Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻ ...

 

 

040.0196.120305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2005 թվականի N 196-Ն

 

i

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել ծրագրի իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հունվարի 20-ի

N 196-Ն որոշման

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի պետական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 177-րդ կետի և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի հիմնական ուղղությունները: Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը:

Ծրագրի հիմնական ուղղություններն են`

. օրենսդրության կատարելագործումը,

. սոցիալական ապահովությունը,

. առողջապահական խնդիրների բարելավումը,

. կրթական ոլորտի բարեփոխումները,

. հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը:

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Մարդու իրավունքները և մարդկային զարգացումը մեր օրերի մեծագույն արժեքներն են, իսկ դրանց նկատմամբ հարգանքն սկսվում է երեխաների նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքից: Երեխաներին սիրող հասարակությունը հոգ է տանում նրանց ազատությունների և արժանապատվության ապահովման մասին` ստեղծելով պայմաններ, որոնց դեպքում նրանք կկարողանան լիակատար բացահայտել իրենց ընդունակությունները և հիմք դնել հասուն տարիքում լիարժեք ու բեղմնավոր կյանքով ապրելու համար:

Երկրի ապագայի և ազգային անվտանգության համար խնդրի կարևորությունը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով ընդունված պարտականությունների կատարման իրականացման անհրաժեշտությունը պահանջում են վարել երեխաների շահերին նպատակաուղղված պետական քաղաքականություն, քանի որ երեխաների հիմնական պահանջմունքների բավարարումն ամենաշահավետ երկարաժամկետ կապիտալ ներդրումն է, որը կարող են կատարել հասարակությունը և պետությունը:

1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը միացավ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային` դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով իր պատրաստակամությունը երեխայի հարցերն առաջնային դարձնելու և դրանք ներգրավելու իրականացվող ազգային ծրագրերում: 1996 թվականին կոնվենցիայի ընդունմանը հետևեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Ցավոք, օրենքը հիմնականում կրկնում է կոնվենցիայի դրույթները և չի սահմանում երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված հստակ մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվում են աշխատանքներ իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ և 2005 թվականին այդ աշխատանքները կշարունակվեն:

Զարգացման արդի փուլում առաջնային է երեխաների, հատկապես «խոցելի խմբի» երեխաների սոցիալական ապահովության խնդիրը: Հասարակությունն այսօր կիսում է այն համոզմունքը, որ տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են սոցիալապես առավել խոցելի խումբը և նրանք պետք է գտնվեն պետության հատուկ պաշտպանության և հոգածության ներքո:

Հանրապետությունում այսօր առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մի մասը` շուրջ 935 երեխա, գտնվում են պետության լրիվ խնամքի տակ` մանկատներում:

Նման երեխաների կենսագործունեության պայմանների ապահովման համար ընդունված է իրավական ակտերի մի ամբողջ շարք, կատարելագործվում է այս բնագավառին վերաբերող օրենսդրությունը: Սակայն դեռևս կան չլուծված խնդիրներ, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել նաև այդ ոլորտում:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության ու զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման ու արդյունավետ սոցիալիզացիայի, նրանց անձի պահպանման և կայացման համար անհրաժեշտ է բարելավել հաստատությունների գործունեությունը, կատարելագործել աշխատանքի մեթոդները` ներդնելով միջազգային առաջավոր փորձը, իրականացնել նպատակային ծրագրեր:

Վերջին 10 տարվա ընթացքում երեխաների առողջության բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ այս ոլորտում արձանագրվում է որոշակի առաջընթաց: Մասնավորապես, բավականին բարենպաստ է իրավիճակը կառավարվող վարակիչ հիվանդությունների առումով. վերջին 6 տարվա ընթացքում չի գրանցվել պոլիոմելիտի ոչ մի դեպք, դիֆթերիայով, կարմրուկով, կապույտ հազով հիվանդացությունն զգալիորեն կրճատվել է:

