Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱ ...

21.08.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2000  -ից մինչեւ   21.08.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 21.08.00 թվականից` 31.08.00 թիվ 531 որոշում)

i

040.0159.300597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1997 թ. թիվ 159

 

i

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը /կցվում է/:

2. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա/ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» թիվ 572 որոշումը.

i

բ/ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 572 որոշմամբ հաստատված կարգի մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 13 որոշումը:

i

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կապիտալ ներդրումների տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների ընթացակարգի վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով և հաստատել դրա մշտական գերատեսչական կազմը` համաձայն թիվ 1 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անհատական կազմն ու կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 159 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների /այսուհետև` մրցույթ/ նպատակը ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև անցկացվող մրցակցության հիման վրա շինարարական արտադրության արդյունավետության, շինարարության որակի և կառուցվող օբյեկտների հուսալիության բարձրացումն է:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների շինարարության (նոր և անավարտ շինարարություն, հիմնանորոգում) և նախագծման (բացի ճարտարապետական լուծումներից), տեխնիկական վերահսկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 51 տոկոս և դրանից ավելի ֆինանսավորման դեպքում խառը ֆինանսավորվող օբյեկտների շինարարության ու նախագծման վրա:

Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև պետական վարկային միջոցներով իրականացվող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման վրա, եթե համապատասխան պայմանագրով այլ կարգ չի նախատեսված:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման վրա: Նման օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման անհրաժեշտությունը որոշում է պատվիրատուն:

4. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` պատվիրատուն, որը սահմանվում է կամ շինարարության պետական պատվերի ծրագրով, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին որոշումներով:

5. Մրցույթն անցկացվում է հրապարակայնորեն:

6. Օբյեկտների պատվերի տեղադրման մրցույթ անցկացվում է, եթե`

ա/ նախագծային և հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը գերազանցում է 2,5 մլն դրամը.

բ/ կապիտալ շինարարության նախահաշվային արժեքը գերազանցում է 10.0 մլն դրամը:

Նշված արժեքից ցածր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի նպատակահարմարությունը որոշում է պատվիրատուն:

i

7. Մրցույթի արդյունքները հաստատում է պատվիրատուն, եթե օբյեկտի նախահաշվային արժեքը չի գերազանցում 20 մլն դրամը:

(7-րդ կետը փոփ. 05.02.98 թիվ 59 որոշում)

i

8. 20 մլն դրամից բարձր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները հաստատում է պատվիրատուն` միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո:

Պատվիրատուն 10-օրյա ժամկետում պարտավոր է նշված օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները ներկայացնել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը:

(8-րդ կետը փոփ. 05.02.98 թիվ 59 որոշում)

9. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով պատվիրատուի ներկայացրած նյութերը, եզրակացություն է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` սույն կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

Մեկշաբաթյա ժամկետում գրավոր եզրակացությունը ներկայացվում է պատվիրատուին: Պատվիրատուն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում հաստատում է մրցույթի արդյունքները:

Եթե միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն ընդունում է որոշում, որ մրցույթն անցկացվել է սույն կարգի դրույթների խախտումով, պատվիրատուն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում պարտավոր է հայտարարել նոր մրցույթ:

10. Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ձեռնարկություններ` բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:

11. Մրցույթին միաժամանակ չեն կարող մասնակցել ձեռնարկությունները և դրանց դուստր ձեռնարկությունները, ձեռնարկությունների տնտեսական միավորումները և դրանց անդամակցող ձեռնարկությունները:

i

12. Մրցույթին, որպես կանոն, ներկայացվում են այն օբյեկտները, որոնք ունեն սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ անավարտ շինարարության դեպքում` նաև օբյեկտի փաստացի վիճակը բնութագրող նյութեր, այդ թվում` նախկին պատվիրատուի հաշվեկշռում արտացոլված և անավարտ շինարարության փաստացի գույքագրման արդյունքները».

