Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ ...

01.01.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2005  -ից մինչեւ   01.01.2015  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.15 թվականից` 04.07.14 թիվ 29-Ն որոշում)

i

603.0035.250105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 35-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշումը:

 

Հավելված

 

«Հաստատված է»

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 35-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ

ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (տարեկան) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. 1-ին տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին» - հավասար է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդին:

6. 2-րդ տողը «Ընդամենը եկամուտներ» - իրենից ներկայացնում է 3-րդ, 4-րդ և 5-րդ տողերի հանրագումարը (տող 2 = տող 3 + տող 4 + տող 5):

7. 3-րդ տողը «տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ» - հաշվառվում են շուկայի այն եկամուտները, որոնք գանձվում են շուկաներում վաճառք իրականացնող անձանցից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի նպատակով տեղահատկացման համար:

8. 4-րդ տողը «օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ» - հաշվառվում են այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրումը, մթերքների պահպանումը սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում, հատուկ սանիտարական հագուստների տրամադրումը, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կազմակերպումը առևտրական ծառայությունների միջոցով և այլն:

9. 5-րդ տողը «այլ եկամուտներ» - ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները. էլեկտրաէներգիայի օգտագործման, ջեռուցման և այլ կոմունալ ծառայությունների, ավտոկանգառների, հյուրանոցների և այլ ծառայությունների տրամադրման դիմաց:

10. 6-րդ տողը «Ընդամենը ծախսեր» - հավասար է 7-ից մինչև 11-րդ տողերի հանրագումարին (տող 6 = տող 7 + տող 8 + տող 9 + տող 10 + տող 11):

11. 7-րդ տողը «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ» - հաշվառվում են աշխատողների կատարած աշխատանքների դիմաց վճարված դրամական և բնեղեն վարձատրությունները` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները:

12. 8-րդ տողը «հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր» - իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:

13. 9-րդ տողը «հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր» - հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:

14. 10-րդ տողը «ամորտիզացիոն մասհանումներ» - իրենից ներկայացնում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:

15. 11-րդ տողը «այլ ծախսեր» - ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների դիմաց ծախսերը և այլն:

16. 12-րդ տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում» - հավասար է 1-ին և 2-րդ տողերի գումարի և 6-րդ տողի տարբերությանը (տող 12 = տող 1 + տող 2 - տող 6):

17. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ շուկայի առկա վաճառատեղերի քանակի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: «Առկա վաճառատեղերի քանակը» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջում շուկայում առկա վաճառատեղերի քանակը: «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.12.2004
N 35-Ն
Որոշում