Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇ ...

 

 

040.0151.280205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2005 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 7-րդ կետում «տարեկան մեկ» բառերը փոխարինել «2 տարին մեկ» բառերով.

i

բ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից թարգմանչի բացակայության դեպքում նախարարի թույլտվությամբ կարող է անցկացնել արտահերթ ստուգում:

11.2. Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից փորձագետի բացակայության դեպքում տվյալ դիմողին հանձնաժողովի կողմից կարող է տրվել տեղեկանք` հիմք ընդունելով դիմողի կողմից ներկայացված համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթղթերը».

գ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում նախարարության կողմից տրվում է որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):

Տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է թարգմանչի որակավորման վկայական, եթե նա որպես թարգմանիչ ընտրվում է որևէ նոտարի կողմից:

Որակավորման վկայական ստանալու համար թարգմանիչը նախարարություն պետք է ներկայացնի`

ա) դիմում, որտեղ պետք է նշվեն`

թարգմանչի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում),

այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողը ստացել է տեղեկանք,

դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),

դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

բ) երկու գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

գ) անձնագիր.

դ) տեղեկանքի պատճեն.

ե) որպես իր թարգմանիչ ընտրելու մասին նոտարի կողմից տրված նամակ:

Սույն կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում թարգմանչին տրվում է որակավորման վկայական».

դ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Վկայականում նշվում են`

ա) վկայական տվող մարմնի անվանումը.

բ) վկայականի համարը.

գ) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

դ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

ե) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանությունները.

զ) այն նոտարի կամ նոտարների անունները, ազգանուններն ու նոտարական տարածքները, որոնք թարգմանչին ընտրել են:

Վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է նախարարության կնիքով, թարգմանչի ընտրած նոտարի ստորագրությամբ և նրա կնիքով».

ե) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Սույն կարգի համաձայն տեղեկանք տալով` նախարարությունը նոտարներին տեղեկացնում է միայն անձի որակավորման ստուգման փաստի մասին: Նոտարը պարտավոր չէ որպես թարգմանիչ ընտրել իրեն դիմած` տեղեկանք ստացած անձին».

զ) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

i

«զ) սույն կարգի 19-րդ կետի «ե» ենթակետում նշված նոտարը գրավոր հրաժարվում է տվյալ որակավորման վկայականն ստացած թարգմանչին ընտրելու մասին իր որոշումից` դրա մասին նամակը նախարարություն մուտք լինելու պահից»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը թարգմանչի որակավորման վկայական ստացած թարգմանիչներն իրենց վկայականները պետք է համապատասխանեցնեն սույն որոշման պահանջներին:

Թարգմանչի որակավորման վկայականները, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում չեն համապատասխանեցվի սույն որոշման պահանջներին, կհամարվեն անվավեր:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «տարեկան մեկ անգամ` հունիս ամսին» բառերը փոխարինել «2 տարին մեկ անգամ» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.2005
N 151-Ն
Որոշում