(12-րդ կետը լրաց. 05.02.98 թիվ 59 որոշում)

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Պատվիրատուն կարող է անցկացնել մրցույթի հետևյալ տեսակները.

 

ա/ բաց մրցույթ

 

Բաց մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Բաց մրցույթն անցկացվում է սույն կարգի III և IV բաժինների պահանջներին համապատասխան: Բաց մրցույթ անցկացնելու դեպքում արգելվում է ներկայացված առաջարկությունների շուրջ պատվիրատուի և մասնակիցների միջև ցանկացած բանակցություն:

 

բ/ երկփուլանի մրցույթ

 

Երկփուլանի մրցույթ անցկացվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ միանշանակ որոշել օբյեկտի բոլոր տեխնիկական ցուցանիշներն ու արժեքը:

Առաջին փուլում հավակնորդները ներկայացնում են օբյեկտի շինարարության իրականացման ծրագիրը և առաջարկությունների ընդհանուր բնութագիրը` հնարավոր տեխնիկական, որակային, գնային և այլ ցուցանիշներ: Երկրորդ փուլում պատվիրատուն հրավիրում է այն հավակնորդներին, որոնց առաջարկությունները համապատասխանում են առաջին փուլում սահմանված պայմաններին և նրանցից պահանջում է ներկայացնել վերջնական գնային առաջարկությունները:

Մրցութային փաստաթղթերում պետք է նշվի, որ հավակնորդները հրավիրվում են մասնակցելու երկփուլանի մրցույթի, ինչպես նաև երկրորդ փուլի անցկացման ժամկետն ու տեղը:

Երկփուլանի մրցույթ անցկացվում է սույն կարգի III և IV բաժինների պահանջներին համապատասխան:

Պատվիրատուն պարտավոր է երկփուլանի մրցույթի երկրորդ փուլին հրավիրել այն բոլոր հավակնորդներին, որոնց առաջարկություններն առաջին փուլում չեն մերժվել: Երկրորդ փուլում պատվիրատուն կարող է ճշգրտել առաջին փուլում ներկայացված տեխնիկական, որակային, գնային ցուցանիշները, ինչպես նաև նախատեսել նոր լրացուցիչ պայմաններ:

 

գ/ սահմանափակ մրցույթ

 

Սահմանափակ մրցույթ անցկացվում է միայն այն դեպքերում, երբ օբյեկտի շինարարական աշխատանքներն իրենց բարդության կամ հատուկ բնույթի պատճառով կարող են իրականացվել սահմանափակ կապալառուների կողմից, ինչպես նաև հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման ժամանակ:

Սահմանափակ մրցույթի անցկացման դեպքում պատվիրատուն արդյունավետ և ընդունելի առաջարկությունն ընտրում է իր ընտրած հավակնորդների հետ բանակցությունների հիման վրա:

Սահմանափակ մրցույթի անցկացման ժամանակ մրցութային փաստաթղթերը պետք է պարունակեն առնվազն հետևյալ տվյալները`

ա/ պատվիրատուի անվանումը և հասցեն.

բ/ օբյեկտի տեխնիկական, որակային և գնային ցուցանիշները.

գ/ առաջարկությունն արդյունավետ և ընդունելի ճանաչելու պայմանները.

դ/ առաջարկությունը ներկայացնելու ձևը և ժամկետը:

Սահմանափակ մրցույթ կարող է անցկացվել միայն միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի համաձայնության դեպքում:

Պատվիրատուն պարտավոր է սահմանափակ մրցույթին հրավիրել երեքից ոչ պակաս հավակնորդի:

Պատվիրատուի և մրցույթում հաղթող ճանաչված կապալառուի միջև պայմանագիրը կնքվում է սույն կարգի 31-րդ կետի պահանջներին համապատասխան:

Սահմանափակ մրցույթի անցկացման դեպքում պատվիրատուի և հավակնորդների միջև տարվող բանակցությունները պետք է լինեն խորհրդապահորեն (կոնֆեդենցիալ) և կողմերից որևէ մեկի անհամաձայնության դեպքում ենթակա չեն հրապարակման:

 

դ/ արժենշմամբ մրցույթ

 

Արժենշմամբ մրցույթ անցկացվում է միայն այն դեպքերում, երբ օբյեկտի նախահաշվային արժեքը չի գերազանցում 20 մլն դրամը, ինչպես նաև այն օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման համար, որոնց շինարարությունն իրականացվելու է բազմակի կիրառված նախագծերով և որոնց շուկայական գինը ձևավորված է: Արժենշմամբ մրցույթ կարող է անցկացվել միայն միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի համաձայնության դեպքում: Արժենշմամբ մրցույթին պետք է մասնակցի առնվազն երեք հավակնորդ:

Յուրաքանչյուր հավակնորդ իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ գնային առաջարկ: Օբյեկտի համար գնային առաջարկը ներկայացվում է ամբողջությամբ` առանց մանրամասնելու աշխատանքի տեսակներն ու ծավալները:

Պատվիրատուի և հավակնորդի ներկայացված գնային առաջարկի շուրջ բանակցություններ վարել չի թույլատրվում: Պատվիրատուն պարտավոր է պայմանագիր կնքել այն հավակնորդի հետ, որը ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը:

14. Պատվիրատուն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է բանակցությունների հրավիրել միայն մեկ հավակնորդի`

ա/ եթե տվյալ օբյեկտի շինարարությունն իր բարդության կամ հատուկ բնույթի պատճառով կարող է իրականացնել միայն մեկ կապալառու կազմակերպություն, կամ եթե օբյեկտի շինարարական աշխատանքները (անավարտ շինարարության օբյեկտներ) նախկինում սկսել է տվյալ կապալառու կազմակերպությունը, և կատարվել է շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալի 20 տոկոսը և դրանից ավելին.

բ/ արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում, երբ մրցույթի մյուս տեսակների կիրառումն աննպատակահարմար է ժամանակի սղության պատճառով.

գ/ եթե առաջացել է տվյալ օբյեկտում լրացուցիչ ծավալների կատարման անհրաժեշտություն, և այդ ծավալների արժեքը չի գերազանցում օբյեկտի արժեքի 20 տոկոսը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

15. Պատվիրատուն մրցույթն անցկացնելու նպատակով ստեղծում է մրցութային հանձնաժողով:

16. Պատվիրատուն`

ա/ համաձայնեցնելով միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի հետ` սահմանում է մրցույթի անցկացման տեսակը և պայմանները.

բ/ սահմանում է մրցույթին մասնակցելու համար առաջարկություններ ներկայացնելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի օրինակելի թիվը.

գ/ որոշում է մրցույթին մասնակցելու համար վճարի չափը` ելնելով մրցույթի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերից: Մրցույթին մասնակցելու համար վճարված գումարը ենթակա չէ վերադարձման.

դ/ պատրաստում է մրցույթի կազմակերպման ու անցկացման հետ կապված փաստաթղթերի փաթեթը` անհրաժեշտ թվով` համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

i

ե/ ապահովում է մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկատվական հայտարարության տարածումը` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:

Մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկատվական հայտարարությունը պետք է հրապարակվի մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայտարարությունը, որպես կանոն, հրապարակվում է ոչ ուշ, քան մրցութային առաջարկություններն ընդունվելուց մեկ ամիս առաջ.

գ/ սահմանում է մրցույթի մասնակիցների առաջարկությունների գնահատման չափանիշները` հաշվի առնելով հետևյալ գործոնները`

առաջարկվող շինարարության /նախագծման/ գինը,

շինարարության /նախագծման/ տևողությունը,

պայմանագրային պարտավորությունների չկատարման, այդ թվում նաև օբյեկտի ժամկետանց շահագործման հանձնման, ֆինանսական հետևանքները,

առևտրային /կոմերցիոն/, տեխնիկական-բնապահպանման և կազմակերպական առավելությունները.

