Սեղմել Esc փակելու համար:
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎ ...

01.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2005  -ից մինչեւ   01.01.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 16.11.09 թիվ 34-Ն որոշում)

i

603.0033.250105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 33-Ն

 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 160-Ն որոշումը:

 

Հավելված

 

«Հաստատված է»

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 33-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ

ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Օդային տրանսպորտի ծառայություններում հաշվառվում են ուղևորների, բեռների և ուղեբեռների, փոստի տեղափոխման, ինչպես նաև տնտեսության ճյուղերի կարիքների համար կատարված ավիացիոն աշխատանքների համար կատարված վճարները: Օդային տրանսպորտի ծառայությունների մեջ են մտնում նաև տոմսերի նախնական վաճառքից առաջացած կոմիսիոն գանձումների, ինչպես նաև տոմսերի վերապահման (բրոնյա) արժեքը:

6. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումը իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից):

7. Ծառայությունների ընդհանուր ծավալը հաշվարկվում է որպես մատուցված ծառայությունների դիմաց բնակչության և կազմակերպությունների վճարների հանրագումար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

8. Օդային տրանսպորտով ծառայությունների մատուցումը կատարվում է կանոնավոր և անկանոն չվերթերով: Կանոնավոր չվերթերին են պատկանում պլանավորված և նախօրոք կազմված չվացուցակով իրականացված ուղևորային և բեռնային օդային փոխադրումները` հաստատված երթուղիներով: Անկանոն չվերթերին են պատկանում չպլանավորված չվերթերը, որոնք իրականացնում են կոմերցիոն փոխադրումներ չվացուցակից դուրս: Օրինակ` չարտերային (պատվերով) թռիչքները, հատուկ ուղերթերը, որոնք արտահայտված չեն կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև լրացուցիչ թռիչքները, որոնք պայմանավորված են կանոնավոր ուղերթերի ծանրաբեռնվածությամբ:

9. Հաշվետվության 1-ին սյունակում (տող 01-ից 08) հաշվառվում է ավիաընկերությունների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, 2-րդ սյունակում (տող 01-ից 08)` առանձնացնելով բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը:

10. Տող 01-ում (սյունակ 1, 2) հաշվառվում է ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, տող 02-ում, 03-ում, 04-ում` համապատասխանաբար ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, այլ ծառայությունների ծավալը: Տող 01-ը հավասար է 02, 03, 04 տողերի գումարին (տող 01 = տող 02 + տող 03 + տող 04): Տող 05-ից 08 (սյունակ 1, 2) համապատասխանաբար հաշվառվում են նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները: Տող 05-ը հավասար է 06, 07, 08 տողերի գումարին (տող 05 = տող 06 + տող 07 + տող 08):

11. Այլ ծառայություններ տողում ներառվում են օդային տրանսպորտի այլ օժանդակ գործունեության, բեռների և ուղեբեռների փաթեթավորման, բեռնման և բեռնաթափման հետ կապված ծառայությունները:

12. 3-րդ սյունակում ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ինչպես նաև վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ չեն ներառվում օժանդակ տնտեսության աշխատողները, շենքերի կապիտալ վերանորոգմամբ զբաղվող անձնակազմը, ոչ հիմնական գործունեության (օժանդակ տնտեսության, կապիտալ շինարարության և այլն) սպասարկմամբ զբաղված տրանսպորտի աշխատողները: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.12.2004
N 33-Ն
Որոշում