Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

11.04.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1996  -ից մինչեւ   11.04.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 25.02.03 թիվ 83-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 1995թ թիվ 141 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» թիվ 72 որոշումը:

i

3. Դրամարկղային գործառնությունների հաշվապահական հաժվառման սկզբնական փաստաթղթերի ձևերը և դրանց կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումները հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

/խմբ. 15.09.95 թիվ 150 որոշում/

/4-րդ կետը հանվել է 15.09.95 թիվ 150 որոշում/

i

5. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգը ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

/5-րդ կետը փոփ. 15.09.95 թիվ 150 որոշում/

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 141 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Կ Ա Ր Գ Ը

 

i

I.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգը սահմանում է ՀՀ տարածքում գործող բոլոր իրավակազմակերպական տեսակի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից դրամարկղային գործառնությունների` ՀՀ դրամով և արտարժույթով* կանխիկ դրամական միջոցների (հետագայում ` կանխիկ դրամ) ընդունման, պահպանման և բացթողնման կանոնները: Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բանկերի վրա: 2. Կանխիկ դրամով գործառնություններ իրականացնելու համար կազմակերպությունը պետք է ունենա դրամարկղ** և սահմանված ձևով վարի դրամարկղային գիրքը: Դրամարկղի տեխնիկական ամրացվածության և պաշտպանական հակահրդեհային ազդանշանների հագեցվածության երաշխավորվող (առաջարկվող) պայմանները բերված են թիվ 1 հավելվածում: 3. Կազմակերպության կողմից կանխիկ դրամով վճարումները կատարվում են դրամարկղից, ինչպես նաև կազմակերպության կողմից սահմանված դեպքերում և կարգով բանկերում ունեցած հաշիվներից: 4. Այն դեպքերում, երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության դրամարկղ, մուտքագրումը կատարվում է դրամը բանկից ստանալու օրը, որի համար դրամարկղային գրքում կատարվում է համապատասխան գրառում: 5. Առհաշիվ տրվող կանխիկ գումարների չափը և ծախսված գումարների մասին հաշվետվության ներկայացման ժամկետները որոշվում են կազմակերպության սեփականատիրոջ կամ նրա լիազորված մարմնի (անձի) կողմից: Առհաշիվ ստացված կանխիկ դրամի փոխանցումը մեկ այլ անձի կատարվում է կազմակերպության համապատասխան թույլտվության առկայության դեպքում: 6. Դրամարկղային գործառնությունները ձևակերպվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի տիպային ձևերով:

/6-րդ կետի 2-րդ պարբ. հանվել է 15.09.95 թիվ 150 որոշում/

 

II.  ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Կազմակերպության գանձապահի կողմից կանխիկ դրամի ընդունումը*** կատարվում է դրամարկղի մուտքի օրդերով, որը ստորագրվում է գլխավոր հաշվապահի և գանձապահի կողմից:

Դրամի ընդունման համար տրվում է անդորրագիր (կտրոն) ստորագրված գլխավոր հաշվապահի և գանձապահի կողմից, հաստատված գանձապահի կնիքով կամ դրամարկղային ապարատի դրոշմով:

8. Կազմակերպությունների դրամարկղներից կանխիկ դրամը տրվում է դրամարկղի ելքի օրդերներով` ստորագրված կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորված անձի, գլխավոր հաշվապահի, գանձապահի և դրամը ստացողի կողմից: Այն դեպքում, երբ ելքի օրդերին կցվող փաստաթղթերում (դիմում, հաշիվ և այլն) առկա են դրամ տալու վերաբերյալ կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի թույլատրող մակագրությունները, նրանց ստորագրությունները օրդերի վրա պարտադիր չեն:

Բյուջետային հիմնարկներին սպասարկող կենտրոնացված հաշվապահություններում տրված աշխատավարձի ընդհանուր գումարով կազմվում է դրամարկղային մեկ ելքի օրդեր, որի համարը և ամսաթիվը դրվում է յուրաքանչյուր վճարման (հաշվարկավճարային) տեղեկագրի վրա:

i

9. Դրամարկղային ելքի օրդերով կամ վճարման տեղեկագրերով դրամ վճարելիս գանձապահը պահանջում է ներկայացնել ստացողի անձը հաստատող փաստաթուղթ,**** իսկ տվյալ կազմակերպության աշխատողների համար կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթուղթ: Կազմակերպությունում չաշխատող անձանց դրամ տալու ժամանակ գանձապահը պարտավոր է գրանցել անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել: Դրամի ստացումը պետք է հաստատվի այն անձի ստորագրությամբ , որի անունով դուրս է գրվել դրամը: Ստորագրությունը կատարվում է գրիչով` նշելով ստացվող գումարի չափը (դրամը կամ համապատասխան արտարժույթը բառերով):

Դրամը տեղեկագրով ստանալու դեպքում գումարը բառերով չի գրվում:

/խմբ. 20.10.95 թիվ 180 որոշում/

10. Կազմակերպությունում չաշխատող անձանց դրամ տրվում է յուրաքանչյուր առանձին անձի համար դուրս գրվող դրամարկղային ելքի օրդերով, հնարավոր դեպքերում ցուցակով: Գանձապահը դրամը բաց է թողնում միայն այն անձին, որի ազգանունը, անունն ու հայրանունը նշվում են դրամարկղային ելքի օրդերում կամ նրան փոխարինող փաստաթղթում:

Եթե դրամը վճարվում է սահմանված կարգի համաձայն ձևակերպված լիազորագրով, օրդերի տեքստում դրամը ստացողի ազգանունից, անունից և հայրանունից հետո հաշվապահության կողմից նշվում է այն անձի ազգանունը, անունն ու հայրանունը, որին վստահվել է դրամի ստացումը: Եթե դրամը տրվում է տեղեկագրով, ապա այն ստանալու մասին ստորագրությունից առաջ գանձապահը կատարում է «լիազորագրով» գրառումը: Լիազորագրով դրամը վճարվում է սույն կարգի 9-րդ կետում նախատեսված պահանջներին համապատասխան: Կազմակերպության կողմից տրված լիազորագիրը մնում է գանձապահի մոտ և կցվում դրամարկղային ելքի օրդերին կամ տեղեկագրին: Նոտարական լիազորագրի առկայության դեպքում նշվում է համարը, ում կողմից և երբ է այն տրված:

11. Աշխատավարձի, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների ու հավելավճարների վճարումները կատարվում են վճարման (հաշվարկավճարային) տեղեկագրերով:

Վճարման տեղեկագրի տիտղոսաթերթի (առաջին թերթի) վրա կազմակերպության ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կամ նրանց լիազորված անձերի ստորագրությամբ կատարվում է թույլատրող մակագրություն նշելով դրամը բաց թողնելու ժամկետները և վճարման ենթակա ընդհանուր գումարը բառերով: Առանձին անձանց միանվագ աշխատավարձի վճարումը , որպես կանոն, կատարվում է առանձին դրամարկղային ելքի օրդերով:

i

12. Կազմակերպության սեփականատիրոջ կամ նրա լիազորված մարմնի (անձի) կողմից աշխատավարձի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և հավելավճարների վճարման համար սահմանված ժամկետի լրացման դեպքում գանձապահը պարտավոր է.

ա) վճարման տեղեկագրում, այն անձի ազգանվան դիմաց, որը աշխատավարձը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը, կենսաթոշակը կամ հավելավճարը չի ստացել, դրոշմով, կամ ձեռագիր նշել «չի վճարված».

բ) կազմել չվճարված գումարների ցուցակ.