Որոշակի հաջողությունների հասած ծրագրերի ասպարեզում անգամ առկա են բազում չլուծված խնդիրներ: Դրանց շարքում կարևորվում են մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության և 18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային/պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը, երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի մշակումը և ներդրումը, երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կազմակերպամեթոդական միջոցառումների, ծնողների համար լուսավորչական աշխատանքների կազմակերպումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը գտնվում է վերափոխումների փուլում. կենտրոնացված ուսուցման համակարգերից անցում է կատարվում դեպի ապակենտրոնացված համակարգ: Մշակվել և շարունակվում է կատարելագործվել կրթության օրենսդրական դաշտը, ընթացքի մեջ է համակարգի օպտիմալացման գործընթացը, կրթության համակարգում աստիճանաբար ներդրվում են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, արդիականացվում է ուսումնանյութական բազան:

Այս ոլորտում ևս կան լուծում պահանջող խնդիրներ` քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան կրթության բովանդակության բարեփոխումը, հանրակրթական հաստատությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, երեխաների կրթական պահանջմունքների լիարժեք բավարարման և դաստիարակության համակարգի զարգացումը:

Երեխաների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքների ապահովումը դեռևս բավարար չէ նրանց` որպես հասարակության լիարժեք անդամ կայանալու համար: Երեխային անհրաժեշտ է նաև հոգևոր դաստիարակություն, նրա հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի ճիշտ կազմակերպում: Առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասաբար է անդրադառնում երեխաների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակություն ստանալու մատչելիության ու հավասար հնարավորությունների վրա: Վերջին տարիներին այս ոլորտում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված լուծումներ: Այդ կապակցությամբ կարևորվում է երաժշտական, գեղարվեստի և արվեստի հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների, ցուցահանդեսների անցկացումը, հաշմանդամ երեխաների ընդգրկումը մշակութային և մարզական միջոցառումներում, երեխաների ամառային հանգստի անցկացման համար համապատասխան պայմանների ստեղծումը և այլն:

Այսօր կարևորվում են նաև անչափահասների արդարադատությանը վերաբերող հիմնահարցերը` երեխայի նկատմամբ բռնության դեմ պայքարի մեթոդների մշակումը, քրեակատարողական հիմնարկի անձնակազմի վերապատրաստումը, այդ ծառայություններում տեղեկատվական շտեմարանների ստեղծումը, ինչպես նաև իրավախախտ ու հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար ուսումնադաստիարակչական և վերաինտեգրման կենտրոնների ստեղծումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հունվարի 20-ի

N 196-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը     |Պատասխանատու   |Կատարման     |Ֆինանսավորման|

|ը/կ|                         |կատարողը       |ժամկետը      |չափը և       |

|   |                         |               |             |աղբյուրը     |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 1 |           2             |       3       |      4      |      5      |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 1.|Հայաստանի Հանրապետության |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |աշխատանքի և  սոցիալական  |սոցիալական     |ընթացքում    |բյուջե`      |

|   |հարցերի նախարարության    |հարցերի        |             |897406.6     |

|   |ենթակայության մանկատների |նախարարություն |             |հազ. դրամ    |

|   |ծառայությունների գնման   |               |             |             |

|   |գծով պետական պատվեր      |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 2.|Պետական աջակցություն     |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |Հայաստանի Հանրապետության |սոցիալական     |ընթացքում    |բյուջե`      |

|   |մանկական խնամակալական    |հարցերի        |             |222321.8     |

|   |կազմակերպությունների     |նախարարություն |             |հազ. դրամ    |

|   |շրջանավարտներին          |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 3.|«Մանկատների բեռնաթափում» |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |փորձնական ծրագրի         |սոցիալական     |ընթացքում    |բյուջե`      |

|   |իրականացում              |հարցերի        |             |17008.9      |

|   |                         |նախարարություն |             |հազ. դրամ    |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 4.|Երեխաների ցերեկային      |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |խնամքի կենտրոնների       |սոցիալական     |ընթացքում    |բյուջե`      |