է/ որոշում է մրցույթին մասնակցելու երաշխիքային գումարի չափը, բայց 200 հազ. դրամից ոչ պակաս: Մրցույթի մասնակիցների հայեցողությամբ երաշխիքային գումարը կարող է լինել բանկային փոխանցման, մուրհակի կամ բանկային երաշխավորագրի տեսքով:

Եթե մրցութային առաջարկության հետ գումարի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվում, ապա առաջարկությունը չի ընդունվում: Մրցույթում հաղթող չճանաչված հավակնորդին երաշխիքային գումարը վերադարձվում է մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո 3 օրվա ընթացքում, իսկ մրցույթում հաղթող ճանաչված հավակնորդին նշված գումարը վերադարձվում է կապալի պայմանագրի ձևակերպումից հետո:

Երաշխիքային գումարը չի վերադարձվում հավակնորդին, երբ`

հավակնորդը հրաժարվում է իր առաջարկություններից` մրցութային փաթեթները բացելուց հետո.

մրցույթում հաղթող ճանաչված հավակնորդը ժամանակին չի ապահովում պայմանագրի ստորագրումը և դրա պայմանների կատարումը:

17. Նախատեսված ժամկետում և նախորոշված վայրում, մրցույթի մասնակիցների կամ նրանց լիազորած ներկայացուցիչների ներկայությամբ, պատվիրատուն բացում է ստացված առաջարկություններով բոլոր ծրարները, հայտարարում ու գրանցում մրցույթի մասնակիցների անվանումները և առաջարկությունները, ինչպես նաև տալիս լրացուցիչ տեղեկատվություն, եթե այն նախատեսված է մրցույթի պայմաններով: Առաջարկությունների բովանդակության վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում:

18. Սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերի առկայության և մրցույթի պայմանների պահպանման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն նշելով ընդունված և չընդունված բոլոր առաջարկությունները, դրանց չընդունման պատճառները և առաջարկություններ ներկայացնողների անվանումները:

Սահմանված ձևին և մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու ժամանակին չներկայացված փաստաթղթերը չեն դրվում քննարկման, և փաստաթղթերը ներկայացնող հավակնորդները զրկվում են մրցույթին մասնակցելու իրավունքից:

19. Առաջարկությունների հանձնման ժամկետը համարվում է գրանցման ամսաթիվը` առձեռն ստացականով հանձնելու դեպքում:

i

20. Հավակնորդի մրցութային առաջարկությունը, համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի, ընդունվում է կնքված կրկնակի ծրարներով: Ծրարներից մեկը պարունակում է առաջարկությունների տեխնիկական-կազմակերպական մասը /առանց գների/, մյուսը` առևտրային /կոմերցիոն/ բոլոր գներով և ժամկետներով: Կնքված ծրարներն ընդունվում են երկուական օրինակից, որոնցից մեկական օրինակ պահվում է պատվիրատուի մոտ շինարարության ավարտից հետո մեկ տարի ժամկետով:

(20-րդ կետը լրաց. 05.02.98 թիվ 59 որոշում)

21. Եթե ստացված առաջարկությունները համապատասխանում են մրցույթի պայմաններին և սույն կարգին, ապա դրանք չեն կարող մերժվել:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

 

22. Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը`

ա/ հավակնորդի առաջարկությունը /հավելված թիվ 3/.

բ/ կապալի պայմանագրի պայմանները.

գ/ բանկային կամ այլ երաշխավորագիր /կանխավճարի չափով/.

