Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 400-Ա Ո ...

 

 

040.1819.301204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1819-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 400-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների մասին» N 400-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով`

«2. Սույն որոշման N 1 հավելվածով`

ա) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի վերականգնման համար նախատեսված գումարներից 864.78 հազ. դրամը հատկացնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) «Մասիս» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի վերականգնման համար նախատեսված գումարներից 6866.198 հազ. դրամը և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի վերականգնման համար նախատեսված գումարներից տնտեսված 208.76 հազ. դրամը հատկացնել «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի վերականգնման համար նախատեսված գումարները` 1373.24 հազ. դրամի չափով, հատկացնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի վերականգնման համար նախատեսված գումարներից 1164.48 հազ. դրամը հատկացնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարները հատկացնել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1819-Ա
Որոշում