Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐՏԱՎ ...

 

 

040.1946.050205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1946-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1694-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2004 թվականի հոկտեմբերի 1-ից դադարեցվել է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործունեությունը և առաջիկայում նախատեսվում է սկսել «Հայէներգո» ու «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացները, վերջիններիս և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշիռներում հաշվառվող` մի շարք կրեդիտորական պարտավորություններ համակարգի մեկ այլ պետական` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության վրա վերակառուցելու և որպես այդ պարտավորությունների մի մասի մարման ապահովություն, գույքային երաշխիքների տրամադրման թույլտվություն տալու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՌԱՕ ՆՈՐԴԻԿ» ընկերության հիմնադրի` Ռուսաստանի Դաշնության «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել`

ա) «Հայէներգո», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների միջև պարտքի փոխանցման եռակողմ պայմանագրի կնքումը, համաձայն որի` «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ գնված էլեկտրաէներգիայի գծով 2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտավորությունը (շուրջ 1,7 մլրդ դրամ)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածին համապատասխան փոխանցվում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, միաժամանակ փոխանցված պարտքի չափով ավելանում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության պահանջի իրավունքը «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ.

բ) «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների, «ՌԱՕ ՆՈՐԴԻԿ» ընկերության միջև պարտքի փոխանցման եռակողմ պայմանագրերի կնքումը, համաձայն որոնց` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` միջուկային վառելիքի գծով (մինչև 2003 թվականը ներկրված) «ՌԱՕ ՆՈՐԴԻԿ» ընկերության հանդեպ 2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտավորությունը (մայր պարտքը` 1,46 մլն ԱՄՆ-ի դոլար` ավելացված` հաշվարկվող տոկոսագումարները)` նույն պայմաններով և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ 2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտավորությունը (շուրջ 6,4 մլն ԱՄՆ-ի դոլար) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածին համապատասխան փոխանցվում են «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, միաժամանակ փոխանցված պարտքերի հանրագումարի չափով վերջինիս մոտ առաջանում է նոր պահանջի իրավունք «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ, որն այնուհետև վերջինիս, «Հայէներգո» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների միջև եռակողմ պայմանագրի կնքմամբ վերաձևակերպվում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ (արդյունքում այդ չափով նվազում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պահանջի իրավունքը «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ).

գ) «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԱՕ ՆՈՐԴԻԿ» ընկերության, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության միջև սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պարտավորությունների վճարման վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը, ըստ որոնց` այդ պարտավորությունները «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կմարվեն 2005 թվականի փետրվար ամսվանից սկսած` հավասարաչափ կտրվածքով, 12 ամսվա ընթացքում:

2. Թույլատրել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված պարտավորությունների կատարման երաշխիք`

ա) թողարկել համապատասխան գումարի անվանական արժեքով հասարակ մուրհակներ և դրանք պահման կարգով տրամադրել «ՌԱՕ ՆՈՐԴԻԿ» ընկերությանը և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) գրավադրել ընկերության գույքի կազմից` «Տաթև ՀԷԿ»-ի գույքային համալիր (այսուհետ` գույք), ընդ որում, գրավի պայմանագրում ամրագրել դրույթներ, ըստ որոնց` գրավադրվող գույքի նախնական արժեքը կսահմանվի նրա հաշվեկշռային արժեքը, իսկ գրավի իրացման դեպքում կողմերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, կփոխհամաձայնեցնեն գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը և վաճառքի մեկնարկային գինը (հիմք ընդունելով առնվազն 3 անկախ գնահատողների եզրակացությունը):

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ բանակցել «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ և համաձայնության դեպքում ապահովել վերջինիս, «Հայգազարդ» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունների միջև պարտքի փոխանցման եռակողմ պայմանագրի կնքումը, համաձայն որի` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած 5,0 մլն ԱՄՆ-ի դոլար վարկային պարտավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածին համապատասխան փոխանցվում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (պահպանելով պարտավորության կատարման ապահովման միջոցները), միաժամանակ փոխանցված պարտքի չափով ավելանում է վերջինիս պահանջի իրավունքը «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ.

բ) բանակցել «Իտերա» ընկերության հետ և վերջինիս համաձայնության դեպքում ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող` «Իտերա» ընկերության հանդեպ շուրջ 1,7 մլն ԱՄՆ-ի դոլար պարտավորության փոխանցումը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (միաժամանակ այդ չափով կավելանա վերջինիս պահանջի իրավունքը «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1946-Ա
Որոշում