Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 743-Ա ...

 

 

040.1950.220205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1950-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 743-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքները կազմակերպելու մասին» N 743-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

i

բ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով.

i

գ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.

դ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «մինչև 2004 թվականի հոկտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով.

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

i

«6. Ստեղծել համակարգման աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի».

զ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2005 թվականի փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համակարգման և աշխատանքային խմբերի անդամների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձատրության և նրանց տեխնիկական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ».

i

է) որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1950-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետ               հանձնաժողովի նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների             հանձնաժողովի նախագահի

    և  էկոնոմիկայի նախարար                          տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և

    տնտեսական զարգացման նախարար                     հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության

    նախարար                                         հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

    նախարար                                         հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

    աշխատակազմի ղեկավար-նախարար                     հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և

    գիտության նախարարի տեղակալ                      անդամ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի և

    երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ        անդամ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

    սոցիալական հարցերի նախարարի տեղակալ             անդամ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և

    կապի նախարարի տեղակալ                           անդամ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների գործունեությունը

    համակարգող նախարարի տեղակալ                     անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ազգային անվտանգության ծառայության

    տնօրեն                                          անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

    կոմիտեի նախագահ                                 անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

    առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ    անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

    առընթեր հարկային պետական ծառայության պետ        անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

    առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ        անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր միգրացիայի և փախստականների վարչության

    պետ                                             անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր Հայաստանի Հանրապետության

    ոստիկանության պետ                               անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր պետական գույքի կառավարման

    վարչության պետ                                  անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ջրային տնտեսության պետական

    կոմիտեի նախագահ                                 անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի

    պետական կոմիտեի նախագահ                         անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր

    վարչության պետ                                  անդամ

 

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի         անդամ

    ներկայացուցիչ                                   (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական            անդամ

    բանկի նախագահ                                   (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական            անդամ

    ընտրական հանձնաժողովի նախագահ                   (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

    ծառայությունները կարգավորող                     անդամ            

    հանձնաժողովի նախագահ                            (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական  անդամ

    ծառայության պետ                                 (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության արժեթղթերի             անդամ

    հանձնաժողովի նախագահ                            (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության      անդամ

    և  ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ         (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական           անդամ

    ծառայության խորհրդի նախագահ                     (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական

    մրցակցության պաշտպանության պետական              անդամ            

    հանձնաժողովի նախագահ                            (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1950-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Դ. Ավետիսյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                        (աշխատանքային խմբի նախագահ)  

    Ա. Աբովյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Տ. Դավթյան        - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

    Ռ. Շուգարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ս. Ղոնաղչյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական

                        վարչության պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2004
N 1950-Ա
Որոշում