Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 400-Ա Ո ...

 

 

040.1786.241204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1786-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 400-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների մասին» N 400-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«գ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 11,500.0 հազ. դրամ, այդ թվում` 5,787.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` մարզի համայնքների վնասված դպրոցական և այլ շենքերի վերականգնման նպատակով շինանյութ գնելու համար, 5,713.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), այդ թվում` համայնքների վնասված բնակելի և այլ շենքերի վերականգնման նպատակով շինանյութ ձեռք բերելու համար Արարատի քաղաքային համայնքին` 990.0 հազ. դրամ, Արտաշատի քաղաքային համայնքին` 946.0 հազ. դրամ, Վեդու քաղաքային համայնքին` 601.0 հազ. դրամ, Լուսառատի գյուղական համայնքին` 176.0 հազ. դրամ և մշակույթի տան վերանորոգման համար Քաղցրաշենի գյուղական համայնքին` 3,000.0 հազ. դրամ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով».

i

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին վերաբերող մասը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2004
N 1786-Ա
Որոշում