Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ...

01.01.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2005  -ից մինչեւ   01.01.2015  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.15թ` 04.07.14 թիվ 26-Ն որոշում)

i

603.0029.250105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 29-Ն

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև թիվ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև թիվ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 158-Ն որոշումը:

 

Հավելված

 

«Հաստատված է»

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 29-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՈՆԱՌ (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ձև թիվ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության 1-ին տողում լրացվում է սպառողական ապրանքների շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած ընդհանուր տարածքը քառ. մ-ով:

6. 2-րդ տողը ներառում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց:

7. 3-րդ տողում լրացվում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը քառ. մ-ով:

8. 4-րդ տողում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի գործած (աշխատած) օրերի քանակը, ընդ որում 4-րդ տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը:

9. 5-րդ տողում նշվում է հաշվետու ամսում շուկայում գործած (աշխատած) առևտրի վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի վրա բաժանելու միջոցով:

10. 6-րդ տողում լրացվում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը: 6-րդ տողի առաջին սյունակը լրացնելու համար հարկավոր է 6-րդ տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները բազմապատկել 5-րդ տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել 5-րդ տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա: Տող 6 սյ.1 = ((տող 6 սյ.2 x տող 5 սյ.2) + (տող 6 սյ.3 x տող 5 սյ.3) + (տող 6 սյ.4 x տող 5 սյ.4)) / տող 5 սյ.1:

11. 7-րդ տողում լրացվում է շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսում շուկայում առևտուր իրականացնողների ամենօրյա թվաքանակների գումարի և ամսվա աշխատած օրերի հարաբերությամբ:

12. 8-րդ տողում անհրաժեշտ է լրացնել տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

13. Հաշվետվությունը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ բացի 4-րդ և 6-րդ տողերից, մնացած բոլոր տողերի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալների գումարը պետք է հավասար լինի առաջին սյունակի տվյալին:

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.12.2004
N 29-Ն
Որոշում