Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

010.0131.181204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

i

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-401, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «օրենսդրությանը» բառից հետո լրացնել «և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:

Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`

- պետական կառավարման մարմնի ղեկավար,

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,

- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`

- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,

- գլխավոր վարչության պետի տեղակալ,

- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ`

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ`

- բաժանմունքի պետի տեղակալ,

- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր,

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`

- կրտսեր տեսուչ,

- ավագ ոստիկան,

- ոստիկան:

2. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 2-րդ կետից հանել «-ոստիկանության փոխգնդապետ.» բառերը.

բ) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ.».

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության մայոր,

- ոստիկանության կապիտան,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ,

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.».

դ) 3-րդ մասի «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով.

ե) 4-րդ մասի առաջին պարբերությունը «սահմանված ժամկետը լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «` 15-օրյա ժամկետում» բառերով.

զ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:».

է) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:

Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:».

գ) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

դ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված գլխավոր վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 2-րդ կետի մուտքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ոստիկանության միջին կոչումներ`».

բ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.».

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ոստիկանության գլխավոր կոչում`

- ոստիկանության գնդապետ:».

դ) 2-րդ մասի «(դասային աստիճան)» և «(դասային աստիճանին)» բառերը համապատասխանաբար փոխարինել «կամ դատախազության դասային աստիճան» և «կամ դատախազության դասային աստիճանին» բառերով.

ե) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 13-րդ հոդվածում`

i

ա) 3-րդ մասի առաջին պարբերության «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով, իսկ երկրորդ պարբերության «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով.

բ) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:».

գ) 6-րդ մասից հանել «քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան» բառերը.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (փորձաշրջան անցնելու, ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 14-րդ հոդվածում`

i

ա) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:».

բ) 4-րդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով.

գ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:».

դ) 7-րդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով, իսկ «դեպքում» բառից հետո շարադրել. «` որպես կանոն եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով».

ե) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ոստիկանությունում միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները` եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:».

զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ մաս.

«9.1. ՈՒսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:».

է) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության և դատախազության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողներ):

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում տվյալ խմբի կոչումից երկու աստիճան ցածր կոչումով պաշտոնի կարող են նշանակվել պահեստազորում կոչում չունեցող անձինք: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասության «պետք է լինեն» բառերը փոխարինել «կարող են լինել» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 27-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին տրվում է անձնական համար և սահմանված ձևի վկայական:».

բ) 2-րդ մասը «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 29-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 34-րդ հոդվածից հանել «Բարձրագույն» բառը:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետի «անդամ» բառից հետո լրացնել «իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 40-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը` մինչև 2-րդ կետը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ ուսումնական փորձաշրջանը կամ վերապատրաստումը.».

բ) 2-րդ մասը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ ուսումնական փորձաշրջան անցնելու» բառերով.

գ) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ վերապատրաստումը կամ ուսումնական փորձաշրջանն անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի.».

դ) 3-րդ մասը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ ուսումնական փորձաշրջանի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 41-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 4-րդ կետի «մեդալի կամ կրծքանշանի շնորհում» բառերը փոխարինել «մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում» բառերով.

բ) 1-ին մասի 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պարգևատրում զենքով.

6) պարգևատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում.».

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.».

դ) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:».

ե) 3-րդ մասի «6-8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 7.1-րդ կետերով» բառերով.

զ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:».

է) 7-րդ մասը «Ոստիկանության» բառից առաջ լրացնել «ՈՒսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 42-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը «ոչ պատշաճ կատարելու,» բառերից հետո լրացնել «ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,» բառերով.

բ) 1-ին մասը «տույժերը.» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով.

4) կարգապահական կալանք` 1-10 օր ժամկետով.

5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:».

գ) 2-րդ մասը` մինչև 1-ին կետը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կարգապահական զանցանքի, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության, ինչպես նաև պարբերաբար ուշանալու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցման սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.»:

 

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 43-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի «չհաշված» բառից հետո ավելացնել «նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը,» բառերը.

բ) 3-րդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով.

գ) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:».

դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «նկատմամբ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «չի կարող կիրառվել սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:».

ե) 6-րդ մասի երրորդ պարբերության «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 5-7-րդ կետերով» բառերը փոխարինել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով» բառերով, իսկ «իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերով» բառերը փոխարինել «իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերով.

զ) 6-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:».

է) ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասի հինգերորդ և վեցերորդ պարբերությունները.

ը) վերջին պարբերության «մասի» բառից հետո «5» թիվը փոխարինել «7» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 45-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 6-րդ կետում «4-6-րդ» թվերը փոխարինել «4-7-րդ» թվերով, իսկ «7-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով.

բ) 1-ին մասի 7-րդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «առաջին և երկրորդ մասերի» բառերով.

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:»:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 46-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 5-րդ կետի «5-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով.

բ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ կետերով.

«6) վեց ամսից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.

7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող` 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

Ոստիկանության գլխավոր վարչության պետի, գլխավոր վարչության պետի տեղակալի, վարչության պետի և վարչության պետի տեղակալի ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը` մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:

Սույն օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասում, ինչպես նաև 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:

 

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 49-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:».

բ) 1-ին մասի «չեն գրանցվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

գ) 3-րդ մասը առաջին պարբերության վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե ծառայողի գործուղման վայրի դրամական բավարարումն ավելի ցածր է, քան մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը, ապա նրան վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարման տարբերությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 54-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի «առարկաների» բառից հետո նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:».

բ) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 55-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ընդունելության տարվա առաջին զորակոչի վերջին օրվա դրությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար սահմանված տարիքը լրացած չլինելու դեպքում.».

բ) 3-րդ մասի «ցանկը և» բառերից հետո «ուսումնական» բառը հանել.

գ) 5-րդ մասի «35» թիվը փոխարինել «43» թվով, իսկ վերջին նախադասությունը «տրվում է» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ ծառայության ընդունվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 63-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասում «ոստիկանության ավագ և գլխավոր» բառերը փոխարինել «ոստիկանության միջին, ավագ և գլխավոր» բառերով.

բ) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին և ավագ խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնների:».

գ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

դ) 3-րդ մասի «ավագ խմբում» բառերը փոխարինել «միջին խմբում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

18 դեկտեմբերի 2004 թվականի

ՀՕ-131-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-131-Ն օրենք