|   |սոցիալ-հոգեբանական       |հարցերի        |             |57400.0      |

|   |վերականգնողական          |նախարարություն |             |հազ. դրամ    |

|   |ծառայությունների գնում   |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 5.|Հայաստանի Հանրապետության |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ՀՀ 2005 թ.   |

|   |կառավարության 2004       |սոցիալական     |ընթացքում    |պետական      |

|   |թվականի օգոստոսի 5-ի     |հարցերի        |             |բյուջեի      |

|   |«Հայաստանի Հանրապետության|նախարարություն |             |նախագծով     |

|   |կառավարության լիազորված  |               |             |նախատեսված   |

|   |պետական կառավարման մարմին|               |             |գումարների   |

|   |ճանաչելու և  մանկատներում|               |             |սահմաններում |

|   |երեխաների խնամքի և       |               |             |             |

|   |դաստիարակության համար    |               |             |             |

|   |անհրաժեշտ պետական        |               |             |             |

|   |նվազագույն չափորոշիչները |               |             |             |

|   |հաստատելու մասին»        |               |             |             |

|   |N 1324-Ն որոշմամբ        |               |             |             |

|   |նախատեսված միջոցառումների|               |             |             |

|   |իրականացում              |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 6.|«Մանկատներում խնամվող    |ՀՀ աշխատանքի և |տարվա        |Ֆրանսիայի    |

|   |3-12 տարեկան երեխաների   |սոցիալական     |ընթացքում    |Քրեթեյ քաղաքի|

|   |խնամքի և  դաստիարակության|հարցերի        |             |քաղաքապետարան|

|   |կազմակերպումը խնամատար   |նախարարություն |             |             |

|   |ընտանիքում» ծրագրի       |               |             |             |

|   |իրականացում              |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 7.|Երեխաների պաշտպանության  |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ֆինանսավորում|

|   |ազգային և  մարզային      |սոցիալական     |ընթացքում    |չի պահանջվում|

|   |հանձնաժողովների ստեղծման |հարցերի        |             |             |

|   |նախապատրաստական          |նախարարություն |             |             |

|   |աշխատանքների իրականացում |               |             |             |

|   |և  դրանց արդյունավետ     |               |             |             |

|   |գործունեությունն ապահովող|               |             |             |

|   |օրենսդրական դաշտի        |               |             |             |

|   |կատարելագործում          |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 8.|«Խնամատար ընտանիք»       |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ՄԱԿ-ի        |

|   |փորձնական ծրագրի         |սոցիալական     |ընթացքում    |մանկական     |

|   |իրականացում Գեղարքունիքի |հարցերի        |             |հիմնադրամ    |

|   |մարզում                  |նախարարություն |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

| 9.|Խնամակալության և         |ՀՀ աշխատանքի և |յուրաքանչյուր|ֆինանսավորում|

|   |հոգաբարձության մարմինների|սոցիալական     |կիսամյակ     |չի պահանջվում|

|   |գործունեության վերաբերյալ|հարցերի        |             |             |

|   |հաշվետվության ներկայացում|նախարարություն |             |             |

|   |Հայաստանի Հանրապետության |               |             |             |

|   |կառավարություն           |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|10.|Առանց ծնողական խնամքի    |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ֆինանսավորում|

|   |մնացած երեխաների         |սոցիալական     |ընթացքում    |չի պահանջվում|

|   |տեղավորում մանկատներում  |հարցերի        |             |             |

|   |և  նրանց հետագա խնամքի   |նախարարություն |             |             |

|   |նկատմամբ հսկողության     |               |             |             |

|   |իրականացում              |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|11.|Մանկատներում խնամվող     |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ֆինանսավորում|

