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

10. Ո՞ր լանդշաֆտային գոտում է գտնվում Արարատյան հարթավայրի (Գորովան գյուղի մոտակայքում գտնվող) հայտնի հատվածը, որտեղ անողնաշարավոր կենդանիների ֆաունան ընդգրկում է մի շարք էնդեմիկ տեսակներ, որոնցից մի մասն աշխարհում հայտնի է միայն այստեղից (Pharaonus caucasicus, Cardiophorus araxicola, Sphenopterq khnzoriani, Sph. vediensis և այլն): Այս համակեցությունը գտնվում է վտանգված վիճակում, իսկ նրա ոչնչացումը կհանգեցնի անվերադարձ կորուստների համաշխարհային կենսաբազմազանության համար.

1) մերձալպյան մարգագետնային գոտում

2) տափաստանային գոտում

3) ավազային անապատի գոտում

11. Ո՞ր լանդշաֆտային գոտու բնորոշ բուսատեսակներն են օշինդր բուրավետը (Artemisia fragrans), կապար փշոտը (Capparis spinosa), զուգատերև սովորականը (Zygophyllum fabago), ինչպես նաև ցածրաճ ծառերը և թփերը (ոզնաթուփ, գազ, կորնգան, դժնիկ, նշենի և այլ ցեղերի տեսակները).

1) կիսաանապատային

2) մերձալպյան մարգագետնային

3) տափաստանային

12. Հայաստանի ո՞ր լանդշաֆտային գոտին է առավել բարենպաստ կզաքիսի (Martes foina) և աղվեսի (Vulpes vulpes) համար.

1) անապատային, կիսաանապատային և տափաստանային գոտիները

2) ալպյան մարգագետնային գոտին

3) տափաստանային գոտին

13. Ո՞ր կաթնասուններն են առավել բնորոշ Հայաստանի մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտուն.

1) այծյամը (Capreolus capreolus), վարազը (Sus scrofa), սկյուռը (Sciurus anomalus), քնամուկը (Dyromys nitedula), խլուրդը (Talpa europaea orientalis)

2) այս գոտում կաթնասունները ներկայացված են 17 տեսակով, որոնցից հիմնականում լայն տարածում ունեն կրծողների կարգի մի շարք ներկայացուցիչներ: Դրանցից սովորական են մկնանմանների (Muridae) ընտանիքի տեսակները

3) թփուտային դաշտամուկը (Msubterraneus), կզաքիսը (Martes foina), աղվեսը (Vulpes vulpes), կուտորան (M.anomalus), գայլը (Canis lupus)

14. Հայաստանի ո՞ր լանդշաֆտային գոտուն են առավել բնորոշ հետևյալ կաթնասունները. այծյամը (Capreolus capreolus), վարազը (Sus scrofa), սկյուռը (Sciurus anomalus), քնամուկը (Dyromys nitedula), խլուրդը (Talpa europaea orientalis).

1) ալպյան մարգագետնային գոտուն

2) անտառային գոտուն

3) կիսաանապատային գոտուն

15. Զանգեզուրի լեռնազանգվածի, Վայքի, Սյունիքի և որոշ այլ շրջանների կիսաանապատատափաստանային գոտու սահմանափակ տարածքներ են զբաղեցնում թվով ավելի քան 50 թռչնատեսակներ, այդ թվում.

1) կովկասյան փասիանը (Phasianus colchicus), թուրաջը (Francolinus francolinus), շիկապոչ քարաթռչնակը (Oenanthe xanthoprymna)

2) Կովկասի էնդեմիկ կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi), ոտնացուպիկը (Himantopus himantopus)

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

16. Հանրապետության ալպիական գոտու օրնիտոֆաունան տեսակային կազմի բազմազանությամբ զիջում է մյուս գոտիներին, սակայն ներկայացված է առավել հազվագյուտ և փոքրաքանակ տեսակներով (ընդամենը 10-15 տեսակներ, բոլորն էլ գրանցված «Կարմիր գրքում»), այդ թվում.

1) կասպիական ուլարը (Tetraogallus caspius), ալպիական ճայը (Pyrrhocorax graculus), կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax), ալպիական նրբագեղիկը (Prunella collaris)

2) գառնանգղը (Gypaetus barbatus), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), կարմրաթև մագլցողը (Tichodroma muraria), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis)

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

17. Նշված սողունների տեսակներից ո՞րն է գրանցված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) կովկասյան ագաման

2) անդրկովկասյան գյուրզան

3) երկարաոտ սցինկը

18. Ինչպիսի՞ տեղեկություններ է պարունակում Հայաստանի բույսերի «Կարմիր գիրքը».

1) Հայաստանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին

2) Հայաստանի բուսական ռեսուրսների և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին

3) Հայաստանի մշակովի բույսերի կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին

19. Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված են բույսերի.

1) 387 տեսակներ

2) 500 տեսակներ

3) 487 տեսակներ

20. Հայաստանի տարածքում աճում են բարձրակարգ բույսերի.

1) 3500 տեսակներ

2) 4500 տեսակներ

3) 5200 տեսակներ

21. Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է.

1) 106 տեսակ

2) 89 տեսակ

3) 264 տեսակ

22. Քանի՞ ֆլորիստիկ շրջանների է բաժանված Հայաստանի տարածքը.

1) 12

2) 8

3) 25

23. Քանի՞ տեսակ կարիճներ են հանդիպում Հայաստանում.

1) 2 տեսակ

2) 3 տեսակ

3) 6 տեսակ

24. Ռելիկտային են համարվում.

1) հնագույն ժամանակների բույսերը, որոնք պահպանվել և աճում են մեր օրերում

2) հնագույն ժամանակների բույսերը, որոնք անհետացել են

3) այն բույսերը, որոնք անհետացման ուղղակի վտանգի տակ են

25. «Կարմիր գրքում» ընդգրկված բույսերը խմբավորված են.

1) 7 կատեգորիաներում

2) 3 կատեգորիաներում

3) 5 կատեգորիաներում

26. Ո՞ր կատեգորիաներում են խմբավորված Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված բույսերը.

1) անհետացած տեսակներ, ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա` անհետացող տեսակներ, հազվագյուտ տեսակներ, կրճատվող տեսակներ և անորոշ տեսակներ

2) քսերոֆիտ տեսակներ, ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա` անհետացող տեսակներ, հազվագյուտ տեսակներ, կրճատվող տեսակներ և անորոշ տեսակներ

3) անհետացած տեսակներ, ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա` անհետացող տեսակներ, հազվագյուտ տեսակներ, կրճատվող տեսակներ և լայն տարածված տեսակներ

27. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա.

1) միայն «Կարմիր գրքում» գրանցված բույսերը

2) բուսական աշխարհի բոլոր օբյեկտները

3) միայն էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակները

28. Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված բույսերից են.

1) հաճարենին արևելյան, կաղնին արևելյան

2) կենին հատապտղային, սոսին արևելյան

3) բոխին կովկասյան, գիհին երկարատերև

29. ՀՀ տարածքում որտե՞ղ են գտնվում բուսաբանական այգիները.

1) Երևանում, Գյումրիում և Դիլիջանում

2) Երևանում, Վանաձորում և Սևանում

3) Երևանում, Կապանում և Մեղրիում

30. ՀՀ տարածքում որտե՞ղ են գտնվում դենդրոպարկերը.

1) Ստեփանավանում, Իջևանում, Վանաձորում, Բերդում և այլն

2) Ապարանում, Եղվարդում, Աշտարակում, Թալինում և այլն

3) Եղեգնաձորում, Վեդիում, Արմավիրում, Արթիկում և այլն

31. Հայաստանի դենդրոֆլորան ներկայացված է.

1) 323 տեսակներով

2) 500 տեսակներով

3) 700 տեսակներով

32. Հանրապետության անտառները.

1) գերազանցապես լայնատերև են (97%) և հիմնականում ներկայանում են կաղնու, հաճարենու և բոխու ծառատեսակներով

2) գերազանցապես ասեղնատերև են (97%) և հիմնականում ներկայանում են գիհու (5 տեսակ) և սոճու (4 տեսակ) ծառատեսակներով

3) 50% լայնատերև են և 50% ասեղնատերև

33. Հայկական մուֆլոնից են սերվում.

1) Հայաստանում բուծվող այծերի էնդեմիկ ցեղերը

2) Հայաստանում բուծվող ոչխարների էնդեմիկ ցեղերը

3) Հայաստանում բուծվող կովերի էնդեմիկ ցեղերը

34. Հայկական մուֆլոնը.

