Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

27.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.10.2004  -ից մինչեւ   27.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.12.04 թիվ 316-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2004 թվականի N 9

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ» 5-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցի» 5-րդ կետի կիրառման նպատակով պարզաբանում է հետևյալը.

Եթե բանկում որպես ղեկավար գրանցվելիս Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մեկ անգամ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել այն անձանց դիմումներին, որոնց մոտ առկա են եղել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցի» 5-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա նույն բանկում կամ այլ բանկում կրկին ղեկավար գրանցվելիս նորից չի պահանջվում նշված անձանց դիմումների ներկայացումը Կենտրոնական բանկի խորհուրդ, եթե Կենտրոնական բանկի խորհրդի դրական եզրակացությունը ստանալուց հետո նշված անձանց մոտ չեն առաջացել ուղեցույցի 5-րդ կետով նշված հիմքերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.10.2004
N 9
Պաշտոնական պարզաբանում