|   |երեխաների շարժի մասին    |սոցիալական     |ընթացքում    |չի պահանջվում|

|   |հաշվետվությունների       |հարցերի        |             |             |

|   |հավաքագրում, «Մանուկ»    |նախարարություն |             |             |

|   |համակարգի համալրում և    |               |             |             |

|   |կատարելագործում          |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|12.|Հայաստանի                |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ֆինանսավորում|

|   |Հանրապետությունում       |սոցիալական     |ընթացքում    |չի պահանջվում|

|   |որդեգրման ենթակա         |հարցերի        |             |             |

|   |երեխաների, որդեգրողների  |նախարարություն |             |             |

|   |թեկնածուների, որդեգրված  |               |             |             |

|   |երեխաների և  որդեգրողների|               |             |             |

|   |կենտրոնացված հաշվառման   |               |             |             |

|   |իրականացում, «Մանուկ»    |               |             |             |

|   |համակարգի համալրում և    |               |             |             |

|   |կատարելագործում          |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|13.|Հայաստանի                |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ֆինանսավորում|

|   |Հանրապետությունում առանց |սոցիալական     |ընթացքում    |չի պահանջվում|

|   |ծնողական խնամքի մնացած   |հարցերի        |             |             |

|   |երեխաների կենտրոնացված   |նախարարություն |             |             |

|   |հաշվառման իրականացում    |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|14.|Հայաստանի                |ՀՀ աշխատանքի և |տարվա        |ֆինանսավորում|

|   |Հանրապետությունում առանց |սոցիալական     |ընթացքում    |չի պահանջվում|

|   |ծնողական խնամքի մնացած   |հարցերի        |             |             |

|   |երեխաներին բնակարան      |նախարարություն |             |             |

|   |տրամադրելու կենտրոնացված |               |             |             |

|   |հաշվառման իրականացում    |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|15.|Ներառական կրթության      |ՀՀ կրթության և |ապրիլ        |ֆինանսավորում|

|   |հայեցակարգի և            |գիտության      |             |չի պահանջվում|

|   |ռազմավարության մշակում   |նախարարություն |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|16.|Ինտերնետային դասարանների |ՀՀ կրթության և |տարվա        |Կրթության    |

|   |ստեղծում                 |գիտության      |ընթացքում    |որակի և      |

|   |                         |նախարարություն |             |համապատասխա- |

|   |                         |               |             |նության      |

|   |                         |               |             |վարկային     |

|   |                         |               |             |ծրագրի       |

|   |                         |               |             |շրջանակներում|

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|17.|Դպրոցական օլիմպիադայի    |ՀՀ կրթության և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |կազմակերպում (14         |գիտության      |ընթացքում    |բյուջե`      |

|   |առարկայից հանրապետական   |նախարարություն |             |27000.0      |

|   |օլիմպիադաների            |               |             |հազ. դրամ    |

|   |կազմակերպում և  6        |               |             |             |

|   |առարկայից միջազգային     |               |             |             |

|   |օլիմպիադաներին           |               |             |             |

|   |մասնակցություն)          |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|18.|«Հանրակրթական դպրոցներում|ՀՀ կրթության և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |նախապատրաստական          |գիտության      |ընթացքում    |բյուջե`      |

|   |ուսուցում» ծրագրի        |նախարարություն |             |23192.7      |

|   |իրականացման համար պետական|               |             |հազ. դրամ    |

|   |աջակցություն «Երևանի     |               |             |             |

|   |«Մխիթար Սեբաստացի»       |               |             |             |

|   |կրթահամալիր» ՊՈԱԿ-ին     |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|19.|Դպրոցականների ամառային   |ՀՀ կրթության և |հուլիս-      |ՀՀ պետական   |

|   |հանգստի կազմակերպում     |գիտության      |օգոստոս      |բյուջե`      |

|   |                         |նախարարություն |             |30000.0      |

|   |                         |               |             |հազ. դրամ    |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|20.|Դպրոցականների            |ՀՀ կրթության և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |սպարտակիադաների          |գիտության      |ընթացքում    |բյուջե`      |

