Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

 

010.0069.180105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Պատգամավորի պահվածքի կանոնները սահմանվում են օրենքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

i

1) 1-ին կետի երկրորդ «պետական» բառը հանել.

2) 1-ին կետի «բ» ենթակետը «պատգամավորի» բառից հետո լրացնել «գրավոր» բառով.

3) 4-րդ կետը «օրակարգի մասին» բառերից հետո ավելացնել «` ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածում 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում` համակարգիչ) և կապի (այդ թվում` ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ` Ազգային ժողովի նիստերի դահլիճում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Պատգամավորի հանձնարարությամբ նրա օգնականներից մեկը կարող է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետում «իր» բառից հետո ավելացնել «գրավոր» բառը, իսկ «պաշտոնապես» բառը փոխարինել «անձամբ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

i

1) 2-րդ կետի «օրաթերթերով» բառը փոխարինել «, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության և Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաև օրաթերթերով» բառերով.

2) 4-րդ կետի «համաձայնությամբ» բառը փոխարինել «ներկայացմամբ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում`

i

1) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ` որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը.».

2) «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման:».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետ`

«իա) հաստատում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով`

«8. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետը «Ազգային ժողովում» բառերից հետո լրացնել «ներկայացվում և» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 27-րդ հոդվածում`

i

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված` շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների և որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի մասնագետները (փորձագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված և օրենքով նախատեսված այլ անձինք:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով`

«2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) քվեարկություն:

2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից և քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:

2.3. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետում «օրակարգերում» բառը փոխարինել «օրակարգերի նախագծերում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանձնաժողովները սույն օրենքով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 35-րդ հոդվածում`

i

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերը սկսվում են նստաշրջանի բացման օրը:».

2) 2-րդ կետի «երկու շաբաթը մեկ» բառերը փոխարինել «երեք շաբաթը մեկ» բառերով, «երկուշաբթի օրը ժամը 12-ից, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին` ժամը 10-ից» բառերը փոխարինել «ժամը 12-ից» բառերով, իսկ «եռօրյա» բառը` «չորսօրյա» բառով.

3) 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:».

4) 3-րդ կետի «17. 30-ից, «բառերը փոխարինել «17-ից,» բառով, իսկ «15 րոպեով» բառերը փոխարինել «30 րոպեով» բառերով.

5) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ`

«4.1. Եթե չորսօրյա նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը և քվեարկությունները չորսօրյա նիստերի համար սահմանված ժամկետից ավելի շուտ են ավարտվում, ապա չորսօրյա նիստերն ավարտվում են օրակարգի վերջին հարցի քվեարկության ավարտից հետո: Անկախ չորսօրյա նիստերի ավարտման ժամանակից, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված նիստը կայանում է:»:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 38-րդ հոդվածում`

i

1) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «գ» ենթակետը և 7-րդ կետը.

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի, հերթական նստաշրջանի օրակարգերից և շրջանառությունից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության` առանց քննարկման:»:

 

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության` առանց քննարկման:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով`

«4.1. Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի «չի դադարում» բառերը փոխարինել «շարունակվում է» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետում «սղագրություններն» բառը փոխարինել «սղագրությունները և ձայնագրություններն» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 49-րդ հոդվածում`

i

1) «ը» ենթակետը «քննարկումը» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» կետեր`

«թ) հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետը «նրանցից մեկը» բառերից հետո լրացնել («հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում») բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո և նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ:»:

 

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 51-րդ հոդվածում`

i

1) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «մշտական» բառը և ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ`

«գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ`

«1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Ազգային ժողովի նախագահը Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, ուղարկում է գլխադասային հանձնաժողով (հանձնաժողովներ), հեղինակին (հիմնական զեկուցողին):»:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 52-րդ հոդվածում`

i

1) 3-րդ կետից հանել «մշտական» բառը և ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ`

«գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ`

«3.1. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:».

3) 4-րդ կետը լրացնել «` հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 54-րդ հոդվածում`

i

1) 1-ին կետի «օրակարգ» բառը փոխարինել «օրակարգի նախագիծ» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետ`

«2.1. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված ժամկետները լրանում են մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:».

3) 4-րդ կետի «օրակարգում» բառը փոխարինել «օրակարգի նախագծում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «և «ը»» թվարկումը փոխարինել «, «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժգ»» թվարկումով:

 

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 61-րդ հոդվածում`

i

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:».

2) 7-րդ կետից հանել «պահպանվում կամ» բառերը և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

«Եթե նիստը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Պատգամավորի քվեարկությունը` «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ կետը «գլխադասային հանձնաժողով» բառերից հետո լրացնել «, խմբակցություններին, պատգամավորական խմբերին» բառերով, իսկ «Աշխատակազմ» բառից հետո` «և տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով`

«4.1. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 68-րդ հոդվածը երկրորդ «կամ» բառից առաջ լրացնել «կամ նախագծից հանվել է հոդված, կամ նախագծերի փաթեթից` նախագիծ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 69-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը, 3-րդ կետի «բ» ենթակետը:

 

i

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով`

«1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բառերը փոխարինել «բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 35. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բառերը փոխարինել «հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 36. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ.»:

 

ՀՈԴՎԱԾ 37. Օրենքի 99-րդ հոդվածում`

i

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:».

3) 5-րդ կետը «առաջ» բառից հետո լրացնել «գրավոր» բառով, իսկ «այն քննարկվում է» բառերից հետո` «հաջորդ չորսօրյա նիստում`» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 38. Օրենքի 111-րդ հոդվածը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «նորմատիվ, փորձագիտական» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 39. Օրենքի 112-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով`

«գ.1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության և անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը` մինչև 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: Հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը` հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ` կիրակի օրը` ժամը 21-ին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 40. Օրենքի համապատասխան հոդվածներում «եռօրյա» բառը փոխարինել «չորսօրյա» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 41. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

18 հունվարի 2005 թվականի

ՀՕ-69-Ն

 

 

pin
ՀՀ 24.12.2004
N ՀՕ-69-Ն օրենք