1) անհետացող կենդանական տեսակ է

2) էնդեմիկ կենդանական տեսակ է

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

35. Հայկական մուֆլոնի քանակը կրճատվում է.

1) կլիմայի փոփոխության պատճառով

2) բնակմիջավայրի կորստի և ապօրինի որսի պատճառով

3) միայն բնակմիջավայրի կորստի պատճառով

36. Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelini).

1) նախկինում տարածված էր Արարատյան գոգավորությունում և հարավային Հայաստանում (Վայոց Ձոր, Զանգեզուր)

2) վերջին 20 տարիների ընթացքում այն անհետացել է Արարատյան գոգավորությունից և ներկայումս պահպանվել է հարավային Հայաստանում, մասնավորապես Խոսրովի արգելոցում և կից տարածքներում (Երանոսի և ՈՒրցի լեռնալանջեր), Վայոց Ձորի և Զանգեզուրի շրջաններում

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

37. Անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina).

1) Խոսրովի արգելոցում շատ հազվադեպ է հանդիպում

2) Խոսրովի արգելոցում սովորական է

3) Խոսրովի արգելոցում չի հանդիպում

38. Հայկական իժը (Vipera raddei).

1) շատ տարածված տեսակ է, չի ընդգրկված «Կարմիր գրքում»

2) ընդգրկված է ԽՍՀՄ և ԲՊՄՄ (Բնական ռեսուրսների և բնության պահպանության միջազգային միություն) «Կարմիր գրքերում»

3) ընդգրկված է միայն Հայաստանի «Կարմիր գրքում»

39. Խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (Eremias arguta transcaucasika) մոտավորապես 100 առանձնյակից կազմված.

1) Կովկասում հանդիպող միակ բարձրադիր պոպուլյացիան է, որը պահպանվել է Սևանի ավազանում Նորադուզ գյուղի մերձակայքում

2) պահպանվել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մերձակայքում, ինչպես նաև Սևանի ավազանում Նորադուզ գյուղի մերձակայքում

3) պահպանվել է միայն Հայաստանում և Իրանում

40. Հայաստանի թռչնաշխարհի ռելիկտային տեսակներին են պատկանում.

1) տուրպանը (Melanita fusca) և թավշաոտ բուն (Aegolius funereus)

2) կռնչան բադը (Anas platyrhynchos), գառնանգղը (Gypaetus barbatus)

3) հայկական որորը (Larus arg. armenicus But.), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis)

41. Հայաստանի ջրային էկոհամակարգերում հայտնաբերված ձկների 9 տեսակը էնդեմիկ են, այդ թվում.

1) Սևանի իշխանը, հայկական կարմրակնը, հայկական տառեխիկը, Սևանի կողակը, Սևանի բեղլուն, հայկական գուստերան

2) հայկական կարմրակնը, սիգը, գեղարքունին, Սևանի իշխանը

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

42. Որո՞նք են Սևանի իշխանի (Salmo ischchan Kessler) 4 ենթատեսակները (գրեթե բոլոր ենթատեսակները գտնվում են անհետացման եզրին).

1) ձմեռային բախտակը (S.ischchan ischchan Kessler), գեղարքունին (S.ischchan gegarkuni Kessler), հայկական գուստերան (Blicca bjoerkna derjavini), ամառային բախտակը (S.ischchan aestivalis Fortunatov)

2) ձմեռային բախտակը (S.ischchan ischchan Kessler), հայկական կարմրակնը (Rutilus rutilus schelkovnikovi), բոջակը (S.ischchan danilewskii Jakowlew), ամառային բախտակը (S.ischchan aestivalis Fortunatov

3) ձմեռային բախտակը (S.ischchan ischchan Kessler), գեղարքունին (S.ischchan gegarkuni Kessler), բոջակը (S.ischchan danilewskii Jakowlew), ամառային բախտակը (S.ischchan aestivalis Fortunato)

43. Հայաստանի կենդանիների «Կարմիր գիրքը» կազմվում է.

1) կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող կենդանիների պահպանության նպատակով

2) կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող կենդանիների օգտագործման նպատակով

3) կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության նպատակով

44. Նշված կաթնասունների տեսակներից որո՞նք են գրանցված «Կարմիր գրքում».

1) այծյամը

2) անդրկովկասյան գորշ արջը

3) եղեգնակատուն

45. Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված են կենդանիների.

1) 100 տեսակ

2) 199 տեսակ

3) 99 տեսակ

46. Հայաստանի տարածքում հաշվված են կենդանիների.

1) 17500 տեսակներ, որոնցից 500-ը ողնաշարավոր կենդանիներ են

2) 17500 տեսակներ, որոնցից 17000-ը անողնաշարավոր կենդանիներ են

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

47. Հայաստանում տարածված մոտ 17500 տեսակի ցամաքային անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիներից.

1) 624 էնդեմիկներ են հայկական լեռնաշխարհի համար

2) 329 էնդեմիկներ են հայկական լեռնաշխարհի համար

3) 589 էնդեմիկներ են հայկական լեռնաշխարհի համար

48. Նշված թռչուններից ո՞ր տեսակն է գրանցված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) կաքավը

2) սև փարփարը

3) կասպիական ուլարը

49. (2-րդ հավելվածի 4-րդ բաժնի 49-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման) ՀՀ տարածքում ներկայումս գործում են.

1) 3 պետական արգելոցներ, 2 ազգային պարկեր և 23 պետական արգելավայրեր

2) 5 պետական արգելոցներ, 1 ազգային պարկ և 22 պետական արգելավայրեր

3) 3 պետական արգելոցներ, 3 ազգային պարկեր և 23 պետական արգելավայրեր

50. Նշված երկկենցաղներից ո՞ր տեսակն է ընդգրկված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) ծառագորտը

2) սիրիական սխտորագորտը

3) կանաչ դոդոշը

51. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է տեղակայված Արարատի մարզի վարչական տարածքում` Գեղամա լեռնավահանի հարավային դիրքադրության և ՈՒրծի ու Երանոս լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերին, Ազատ և Խոսրով գետերի ավազաններում` 1400-2250 մ բարձրությունների սահմաններում և գրավում է 29196 հա տարածություն: Այստեղ պահպանվում են կենտրոնական Հայաստանի չոր նոսրանտառային, ֆրիգանային ու կիսաանապատային լանդշաֆտները` դրանց բուսական ու կենդանական եզակի համակեցություններով.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Շիկահող» արգելոցը

3) «Էրեբունի» արգելոցը

52. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է գտնվում Սյունիքի մարզում` Ծավ և Շիկահող գետերի ավազաններում: Զբաղեցնում է 10 հազ. հա տարածություն 700-2400 մ բարձրության սահմաններում: Այստեղ պահպանվում են հարավային Հայաստանի կաղնուտաբոխուտային անտառները ու դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցությունները.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Շիկահող» արգելոցը

3) «Էրեբունի» արգելոցը

53. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է գտնվում Հայաստանի կենտրոնական մասում, զբաղեցնում է Սևանի միջլեռնային գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և նրա հարակից ազատված հողագնդերի տարածքները: Մակերեսը կազմում է 150.1 հազ. հա տարածք, որից 125.2 հազ. հա-ն Սևանա լճի հայելին է, իսկ 24.9-ը` առափնյա ցամաքային տարածքները: Այն շրջափակված է Արեգունի, Գեղամա, Վարդենիս, Փամբակ և Սևանի լեռների լանջերով.

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Սևան» ազգային պարկը

3) «Էրեբունի» արգելոցը

54. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքն է գտնվում հանրապետության հյուսիսային հատվածում, Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 հա տարածություն, այդ թվում` անտառածածկ 26010 հա:

1) «Խոսրովի անտառ» արգելոցը

2) «Դիլիջան» ազգային պարկը

3) «Էրեբունի» արգելոցը

55. Հայաստանի բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքներն են բաժանված արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական տարածագործառնական գոտիների.

1) «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցները

2) «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը

3) «Շիկահող» և «Խոսրովի անտառ» արգելոցները

56. Որտե՞ղ է գտնվում «Սոսու պուրակ» պետական արգելավայրը.

1) Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

2) Հայաստանի հարավում, Ծավ և Շիկահող գետերի ափին, 700-800 մ բարձրության վրա

3) հյուսիսային Հայաստանում, Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, 1500-1800 մ բարձրության վրա

57. Որտե՞ղ է գտնվում «Որդան կարմիր» (հայկական որդան կարմիր, կարմրորդ) պետական արգելավայրը.

1) Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

2) Գտնվում է Վայքում, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանում` 1200-2800 մ բարձրության վրա

3) Արարատի գոգահովտում, Արգավանդ, Արազափ և Սովետական գյուղերի միջև

58. Որտե՞ղ է գտնվում «Սև լիճ» պետական արգելավայրը.

1) Հայաստանի հարավում, Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասարի արևելյան լեռնաստորոտի կեղծ խառնարանային մասում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում` 2658 մ բարձրության վրա

2) գտնվում է հյուսիսային Հայաստանում` Իջևանի լեռնաշղթայի լանջերին` 2100 մ բարձրության վրա

3) գտնվում է Բազումի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան լանջին` 1850 մ բարձրության վրա

59. Որտե՞ղ է գտնվում Հայաստանի համար ռելիկտային տեսակ հանդիսացող Ախնաբատի կենու լավ պահպանված պուրակը.

1) «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում

2) «Դիլիջան» ազգային պարկի տարածքում

3) «Սևան» ազգային պարկի տարածքում

60. Նշված կաթնասունների տեսակներից ո՞րն է գրանցված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) կզաքիսը

2) վայրենակերպը (մացառախոզը)

3) աքիսը

61. Հայաստանի Հանրապետության բնության ո՞ր հատուկ պահպանվող տարածքներում է քաղաքացիների մուտքը թույլատրվում անցագրերով.

1) արգելոցներում

2) արգելավայրերում, ազգային պարկերում

3) բնության հուշարձաններում

62. Որտե՞ղ է գտնվում Կովկասում միակ բնական սոսու պուրակը.

1) Կապանի տարածաշրջանում

2) Վայոց Ձորի մարզում

3) Մեղրու տարածաշրջանում

63. Վայրի հացազգիների գենոֆոնդի պահպանության օջախ է հանդիսանում.

1) «Էրեբունի» արգելոցը

2) «Խոսրովի անտառ» արգելոցը

3) «Շիկահող» արգելոցը

64. Որտե՞ղ է տարածված հայկական որդան կարմիր էնդեմիկ միջատը.

1) Գեղարքունիքի մարզում

2) Արմավիրի մարզում

3) Տավուշի մարզում

65. «Էրեբունի» պետական արգելոցը գտնվում է.

1) մերձարաքսյան ծալքավոր լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

2) Երևան քաղաքում

3) Գեղամա լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում` Մուշաղբյուր և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում

66. «Էրեբունի» պետական արգելոցը զբաղեցնում է.

1) 100 հա տարածք

2) 60 հա տարածք

3) 89 հա տարածք

67. Հայաստանում կաղնու անտառները.

1) հանդիպում են հյուսիսային շրջաններում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 2/3-ը

2) հանդիպում են ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային շրջաններում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/3-ը

3) հանդիպում են հարավային շրջաններում զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ զ-ը

68. Հայաստանում հաճարենու անտառները.

1) տարածված են հյուսիսային Հայաստանում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/3-ը

2) հանդիպում են ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային շրջաններում` զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/2-ը

3) տարածված են հարավային Հայաստանում զբաղեցնելով անտառածածկ տարածքի շուրջ 1/3-ը

69. Հայաստանում բոխու անտառները.

1) զբաղեցնում են զգալի տարածություն, ըստ նշանակության գրավում են երրորդ տեղը` հաճարենուց և կաղնուց հետո

2) զբաղեցնում են ոչ մեծ տարածություններ, ըստ նշանակության գրավում են չորրորդ տեղը` հաճարենուց, կաղնուց և հացենուց հետո

3) զբաղեցնում են զգալի տարածություն, ըստ նշանակության գրավում են երկրորդ տեղը` հաճարենուց հետո

70. Հայաստանի ֆլորայի բազմազանության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ռելիկտային տեսակները, այն բույսերը, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գործնականորեն գրեթե անփոփոխ ձևով: Ընդհանուր առմամբ, ռելիկտների մոտավոր թիվը Հայաստանի ֆլորայում ներկայացված է.

1) 400-450 տեսակով

2) 150-200 տեսակով

3) 100-120 տեսակով

71. Հայաստանի ֆլորայի ռելիկտային տեսակների թվին են պատկանում.

1) հաճարենի արևելյանը (Fagus orientales), կենի հատապտղայինը (Taxus baccata), մրտավարդ կովկասյանը (Rhododendron caucasica), սոսի արևելյանը (Platanus orientales) և պտեր արականը (Driopteris fil)

2) լորենի կովկասյանը, թխկի սոսիատերևը, արոսենի սովորականը, կեչի Լիտվինովին և այլն, թփերից` իլենի լայնատերևը, ցախակեռաս կովկասյանը, բռնչի սովորականը

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

72. Հայաստանի կենդանական աշխարհի կազմում կան.

1) կաթնասունների 94 տեսակներ, որոնցից 14 էնդեմիկներ են

2) կաթնասունների 94 տեսակներ, որոնցից 6 էնդեմիկներ են

3) կաթնասունների 83 տեսակներ, որոնցից 6 էնդեմիկներ են

73. Հայաստանի կենդանական աշխարհի էնդեմիկների թվին են պատկանում.

1) լեռնային կուրամուկը (Ellodius lutescens), Վինոգրադովի ավազամուկը (Meriones vinogradovi), հայկական վայրի ոչխարը (Ovis ommon armeni), փոքրասիական ճագարամուկը (Allactaga williamsi), կովկասյան մկնիկը (Sicista caucasica), Արաքսյան Նաթթերերի գիշերաչղջիկը (Myotis nattereri araxen)

2) հայկական վայրի ոչխարը (Ovis ommon armeni), Մեհելի պայտաքիթը (Rhinolophus mehelyi), լայնականջ ծալքաշրթունքը (Tatarida teniotis), կովկասյան ջրասամույրը (Lutra lutra), մանուլը (Felis manul), բեզոարյան այծը (Capra aegagrus)

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

74. Հայկական որորը (Larius argentatus armeniacus).

1) համարվում է էնդեմիկին համարժեք տեսակ

2) գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում» որպես սահմանափակ արեալ և առավել խոցելի բնադրավայր ունեցող տարատեսակ

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

75. Հայկական որորը (Larius argentatus armeniacus) համարվում է էնդեմիկին համարժեք տեսակ.

1) հայտնաբերված է Սևանա լճի ավազանում և Արփա, Հրազդան ու Որոտան գետերի երկայնքով: Ներկայումս բնակտարածքը ընդլայնվել է և ներառել Արարատյան հարթավայրը

2) հայտնաբերված է Սևանա լճի ավազանում և Արաքս, Հրազդան ու Ախուրյան գետերի երկայնքով: Ներկայումս բնակտարածքը ընդլայնվել է և ներառել Արարատյան հարթավայրը

3) հայտնաբերված է Սևանա լճի ավազանում և Դեբեդ, Եղեգիս ու Ախուրյան գետերի երկայնքով: Ներկայումս բնակտարածքը ընդլայնվել է և ներառել Արարատյան հարթավայրը

76. Նշված ձկնատեսակներից ո՞րն է ընդգրկված Հայաստանի «Կարմիր գրքում».

1) լոքոն

2) Սևանի բեղլուն

3) կարմրախայտը

77. Կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi).

1) Կովկասի էնդեմիկ է, տարածում ունի նաև Հայաստանում

2) գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

78. Սևանի ավազանում հանդիպում են.

1) 128 տեսակ թռչուններ, որոնցից 28-ը բնադրող են

2) 267 տեսակ թռչուններ, որոնցից 48-ը բնադրող էին: Այսօր նրանցից շատերը` մոխրագույն սագը (Anser anser), տուրպան (Melanitta fusca), կարմրակտուց և կարմրագլուխ բադերը (Anas rufina, Aythya ferina), սպիտակագլուխ բադը (սավկան) (Oxyora leucocephala) չեն բնադրում լճի տարածքում

3) 221 տեսակ թռչուններ, որոնցից 36-ը բնադրող էին: Այսօր նրանցից մի քանիսը` սև փարփարը (Fulia atra), կռնչան բադը (Anas platyrhynchos) և հայկական որորը (Larus arg. armenicus But.) չեն բնադրում լճի տարածքում

79. Որքա՞ն մեղրատու տեսակներ կան Հայաստանի ֆլորայում.

1) շուրջ 200

2) ավելի քան 400

3) շուրջ 350

80. Հայաստանի ֆլորայում քանի՞ տեսակի ուտելի բույսեր են հանդիպում.

