Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2005  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 15-Ն որոշում)

i

603.0040.020205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         02           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 40-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև թիվ 12- շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև թիվ-12 /շինարարություն/ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշումը:

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 40-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» ձև թիվ 12-շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են շինարարական, շինմոնտաժային, շինվերանորոգման, գործարկման-կարգավորման, հորատող և այլ կապալառու կազմակերպությունները, տնտեսավարման եղանակով շինարարություն իրականացնող կազմակերպությունները, նախագծահետախուզական կազմակերպությունները, շինարարական մեքենաներ ունեցող արդյունաբերական կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

1. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Սույն բաժնում արտացոլվում են տարվա վերջում կազմակերպության հաշվեկշռում գտնվող մեքենաների քանակներն` ըստ տեսակների, դրանց ընդհանուր (գումարային) հզորությունը (տարողությունը, արտադրողականությունը, բեռամբարձությունը և այլն), մեքենաների ընդհանուր թվից շահագործման ժամկետը լրացած, հաշվետու տարում` մաշվածության և պիտանի չլինելու պատճառով դուրս գրված մեքենաների քանակը:

Մեքենաների հզորությունը լրացվում է դրանց տեխնիկական անձնագրերում բերված տվյալների հիման վրա:

 

2. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԻ

 

6. 1-ին սյունակում լրացվում են այն մեքենաների մեքենա-օրերի քանակը, որոնք գտնվել են կազմակերպության հաշվեկշռում:

Հաշվետու տարում կազմակերպության տրամադրության տակ գտնվող նոր մեքենաները հաշվի են առնվում դրանց ստացման օրից սկսած: Մեքենաները մի կազմակերպությունից այլ կազմակերպություն փոխանցելիս, դրանց ստացման ժամկետը հաշվի է առնվում փոխանցման փաստաթղթերի ձևակերպման օրից սկսած:

Դուրս գրված մեքենաների գծով հաշվետվություն են մտցվում միայն կազմակերպությունում փաստացի մնալու մեքենա-օրերի քանակը, մինչև դուրս գրման փաստաթղթերի ձևակերպելը:

Կազմակերպությունում մնալու մեքենա-օրերի քանակը հաշվարկելիս հաշվի են առնվում դրա հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաները` անկախ դրանց գտնվելու վայրից և տեխնիկական վիճակից:

7. 2-րդ սյունակում լրացվում է կազմակերպության հաշվեկշռում գտնվող տարվա սկզբից աշխատած բոլոր մեքենաների մեքենա-օրերի քանակը:

Օգտագործված մեքենա-օր է համարվում մեքենայի փաստացի աշխատանքի մեկ օրը` անկախ օրվա ընթացքում օգտագործված աշխատաժամանակից, այսինքն օրվա ընթացքում մեկ կամ երեք հերթափոխում կատարած աշխատանքը համարվում է մեկ մեքենա-օր: Շինարարական հրապարակից դուրս մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ մեքենաների տեղափոխման օրերն օգտագործված մեքենա-օրերի մեջ չեն մտցվում:

8. 3-րդ սյունակում լրացվում են մեքենաների տեխնիկական սպասարկման (բացի ամենամսյա) վերանորոգման (ընթացիկ, նախատեսված և չնախատեսված կապիտալ վերանորոգում) և տեխնիկական սպասարկման և վերանորոգման սպասելու մեջ գտնվելու ժամանակը, անկախ տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարելու վայրից և անձից:

Մեքենայի վերանորոգման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման վայր և հետ տեղափոխելու ժամանակը հաշվի է առնվում վերանորոգման և տեխնիկական սպասարկման մեջ գտնվելու ժամանակի կազմում:

9. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացված մեքենա-օրերի գումարը պետք է փոքր լինի տնտեսությունում մեքենաների գտնվելու մեքենա-օրերից (1-ին սյունակ) այն դեպքում, երբ բացի մեքենաների վերանորոգման մեջ գտնվելու հետ կապված պատճառներից, առկա են նաև այլ պատճառներ:

10. Հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաների փաստացի աշխատած մեքենա-ժամերի քանակը: Այս սյունակում ցույց է տրվում նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում այլ կազմակերպություններին տրված կամ մաշվածության պատճառով դուրս գրված մեքենաների աշխատած մեքենա-ժամերի քանակը:

Մեքենաների աշխատաժամանակի կազմում ներառվում են. կատարված աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների, սեփական ընթացքով մեկ օբյեկտի շինարարական հրապարակի սահմաններում իրականացվող տեղաշարժերի, կամ մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ տեղափոխման, մեքենաների աշխատանքի տեխնոլոգիական ընդհատման, հերթափոխի սկզբին մեքենաների նախապատրաստման և հերթափոխի վերջում նրանց հանձնման, աշխատանքային սարքավորումների փոխարինման, մեքենաների տեխնիկական սպասարկման և հերթափոխի ընթացքում մեքենավարի նախատեսված հանգստի վրա ծախսված ժամանակը:

Օբյեկտից օբյեկտ տրանսպորտային միջոցներով մեքենաների տեղափոխման համար ծախսված ժամանակը աշխատաժամանակի մեջ չի հաշվառվում:

Շահագործման բազայում մշտական կայանատեղ ունեցող և յուրաքանչյուր օր աշխատանքի մեկնող և վերադարձող (25-30 կմ հեռավորությամբ) ինքնագնաց անվավոր մեքենաների համար ճանապարհի վրա ծախսված ժամանակը ներառվում է աշխատաժամանակի մեջ (4-րդ սյունակ):

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.12.2004
N 40-Ն
Որոշում