դ/ երաշխիքային գումարի առկայությունը:

23. Հավակնորդները կարող են միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ներկայացնել համատեղ մրցութային առաջարկություն:

Մրցույթում հաղթելու դեպքում պատվերը բաշխվում է հավակնորդների միջև` նախապես համաձայնեցված պայմաններով:

24. Մրցույթի մասնակիցների անվանումները գրանցելուց և հրապարակելուց հետո արգելվում է առաջարկություններում որևէ էական փոփոխություն կատարել:

Էական են համարվում այն շեղումները և երկիմաստ հասկացությունները, որոնք`

ազդում են աշխատանքների ծավալների, որակի և դրանց կատարման վրա,

սահմանափակում են պատվիրատուի իրավունքները և հավակնորդի պարտականությունները,

անհավասար պայմանների մեջ են դնում մրցույթի մյուս մասնակիցներին:

25. Մրցութային առաջարկություններն ուսումնասիրելիս առանձին մեխանիկական սխալների բացահայտման դեպքում պատվիրատուն կարող է մրցույթի մասնակցին փաստաթղթերում ուղղումներ կատարելու հնարավորություն ընձեռնել:

Մեխանիկական սխալ է համարվում, եթե`

տարբերություն կա թվերով և տառերով գրված մեծությունների միջև (այս դեպքում ընդունվում է տառերով գրվածը).

սխալ է միավորի գնի և ծավալի բազմապատկումից ստացված գումարը (այս դեպքում այն ուղղվում է, պայմանով, որ օբյեկտի առաջարկված վերջնական արժեքը մնում է անփոփոխ):

Եթե հավակնորդը չի ընդունում նշված սխալների ուղղումը, ապա առաջարկությունը վերադարձվում է:

Միավորի գնի հաշվարկները համարվում են մասնակցի առևտրային /կոմերցիոն/ գաղտնիքը և ենթակա չեն փորձաքննության ու հաստատման այլ կազմակերպությունների կողմից:

26. Մրցութային առաջարկությունների գնահատումն իրականացվում է փակ ընթացակարգով:

Բացատրություններ ստանալու նպատակով պատվիրատուն հավակնորդից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ`

նրա որակավորման, տեխնիկական հագեցվածության և աշխատանքային փորձի,

ֆինանսական միջոցների առկայության, վճարունակության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների,

հարկերի մուծումների,

վերջին երեք տարվա պետական պատվերի կատարման ընթացքի վերաբերյալ:

27. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած առաջարկությունն ունի աշխատանքների իրականացման ամենացածր արժեքը:

28. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո պատվիրատուն կազմում է համապատասխան արձանագրություն` նշելով հաղթող ճանաչված մասնակցին:

29. Պատվիրատուն մրցույթի արդյունքների հաստատումից հետո 3-օրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակցին հեռագրով տեղյակ է պահում առաջարկության ընդունման մասին` այնուհետև այն հաստատելով պատվիրված նամակով:

Այդ նամակում պետք է նշվի այն գումարը, որն անհրաժեշտ է պայմանագրում նշված աշխատանքները կատարելու և ավարտելու համար:

Պատվիրատուն միաժամանակ մրցույթի մյուս մասնակիցներին անմիջապես պետք է հայտնի նրանց առաջարկությունների մերժման մասին:

i

30. Մրցույթը համարվում է չկայացած այն դեպքում, երբ սահմանված ժամկետում պատվիրատուն ոչ մի առաջարկություն չի ստանում կամ ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին:

Միայն մեկ առաջարկության առկայության դեպքում միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն իրավասու է կայացնելու համապատասխան որոշում:

Եթե մրցույթի մասնակիցների առաջարկած արժեքներից նվազագույնը գերազանցում է հաստատված նախահաշվային արժեքը, ապա`

ա) 5 և ավելի տոկոսով գերազանցելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած.