1) ավելի քան 300

2) ավելի քան 200

3) շուրջ 100

81. Աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակներից Հայաստանում աճում են.

1) բոլոր 4-ը` Տիմոֆեևը (T.timopheevii), վայրի միահատը (T.boeoticum), ուրարտուն (T.urartu) և վայրի արարատյանը (T.araraticum)

2) երեքը` վայրի միահատը (T.boeoticum), ուրարտուն (T.urartu) և վայրի արարատյանը (T.araraticum)

3) երկուսը` ուրարտուն (T.urartu) և վայրի արարատյանը (T.araraticum)

82. Սևանա լճում հիմնական արդյունագործական ձկնատեսակներն են.

1) Սևանի իշխանը իր 4 ենթատեսակներով

2) Սևանի կողակը և բեղաձուկը /բեղլու/

3) Սևանի սիգը և կարասը

83. Հայաստան ներմուծված ձկնատեսակներից են.

1) Քուռի բեղլուն, Քուռի կողակը

2) կարմրախայտը և լոքոն

3) սպիտակ ամուրը և սիգը

84. Հայաստանի ողնաշարավոր կենդանիների շարքում 60%-ից ավելին կազմում են.

1) կաթնասունների տեսակները

2) թռչունների տեսակները

3) սողունների և երկկենցաղների տեսակները

85. Հայաստան ներմուծված կաթնասուններից են.

1) հարավ-ռուսական հայտաքիսը

2) կովկասյան ջրասամույրը

3) ճահճակուղբը

86. Հանրապետության ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի քանի՞ տոկոսն է պահպանվում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում.

1) 20%

2) 60%

3) 85%

87. Իժերի ընտանիքին պատկանող քանի՞ տեսակի թունավոր օձեր կան Հայաստանում.

1) 4

2) 2

3) 6

88. Հայաստանում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ կարող են հանդիսանալ.

1) մոտ 50 տեսակը

2) մոտ 20 տեսակը

3) մոտ 10 տեսակը

89. Հայաստանում հանդիպող կաթնասուններից որսի համար արգելված տեսակներն են.

1) Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված տեսակները

2) գիտության համար մեծ արժեք ներկայացնող տեսակները

3) արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները

90. Հայաստանում որսված ձկան քանի՞ տոկոսն է կազմում Սևանա լճում իրականացվող արդյունագործական որսը.

1) 60%

2) 70%

3) 90%

Գրականության ցանկ`

«Հայաստանի կենսաբազմազանություն» առաջին ազգային զեկույց Երևան 1999 թ.

«Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրություն 2003 թ.

«Շիկահող» պետական արգելոցի կանոնադրություն 2002 թ.

«Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրություն 2003 թ.

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք 1999 թ.

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք 2000 թ.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք 1991 թ.

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական

ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր Երևան 2003 թ.

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք 2002 թ.

Հայաստանի «Կարմիր գիրք» (կենդանիներ 1987 թ., բույսեր 1988 թ.)

«Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար հզորությունների

գնահատում» Երևան 2002 թ.

Դերեվյա ի կուստառնիկի Առմենիի, Ժ. Վառդանյան

(2-րդ հավելվածի 4-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 5. Հոգեբանություն

1. Զրուցելիս, երբ ձգտում եք լիակատար փոխըմբռնման, դուք պետք է.

1) զրուցակցի դիրք ընդունեք

2) խոսեք նրանից բարձր

3) նստեք նրա առջև խաչված ձեռքերով

2. Նշվածներից, ո՞րը մարմնային (սոմատիկ) հարալեզվական միջոց չէ.

1) խոսքի հուզական երանգը (ինտոնացիա)

2) արտահայտիչ շարժումները (ժեստեր)

3) մարմնի դիրքը, կեցվածքը (պանտոմիմ)

3. Խուճապային խանգարման նախանշան չէ.

1) խեղդվելու զգացումը

2) քրտնարտադրությունը

3) ինքնասպանության մտքերը

4. Ի՞նչ է ագարաֆոբիան.

1) վախ բարձրությունից

2) վախ բաց տարածությունից

3) վախ ծերությունից

5. Կարո՞ղ են մարդու հոգեբանական պատկերացումները ազդել նրա վարքի վրա.

1) այո

2) ոչ

3) երբեք չեն ազդում

6. Նշվածներից, ո՞րը հոգեկան երևույթ չէ.

1) միտքը

2) ապրումը

3) համը

7. Հարավում բնակվող մարդկանց ժեստերը և միմիկան.

1) ավելի հարուստ են և արտահայտիչ

2) արտահայտիչ չեն

3) նույնն են ինչ ուրիշ վայրերում բնակվող մարդկանց մոտ

8. Նշվածներից, ո՞րն է ոչ խոսքային հաղորդակցման միջոց.

1) տարիքը

2) հայացքը

3) արժեքային համակարգը

9. Միջանձնային կոնտակտ հաստատելու համար անհրաժեշտ է.

1) անընդհատ բարձրաձայն խոսել

2) աչքերի կոնտակտ ստեղծել

3) ուշադրություն չդարձնել ուրիշներին

10. Մարդը ունի.

1) հինգ զգայարան

2) վեց զգայարան

3) յոթ զգայարան

11. Բարձր աղմուկը մարդու մոտ կարող է առաջացնել.

1) ագրեսիվության մակարդակի բարձրացում

2) հաղորդակցման ցանկություն

3) ուսման մեջ հաջողություններ

12. Որպեսզի միտքը համոզիչ հնչի այն պետք է.

1) ներկայացնել արտահայտիչ

2) ներկայացնել ցածր ձայնով

3) շատ արագ ներկայացնել

13. Մարդու վրա կարմիր գույնի ազդեցությունը առաջացնում է.

1) գրգռվածություն

2) հանգստություն

3) տխրություն

14. Մարդու վրա կապույտ գույնի ազդեցությունը առաջացնում է.

1) գրգռվածություն

2) հանգստություն

3) ակտիվություն

15. Ինչո՞վ է տարբերվում հոգեբանական զրույցը մարդկանց առօրյա զրույցներից.

1) հետազոտական նպատակ է հետապնդում

2) օգտագործվում է անձի մտավոր ունակությունները որոշելու համար

3) օգտագործվում է անձի ֆիզիկական ունակությունները որոշելու համար

16. Զրուցակիցը խոսելու ժամանակ խուսափում է տեսողական կոնտակտից: Դա նշանակում է, որ նա.

1) զարմացած է

2) անկեղծ չէ

3) ագրեսիվ է

17. Ի՞նչ է կլաուստրոֆոբիան.

1) վախ փակ տարածությունից

2) վախ բաց տարածությունից

3) վախ մահից

18. Նշվածներից, ո՞րը չի վերաբերում պատկերավոր հիշողությանը.

1) տեսողական

2) լսողական

3) հուզական

19. Նշվածներից, ո՞րն է ուսումնասիրում տարիքային տարբեր փուլերում գտնվող մարդկանց հոգեբանական առանձնահատկությունները.

1) հատուկ հոգեբանություն

2) տարիքային հոգեբանություն

3) աշխատանքային հոգեբանություն

20. Նշվածներից, ո՞րը խոսքի հարալեզվական (պարալինգվիստիկական) միջոց չէ.

1) դիմախաղը

2) խոսքի հուզական երանգը (ինտոնացիան)

3) խոսքի արագությունը

21. Երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ, առաջին պահին նա ոչինչ չի տեսնում: Բայց մի քանի րոպե հետո նա կարողանում է բավականաչափ կողմնորոշվել: Դա կատարվում է շնորհիվ.

1) սենսիբիլիզացիայի

2) ադապտացիայի

3) անեսթեզիայի

22. Ո՞ր զգայությունն է ցույց տալիս, թե մեր մարմինը ինչ տեղ ու դիրք է գրավում տարածության մեջ.

1) շարժողական

2) հավասարակշռության

3) տեսողական

23. Մտածողության ո՞ր առանձնահատկությունն է բնորոշ ստեղծագործական մտածողությանը.

1) պասսիվությունը

2) ճկունությունը

3) կարծրացածությունը

24. Գիտակցական հոգեկան գործունեության խանգարում չէ.

1) զառանցանքը

2) հալյուցինացիան

3) դալտոնիզմը

25. Ինչպե՞ս է արտահայտվում մարդու առավելությունը ձեռքով բարևելու ժամանակ.

1) ափը ուղղված է դեպի ներքև

2) ափը ուղղված է դեպի վերև

3) ափը ուղղված դեպի կողք

26. Արթնության վիճակի հիմքում ընկած է.

