Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման և այդ բնագավառում նպատակային ու արդյունավետ պետական քաղաքականության

իրականացման անհրաժեշտությունից, ո ր ո շ ու մ    ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության` երիտասարդության հարցերով զբաղվող գործուն կառուցվածքների ստեղծման և ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության, լուսավորության և մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ վերոհիշյալ վարչության համագործակցությունը էապես բարելավելու ուղղությամբ.

բ) քննության առնել և լուծել Երիտասարդական պալատն իր հիմնական նպատակին ծառայեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ենթակայությանը հանձնելու հարցը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրապետության երիտասարդությանը միջազգային համագործակցության ոլորտում ներգրավելու, երիտասարդական տուրիզմը, միջազգային երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում խթանելու ուղղությամբ:

3. Երիտասարդությանն առնչվող աշխատանքների համակարգման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Սամվել Գևորգյանի վրա:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

24 նոյեմբերի 1994 թ.

ՆՀ-400

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.11.1994
N ՆՀ-400
Հրամանագիր