բ) մինչև 5 տոկոս գերազանցելու դեպքում միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն իրավասու է ընդունելու համապատասխան որոշում:

(30-րդ կետը լրաց. 05.02.98 թիվ 59 որոշում)

31. Մրցույթի արդյունքների հաստատումից հետո 5-օրյա ժամկետում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի և օբյեկտի պատվիրատուի միջև կնքվում է պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

32. Մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունը համաշինարարական աշխատանքների կատարման համար կարող է ներգրավել այլ կապալառու կազմակերպությունների, բայց պայմանագրով նախատեսված այդ աշխատանքների արժեքի 50 տոկոսից ոչ ավելի չափով:

i

33. Մրցույթի արդյունքներով կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագիրը փոփոխման ենթակա չէ, բացի պայմանագրով նախատեսված դեպքերից: Պայմանագիր կնքելուց հետո կամ շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր լրացուցիչ աշխատանքները, որոնք չեն կարող գերազանցել ընդհանուր ծավալի 20 տոկոսը, իրականացվում են լրացուցիչ պայմանագրով, սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

5 տոկոսից ավելի (20 տոկոսը չգերազանցող) դեպքում պայմանագիրը կնքելուց հետո կամ շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր լրացուցիչ աշխատանքներն իրականացվում են միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(33-րդ կետը լրաց. 05.02.98 թիվ 59 որոշում)

34. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կապիտալ ներդրումների ծրագրի հաստատումից հետո, պատվիրատուն մեկամսյա ժամկետում ըստ օբյեկտների անցկացնում է նաև օբյեկտների շինարարության տեխնիկական վերահսկման մրցույթ:

35. Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

36.Տեխնիկական վերահսկման մրցույթի հիմնական չափանիշներն են`

i

ա/ նախորդ երեք տարվա գործունեությունը.

բ/ մասնագիտական մակարդակը /աշխատանքային ստաժը, կրթությունը, այն օբյեկտների ցանկը, որոնց շինարարությանը մասնակցել են/.

գ/ տեխնիկական վերահսկման ծախսերի սահմանաչափը:

(36-րդ կետը լրաց. 05.02.98 թիվ 59 որոշում)

37. Տեխնիկական վերահսկման մրցույթի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի III և IV բաժիններում նախատեսված ընթացակարգով:

38. Մրցույթի ընթացքում և պատվիրատուի կողմից մրցույթի արդյունքների հիման վրա ընդունված որոշման վերաբերյալ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը`

ա/ համակարգում է օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթները կազմակերպող պատվիրատուների գործողությունները.

բ/ համաձայնեցնում է մրցույթի տեսակի ընտրությունը և մրցույթի պայմանները սույն կարգի պահանջներին համապատասխան.

գ/ եզրակացություններ է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` սույն կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

դ/ իրավունք ունի պատվիրատուից պահանջելու և ստանալու մրցույթների անցկացման վերաբերյալ տեղեկատվություն.

ե/ պատվիրատուին խորհրդատվություններ է տալիս մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

զ/ ներկայացնում է առաջարկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման կարգի կատարելագործման վերաբերյալ:

 

-------------------------------

հեղինակների կողմից - 11.08.00 թիվ 469 որոշմամբ կարգի 16-րդ կետի «ե» ենթակետով սահմանված` մրցույթի անցկացման մասին հայտարարության և առաջարկությունների ընդունման մեկամսյա ժամկետը որոշմամբ նշված ճանապարհների նորոգման աշխատանքների մրցույթների անցկացման համար սահմանվել է 10 օր:

----------------------

                                                ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

i

                                        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

                                         ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 159 ՈՐՈՇՄԱՆ

                                                                               

               ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

i

                      ՄՇՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը

համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը

համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների

վարչության ներկայացուցիչ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

Պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը

համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(փոփ. 17.09.97 թիվ 387, խմբ. 22.10.99 թիվ 660, 22.06.00 թիվ 330, 13.07.00 թիվ 390 որոշումներ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Մրցույթին մասնակցելու հրավեր

 

Օբյեկտի նկարագրությունը (շինարարության վայրը, աշխատանքների ծավալը, կատարման ժամկետները, բանվորական գծագրերը, գների ամփոփագրերը, ֆինանսավորման պայմանները, աշխատանքների կատարման որակի նկատմամբ ներկայացվող պահանջները և այլ տվյալներ)