|   |կազմակերպում             |նախարարություն |             |35000.0      |

|   |                         |               |             |հազ. դրամ    |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|21.|«Կյանքի հմտություններ»   |ՀՀ կրթության և |տարվա        |միջազգային   |

|   |ծրագրի ընդլայնում        |գիտության      |ընթացքում    |կազմակերպու- |

|   |                         |նախարարություն |             |թյուններ     |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|22.|ՈՒսուցիչների             |ՀՀ կրթության և |տարվա        |ֆինանսավորում|

|   |վերապատրաստման ծրագրերում|գիտության      |ընթացքում    |չի պահանջվում|

|   |երեխաների իրավունքներին  |նախարարություն |             |             |

|   |նվիրված բաժնի ընդլայնում |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|23.|Ազգային                  |ՀՀ մշակույթի և |հունիս       |ՀՀ պետական   |

|   |փոքրամասնությունների     |երիտասարդության|             |բյուջե` 300.0|

|   |հանրապետական երաժշտական  |հարցերի        |             |հազ. դրամ    |

|   |մանկական 2-րդ փառատոն    |նախարարություն |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|24.|Պատանի լուսանկարիչների   |ՀՀ մշակույթի և |դեկտեմբեր    |ՀՀ պետական   |

|   |հանրապետական ցուցահանդես |երիտասարդության|             |բյուջե` 60.0 |

|   |                         |հարցերի        |             |հազ. դրամ    |

|   |                         |նախարարություն |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|25.|Հայաստանի Հանրապետության |ՀՀ մշակույթի և |հոկտեմբեր    |ՀՀ պետական   |

|   |և  Արցախի հաշմանդամ      |երիտասարդության|             |բյուջե` 500.0|

|   |երեխաների ստեղծագործական |հարցերի        |             |հազ. դրամ    |

|   |կենտրոնների համատեղ      |նախարարություն |             |             |

|   |ցուցահանդես Արցախում     |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|26.|Էմին Խաչատրյանի անվան    |ՀՀ մշակույթի և |մայիս        |ՀՀ պետական   |

|   |պատանի երաժիշտների       |երիտասարդության|             |բյուջե`      |

|   |հանրապետական 3-րդ մրցույթ|հարցերի        |             |1500.0       |

|   |                         |նախարարություն |             |հազ. դրամ և  |

|   |                         |               |             |բարերարներ   |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|27.|Երիտասարդների            |ՀՀ մշակույթի և |տարվա        |ՀՀ պետական   |

|   |իրավունքների ճանաչմանը   |երիտասարդության|ընթացքում    |բյուջե`      |

|   |նվիրված ուսուցողական     |հարցերի        |             |2894.4       |

|   |ծրագիր` Հայաստանի        |նախարարություն |             |հազ. դրամ    |

|   |Հանրապետության           |               |             |             |

|   |սահմանադրական դատարանում |               |             |             |

|   |և  Հայաստանի             |               |             |             |

|   |Հանրապետության Ազգային   |               |             |             |

|   |ժողովում                 |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|28.|Մինչև  7 տարեկան         |ՀՀ             |տարվա        |ՀՀ պետական   |

|   |երեխաների հիվանդանոցային |առողջապահության|ընթացքում    |բյուջե`      |

|   |բուժօգնության            |նախարարություն |             |1576028.3    |

|   |կազմակերպում             |               |             |հազ. դրամ    |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|29.|Մինչև  18 տարեկան        |ՀՀ             |տարվա        |ՀՀ պետական   |

|   |երեխաների                |առողջապահության|ընթացքում    |բյուջե`      |

|   |արտահիվանդանոցային/      |նախարարություն |             |3444037.9    |

|   |պոլիկլինիկական           |               |             |հազ. դրամ    |

|   |բուժօգնության            |               |             |             |

|   |կազմակերպում             |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|30.|15 տարեկան աղջիկների     |ՀՀ             |տարվա        |ՀՀ պետական   |

