Սեղմել Esc փակելու համար:
«ԶՈՐԱՎԱՐ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶՈՐԱՎԱՐ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐ ...

 

 

040.1520.151104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2004 թվականի N 1520-Ն

 

i

«ԶՈՐԱՎԱՐ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` ինստիտուտ):

2. Սահմանել, որ ինստիտուտի գործունեության առարկան ու նպատակներն են գիտահետազոտական, գիտաուսումնական և գիտամեթոդաբանական աշխատանքների կատարումն ու ազգային ռազմավարության և անվտանգության քաղաքականության ոլորտներում ծավալվող գործընթացների գիտական վերլուծությունը:

i

3. Ինստիտուտի ընդհանուր կառավարման և բնականոն գործունեության, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

4. Սահմանել, որ`

ա) պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, այդ թվում` պատմամշակութային արժեքների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, կարող է սեփականության իրավունքով հանձնվել ինստիտուտին.

բ) պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, այդ թվում` պատմամշակութային արժեքները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ինստիտուտին են հանձնվում անժամկետ օգտագործման համար:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել ինստիտուտի կանոնադրությունը.

բ) ձևավորել ինստիտուտի կառավարման մարմինները.

գ) ապահովել սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմի հաստատումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի հիման վրա ներկայացնել առաջարկություն ինստիտուտի գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

7. Ինստիտուտի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2004
N 1520-Ն
Որոշում