 

Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները

 

Հավակնորդի առաջարկության ձևը (հավելված թիվ 3)

 

Պայմանագրի ընդհանուր պայմանները

 

Տեղեկատվություն մրցույթին մասնակցողի որակավորման վերաբերյալ

 

Բանկային կամ այլ երաշխավորագրերի ներկայացման պայմանները

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Օբյեկտի անվանումը

 

Օբյեկտի հիմնական բնութագիրը

 

Պատվիրատուի անվանումը, հասցեն

 

Նախագծողի անվանումը

 

Շինարարական հրապարակի գտնվելու վայրը

 

Շինարարությունն սկսելու և ավարտելու ամսաթիվը

 

Հաշվարկային հաշիվը

 

Մրցույթին մասնակցության վճարի չափը

 

Մրցութային առաջարկությունները ներկայացնելու

վայրի հասցեն և ժամկետները

 

Մրցութային առաջարկությունների գնահատման

ժամկետները

 

Պայմանագրի ստորագրման համար նախատեսվող ժամկետը

 

Ֆինանսավորման պայմանները

 

Պայմանագրային պարտավորությունների չկատարման

հետևանքները

 

Լրացուցիչ տեղեկատվություն

 

ՁԵՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Օբյեկտի անվանումը ___________________________________________________

/արդյունաբերական շենք, բնակելի տուն և այլն/

 

Մրցութային հանձնաժողովի /կամ պատվիրատուի/ անվանումը _____________________

 

_________________________________________________________________________

1. Ուսումնասիրելով մրցութային փաստաթղթերը, մենք` ներքոստորագրյալներս, որ իրավասու ենք ստորագրելու առաջարկությունը, համաձայն ենք ձեռք բերել օբյեկտի շինարարության պատվերը և կատարել պայմանագրի պայմաններին համապատասխան անհրաժեշտ աշխատանքներ` ________ դրամ գումարով:

2. Եթե մեր առաջարկությունն ընդունվի, ապա պարտավորվում ենք աշխատանքներն սկսել _________ օրվա ընթացքում` պայմանագիրը կնքելու օրվանից սկսած, և պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքները կատարել ______ օրվա ընթացքում:

3. Մեր առաջարկություններն ուժի մեջ են և կատարման համար պարտադիր մինչև մրցութային փաստաթղթերում սահմանված ժամկետի ավարտը:

 

ՂԵԿԱՎԱՐ _______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_______________________________________________________________________

     Ցուցանիշի անվանումը                   Չափի           Մեծությունը

                                          միավորը

_______________________________________________________________________

1. Պայմանագրի կնքման օրվանից սկսած

մինչև աշխատանքներն սկսելու

       ժամկետը                              օր

 

2. Բոլոր աշխատանքների կատարման

       ժամկետը, այդ թվում ըստ փուլերի`      օր

 

ա/

բ/

գ/

 

3. Օբյեկտի ձեռքբերման համար

       առաջարկված գինը, այդ թվում`          դրամ

 

ա/

բ/

գ/

 

4. Օբյեկտի ժամկետանց թողարկման

       տուգանքի չափն ըստ օրերի`             դրամ

 

ա/

բ/

գ/

 

5. Միջանկյալ վճարումների նվազագույն

       չափը                                 դրամ

 

6. Միջանկյալ վճարումների կատարման

       ժամկետը                               օր

 

    7. Կանխավճարներ                          %

 

8. Այլ ցուցանիշներ

 

Մրցութային առաջարկության ձևը լրացնող կազմակերպության անվանումը _____

 

_____________________________________________________________________

 

հասցեն ______________________________________________________________

 

Կազմակերպության անունից ստորագրող լիազորված անձի պաշտոնը ____________

 

անունը, ազգանունը, ստորագրությունը __________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1997
N 159
Որոշում