Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...

01.01.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2005  -ից մինչեւ   01.01.2015  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.15 թվականից` 04.07.14 թիվ 30-Ն որոշում)

i

603.0031.250105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305030

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 31-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» Ձև Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» Ձև թիվ Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշումը:

 

Հավելված

 

«Հաստատված է»

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 31-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ

ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ Ա (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» ձև Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը ներառում է շուկաներում վաճառվող 94 անուն գյուղատնտեսական արտադրանք: Վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի չափի միավորը հաշվետվության մեջ նշվում է կիլոգրամներով, բացառությամբ բուսական յուղի, կաթի` լիտրով, հավը, սագը, բադը, այլ տեսակի թռչունները` հատով, ձուն` տասնյակով, խոշոր և մանր եղջերավոր անասունները` գլխաքանակով, ծաղիկները և ծաղկի սածիլները` հատով: Հաշվարկը կատարվում է ամեն օր և ամփոփվում յուրաքանչյուր 10 օրը մեկ: Առաջին տասնօրյակի ամփոփված արդյունքները լրացվում են սյունակ 11-ում, երկրորդ տասնօրյակինը` սյունակ 22-ում, երրորդ տասնօրյակինը (31 օր ունեցող ամսվա համար 11 օր, իսկ փետրվար ամսվանը` 8 կամ 9 օր)` սյունակ 34-ում: Սյունակ 35-ը իրենից ներկայացնում է սյունակ 11-ի, սյունակ 22-ի և սյունակ 34-ի համապատասխան տողերի հանրագումար: Տող 95-ում լրացվում է հաշվետվության ցանկում չընդգրկված, բայց հաշվետու ժամանակաշրջանում շուկայում վաճառված գյուղատնտեսական արտադրանքների վաճառքի ծավալները (չափի միավորը` հազ. դրամ):

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.12.2004
N 31-Ն
Որոշում