Սեղմել Esc փակելու համար:
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ ...

 

 

040.1677.111204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1677-Ա

 

i

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 386-Ա որոշմամբ ստեղծված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 957334 բաժնետոմսերը` յուրաքանչյուրը 20000 դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` բաժնետոմսեր) մասնավորեցնել «Քրոնիմետ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Գերմանիա), «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդներ)` հետևյալ հարաբերակցությամբ`

«Քրոնիմետ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 574401 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 60 տոկոսը,

«Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը` 143600 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 15 տոկոսը,

«Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 119667 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 12,5 տոկոսը,

«Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 119666 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 12,5 տոկոսը:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանին` գնորդների հետ բանակցել և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` ներառելով սույն որոշմամբ սահմանված հիմնադրույթները:

3. Սահմանել պայմանագրի գինը` 132 մլն ԱՄՆ-ի դոլար, որից բաժնետոմսերի գինը` 107 մլն ԱՄՆ-ի դոլար, իսկ բացառիկ բանակցությունների վարման իրավունքի դիմաց վճարը` 25 մլն ԱՄՆ-ի դոլար:

4. Պայմանագրի գինը գնորդների կողմից պետք է վճարվի հետևյալ ժամկետներում`

ա) առնվազն 40-45 մլն ԱՄՆ-ի դոլար, ներառյալ բացառիկ բանակցությունների վարման իրավունքի դիմաց սահմանված 25 մլն ԱՄՆ-ի դոլարը, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) մնացած 87-92 ԱՄՆ-ի դոլարի վճարումներն սկսվում են 2005 թվականի հուլիսի 1-ից` փոխհամաձայնեցված ժամանակացույցով: Վճարումների վերջնաժամկետ է սահմանվում 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. Սահմանել, որ`

ա) գնորդների կողմից իրականացվող ներդրումների ծավալը կազմելու է 150-200 մլն ԱՄՆ-ի դոլար: Ներդրումները հիմնականում ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ժամանակակից պահանջներին համապատասխան հանք վերամշակող ձեռնարկություն, տեղական հումքային բազայի վրա հիմնված բնապահպանական նորմերը բավարարող, շահութաբեր մետալուրգիական արտադրություն` պրոցեսների լրիվ շրջափուլով և վերջնական մետաղաարտադրանքով.

բ) ներդրումներն իրականացվելու են հետևյալ հիմնական փուլերով`

 

I փուլ` 2005-2007 թթ.

 

Նոր տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառմամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ավելացում` 1,5-2,0 անգամ, որի համար անհրաժեշտ է`

ա) հանքի շահագործման ծավալների մեծացում` ի հաշիվ հորապայթեցման, հանույթաբացման, տեխնոլոգիական տրանսպորտային հիմնական և օժանդակ սարքավորումների մեխանիզմների և նոր տեխնոլոգիաների ներդրման, հետազոտական աշխատանքների իրականացման, հանքավայրի նորմալ աշխատանքներն ապահովող շինարարական աշխատանքների կատարման.

բ) հանքաքարը վերամշակող կոմբինատի վերազինում` նոր, ժամանակակից, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, անհրաժեշտ լրացուցիչ հաղորդակցուղիների կառուցում.

գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում բնապահպանական և սոցիալական ծրագրերի իրականացմանն աջակցում.

դ) Քաջարանի հանքավայրում արտադրվող մոլիբդենի խտանյութի վերամշակում` բացառապես և միայն Հայաստանի Հանրապետությունում` կազմակերպելով ֆերրոմոլիբդեն, մոլիբդեն, ռենիում և հանքաքարից կորզվող հնարավոր այլ մետաղների ժամանակակից արտադրություններ` իրականացնելով անհրաժեշտ բնապահպանական միջոցառումներ.

ե) մոլիբդեն մետաղի, թիթեղների, լարերի, պրոֆիլների և մոլիբդենի հիմքով հատուկ համաձուլվածքների արտադրության կազմակերպում.

զ) մոլիբդենի խտանյութի վերամշակման համար անհրաժեշտ օժանդակ նյութերի (ֆերրոսիլիցիում, կրաքար, կիր, երկաթի օքսիդ, հրակայուն նյութեր, կվարցային ավազ) արտադրությունների կազմակերպում` Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում:

 

II փուլ` 2008-2012 թթ.

 

ա) մաքուր մոլիբդենի և մոլիբդեն պարունակող այլ արտադրատեսակների արտադրության կազմակերպում,

բ) հյուսիսային Հայաստանի պղինձ վերամշակող ձեռնարկության հետ համատեղ Քաջարանի հանքավայրից ստացվող պղնձի խտանյութի մշակման և պղնձի արտադրանքի ստացման հնարավորությունների ուսումնասիրության դրական արդյունքների դեպքում ռաֆինացված պղնձի արտադրության կազմակերպում.

գ) պղնձի և մոլիբդենի վերամշակման ընթացքում հարակից մետաղների կորզում և արտադրատեսակների թողարկում (ոսկի, արծաթ, ռենիում, ծծումբ և այլն).

դ) հանքաքարից և պոչանքերից այլ մետաղների կորզման հնարավորության ուսումնասիրություն և արտադրության կազմակերպում.

ե) անհրաժեշտ բնապահպանական միջոցառումների կազմակերպում.

զ) հզոր մեքենասարքավորումների, տրանսպորտային միջոցների վերանորոգման նոր բազայի կառուցում:

Սույն որոշման 5-րդ մասում նշված ներդրումային ուղղությունները, ժամկետները և ներդրումների ծավալները ենթակա են ճշգրտման` հնարավորությունների ուսումնասիրության և տեխնիկատնտեսական հիմնավորումների նպատակով անցկացվող հետազոտությունների (գնահատումների) արդյունքներով:

6. Գնորդները պարտավոր են ճշգրտված տվյալների հիման վրա`

ա) կազմել և մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը ներկայացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գլխավոր ծրագիրը` դրա իրագործման պայմանների մասին պայմանագիր կնքելու նպատակով,

բ) կազմել և ներկայացնել Քաջարանի հանքավայրի շահագործման նոր նախագիծը, հաշվի առնելով արդյունահանման ծավալների ավելացումը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 31-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոնցեսիոն պայմանագիր կնքելու նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` բանակցել սույն որոշման 6-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված պայմանագրերի պայմանների շուրջ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում կնքել համապատասխան պայմանագրեր:

8. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված պայմանագրերի կնքման պահից պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1677-Ա
Որոշում