Սեղմել Esc փակելու համար:
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱ ...

 

 

041.0163.150305

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2005 թվականի N 163-Ա

 

i

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-119-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի մարտի 15-ի

N 163-Ա որոշման

 

ՑԱՆԿ

i

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |         Իրավական ակտի        |Իրավական|Իրավական      |Իրավական ակտի |

|ը/կ|      վերնագիրը և  տեսակը     |ակտի    |ակտերի        |նախագծի       |

|   |                              |նախագիծը|նախագծերի     |ներկայացման   |

|   |                              |ներկա-  |ընդունման     |պատասխանատուն |

|   |                              |յացնելու|առնչությամբ   |              |

|   |                              |ժամկետը |իրականացվող   |              |

|   |                              |        |միջոցառումների|              |

|   |                              |        |ֆինանսական    |              |

|   |                              |        |ապահովման     |              |

|   |                              |        |աղբյուրը      |              |

|___|______________________________|________|______________|______________|

| 1 |               2              |    3   |       4      |       5      |

|___|______________________________|________|______________|______________|

| 1.|«Էներգետիկայի մասին» Հայաստանի|2005 թ. |ՀՀ            |ՀՀ            |

|   |Հանրապետության օրենքում       |1 ապրիլի|էներգետիկայի  |էներգետիկայի  |

|   |փոփոխություն կատարելու մասին» |        |նախարարության |նախարարություն|

|   |ՀՀ օրենքի նախագիծ             |        |աշխատակազմի   |              |

|   |                              |        |պահպանման     |              |

|   |                              |        |ծախսեր        |              |

|___|______________________________|________|______________|______________|

| 2.|«Հայաստանի Հանրապետության     |2005 թ. |ՀՀ պետատոմ-   |ՀՀ բնապահպա-  |

|   |Միջազգային պայմանագրերի մասին»|1       |հսկողության   |նության       |

|   |Հայաստանի Հանրապետության      |օգոստոսի|պահպանման     |նախարարություն|

|   |օրենքում լրացում կատարելու    |        |ծախսեր        |ՀՀ արտաքին    |

|   |մասին» ՀՀ օրենքի նախագիծ      |        |              |գործերի       |

|   |                              |        |              |նախարարություն|

|___|______________________________|________|______________|______________|

| 3.|(3-րդ կետն ուժը կորցրել է 09.09.05 թիվ 690-Ա որոշում)                |

i

|___|______________________________|________|______________|______________|

| 4.|«Հայաստանի Հանրապետության     |2005 թ. |ՀՀ պետատոմ-   |ՀՀ բնապահպա-  |

|   |կառավարության 2002 թվականի    |20 սեպ- |հսկողության   |նության       |

|   |դեկտեմբերի 26-ի N 2183-Ն      |տեմբերի |պահպանման     |նախարարություն|

|   |որոշման մեջ փոփոխություններ և |        |ծախսեր        |              |

|   |լրացումներ կատարելու մասին» ՀՀ|        |              |              |

|   |կառավարության որոշման նախագիծ |        |              |              |

|___|______________________________|________|______________|______________|

| 5.|«Ատոմային էներգիայի           |2005 թ. |»ՀԱԷԿ» ՓԲԸ-ի  |ՀՀ            |

|   |օգտագործման օբյեկտի շահագործող|1 դեկ-  |ֆինանսական    |էներգետիկայի  |

|   |կազմակերպության կողմից        |տեմբերի |միջոցներ      |նախարարություն|

|   |միջուկային, ճառագայթային,     |        |              |              |

|   |տեխնիկական, հրդեհային,        |        |              |              |

|   |անվտանգության, ֆիզիկական      |        |              |              |

|   |պաշտպանության, միջուկային     |        |              |              |

|   |նյութի հաշվառման և            |        |              |              |

|   |հսկողության, անվտանգության    |        |              |              |

|   |բարձրացման միջոցառումների     |        |              |              |

|   |իրականացման, գիտատեխնիկական   |        |              |              |

|   |աջակցության, օգտագործված      |        |              |              |

|   |միջուկային վառելիքի պահպանման |        |              |              |

|   |անհրաժեշտ ծախսերի և           |        |              |              |

|   |շահագործումից հանելու         |        |              |              |

|   |ապահովմանն ուղղված նորմատիվ   |        |              |              |

|   |ֆինանսական հատկացումների      |        |              |              |

|   |մասին» ՀՀ կառավարության       |        |              |              |

|   |որոշման նախագիծ               |        |              |              |

|___|______________________________|________|______________|______________|

| 6.|«Ռադիոակտիվ թափոնների         |2009 թ. |ՀՀ պետատոմ-   |ՀՀ            |

|   |կառավարման կարգը հաստատելու   |մայիսի  |հսկողության   |կառավարությանն|

|   |մասին» ՀՀ կառավարության       |1-ին    |պահպանման     |առընթեր       |

|   |որոշման նախագիծ               |        |ծախսեր        |միջուկային    |

|   |                              |        |              |անվտանգության |

|   |                              |        |              |կարգավորման   |

|   |                              |        |              |պետական կոմիտե|

|___|______________________________|________|______________|______________|

| 7.|«Ատոմային էներգիայի           |2005 թ. |ՀՀ            |ՀՀ            |

|   |անվտանգության տեսակետից       |1       |կառավարությանն|կառավարությանն|

|   |կարևոր  օբյեկտներում          |հունիսի |առընթեր       |առընթեր       |

|   |աշխատանքներ իրականացնող անձանց|        |ազգային       |ազգային       |

|   |հուսալիության ստուգման կարգը  |        |անվտանգության |անվտանգության |

|   |հաստատելու մասին» ՀՀ          |        |ծառայության   |ծառայություն  |

|   |կառավարության որոշման նախագիծ |        |պահպանման     |              |

|   |                              |        |ծախսեր        |              |

|___|______________________________|________|______________|______________|

| 8.|«Միջուկային տեղակայանքները    |2005 թ. |ՀՀ            |ՀՀ            |

|   |շահագործումից հանելու         |1       |էներգետիկայի  |էներգետիկայի  |

|   |ֆինանսական միջոցների հատուկ   |հուլիսի |նախարարության |նախարարություն|

|   |հաշիվ բացելու մասին» ՀՀ       |        |աշխատակազմի   |ՀՀ ֆինանսների |

|   |կառավարության որոշման նախագիծ |        |պահպանման     |և  էկոնոմիկայի|

|   |                              |        |ծախսեր        |նախարարություն|

._________________________________________________________________________.

(ցանկը փոփ. 10.08.06 թիվ 615-Ա, 17.03.08 թիվ 137-Ն, 21.01.09 թիվ 25-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.03.2005
N 163-Ա
Որոշում