Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 696 Ո ...

 

 

040.0099.190205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2005 թվականի N 99-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Սպասվելիք իրավիճակը» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ» ենթաբաժնի`

ա) երկրորդ պարբերությունում «մարզում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում» բառերը փոխարինել «մարզի բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում` բացառությամբ «Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի» բառերով.

բ) աղյուսակի`

._________________________________________________________________________.

|Սևանի  պոլիկլինիկա     |թողնել նույն    |17 ընտանեկան   |35527           |

|                       |կարգավիճակով    |բժշկի գրասենյակ|                |

._________________________________________________________________________.

«տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.»

._________________________________________________________________________.

|«Սևանի  պոլիկլինիկա»   |վերակազմակերպել`|17 ընտանեկան   |35527           |

|ՓԲԸ                    |դրան միացնելով  |բժշկի գրասենյակ|                |

|                       |«Սևանի          |               |                |

|                       |ստոմատոլոգիական |               |                |

|                       |պոլիկլինիկա»    |               |                |

|                       |ՓԲԸ-ն           |               |                |

._________________________________________________________________________.

«:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.2005
N 99-Ն
Որոշում