Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն`

«1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին մասի «ը», «թ» կամ «ժ» կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

գ) եթե կազմակերպիչն ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:

Լիցենզիայի կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

2. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների»:

Օրենքի 16-րդ հոդվածի «գ» կետի համաձայն`

«Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը սույն օրենքի 15 հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով»:

Կազմակերպչի կողմից Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, այդ հարցը քննարկվում է վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով), որի մասին կազմակերպչին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Կազմակերպիչը, նախապես իմանալով քննարկվող հարցի մասին, մինչև Հանձնաժողովում հարցի քննարկումը արդեն իսկ վերացնում է լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող խախտումը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով Օրենքի 16-րդ հոդվածի «գ» կետը, կազմակերպչի կողմից կատարած խախտումը, որն արդեն իսկ նա վերացրել է, արձանագրում է որպես կազմակերպչին տրված լիցենզիայի գործողության հիմք հանդիսացող խախտման կատարում: Այսինքն, դա նշանակում է, որ կազմակերպչի լիցենզիան որոշակի ժամկետով չի կասեցվում, քանի որ անհրաժեշտություն չկա սահմանել խախտումը վերացնելու ժամանակահատված, սակայն այդ խախտման փաստը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով արձանագրում է, քանի որ այն համաձայն Օրենքի 16-րդ հոդվածի ենթակա է հաշվառման և այդ խախտումների քանակով է պայմանավորված Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում ենք`

Լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքը, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, Օրենքի 16-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
15.12.2004
Պաշտոնական պարզաբանում