Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆ ...

 

 

040.1686.141204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1686-Ն

 

i

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1686-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

I. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Հոգեբուժական

2. Հոգեթերապևտիկ

3. Դատահոգեբուժական փորձաքննություն

 

II. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

1. Հոգեկան հիվանդների ամբուլատոր հետազոտություն և բուժում

2. Հոգեկան հիվանդների դիսպանսերային շարունակական հսկողություն

3. Սահմանային վիճակներում գտնվող անձանց խորհրդատվական հսկողություն

4. Հոգեբույժի մոտ հոգեկան հիվանդների արտահիվանդանոցային հսկողություն

և հարկադիր բուժում

5. Հոգեկան առողջության վերականգնում

 

III. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

1. Հոգեկան հիվանդների հիվանդանոցային հետազոտություն և բուժում

2. Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք

3. Սահմանային վիճակներում գտնվող հիվանդների հիվանդանոցային

հետազոտություն և բուժում

4. Հոգեկան հիվանդների բժշկական բնույթի հարկադիր բուժում` ընդհանուր

տիպի հոգեբուժական բաժանմունքում

5. Հոգեկան հիվանդների բժշկական բնույթի հարկադիր բուժում` հատուկ տիպի

հոգեբուժական բաժանմունքում

6. Հոգեկան հիվանդների վերականգնողական բուժում

7. Հոգեկան առողջության վերականգնում

 

IV. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն

2. Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն

3. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն

4. Բժշկասոցիալական փորձաքննություն

5. Ռազմաբժշկական փորձաքննություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1686-Ն
Որոշում