1) ուղեղի արգելակումը

2) նյարդային ակտիվացումը

3) նյարդային պասսիվացումը

27. Նշվածներից, ո՞րը բնորոշ չէ մարդուն վթարային իրադրության դեպքում.

1) մարդը արգելակվում և անգործունյա է դառնում

2) մարդը գերգրգռված և ագրեսիվ է դառնում

3) մարդը ուրախ է դառնում

28. (2-րդ հավելվածի 5-րդ բաժնի 28-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

29. Նշվածներից, ո՞ր գույներն են համարվում չեզոք.

1) կարմիրը, կապույտը և դեղինը

2) սպիտակը, գորշը և սևը

3) վարդագույնը, երկնագույնը և մարմնագույնը

30. Եթե զրույցի ժամանակ զրուցակիցը թեքում է գլուխը ուսին, ապա դա կարող է նշանակել.

1) նա չի լսում ձեզ

2) նա հետաքրքրված է զրույցով

3) նա ձանձրացել է

31. Զգայարանների միջոցով արտացոլվող առանձին հատկանիշների միավորումը առարկաների, իրադրությունների և իրադարձությունների ամբողջական պատկերների մեջ կոչվում է.

1) ընդհանրացում

2) ընկալում

3) հասկացում

32. Նշված զգայություններից ո՞րն ունի ռիթմ, տևողություն, ուժ.

1) տեսողական

2) լսողական

3) հավասարակշռության

33. Կարո՞ղ է մարդու հոգեկան վիճակը ազդել ժամանակի զգացողության վրա.

1) այո

2) ոչ

3) երբեք չի ազդում

34. Նշվածներից, ո՞րը հիշողության հիմնական գործընթաց չէ.

1) մտապահում

2) մտասևեռում

3) վերարտադրություն

35. Դուք նստած զրուցում եք և ձեր զրուցակիցը ելման դիրք է ընդունում, ապա դա կարող է նշանակել.

1) խոսակցությունն ավարտված է

2) խոսակցության թեման անհասկանալի է

3) կարելի է շարունակել խոսակցությունը

36. Մարդու հուզված կամ գրգռված լինելը կարելի է հասկանալ նայելով նրա աչքերին: Այդ ժամանակ նրա բիբերը.

1) նեղանում են

2) լայնանում են

3) ընդհանրապես չեն փոխվում

37. Ըստ հոգեկանում ընկալված տեղեկության պահպանման, տևողության հիշողության տեսակ չէ.

1) տևականը

2) կամածինը

3) կարճատևը

38. Երբ որևէ մեկը գիրք է կարդում ու միաժամանակ կոնսպեկտավորում, ապա նրա ուշադրությունը կենտրոնանում է մեկ գրքի, մեկ տետրի վրա: Հոգեբանության մեջ այն անվանում են.

1) ուշադրության կենտրոնացում

2) ուշադրության տեղափոխելիություն

3) ուշադրության կայունություն

39. Այս գույնը մի անգամից աչքի է զարնվում, որի համար էլ այն օգտագործվում է վտանգը կանխարգելելու նպատակով: Ո՞րն է այդ գույնը.

1) կապույտը

2) դեղինը

3) սևը

40. Սխալ ընկալում, որը պայմանավորված է ոչ թե ընկալող անձի հոգեկանի սխալ աշխատանքով, այլ ընկալվող օբյեկտների առանձնահատկություններով կոչվում է.

1) հալյուցինացիա

2) ոգեշնչում

3) պատրանք

Գրականության ցանկ`

Կ. Գևորգյան, Ա. Թադևոսյան «Կարիերայի պլանավորման գործընթաց»

Ա. Նալչաջյան «Ընդհանուր հոգեբանության հիմունքներ»

Ա. Պիզ «Յազիկ տելօդվիժենիյ»

Ա. Մետյուզ, Մ. Կուպեր «Յազիկ ցվետա»

(2-րդ հավելվածի 5-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 6. Առաջին օգնություն

1. Տուժածի մոտ առկա է վերջույթների փափուկ հյուսվածքների վերք, որը առատորեն արյունահոսում է: Արյան գույնը մուգ է, վերջույթի ծայրամասում խոշոր զարկերակի պուլսացիան պահպանված է, վերջույթը դեֆորմացված չէ: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել, սպասել շտապօգնությանը

2) վերջույթի վրա լարան (ժգուտ) դնել, ծածկել վերքը ասեպտիկ վիրակապով և սպասել շտապօգնությանը

3) վերքի վրա ասեպտիկ ճնշող վիրակապ դնել և սպասել շտապօգնությանը

2. Տուժածի մոտ առկա է վերջույթի փափուկ հյուսվածքների վնասվածք: Վերքը առատ արյունահոսում է: Արյունը ալ կարմիր գույնի է, արյան շիթը պուլսացող է: Վերջույթի ծայրամասի խոշոր զարկերակի պուլսացիան թուլացած է: Վերջույթի տեսանելի դեֆորմացիա չկա: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել, սպասել շտապօգնությանը

2) վերջույթի վրա լարան (ժգուտ) դնել, վերքը ծածկել ասեպտիկ վիրակապով և սպասել շտապօգնությանը

3) վերքի վրա ասեպտիկ ճնշող վիրակապ դնել և սպասել շտապօգնությանը

3. Տուժածի մոտ առկա է վերջույթի վերք, ալ գույնի պուլսացող առատ արյունահոսությամբ: Անհրաժեշտ է լարան (ժգուտ) դնել զարկերակային արյունահոսությունը կանգնեցնելու համար:

Ձեր գործողություններն են`

1) լարանը (ժգուտ) դնել անմիջապես մաշկի վրա` վերքից վերև

2) լարանը (ժգուտ) դնել փափուկ կտորի վրա` վերքից ներքև

3) լարանը (ժգուտ) դնել փափուկ կտորի վրա` վերքից վերև

4. Տուժածը պառկած է մեջքի վրա: Գիտակցությունը մթագնած է, հարցերին չի պատասխանում: Շնչառությունը պահպանված է: Տեսանելի վնասվածքներ չկան: Տուժածը ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ է: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին թեքել կողքի և սպասել շտապօգնությանը

2) տուժածին պառկեցնել փորի վրա և սպասել շտապօգնությանը

3) ոչինչ չանել, սպասել շտապօգնությանը

5. Տուժածը պառկած է մեջքի վրա: Գիտակցությունը մթագնած է, սակայն հարցերին պատասխանում է: Դեմքը գունատ է, ծածկված է սառը քրտինքով: Շնչառությունը պահպանված է: Զննման ժամանակ նկատվում է մի կողմից` սրունքի դեֆորմացիա, մյուս կողմից` ազդրի: Ազդրի վրա կա փոքրիկ վերք` աննշան արյունահոսությամբ: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) անշարժեցնել վերջույթները ձեռքի տակ եղած միջոցներով, ազդրի վրա լարան (ժգուտ) դնել

2) անշարժեցնել վերջույթները, վերքի վրա դնել ճնշող վիրակապ

3) դնել ասեպտիկ վիրակապ վերքի վրա և սպասել շտապօգնությանը

6. Տուժածը պառկած է գետնին: Գիտակցությունը բացակայում է, հարցերին չի պատասխանում: Դեմքը գունատ է, շրթունքները կապտավուն են, շնչառությունը բացակայում է, անոթազարկը թույլ է: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) տուժածի գլուխը ետ գցել և իսկույն կատարել արհեստական շնչառություն «բերան-բերանի»

2) տուժածի գլուխը ետ գցել, արհեստական շնչառություն կատարել` «բերան-բերանի, բերան-քթի» և կատարել սրտի անուղղակի մերսում

3) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

7. Տուժածի մոտ սկսվել է արտահայտված քթային արյունահոսություն:

Ձեր գործողություններն են`

1)տուժածին նստեցնել, քթի մեջ մտցնել բինտի կամ բամբակի տամպոններ, ճակատին դնել սառը թրջոց

2) տուժածին պառկեցնել և սեղմել ռունգերը

3) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

8. Տուժածը պառկած է մեջքի վրա: Ճակատի վրա առկա է արյունահոսող վերք: Տուժածը փսխում է, կատարվածի մասին չի հիշում:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին թեքել կողքի և սպասել շտապօգնությանը

2) տուժածին թեքել կողքի, վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ և սպասել շտապօգնությանը

3) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

9. Տուժածի աջ ստորին վերջույթի սրունքի շրջանը դեֆորմացված է, անդրավարտիքը արյունոտված է:

Ձեր գործողություններն են`

1) կտրել անդրավարտիքը, դնել ասեպտիկ վիրակապ վերքի վրա, անշարժեցնել վերջույթը ձեռքի տակ եղած միջոցներով և շտապ տեղափոխել հիվանդանոց

2) շտապօգնություն կանչել

3) լարան (ժգուտ) դնել և ամուր ձգել

10. Վայր ընկնելիս տուժածի մոտ առաջացել է աջ նախաբազկի խորը վերք, որն ուժեղ արյունահոսում է: Արյունը ալ կարմիր է: Տուժածը գունատ է, գանգատվում է գլխապտույտից: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) սպասել շտապօգնությանը

2) պատահած մեքենայով տեղափոխել հիվանդանոց

3) պառկեցնել հիվանդին, բազկի շրջանում վերքից վերև լարան (ժգուտ) դնել /գոտիով կամ թաշկինակով/, վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ և սպասել շտապօգնությանը

11. Տեղի է ունեցել ավտովթար: Տուժածը պառկած է ճանապարհի բանուկ մասում` անգիտակից վիճակում, շնչառությունը դժվարացած է, հագուստի վրա կա փսխման մասսա: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) սպասել շտապօգնությանը

2) սկզբում մաքրել բերանի խոռոչը փսխման մասսայից, պառկեցնել տուժածին կողքի վրա` շնչառությունը կարգավորելու համար և սպասել շտապօգնությանը

3) պատահական մեքենայով շտապ հասցնել մոտակա հիվանդանոց

12. Տուժածի աջ ստորին վերջույթը մինչև ազդրի վերին 1/3-ը գտնվում է ճնշման տակ: Դեպքը տեղի է ունեցել 30 րոպե առաջ: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

2) ազատել վերջույթը ճնշումից և սպասել շտապօգնությանը

3) ճնշման մասից վերև լարան (ժգուտ) դնել, որից հետո ազատել վերջույթը և սպասել շտապօգնությանը

13. Տուժածի մոտ առկա է վերին վերջույթի փափուկ հյուսվածքների վնասվածք, որը ուժեղ արյունահոսում է: Վերջույթի պերիֆերիկ մասում պուլսացիան բացակայում է: Վերջույթի վրա լարանը (ժգուտ) դրվել է 1 ժամ առաջ: Շտապօգնությունը ուշանում է:

Ձեր գործողություններն են`

1) ոչինչ չանել և սպասել շտապօգնությանը

2) հանել լարանը (ժգուտ), վերջույթը թողնել հանգիստ, վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ

3) լարանը (ժգուտ) թուլացնել` նախօրոք մատով սեղմելով լարանից վերև գտնվող խոշոր անոթը այնքան ժամանակ, մինչև վերջույթը կարմրի և տաքանա, հետո նորից ձգել լարանը

14. Տուժածի մոտ առկա է սրունքի դեֆորմացիա, նկատվում է պաթոլոգիկ շարժունակություն: Գանգատվում է ուժեղ ցավից:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին տեղափոխել հիվանդանոց` առանց ոտքը անշարժեցնելու

2) տուժածին տեղափոխել հիվանդանոց` նախօրոք անշարժեցնելով վերջույթը մինչև ծնկի հոդը ձեռքի տակ եղած միջոցներով

3) տուժածին տեղափոխել հիվանդանոց` նախօրոք անշարժեցնելով վերջույթը մինչև ազդրի վերին 1/3-ը ձեռքի տակ եղած միջոցներով

15. Տուժածի մոտ առկա է սրունքի բաց կոտրվածք: Վերքից դուրս է ցցվել սրունքոսկրը: Շտապօգնություն է կանչվել:

Ձեր գործողություններն են`

1) ուղղել դուրս ցցված ոսկրը, անշարժեցնել վերջույթը

2) առանց վերջույթը անշարժեցնելու ուղղել ցցված ոսկրը և դնել ասեպտիկ վիրակապ

3) առանց ուղղելու ցցված ոսկրը անշարժեցնել վերջույթը և վերքի վրա ասեպտիկ վիրակապ դնել

16. Ցնցումային նոպայի մեջ գտնվող տուժածին ինչպիսի՞ առաջին օգնություն է պետք ցուցաբերել.

1) բռնել տուժածին, աշխատելով զսպել ցնցումները

2) տուժածին պառկեցնել, արձակել օձիքը, թուլացնել գոտին շնչառությունը լավացնելու նպատակով

3) փորձել բացել տուժածի բերանը և պինդ առարկա դնել ատամների միջև

17. Տուժածը այրվածք է ստացել: Այրված մասը կարմրել է և նրա վրա առաջացել են հեղուկով լցված բշտիկներ:

Ձեր գործողություններն են`

1) բացել բշտիկները և ասեպտիկ վիրակապ դնել

2) ձեթ կամ այլ յուղ քսել այրված մասի վրա

3) սառեցնել այրված մասը

18. Ի՞նչ է պետք անել ջրահեղձված տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ.

1) տուժածին գլխիվայր կախելով հեռացնել ջուրը շնչուղիներից

2) անմիջապես զննել տուժածի կենսական կարևոր համակարգերի վիճակը (շնչառությունը, սրտի աշխատանքը) և արհեստական շնչառություն կատարել` «բերան-քթի»

3) պառկեցնել փորի վրա

19. Ի՞նչ պետք է անել սովորական ուշագնացության դեպքում.

1) շտապօգնություն կանչել

2) տուժածին պառկեցնել մեջքի վրա, արձակել օձիքը, սառը ջուր ցողել դեմքին

3) ոտքերը դնել տաք ջրի մեջ

20. Արհեստական շնչառություն անհրաժեշտ է կատարել հետևյալ դեպքում.

1) երբ տուժածը անգիտակից վիճակում է

2) երբ տուժածի սիրտը չի բաբախում

3) երբ տուժածը չի շնչում, բայց նրա անոթազարկը շոշափվում է

21. Ի՞նչ առաջին օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ընդհանուր ցրտահարման դեպքում, եթե օգնությունը ցուցաբերվում է դրսում.

1) շփել սառած մասերը ձնով կամ սպիրտով

2) տաքացնել սառած մասերը կրակի մոտ

3) տաք հագուստ հագցնել, հնարավորության դեպքում տաք հեղուկ խմեցնել և շտապ տեղափոխել հիվանդանոց

22. Շնչառության բացակայության դեպքում անհրաժեշտ է ստուգել անոթազարկը, որը կարելի է շոշափել.

1) խորանիստ երակների վրա

2) մակերեսային երակների վրա

3) մակերեսորեն տեղակայված զարկերակների վրա /օրինակ` քնային, ճաճանչային զարկերակների վրա/

23. Տուժածին թունավոր օձ է խայթել:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) բերանով արտաքաշել թույնը կծած տեղից, տուժածին տալ մեծ քանակությամբ հեղուկ, շտապ տեղափոխել հիվանդանոց

3) կծած տեղի վրա դնել ասեպտիկ վիրակապ

24. Տուժածին խայթել է մեղուն: Տուժածը ալերգիկ է:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) կծած տեղի վրա դնել սպիրտային թրջոց

3) հանել փուշը, կծած տեղի վրա դնել սառը թրջոց և շտապ տեղափոխել հիվանդանոց

25. (2-րդ հավելվածի 6-րդ բաժնի 25-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

26. Տուժածը երկար ժամանակ գտնվել է արևի տակ: Նա գանգատվում է գլխացավից, սրտխառնոցից: Դեմքի մաշկը կարմիր է:

Ձեր գործողություններն են`

1) տուժածին շտապ տեղափոխել ծածկի տակ` հնարավորության դեպքում հով տեղ, սառը ջուր խմեցնել և սառը թրջոց դնել ճակատին

2) շտապ տեղափոխել հիվանդանոց

3) տաք հեղուկ խմեցնել

27. Տուժածը գանգատվում է ուժեղ, սեղմող ցավից սրտի շրջանում: Մաշկը գունատ է, շնչառությունը դժվարացած, պուլսը թույլ:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) տուժածին զգուշորեն նստեցնել, արձակել օձիքը, տալ որևէ սրտային դեղամիջոց և շտապօգնություն կանչել

3) կատարել սրտի անուղղակի մերսում

28. Տուժածը գանգատվում է ուժեղ ցավից որովայնի աջ մասում: Ցավը տարածվում է ստորին վերջույթի վրա: Տուժածը գունատ է, փսխում է:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել և տեղափոխել հիվանդանոց

2) ցավոտ տեղի վրա սառույց դնել

3) ցավոտ տեղի վրա տաք ջերմակ դնել

29. Գիտակցության բացակայության դեպքում տուժածին կողքի վրա պառկեցնելը հնարավորություն է տալիս ապահովելու.

