Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 159 ՈՐՈՇ ...

 

 

041.0152.100305

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2005 թվականի N 152-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի և Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ հաստատելու մասին» N 159 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել Մ. Մելքումյանին ու Ֆ. Մուշեղյանին և այդ կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Ա. Կարապետյանին.

i

բ) Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել Ա. Թոփուզյանին ու Մ. Մելքումյանին և այդ կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Կ. Խոդիկյանին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.03.2005
N 152-Ա
Որոշում