|   |առողջական վիճակի         |առողջապահության|ընթացքում    |բյուջե`      |

|   |ստուգում, լաբորատոր      |նախարարություն |             |ներառված է   |

|   |հետազոտություն           |               |             |«05. Առողջա- |

|   |                         |               |             |պահություն»  |

|   |                         |               |             |խմբի, 03     |

|   |                         |               |             |ենթախմբի 02  |

|   |                         |               |             |ծրագրում`    |

|   |                         |               |             |132700.0 հազ.|

|   |                         |               |             |դրամ գումարով|

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|31.|Երեխաների ու դեռահասների |ՀՀ             |տարվա        |ֆինանսավորում|

|   |առողջության պահպանման    |առողջապահության|ընթացքում    |չի պահանջվում|

|   |ծրագրերի մշակում և       |նախարարություն |             |             |

|   |ներդրում                 |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|32.|Հիվանդությունների        |ՀՀ             |տարվա        |ՄԱԿ-ի        |

|   |կանխարգելման             |առողջապահության|ընթացքում    |մանկական     |

|   |միջոցառումների           |նախարարություն |             |հիմնադրամ    |

|   |կազմակերպում             |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|33.|Երեխաների                |ՀՀ             |տարվա        |ՄԱԿ-ի        |

|   |հիվանդությունների        |առողջապահության|ընթացքում    |մանկական     |

|   |ինտեգրացված վարման       |նախարարություն |             |հիմնադրամ    |

|   |մոտեցումների տարածում և  |               |             |             |

|   |ամրապնդում համայնքային   |               |             |             |

|   |մակարդակով               |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|34.|Երեխաների և  դեռահասների |ՀՀ             |տարվա        |ֆինանսավորում|

|   |հոգեկան առողջության      |առողջապահության|ընթացքում    |չի պահանջվում|

|   |պահպանման                |նախարարություն |             |             |

|   |կազմակերպամեթոդական      |               |             |             |

|   |միջոցառումների           |               |             |             |

|   |իրականացում              |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|35.|Երեխաների ռացիոնալ       |ՀՀ             |տարվա        |ֆինանսավորում|

|   |սնուցման լուսավորչական,  |առողջապահության|ընթացքում    |չի պահանջվում|

|   |կրթական և  կազմակերպչական|նախարարություն |             |             |

|   |ծրագրերի իրականացում     |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|36.|Ծնողների համար           |ՀՀ             |տարվա        |ֆինանսավորում|

|   |լուսավորչական թերթիկների |առողջապահության|ընթացքում    |չի պահանջվում|

|   |մշակում, տպագրում և      |նախարարություն |             |             |

|   |տարածում                 |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|37.|Հայաստանի Հանրապետության |ՀՀ             |տարվա        |միջազգային   |

|   |մարզերում և              |առողջապահության|ընթացքում    |կազմակերպու- |

|   |համայնքներում            |նախարարություն |             |թյուններ     |

|   |նորածինների, երեխաների և |               |             |             |

|   |դեռահասների առողջության  |               |             |             |

|   |պահպանմանը,              |               |             |             |

|   |հիվանդությունների վաղ    |               |             |             |

|   |հայտնաբերմանն ու բուժմանն|               |             |             |

|   |ուղղված մեթոդական,       |               |             |             |

|   |խորհրդատվական, կրթական և |               |             |             |

|   |բուժական միջոցառումների  |               |             |             |

|   |կազմակերպում             |               |             |             |

|   |(դասախոսություններ,      |               |             |             |

|   |սեմինարներ, մեթոդական    |               |             |             |

|   |խորհրդատվական            |               |             |             |

|   |գրականության հրատարակում,|               |             |             |

|   |համաժողովներ և  այլն)    |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|38.|Ծնունդների և  մանկական   |ՀՀ             |ՀՀ           |ՄԱԿ-ի        |