1) շնչուղիների անցանելիությունը

2) բերանի խոռոչի պարունակության արտահոսքը

3) երկու պատասխաններն էլ ճիշտ են

30. Տուժածը շանթահարվել է: Գիտակցությունը բացակայում է: Շնչառությունը խիստ թուլացած է: Գլխի վրա նկատվում է վնասվածք:

Ձեր գործողություններն են`

1) շտապ կատարել սրտի անուղղակի մերսում, արհեստական շնչառություն` «բերան-բերանի» կամ «բերան-քթի» և տեղափոխել հիվանդանոց

2) սպասել շտապօգնությանը

3) վերքի վրա ասեպտիկ վիրակապ դնել

31. Տուժածը գանգատվում է աջ կողատակի հանկարծակի սուր ցավից: Ցավը տարածվում է դեպի աջ ուսը: Տուժածը անընդհատ փսխում է:

Ձեր գործողություններն են`

1) կատարել ստամոքսի լվացում

2) տալ ցավազրկող կամ սպազմոլիտիկ դեղամիջոց և շտապօգնություն կանչել

3) ցավոտ տեղի վրա սառը թրջոց դնել

32. Տուժածը տառապում է շաքարախտով: Գանգատվում է գլխացավից, քրտնարտադրությունից, քաղցի զգացողությունից: Մաշկը գունատ է:

Ձեր գործողություններն են`

1) քաղցր թեյ կամ որևէ քաղցրավենիք տալ և տեղափոխել հիվանդանոց

2) սպասել շտապօգնությանը

3) որևէ ցավազրկող դեղամիջոց տալ

33. Ընկնելուց հետո տուժածի մոտ վնասվածք է առաջացել: 10 օր հետո վերքի շրջանում նկատվում է բութ ցավ: Յուրաքանչյուր գրգռիչ (լույսը, ձայները) առաջացնում է մկանային կծկումներ:

Ձեր գործողություններն են`

1) վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ

2) ապահովել հանգիստ, բացառել գրգռիչների ազդեցությունը և շտապ տեղափոխել հիվանդանոց

3) տալ ցավազրկող դեղամիջոց

34. Տուժածին շուն է կծել: Ոտքի վրա առաջացել է խորը վնասվածք, որը առատ արյունահոսում է:

Ձեր գործողություններն են`

1) վերքի վրա դնել ասեպտիկ վիրակապ և տուժածին շտապ տեղափոխել հիվանդանոց

2) կծած տեղից վերև լարան դնել

3) տալ հանգստացնող դեղամիջոց

35. Տուժածը դիպել է էլեկտրական լարին և ցնցումների մեջ է:

Ձեր գործողություններն են`

1) շտապօգնություն կանչել

2) մեկուսացնել հոսանքի աղբյուրը, կատարել արհեստական շնչառություն` «բերան-բերանի» և տուժածին շտապ տեղափոխել հիվանդանոց

3) առանց հոսանքի աղբյուրը մեկուսացնելու անմիջապես հեռացնել տուժածին էլեկտրական լարից

36. Ո՞ր դեպքում է հակացուցված սրտի անուղղակի մերսումը.

1) հանկարծակի սրտի կանգի ժամանակ

2) կողերի կոտրվածքների առկայության դեպքում

3) սրտի փորոքների ֆիբրիլյացիայի ժամանակ

37. Ո՞ր դեպքում են ստամոքսի լվացում կատարում.

1) ստամոքսի արյունահոսության դեպքում

2) քիմիական նյութերով թունավորումների դեպքում

3) սրտի անբավարարության դեպքում

38. Տուժածը ուտելիս հանկարծակի սկսում է խեղդվել: Մաշկը գունատված է, շուրթերը կապտած:

Ձեր գործողություններն են`

1) թեթևակի հարվածել մեջքին

2) կատարել արհեստական շնչառություն` «բերան-բերանի»

3) տուժածին գրկել մեջքից և մի քանի անգամ ստամոքսի հրում կատարել

39. Տուժածի գիտակցության առկայությունը ստուգելու նպատակով կատարում են հետևյալ գործողությունները.

1) զգուշորեն բռնում են տուժածի ձեռքը, ցնցում նրա ուսը, տալիս են պարզ հարցեր և հրահանգներ

2) ամուր բռնում են տուժածի ձեռքը, ցնցում մարմինը, ջուր ցողում երեսին և հարցեր տալիս

3) բռնում են ձեռքերը և կատարում հաջորդական շարժումներ` թափահարելով գլուխը

40. Տուժածի քնային զարկերակը գտնելու համար անհրաժեշտ է.

1) երկու կամ երեք մատը տուժածի պարանոցի ամենացածր կետից սահեցնելով իջեցնել պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ

2) երկու կամ երեք մատը տուժածի պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով իջեցնել պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ

3) ձեռքը տուժածի պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով իջեցնել պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ

Գրականության ցանկ`

«Առաջին օգնության հիմունքներ» ուսումնական ձեռնարկ

Ե. Ի. Չազով «Նեօտլօժնիե սօստօյանիյա ի էկստրեննայա մեդ. պօմօշչ»

(2-րդ հավելվածի 6-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

ԲԱԺԻՆ 7. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

1) կանոնակարգում է զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագած իրավահարաբերությունները

2) կարգավորում է զբոսաշրջության ոլորտում քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացը

3) կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում

2. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է.

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

3) Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները

3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններն են.

1) ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը

2) արտագնա զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը

3) տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը

4. Զբոսաշրջությունը.

1) ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների իրականացումն է

2) բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեությունն է

3) ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեությունն է

5. Զբոսաշրջիկը ի տարբերություն այցելուի.

1) չի անցկացնում ոչ մի գիշերակաց

2) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց

3) չի իրականացնում վճարովի գործունեություն

6. Այցելուն.

1) իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացին է, որի նպատակն է իրականացնել վճարովի աշխատանք

2) իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող անձն է

3) իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացին է, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, և որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց

7. Զբոսաշրջային օպերատորի ո՞ր գործառույթը չի իրականացնում զբոսաշրջային գործակալը.

1) զբոսաշրջային արդյունքի խթանման

2) զբոսաշրջային արդյունքի ձևավորման

3) զբոսաշրջային արդյունքի իրացման

8. Զբոսավարը ի տարբերություն ուղեկցորդի.

1) մատուցում է մասնագիտական օգնություն

2) մատուցում է էքսկուրսային տեղեկատվական ծառայություն

3) մատուցում է կազմակերպչական ծառայություն

9. Ներքին զբոսաշրջությունը.

1) որևէ երկրում բնակվող քաղաքացիների ճանապարհորդությունն է իրենց երկրի սահմաններում

2) յուրաքանչյուր քաղաքացու ճանապարհորդությունն է

3) տվյալ երկրի սահմաններում իրականացվող շրջագայությունն է

10. Ներգնա զբոսաշրջությունը.

1) քաղաքացիների ճանապարհորդությունն է որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ

2) քաղաքացիների ճանապարհորդությունն է իրենց երկրում

3) քաղաքացիների ճանապարհորդությունն է որևէ երկիր, որը նրանց բնակության վայրը չէ, և որտեղ նրանք իրականացնում են վճարովի գործունեություն

11. Զբոսաշրջային գործունեությունը.

1) զբոսաշրջային ծառայություններ տրամադրելու գործունեությունն է

2) Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի գործունեությունն է

3) իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեությունն է

12. Զբոսաշրջային ծառայությունները.

1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող ծառայություններն են

2) զբոսավարի և զբոսաշրջային խմբի ղեկավարի կողմից զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն են

3) զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններն են

13. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտ է համարվում.

1) զբոսաշրջային խմբի ղեկավարը

2) զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը

3) զբոսավարը

14. Զբոսաշրջային օպերատորը.

1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը

2) զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը

3) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

15. Զբոսաշրջային գործակալը.

1) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

2) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

3) իրավաբանական անձն է կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ

16. Զբոսաշրջային ռեսուրսները.

1) զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներն են

2) զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային և բնական գրավչության օբյեկտներն են

3) զբոսաշրջային օբյեկտների համալիրներն են

17. Զբոսաշրջային արդյունքը.

1) զբոսաշրջային գործունեության արդյունքում տրամադրված զբոսաշրջային փաթեթն է

2) զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է

3) զբոսաշրջային ծառայությունների փաթեթն է

18. Զբոսաշրջային միջոցառումը.

