Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ՆԿ-1075 ԿԱՐԳԱԴ ...

 

 

031.0044.220305

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ՆԿ-1075 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 21-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-1075 կարգադրությամբ ստեղծված Դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության դեմ տարվող պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) հանձնաժողովի կազմում ընդգրկել`

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալին,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալին.

բ) հանձնաժողովի կազմից հանել Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ.

գ) հանձնաժողովի կազմում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ» և «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, մաքսային պետական կոմիտեի նախագահին և ազգային անվտանգության ծառայության տնօրենին` իրենց գերատեսչություններից սույն կարգադրության համաձայն հանձնաժողովի կազմում ընդգրկվող անձանց թեկնածությունները սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից երկօրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովի նախագահին:

 

22 մարտի 2005 թվականի

ՆԿ-44-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.03.2005
N ՆԿ-44-Ա
Կարգադրություն