Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄ ...

 

 

040.1953.240205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1953-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վթարների հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. 2006 թվականի հուլիսին կազմակերպել և անցկացնել ստուգողական վարժանք` «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով:

(1-ին կետը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

2. Ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակել հակազդման ազգային համակարգողին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը:

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին`

ա) մինչև 2006 թվականի ապրիլի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ստուգողական վարժանքի կազմակերպման ու անցկացման միջոցառումների ժամանակացույցը.

բ) լրամշակել և մինչև 2005 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը).

գ) Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) մշակման համար ստեղծել միջգերատեսչական խումբ.

դ) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները սահմանելուց հետո ճշտել վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կազմը:

(3-րդ կետը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

i

4. Վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին` լրամշակել, իսկ վթարային հակազդման պլաններ չունեցող պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների համար` մշակել ու սահմանված կարգով հաստատել վթարային հակազդման պլաններ` Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում, և մինչև 2006 թվականի փետրվարի 28-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանով սահմանված վթարային հակազդման գործառույթների կատարմանն իրենց պատրաստվածության մասին տեղեկատվություն:

(4-րդ կետը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ ստուգողական վարժանքի ֆինանսական ապահովման վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովել լրամշակված Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման` Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործող կազմակերպության պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի ներքին վթարային պլան) առկայությունը:

(6-րդ կետը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողություն) պետին`

i

ա) մինչև 2005 թվականի մարտի 31-ը սահմանել Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները.

բ) մինչև 2006 թվականի մարտի 15-ը ապահովել ստուգողական վարժանքի սցենարի առկայությունը:

(7-րդ կետը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 08.09.05 թիվ 1467-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2004
N 1953-Ն
Որոշում