1) զբոսաշրջային տուրն է, որը կազմակերպում է զբոսաշրջային խմբի ղեկավարը

2) զբոսաշրջային արդյունքն է, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց

3) զբոսաշրջային տուրն է, որի արդյունքում տրամադրվում է զբոսաշրջային փաթեթ

19. Զբոսաշրջային փաթեթը.

1) զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է

2) զբոսաշրջային ծառայությունների համալիրն է, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց

3) զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է, որը նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն

20. Զբոսաշրջային խումբը.

1) զբոսաշրջիկներից բաղկացած խումբն է, որը ժամանման վայրում անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց

2) զբոսաշրջիկներից բաղկացած խումբն է, որի անդամները ճանապարհորդում են նույն երթուղով

3) զբոսաշրջիկներից բաղկացած խումբն է, որի անդամները ճանապարհորդում են միասին, նույն երթուղով և նույն սպասարկման պայմաններով

21. Զբոսաշրջային խմբի ղեկավար է համարվում.

1) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձը

2) զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձը, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից

3) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձը

22. Զբոսավարը.

1) զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձն է

2) զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձն է, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից

3) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն մատուցող անձն է

23. ՈՒղեկցորդը.

1) զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձն է

2) զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձն է, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է և հանդես է գալիս նրա անունից

3) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձն է

24. Զբոսաշրջային օբյեկտը.

1) զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտն է

2) առաջնահերթ զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածքն է, որի սահմանները և կարգավիճակը որոշում ու հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը

3) զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող տարածքն է

25. Զբոսաշրջային երթուղին.

1) զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա և այլն) ապահովված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդությունն (ուղևորությունն) է

2) զբոսաշրջային շրջագայությունն է, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով և մատուցվում է առնվազն 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում կամ ընդգրկում է առնվազն մեկ գիշերակաց

3) զբոսաշրջային ծառայությունների համալիրն է, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային, հյուրանոցային ծառայությունների հետ

26. Մոթելները.

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը մեկ կամ երկտեղանոց համարներով: Մոթելներում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային, ինչպես նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ

27. Պանսիոնները.

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը մեկ կամ երկտեղանոց համարներով

28. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրները).

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ և տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում և ունեն առնվազն 5 սենյակ

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ, և որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ

29. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները).

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

2) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերեկացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

30. Առողջարանները.

1) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում` վերականգնողական

2) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում` առողջարանային, բուժական և վերականգնողական

3) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերեկացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ

Գրականության ցանկ`

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ԲԱԺԻՆ 8. Էթիկա

1. Գնացքի կուպե մտնելիս դուք պետք է.

1) բարևեք բոլորին

2) ընդհանրապես ուշադրություն չդարձնեք նրանց

3) չբարևեք

2. Տղամարդը եկեղեցի պետք է մտնի.

1) գլխարկով

2) առանց գլխարկի

3) կարևոր չէ ինչպես

3. Սեղանի մոտ նստելիս կարելի է.

1) արմունկները հենել սեղանին

2) արմունկները սեղանին հենել չի կարելի

3) հենել միայն ծխելիս

4. Պաշտոնական այցելությունների ժամանակ կանանց հագուստը պետք է լինի.

1) դասական ոճի

2) ազատ ոճի

3) երեկոյան

5. Ճաշն ավարտելուց հետո դանակը և պատառաքաղը պետք է դնել.

1) սեղանին

2) ափսեի մեջ խաչաձև

3) ափսեի մեջ զուգահեռ

6. Սիմֆոնիայի յուրաքանչյուր մասի ավարտից հետո հանդիսատեսը.

1) ծափահարում է

2) հոտնկայս է ծափահարում

3) լռություն է պահպանում մինչև ստեղծագործության ավարտը

7. Գինիները մատուցում են միայն.

1) աջ կողմից

2) ձախ կողմից

3) նշանակություն չունի

8. Կինոթատրոնում և համերգասրահում շարքով անցնելիս պետք է անցնել.

1) նստածներին դեմքով

2) նստածներին մեջքով

3) շարքով չեն անցնում

9. Վերելակից առաջինը դուրս է գալիս.

1) կինը

2) երեխան

3) դռանը ավելի մոտ կանգնածը

10. Ծանոթացնելիս նախ ներկայացնում են.

1) տարիքով փոքրին` մեծին

2) տարիքով մեծին` փոքրին

3) տարիքը նշանակություն չունի

11. Ֆուրշետի ժամանակ ուտեստները մատուցում է.

1) մատուցողը

2) հրավիրողը

3) յուրաքանչյուրն ուտեստներից օգտվում է անհատապես

12. (2-րդ հավելվածի 8-րդ բաժնի 12-րդ կետն ուժը կորցրել է

09.12.04 թիվ 198-Ն հրաման)

13. ՈՒտելուց հետո ճաշի գդալը պետք է դնել.

1) սեղանին

2) ափսեի մեջ

3) անձեռոցիկի վրա

14. Երբ ձեզ խմիչք են հյուրասիրում, իսկ դուք չեք ուզում, դուք պետք է.

1) ձեռքով փակեք բաժակը

2) ոչինչ չասեք

3) շնորհակալություն հայտնեք և ասեք, որ չեք ուզում

15. Ոգելից խմիչքները հյուրերին պետք է լցնի.

1) տան տերը

2) տան տիրուհին

3) յուրաքանչյուրն իր համար

16. Տղամարդու փողկապի գույնը պետք լինի.

1) վերնաշապիկի գույնից բաց

2) վերնաշապիկի գույնից մուգ

3) նշանակություն չունի

17. Ռեստորանում կտորե անձեռոցիկը պետք է.

1) մի կողմ դնել

2) գցել ծնկներին

3) դնել օձիքի տակ

18. Ռեստորանից դուրս գալու առաջարկությունն անում է.

1) հրավիրողը

2) հրավիրվածը

3) մատուցողը

19. Եթե ձեռնոցը ամբողջացնում է կնոջ երեկոյան զգեստը, ապա նա այն պետք է հանի միայն.

1) բարևելիս

2) ուտելիս

3) պարելու ժամանակ

20. Նշվածներից, ո՞րն է ավելի հանդիսավոր համարվում.

1) գործնական նախաճաշը

2) գործնական ճաշը

3) գործնական ընթրիքը

21. Ռեստորանում պայուսակն անթույլատրելի է դնել.

1) ծնկներին

2) աթոռին

3) սեղանի վրա

22. Ի՞նչ է նշանակում «table d'hout».

1) ընդհանուր ճաշի սեղան ռեստորանում, ճաշարանում

2) առանձին ճաշի սեղան հյուրերի համար

3) աղանդերային սեղան

23. Կոնյակը մատուցում են.

1) ճաշի ժամանակ

2) աղանդեր մատուցելիս

3) նախաճաշին

24. Կինը պետք է հայկական եկեղեցի մտնի.

1) գլխաշորով

2) առանց գլխաշորի

3) կարևոր չէ ինչպես

25. Ո՞ր խմիչքն են մատուցում որպես ապերիտիվ.

1) վեռմուտը կամ կոնյակը

2) օղին

3) շամպայնը

26. Խոսակցության ընթացքում դուք նկատում եք, որ ձեր զրուցակիցը սխալ է թույլ տալիս: Դուք պետք է.

1) անմիջապես ուղղեք նրա սխալը

2) ներողություն խնդրեք և բացատրեք սխալը

3) ուշադրություն չդարձնեք

27. Ռեստորանում ուտելուց հետո ափսեն պետք է.

1) թողնել տեղում

2) հետ հրել

3) տանել խոհանոց

28. Աստիճաններով բարձրանալիս առաջինը բարձրանում է.

1) կինը

2) տղամարդը

3) կարևոր չէ

29. Երբ հնչում է պետական հիմնը պետք է.

1) նստած տեղից ձայնակցել

2) ոտքի կանգնել

3) գլուխը հակել

30. Համաձայն էթիկետի կանոնների չի կարելի ծափահարել.

1) եկեղեցում

2) կրկեսում

3) համերգասրահում

Գրականության ցանկ`

Ի. Աասամաա «Կակ սեբյա վեստի»

Ի. Գուսև «Էտիկետ օտ Ա դօ Յա»

(2-րդ հավելվածի 8-րդ բաժինը փոփ. 09.12.04 թիվ 198-Ն հրաման)

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
16.07.2004
N 130-Ն
Հրաման