Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐ ...

 

 

500.2469.250105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50005033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 2469-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 25.06.2004 թ. թիվ 975-Ն որոշման.

1. Հաստատել «Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը» /կցվում է հավելվածը/:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին /Ս. Կոշեցյան/, քարտուղարությանը /Վ. Բադալյան/, իրավաբանական վարչությանը /Ա. Սարգսյան/` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սույն որոշումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Կոշեցյանի և իրավաբանական վարչության /Ա. Սարգսյան/ վրա:

4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

Հաստատված է

Երևանի քաղաքապետի

2004 թ. դեկտեմբերի 29-ի

N 2469-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրինակելի կարգը (այսուհետև` կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

1. Սույն կարգով սահմանվում է Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով վարչական մարմինների ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող` վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա:

Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետև` դիմում) հիման վրա, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցած վարչական մարմինների վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

3. Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են Երևանի քաղաքապետարանի քարտուղարության, կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

4. Եթե Երևանի քաղաքապետարանը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրանց կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` տվյալ վարչական մարմնի սահմանած կարգով:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է Երևանի քաղաքապետարանի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

5. Երևանի քաղաքապետարանի քարտուղարությունը, կառուցվածքային ստորաբաժանումները վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել վերադաս վարչական մարմին, ապա բողոքի վերաբերյալ այդ մարմնի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են վերադաս վարչական մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված տվյալ վարչական մարմնի կնիքով:

6. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

7. Ելնելով նպատակահարմարությունից` գործերը կարող են համարակալվել նաև ենթախմբերով` կախված նրանից, թե տվյալ վարչական մարմինը վարչական ակտեր ընդունելու ինչպիսի շրջանակի նկատմամբ իրավասություն ունի (օրինակ, իրավասու է վարչական ակտեր ընդունելու միայն մեկ, թե մի քանի և տարաբնույթ հարցերով. օրինակ, լիցենզիա է տալիս միայն մի տեսակի գործունեություն իրականացնելու, թե մի քանի տեսակի համար, ընդ որում, յուրաքանչյուրի համար` առանձին լիցենզիա և այլն):

8. Վարչական վարույթներով գործերը հարուցում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումները: Ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:

Որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը (անձանց դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ) ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կարող են սահմանել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի /կազմի/ վրա գրվում են`

ա/ վարչական մարմնի լրիվ անվանումը

բ/ վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը

գ/ տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է

դ/ գործի հերթական համարը` արաբական թվերով:

Եթե նախատեսված է պայմանանշան /պայմանանշանների զուգորդություն/, ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը /պայմանանշանների զուգորդությունը/:

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը «Վարչական վարույթ. գործ N-»:

ե/ Այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում

զ/ նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել /օրինակ, «անձի դիմումի հիման վրա», «անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա` «նախաձեռնության հիման վրա»/:

Գործի շապիկի /կազմի/ ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվն ու ամսաթիվը նշելու համար:

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է /օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ/:

10. Տվյալ վարչական գործով վարչական մարմնի, վերադաս վարչական մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու /օրենքի 70-րդ հոդված/ կապակցությամբ գործը համապատասխան մարմնին փոխանցելու դեպքում` գործը վարող վարչական մարմինը ներառյալ այդ մարմնի վերադաս վարչական մարմինը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա վերին աջ անկյունում նշվում է` «բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում վարչական մարմին ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

11. Եթե վարչական մարմնում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների /երբ բողոքի վերաբերյալ վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է/ ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած վարչական մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

12. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտվելուց հետո:

13. Գործի վարույթն ավարտելուց հետո վարույթն իրականացնող վարչական մարմինը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկ` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

14. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների):

15. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, պահվում են առանձին` այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ:

16. Ավարտված գործերը կարվում են և կնքվում վարչական մարմնի կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

18. Երևանի քաղաքապետարանում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյաններ ըստ վարույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների:

19. Բացի սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերի` Երևանի քաղաքապետարանի քարտուղարությունն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:

20. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:

21. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են տվյալ վարչական մարմնի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը):

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

22. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն հ.1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեմայի (հավելված 1):

Դիմումի հիման վրա և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա) հ. 1 աղյուսակում նշել Երևանի քաղաքապետարանում ստացված դիմումի հիման վրա կամ այդ մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) հ. 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը Երևանի քաղաքապետարանում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) հ. 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

23. Հ. 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) Երևանի քաղաքապետարանում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վարչական մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե վարչական մարմնի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ վարչական մարմնի նախաձեռնության արդյունքում վարչական մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

24. Հ. 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննած վարչական մարմինը կամ դրա վերադաս վարչական մարմինը:

25. Հ. 2 աղյուսակում պետք է լինի հ. 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս մարմինը, ապա հհ.1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

26. Հ. 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ գործով հայց, իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի հ. 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա հ. 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է հ. 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանք:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա հ. 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

27. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել հհ.1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` հ. 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև հ. 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև հ. 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած Երևանի քաղաքապետարանի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա հհ.1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

28. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա վարչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում Երևանի քաղաքապետարանի կնիքով:

29. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

30. Երևանի քաղաքապետարանը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետև` ակտերի հաշվառման գրանցամատյան):

Ակտերի հաշվառման գրանցամատյանը նպատակահարմար է վարել` ելնելով այն հանգամանքից, թե տվյալ վարչական մարմինն ինչ սկզբունքներով է վարում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (խմբավորված, ենթախմբերի բաժանված, համապատասխան պայմանանշանների, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլ):

Վարչական ակտերը հաշվառվում են Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանումների գրանցամատյաններում` համաձայն կարգին կից օրինակելի սխեմայի հ. 2 ձևի (հավելված 2):

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են Երևանի քաղաքապետարանի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են Երևանի քաղաքապետի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են Երևանի քաղաքապետարանի ընդունած` սույն կարգի 24-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`

ա) անձի դիմումի հիման վրա կամ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ վարչական մարմնի ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարունակություն դնելու որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն Երևանի քաղաքապետի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Ելնելով նպատակահարմարությունից` Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

33. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների հավելվածի կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվում է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտին ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

34. Ելնելով անհրաժեշտությունից` Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

35. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

36. Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

37. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Երևանի քաղաքապետարանում սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Դիմումն     |Դիմողի (ակտի|Դիմումի հիման|Վարույթի     |Նշում վարչական |

|ը/կ|ստանալու    |հասցեատիրոջ)|վրա (վարչական|արդյունքում  |ակտի մասին     |

|   |(վարչական   |անունը,     |մարմնի       |ընդունված    |դիմողին        |

|   |մարմնի      |հայրանունը, |նախաձեռնու-  |վարչական ակտի|(վարչական ակտի |

|   |նախաձեռնու- |ազգանունը   |թյամբ)       |տարեթիվը,    |հասցեատիրոջը)  |

|   |թյունը      |(անվանումը) |հայցվող      |ամիսը,       |իրազեկելու     |

|   |դրսևորելու) |            |(ներկայացվող)|ամսաթիվը,    |եղանակի        |

|   |տարեթիվը,   |            |պահանջի      |համարը և     |(փոստով, առձեռն|

|   |ամիսը,      |            |համառոտ      |դրանով       |և  այլն)       |

|   |ամսաթիվը    |            |շարադրանքը   |ընդունված    |տարեթվի, ամսվա,|

|   |            |            |             |որոշման      |ամսաթվի մասին  |

|   |            |            |             |համառոտ      |               |

|   |            |            |             |շարադրանքը   |               |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

| 1 |      2     |      3     |      4      |      5      |       6       |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

|   |            |            |             |             |               |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Վարչական   |Վարչական   |Վարչական ակտի|Վարչական ակտի |Վարչական ակտին  |

|   |վարույթ    |ակտի       |հասցեատիրոջ  |եզրափակիչ     |կից ներդիրների, |

|   |հարուցելու |անվանումը  |անունը,      |մասի (օրենքի  |հավելվածների,   |

|   |հիմքը` անձի|(կարգադրու-|հայրանունը,  |55-րդ հոդվածի |այլ փաստաթղթերի |

|   |դիմումը    |թյուն և    |ազգանունը    |4-րդ մասի     |անվանումները    |

|   |(բողոքը)   |այլն),     |(անվանումը,  |«զ» կետ)      |(դրանց ընդհանուր|

|   |կամ        |ընդունման  |նրա հասցեն)  |համառոտ       |թիվը)           |

|   |մարմնի     |տարեթիվը,  |(գտնվելու    |շարադրանքը    |                |

|   |նախաձեռնու-|ամիսը,     |վայրը),      |              |                |

|   |թյունը     |ամսաթիվը   |խմբային      |              |                |

|   |           |և  համարը  |չափանիշներով |              |                |

|   |           |           |առանձնացվող  |              |                |

|   |           |           |հասցեատերերի |              |                |

|   |           |           |դեպքում` խմբի|              |                |

|   |           |           |անվանումը    |              |                |

|___|___________|___________|_____________|______________|________________|

| 1 |     2     |     3     |      4      |       5      |        6       |

|___|___________|___________|_____________|______________|________________|

|   |           |           |             |              |                |

._________________________________________________________________________.