|   |մահացության գրանցման     |արդարադատության|ամուսնության |մանկական     |

|   |գործընթացի բարելավման    |նախարարություն |և  ընտանիքի  |հիմնադրամ,   |

|   |միջոցառումներ            |               |օրենսգրքի    |Փախստականների|

|   |(սեմինարներ, փորձագիտական|               |ընդունումից  |հարցերով     |

|   |հանդիպումներ)            |               |հետո 6 ամսվա |ՄԱԿ-ի        |

|   |                         |               |ընթացքում    |գերագույն    |

|   |                         |               |             |հանձնակատարի |

|   |                         |               |             |երևանյան     |

|   |                         |               |             |գրասենյակ    |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|39.|Քրեակատարողական          |ՀՀ             |մինչև        |ՄԱԿ-ի        |

|   |ծառայությունում հիմնավոր |արդարադատության|2005 թ.      |մանկական     |

|   |համակարգչային            |նախարարություն |սեպտեմբեր    |հիմնադրամ,   |

|   |վիճակագրական բազայի      |               |             |ԵԱՀկ-ի       |

|   |ստեղծում                 |               |             |երևանյան     |

|   |                         |               |             |գրասենյակ    |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|40.|Երեխայի նկատմամբ         |ՀՀ             |յուրաքանչյուր|ՄԱԿ-ի        |

|   |բռնության դեմ պայքարի    |արդարադատության|եռամսյակ     |մանկական     |

|   |միջոցառումների մասին     |նախարարություն |             |հիմնադրամ,   |

|   |հասարակությանն           |               |             |ԵԱՀկ-ի       |

|   |իրազեկության բարձրացում` |               |             |երևանյան     |

|   |զանգվածային լրատվության  |               |             |գրասենյակ,   |

|   |միջոցների օգնությամբ     |               |             |հասարակական  |

|   |                         |               |             |կազմակերպու- |

|   |                         |               |             |թյուններ     |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|41.|Հայաստանի Հանրապետության |ՀՀ             |ՀՀ քրեա-     |ՄԱԿ-ի        |

|   |արդարադատության          |արդարադատության|կատարողական  |մանկական     |

|   |նախարարության «Աբովյան»  |նախարարություն |օրենսգրքի    |հիմնադրամ,   |

|   |քրեակատարողական հիմնարկի |               |ընդունումից  |ԵԱՀկ-ի       |

|   |անձնակազմի, այդ թվում`   |               |հետո 3 ամսվա |երևանյան     |

|   |սոցիալ-հոգեբանական       |               |ընթացքում    |գրասենյակ    |

|   |աշխատողների ուսուցում և  |               |             |             |

|   |վերապատրաստում           |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|42.|14-18 տարեկան արական     |ՀՀ             |տարվա        |միջազգային   |

|   |սեռի դժվար դաստիարակվող, |կառավարությանն |ընթացքում    |կազմակերպու- |

|   |իրավախախտ և  հատուկ      |առընթեր ՀՀ     |             |թյուններ     |

|   |դաստիարակության կարիք    |ոստիկանություն |             |             |

|   |ունեցող անչափահասների    |               |             |             |

|   |համար հատուկ ռեժիմային   |               |             |             |

|   |ուսումնադաստիարակչական   |               |             |             |

|   |հաստատության ստեղծում    |               |             |             |

|___|_________________________|_______________|_____________|_____________|

|43.|12-18 տարեկան իգական     |ՀՀ             |տարվա        |միջազգային   |

|   |սեռի դժվար դաստիարակվող, |կառավարությանն |ընթացքում    |կազմակերպու- |

|   |շեղված վարքագծով և       |առընթեր ՀՀ     |             |թյուններ     |

|   |հատուկ դաստիարակության   |ոստիկանություն |             |             |

|   |կարիք ունեցող            |               |             |             |

|   |անչափահասների համար      |               |             |             |

|   |վերաինտեգրման կենտրոնի   |               |             |             |

|   |ստեղծում                 |               |             |             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2005
N 196-Ն
Որոշում