Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ...

27.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.2004  -ից մինչեւ   27.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 24.06.15 թիվ 620-Ն հրաման)

i

326.1001.081104

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         11           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32604299

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

19 հոկտեմբերի 2004 թվականի N 1001-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

արտակարգ իրավիճակների

վարչության պետի

2004 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 1001-Ն հրամանի

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին) վարում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն հավելված 1-ի /ձևը կցվում է/:

2. Գրանցամատյանը պահպանվում է լիազոր մարմնի, համապատասխան ստորաբաժանման մոտ:

3. Գրանցամատյանում գրանցումներ կատարվում են լիազոր մարմնի կողմից որակավորող հանձնաժողովի համապատասխան որոշում ընդունելուց հետո:

4. Գրանցամատյանում հաշվառման համար հիմք հանդիսանում է որակավորող հանձնաժողովի որոշումն ու լիազոր մարմնի ղեկավարի հրամանը:

5. Գրանցամատյանի 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները, 2-րդ սյունակում` կազմավորման հաշվառման համարը, 3-րդում` կազմավորման անվանումը, 4-րդում` կազմավորման կարգավիճակը` հանրապետական փրկարար ուժեր, մարզային, միջհամայնքային, համայնքային, կազմակերպություններ, կամավոր փրկարարական կազմավորումներ, 5-րդում` որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ կազմավորմանը թույլատրված իրականացվող փրկարարական աշխատանքները, 6-րդում` կազմավորման հիմնադիր կազմակերպության անվանումը, 7-րդում` որակավորող հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը, որը հիմք է հանդիսացել կազմավորմանը փրկարարական աշխատանքների իրավունք տալու համար, 8-րդում` կազմավորման գտնվելու վայրը և հեռախոսի համարը, 9-րդում` նշումներ:

 

Հավելված 1

Փրկարարական կազմավորումների

գրանցամատյանի ձևի և դրա

վարման կարգի

 

1. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Հաշվառման|Կազմա-|Կազմա-|Իրակա-  |Կազմա-|Հաշվառման  |Գտնվելու|Նշումներ|

|   |համարը   |վորման|վորման|նացվող  |վորման|հիմքը      |վայրը,  |        |

|   |         |անվա- |կարգա-|փրկարա- |հիմնա-|(որակավոր- |հեռախոսը|        |

|   |         |նումը |վիճակը|րական   |դիրը  |ման արձանա-|        |        |

|   |         |      |      |աշխա-   |      |գրություն  |        |        |

|   |         |      |      |տանքները|      |N, հրաման  |        |        |

|   |         |      |      |        |      |N)         |        |        |

|___|_________|______|______|________|______|___________|________|________|

| 1 |    2    |   3  |   4  |    5   |   6  |     7     |    8   |    9   |

|___|_________|______|______|________|______|___________|________|________|

|___|_________|______|______|________|______|___________|________|________|

|___|_________|______|______|________|______|___________|________|________|

._________________________________________________________________________.

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
19.10.2004
N 1001-Ն
Հրաման