Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿ ...

23.12.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.02.2005  -ից մինչեւ   23.12.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 09.12.10 թիվ 1602-Ն որոշում)

i

040.1506.151104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1506-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման, դրա հետագա տնօրինման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող այն ռադիոէլեկտրոնային միջոցների ու սարքավորումների ցանկը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից օգտագործման համար, որոնց վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման, դրա հետագա տնօրինման կարգի գործողությունը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1506-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում անմաքս առևտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում», «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության», «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման, դրա հետագա տնօրինման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող այն արտադրանքների վրա, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված` միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման, ինչպես նաև դրանց անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների սեփական կարիքների բավարարման համար,

i

բ) սույն կարգի 1-ին կետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող այն արտադրանքների վրա, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ներմուծվող արտադրանքների բնաիրային չափերը,

գ) փորձարկման համար նախատեսված արտադրանքի նշումների և այն սարքերի ու սարքավորումների վրա, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն շահագործման վայրում` տեղադրումից հետո, եթե առկա է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի եզրակացությունը դրանց փորձարկումը միայն շահագործման վայրում իրականացնելու հնարավորության մասին,

դ) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող` իրենց անձնական օգտագործման գույքի վրա,

ե) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների ու սարքավորումների վրա, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից օգտագործման համար:

3. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման ժամանակ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթ է նաև հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների տված համապատասխանության սերտիֆիկատի կամ վավերացված և գրանցված համապատասխանության հայտարարագրի մաքսային օրինակը:

 

II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի համապատասխանության հավաստման աշխատանքների ավարտից հետո` սույն կարգի 1-ին կետում նշված անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին հանձնվում են համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի և դրանց մաքսային օրինակի հայերենով լրացված բնօրինակները:

5. Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք սույն կարգի 1-ին կետով նախատեսված մաքսային ռեժիմներով բաց են թողնում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը, եթե համապատասխան մաքսային մարմին ներկայացվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների տված համապատասխանության սերտիֆիկատի կամ նրանց կողմից վավերացված և գրանցված համապատասխանության հայտարարագրի մաքսային օրինակը:

6. Մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության համար օգտագործվում է սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի բնօրինակը, որը չի վերադարձվում հայտատուին:

7. Սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը վավերական է համարվում, եթե առկա է «Մաքսային օրինակ» գրառումը, սերտիֆիկացման մարմնի կողմից լրացված են բոլոր տվյալները, և վավերացված է սերտիֆիկատը հանձնող կամ համապատասխանության հայտարարագիրը վավերացնող և գրանցող սերտիֆիկացման մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով: Սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի տեքստում ոչ մի ուղղում չի թույլատրվում կատարել:

i

8. Հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչը համապատասխանության հավաստման նպատակով կարող է վերցնել արտադրանքի նմուշներ և փորձանմուշներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում մաքսային ձևակերպումների նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատելու մասին» N 900 որոշմամբ սահմանված կարգով:

9. Արտադրանքի նմուշների ու փորձանմուշների վերաբերյալ առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, եթե դրանք ընդգրկված են արտադրանքին վերաբերող մաքսային հայտարարագրում:

10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը սույն կարգի 1-ին կետում նշված անձանց կողմից կարող է տնօրինվել կամ օգտագործվել համապատասխան մաքսային ձևակերպումներ կատարելուց հետո, եթե առկա է այդ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը կամ գրանցված և վավերացված համապատասխանության հայտարարագիրը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1506-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՅՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

.________________________________________________________________________.

|Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի|         Արտադրանքի բնութագիրը               |

|__________________________|_____________________________________________|

|8517 11 000               |Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ`|

|                          |լարային կապի համար                           |

|__________________________|_____________________________________________|

|8517 30 000               |Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային    |

|                          |կապի համար                                   |

|__________________________|_____________________________________________|

|8517 50                   |Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային |

|                          |կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի   |

|                          |համար այլ                                    |

|__________________________|_____________________________________________|

|8517 90  Մասեր (ծածկագիր` |Կրող հաճախությամբ հաղորդալարային կապի        |

|8517 50 100)              |համակարգերի ապարատների համար                 |

|__________________________|_____________________________________________|

|8525 10 500; 8525 10 800; |Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի,      |

|8525 20 910; 8525 20 990  |ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային       |

|                          |հաղորդիչ և  ընդունիչ սարքավորումներ          |

|__________________________|_____________________________________________|

|8529 10 (բացի 8529 10 100,|Անտենաներ և  անտենային անդրադարձիչներ`       |

|8529 10 400, 8529 10 450) |ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ       |

|                          |օգտագործվող մասեր                            |

|__________________________|_____________________________________________|

|8531 10 300               |Սարքեր` էլեկտրական ազդանշանային              |

|                          |հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման |

|                          |համար                                        |

|__________________________|_____________________________________________|

|8544 20 000; 8544 41 100; |Էլեկտրական հաղորդալարեր և  մալուխներ         |

|8544 49 200; 8544 59 800; |                                             |

|8544 70 000               |                                             |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1506-Ն
Որոշում