_________________________________________________________.

Վարչական ակտի  |Վարչական ակտի   |Վարչական ակտի` ներառյալ|

ընդունմանը     |ընդունման համար |ներդիրների էջերի և     |

մասնակցած այլ  |անհրաժեշտ այլ   |ակտի բաղկացուցիչ մասը  |

վարչական մարմնի|վարչական ակտերի |կազմող հավելվածների,   |

(մարմինների)   |(թույլտվություն,|այլ փաստաթղթերի էջերի  |

անվանումը      |համաձայնություն |ընդհանուր թիվը         |

(անվանումները) |և  այլն)        |(օրենքի 55-րդ հոդվածի  |

(օրենքի 52-րդ  |անվանումները    |3-րդ մաս)              |

հոդված)        |(դրանց ընդհանուր|                       |

|թիվը)           |                       |

________________|________________|_______________________|

7       |        8       |           9           |

________________|________________|_______________________|

|                |                       |

_________________________________________________________.

 

Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1, 2, 3...):

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ:

Օրինակ, «3-7»-ը, որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

 

Աղյուսակ 2

 

Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|Բողոքը   |Բողոքը     |Բողոքի    |Բողոքը     |Բողոքի      |Նշում բողոք    |

|բերելու  |բերողի     |համառոտ   |քննարկող   |վերաբերյալ  |բերողին        |

|տարեթիվը,|անունը,    |շարադրանքը|և  դրա     |ակտի        |վարչական       |

|ամիսը,   |հայրանունը,|          |վերաբերյալ |ընդունման   |ակտի մասին     |

|ամսաթիվը |ազգանունը  |          |ըստ էության|տարեթիվը,   |իրազեկելու     |

|         |(անվանումը)|          |որոշում    |ամիսը,      |եղանակի        |

|         |նրա        |          |ընդունող   |ամսաթիվը,   |(փոստով,       |

|         |կարգավիճակը|          |վարչական   |համարը և    |առձեռն և       |

|         |(դիմող,    |          |մարմնի     |այդ ակտով   |այլն)          |

|         |երրորդ անձ)|          |անվանումը  |ընդունված   |տարեթվի, ամսվա,|

|         |           |          |           |որոշման     |ամսաթվի մասին  |

|         |           |          |           |համառոտ     |               |

|         |           |          |           |շարադրանքը  |               |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|    7    |     8     |     9    |    10     |     11     |       12      |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|         |           |          |           |            |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|    Հայցի քննությունը դատարանում     | Բողոքի քննությունը գործը վերստին  |

|                                     |          քննող դատարանում         |

|_____________________________________|___________________________________|

|Հայցը        |Հայցը       |Հայցի     |Գործը     |Բողոքը     |Բողոքի      |

|ներկայացնելու|ներկայացնողի|վերաբերյալ|վարույթ   |բերողի     |վերաբերյալ  |

|տարեթիվը,    |անունը,     |կայացված  |ընդունելու|անունը,    |կայացված    |

|ամիսը,       |հայրանունը, |դատական   |տարեթիվը, |հայրանունը,|դատական ակտի|

|ամսաթիվը և   |ազգանունը   |ակտի      |ամիսը,    |ազգանունը  |տարեթիվը,   |

|հայցի համառոտ|(անվանումը) |տարեթիվը, |ամսաթիվը  |(անվանումը)|ամիսը,      |

|շարադրանքը   |            |ամիսը,    |և  բողոքի |նրա        |ամսաթիվը    |

|             |            |ամսաթիվը  |համառոտ   |դատավարական|և  համառոտ  |

|             |            |և  համառոտ|շարադրանքը|կարգավիճակը|շարադրանքը  |

|             |            |շարադրանքը|          |           |            |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|     13      |     14     |    15    |    16    |     17    |     18     |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|             |            |          |          |           |            |

._________________________________________________________________________.

_____________________________________.

Բողոքի քննությունը վճռաբեկ     |

դատարանում             |

_____________________________________|

Բողոքը    |Բողոքը      |Բողոքի      |

վարույթ   |բերողի      |վերաբերյալ  |

ընդունելու|անունը,     |կայացված    |

տարեթիվը, |հայրանունը, |որոշման     |

ամիսը,    |ազգանունը   |տարեթիվը,   |

ամսաթիվը  |(անվանումը),|ամիսը,      |

և  բողոքի |նրա         |ամսաթիվը    |

համառոտ   |դատավարական |և  համառոտ  |

շարադրանքը|կարգավիճակը |շարադրանքը  |

___________|____________|____________|

19    |     20     |     21     |

___________|____________|____________|

|            |            |

_____________________________________.

 

 

pin
Երևանի քաղաքապետ
29.12.2004
N 2469-Ն
Որոշում