գ) տեղեկագրի վերջում գրառում կատարել աշխատավարձի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների կամ հավելավճարների փաստացի վճարված և չվճարված գումարների մասին, այդ գումարները համեմատել վճարման տեղեկագրի ընդհանուր հանրագումարի հետ և այդ գրառումը հաստատել իր ստորագրությամբ: Եթե դրամը վճարել է ոչ թե գանձապահը, այլ ուրիշ անձ, ապա տեղեկագրի վրա վճարողը կատարում է հետևյալ լրացուցիչ գրառումը`» դրամը վճարեցի ըստ տեղեկագրի «(ստորագրություն): Արգելվում է միևնույն տեղեկագրով դրամի բացթողնումը գանձապահի ու բաժանողի կողմից.

դ) փաստացի վճարված գումարը գրանցել գրքում և տեղակագրի վրա նշել ելքի օրդերի համարը:

/փոփ. 20.10.95 թիվ 180 որոշում/

13. Դրամարկղային մուտքի օրդերները և դրանց կցված անդորրագրերը, ինչպես նաև դրամարկղային ելքի օրդերները ու դրանց փոխարինող փաստաթղթերը պետք է հաշվապահության կողմից կազմված լինեն գրիչով` դյուրընթեռնելի և պարզ կամ տպագրված գրամեքենայով կամ համակարգչով: Չի թույլատրվում այդ փաստաթղթերում կատարել ջնջում, ուղղումներ` թեկուզ ծանոոթագրություններով: Դրամարկղային մուտքի ու ելքի օրդերներում գրառվում են դրանք կազմելու հիմքերը և թվարկվում կցվող փաստաթղթերը:

14. Կանխիկ դրամն ընդունելուց կամ վճարելուց անմիջապես հետո դրամարկղային մուտքի ու ելքի օրդերները կամ նրանց փոխարինող փաստաթղթերը ստորագրվում են գանձապահի կողմից, իսկ դրանց կցված փաստաթղթերի վրա դրվում է «վճարված է» դրոշմը կամ նման գրառում կատարվում է ձեռագրով նշելով ամիսը, ամսաթիվը, տարին:

15. Դրամարկղային մուտքի և ելքի օրդերները կամ նրանց փոխարինող փաստաթղթերը նախքան գանձապահին հանձնելը հաշվապահության կողմից գրանցվում են դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման գրքում:

Ելքի վճարման (հաշվարկավճարային) տեղեկագրերի հիման վրա ձևակերպվող դրամարկղի ելքի օրդերները լրացվում են վճարումներն ավարտելուց հետո: Դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման գրքում արգելվում է նույն համարի (այդ թվում ենթահամարով) կրկնությունը:

Դրամարկղային մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցումը կարող է իրականացվել հաշվողական տեխնիկայի միջոցով:

 

III. ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԸ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Կանխիկ դրամի բոլոր մուտքերն ու վճարումները կազմակերպությունները հաշվառում են դրամարկղային գրքում:

i

17. Կազմակերպությունը յուրաքանչյուր արժույթի համար վարում է դրամարկղային գիրք, որը պետք է լինի համարակալված, ժապավենված և կնքված: Առանձին սահմանված դեպքերում ՀՀ ֆինանսների նախարարության և վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված ձևերով տարբեր արժույթների համար կազմակերպությունը կարող է մեկ դրամարկղային գիրք: Կազմակերպության (բացի բյուջետային հիմնարկներից) դրամարկղային գրքում եղած թերթերի քանակը վավերացվում է տվյալ կազմակերպությանը սպասարկող հարկային պետական տեսչության կողմից, իսկ բյուջետային հիմնարկների դրամարկղային գիրքը` վերադաս մարմինների կողմից: Բյուջետային հիմնարկություններին սպասարկող կենտրոնացված հաշվապահություններում դրամարկղային գործառնությունների հաշվառումը տանում է գանձապահը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևի հատուկ գրքում:

Դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են գանձապահի կամ նրա պարտավորությունները կատարողի կողմից, պատճենահան թղթով` 2 օրինակից, գնդիկավոր գրիչով: Գրքի թերթերի երկրորդ օրինակները կտրվում են և կից փաստաթղթերի հետ միասին հանդիսանում գանձապահի հաշվետվություն, որը պահվում է հաշվապահությունում, իսկ թերթերի առաջին օրինակները մնում են դրամարկղային գրքում:

Դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելն արգելվում է: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և կազմակերպության գլխավոր հաշվապահի ստորագրություններով:

/փոփ. 20.10.95 թիվ 180 որոշում/

18. Դրամարկղային գրքում գրանցումները կատարում է գանձապահը` գումարները յուրաքանչյուր օրդերով կամ դրան փոխարինող փաստաթղթով ստանալու կամ վճարելու պահին, իսկ տեղեկագրով տրվող գումարները գրանցվում են սույն կարգի 12,րդ կետի համաձայն սահմանված ժամկետները լրանալու պահին: Դրամարկղային գրքի եզրափակումը կատարվում է կազմակերպության սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի (անձի) կողմից սահմանված ժամկետներում (ամեն օր, հինգ կամ տասն օրը մեկ անգամ, ամսական 2 անգամ, սակայն ամսվա վերջին պարտադիր: Դրամարկղային գիրքը եզրափակելիս գանձապահը պարտադիր հաշվում է կատարված գործառնությունների ընդհանուր գումարը, դուրս է բերում դրամարկղում եղած դրամի մնացորդը հաջորդ ամսվա սկզբի դրությամբ և կտրվող երկրորդ թերթը (դրամարկղային գրքում գրանցումների պատճենը) դրամարկղային մուտքի և ելքի փաստաթղթերի հետ միասին, որպես հաշվետվություն, հանձնում է հաշվապահությանը` ստանալու մասին դրամարկղային գրքում ստորագրություն վերցնելով ընդունող հաշվապահից: Սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի (անձի) որոշմամբ կարող են սահմանվել դրամարկղային հաշվետվությունների կազմման ավելի կարճ ժամկետներ:

19. Դրամարկղային գրքի ճիշտ վարելու հսկողությունը դրվում է ձեռնարկության գլխավոր հաշվապահի վրա:

i

20. Դրամարկղից տրված կանխիկ դրամը, որի ստացումը չի հաստատված դրամարկղային ելքի օրդերի կամ նրան փոխարինող փաստաթղթերի վրա ստացողի ստորագրությամբ, դիտվում է որպես պակասորդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է գանձապահից: Դրամարկղային մուտքի օրդերներով չհիմնավորված առկա կանխիկ դրամը դիտվում է որպես ավելցուկ և մուտքագրվում է դրամարկղ:

/փոփ. 20.10.95 թիվ 180 որոշում/

21. Կազմակերպության դրամարկղում պահվող արժեքների պահպանման ապահովության և փոխադրման անվտանգության պատասխանատվությունը դրվում է կազմակերպության ղեկավարի վրա, եթե սեփականատիրոջ կամ նրա լիազորված մարմնի որոշմամբ այդ պատասխանատվությունը չի դրված այլ անձի վրա: Դրամական միջոցների պահպանման և փոխադրման անվտանգության ապահովման համար երաշխավորվող (առաջարկվող) պայմանները բերված են թիվ 3 հավելվածում:

Դրամարկղում պահվող դրամական և նյութական արժեքները կազմակերպությունների ղեկավարների հայեցողությամբ կարող են ապահովագրվել ապահովագրական կազմակերպությունների կողմից:

22. Գանձապահին աշխատանքի նշանակելու վերաբերյալ հրամանի հրապարակումից հետո կազմակերպության ղեկավարը պարտավոր է նրան ծանոթացնել դրամարկղային գործառնությունների վարման սույն կարգին, նաև սեփականատիրոջ կամ նրա լիազորված մարմնի (անձի) կողմից գանձապահի համար սահմանված իրավասություններին և պարտավորություններին վերցնելով նրանից ստորագրություն, որից հետո գանձապահի հետ կնքվում է պայմանագիր նրա լրիվ նյութական պատասխանատվության վերաբերյալ:

23. Գանձապահին արգելվում է իրեն հանձնարարված աշխատանքի կատարումը վստահել ուրիշ անձանց:

24. Մեկ գանձապահ ունեցող կազմակերպությունում, գանձապահին ժամանակավորապես փոխարինելու անհրաժեշտության դեպքում, կազմակերպության ղեկավարի գրավոր հրամանով (որոշումով) գանձապահի պարտականությունները դրվում են մեկ այլ աշխատողի վրա: Այդ աշխատողի հետ 22-րդ կետով նախատեսված կարգով կնքվում է պայմանագիր:

Գանձապահն աշխատանքը հանկարծակի ընդհատելու դեպքում (հիվանդություն և այլն) նրա մոտ գտնված արժեքները անհապաղ վերահաշվվում են ուրիշ գանձապահի կողմից, որին այդ արժեքները հանձնվում են կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված հանձնաժողովի կամ ղեկավարի և գլխավոր հաշվապահի ներկայությամբ: Արժեքները վերահաշվելու և հանձնելու վերաբերյալ կազմվում է ակտ` վերոհիշյալ անձանց ստորագրությամբ:

25. Մեծ քանակությամբ ստորաբաժանումներ ունեցող կամ կենտրոնական հաշվապահությունների կողմից սպասարկվող կազմակերպություններում աշխատավարձը, սոցիալական ապահովագրության նպաստները, կրթաթոշակներն ու հավելավճարները կազմակերպության ղեկավարի գրավոր հրամանով (որոշամամբ) կարող են վճարվել գանձապահներից բացի ուրիշ անձանց կողմից, որոնց հետ կնքվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված պայմանագիրը նյութական պատասխանատվության վերաբերյալ, և որոնց վրա տարածվում են սույն կարգով գանձապահների համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

Հաշվապահները և այն աշխատողները, որոնք իրավունք ունեն ստորագրելու դրամարկղային փաստաթղթերը, գանձապահի պարտականությունները կատարել չեն կարող:

Այն կազմակերպություններում, որտեղ հաստիքային ցուցակով չի նախատեսված գանձապահի պաշտոն, դրամարկղային գործառնությունների կատարման պարտականությունները դրվում են կազմակերպության ուրիշ աշխատողների վրա, սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով:

 

------------------------------------------------------------------------

* Կանխիկ արտարժույթով գործառնություններ իրականացնելիս սուբյեկտները հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների կանոնակարգմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշումները:

** Դրամարկղը կազմակերպության իրավաբանական հասցեի տարածքում գտնվող պահուստն է, որը սարքավորված է կանխիկ դրամական միջոցների, արժեթղթերի, խիստ հաշվառման փաստաթղթերի և նմանատիպ այլ արժեքների (այսուհետև` դրամական միջոցներ) ընդունման, պահպանման և բացթողնման համար: Սեփականատիրոջ կամ նրա լիազորված մարմնի (անձի) որոշման համաձայն դրամարկղը կարող է գտնվել նաև այլ վայրում: *** ՀՀ դրամանիշների վճարունակության հատկանիշները բերված են թիվ 2 հավելվածում: **** Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, զինգրքույկը և վարորդական վկայականը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԿԱՐԳԻ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱՐԿՂՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐՔԱՎՈՐԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ՀՐՇԵՋ-ՊԱՀԱԿԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Կանխիկ դրամական միջոցների և արժեքների հուսալի պահպանությունն ապահովելու համար դրամարկղը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1.1. Մեկուսացված լինի այլ ծառայողական և օժանդակ շինություններից:

1.2. Տեղակայված լինի բարձրահարկ շենքերի միջանկյալ հարկերում: Երկհարկանի շենքերում դրամարկղները տեղակայվում են վերին հարկերում: Միահարկ շենքերում դրամարկղի պատուհանները ամրացվում են մետաղյա կամ փայտյա ներքին փեղկերով` երկու կողմից պատված մետաղյա թիթեղով:

1.3. Ունենա հիմնական պատեր, առաստաղի և հատակի ամուր ծածկեր, հուսալի ներքին պատեր և միջնորմեր:

1.4. Փակվի կրկնակի դռնով`

ա) արտաքին դուռը բացվի դեպի դուրս, պատրաստված լինի փայտից, ներսի կողմից ունենա մետաղյա շղթա, դիտանցք և փակվի երկու ներքին ներփորովի կողպեքով:

բ) Ներքին դուռը բացվի ներս, պատրաստված լինի մետաղյա վանդակացանցի ձևով և դրամարկղի ներսի կողմից փակվի կախովի կողպեքով ու մետաղյա նիգով:

1.5. Տնտեսությունների աշխատողների և հաճախորդների հետ գործառնություններ կատարելու համար դրամարկղը պետք է ունենա հատուկ պատուհան, որը փակվում է երկու կողմից մետաղյա թիթեղով պատված փայտյա դռնակով: Ներսի կողմից դռնակը փակվում է մետաղյա պահպանակով և հուսալի կախովի կողպեքով:

1.6. Մետաղյա վանդակացանցերը ամրացվում են պատուհանների միջև կամ շենքի ներսի կողմից, ջերմատարներում, օդանցքներում, օդափոխիչ խողովակներում, բարակապատ միջնորմերի վրա և դրսից դրամարկղ ներթափանցելու համար մատչելի այլ տեղերում:

1.7. Կանխիկ դրամ և արժեքներ պահելու համար դրամարկղը պետք է ունենա սեյֆ (մետաղյա չհրկիզվող պահարան), որը պարտադիր կարգով պողպատյա ցցունքներով ամրացված լինի հատակին և պատերին:

1.8. Կահավորված լինի ոչ պակաս, քան երկու սարքին և լիցքավորված կրակմարիչներով:

2. Դրամարկղային շինություններում`

2.1. Ներքին պատերը և միջնորմերն իրենց ամրությամբ պետք է համարժեք լինեն զույգած գիպսաբետոնային հեծաններին (պանելներին), յուրաքանչյուր 80 մմ հաստությամբ և ամրացված նրանց միջև գտնվող պողպատյա վանդակացանցով կամ 120 մմ-ից ոչ պակաս հաստությամբ աղյուսային պատին ամրացված մետաղյա ցանցով:

2.2. Դրամարկղային պատուհանի չափսերը չպետք է գերազանցեն 200-300 մմ, իսկ արտաքինից պատուհանը պետք է ամրացված լինի «Արևածագ» տիպի մետաղյա վանդակացանցով:

2.3. Դռան շրջանակը պետք է պատրաստված լինի անկյունաձև պողպատից: Նախկինում կառուցված շենքերում թույլատրվում է թողնել դռների փայտյա շրջանակներ, որոնք ամրացված են անկյունաձև պողպատով: Երկու դեպքում էլ շրջանակները պողպատյա ցցունքներով ամրացվում են պատին:

2.4. Մուտքի արտաքին դուռը, փեղկերը, դրամարկղի պատուհանի դռնակը և միջնորմերը պետք է պատրաստված լինեն 40 մմ-ից ոչ պակաս հաստություն ունեցող տախտակներից և երկու կողմից պատված լինեն ցինկապատ պողպատյա թիթեղով:

Թիթեղի եզրերը պետք է ծալված լինեն ցինկապատ պողպատյա թիթեղով, դեպի ներս: Մետաղյա թիթեղների միացումը արտաքին կողմից չի թույլատրվում: Մետաղյա թիթեղները փայտին ամրացվում են պարագծով և անկյունագծով 40 մմ-ից ոչ պակաս երկարությամբ մեխերով` միմյանցից 60 մմ հեռավորությամբ:

Արտաքին դռները կախվում են ներքին ծխնիների վրա, սեղմ, առանց ճեղքերի: Դռները ամբողջ երկայնքով սարքավորվում են 40-60 մմ լայնությամբ և 5 մմ ոչ պակաս հաստությամբ մետաղյա պահպանակներով, որոնք ամրացվում են 12-15 մմ տրամագծով հեղյուսներով դեպի ներս ուղղված պնդօղակներով (հեղյուսների ծայրերը ներսից ծեծվում-նստեցվում են):

Պահպանակները փակվում են հուսալի կախովի կողպեքներով (արտաքին կողմից, պահեստային տիպի) կողպեքի աղեղնակի վրա հագցված թիթեղյա կափարիչով:

Նախարարությունների, կազմակերպությունների և այլ կազմակերպությունների շենքերում, որտեղ հերթապահում են ոստիկանության զինված աշխատակիցները և զինվորական պահակախումբը, դրամարկղի արտաքին դռները մետաղյա պահպանակներով կարող են չսարքավորվել` դա համաձայնեցնելով ներքին գործերի տեղական մարմինների հետ:

2.5. Բոլոր վանդակացանցերը պատրաստվում են 16 մմ ոչ պակաս տրամագծով պողպատյա ճաղերից և միացվում են գազաէլեկտրաեռակցումով, յուրաքանչյուր վանդակը 150-150 մմ չափից ոչ ավելի: Վանդակացանցի ճաղերի ծայրերը 80 մմ-ից ոչ պակաս խորությամբ թաղվում են պատի մեջ և ամրացվում են բետոնով:

2.6. Ցցունքները պատրաստվում են պողպատից, 16 մմ-ից ոչ պակաս տրամագծով և մեխվում են շինարարական կոնստրուկցիաների մեջ 150 մմ ոչ պակաս խորությամբ:

2.7. Դրամարկղի պատուհանները, դռների շրջանակները և ինժեներական ցանցերի համար նախատեսված բոլոր անցքերը, պատերի, հատակի և առաստաղի վրա պարագծով սարքավորվում են 30-40 մմ չափի և 5 մմ ոչ պակաս հաստությամբ անկյունաձև մետաղյա շրջանակներով: Վերոհիշյալ բոլոր անցքերը պետք է ունենան 200 մմ-ից ոչ ավելի տրամագիծ:

3. Դրամարկղները պետք է սարքավորվեն պահպանիչ-հրդեհային ազդարարման համակարգով` հաշվի առնելով հետևյալ պահանջները`

3.1. Առաջին հերթին (առաջին բնագծով) ապահովել տվյալ շինության շինարարական կառուցվածքների, պատուհանների և դռների խորշերի, մտոցների, օդափոխիչների խողովակների, ջերմային ներանցումների, բարակապատ միջնորմերի և արտաքին կողմից` ներթափանցելու համար մատչելի այլ տեղամասերի պաշտպանվածությունը, այդ թվում նաև` այն կառուցվածքների, որոնք սարքավորված են պողպատյա վանդակացանցերով:

3.2. Դրամի ու արժեքների պահպանման համար նախատեսված մետաղյա չհրկիզվող պահարանների պահպանությունը (երկրորդ բնագիծ) ապահովվում է ուլտրաձայնային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոալիքային և հրշեջ պահակային ազդանշանների այլ տեղեկացնող սարքերի օգնությամբ` հսկվող տարածքում ի հայտ բերելով խախտողների տեղաշարժերը:

3.3. Պահպանիչ-հրդեհային ազդարարման համակարգը տեղադրելիս խտացուցիչը դրվում է պահակակետում: Թույլատրվում է այն տեղադրել նաև անաշխատ կամ այլ անձանց մոտ, որոնց հետ կնքվել է պայմանագիր դրամարկղի պահպանման վերաբերյալ: Տվյալ դեպքում պահպանիչ-հրդեհային ազդարարման բոլոր բնագծերը միացվում են խտացուցչին` առանձին համարներով:

Եթե օբյեկտը պահպանվում է ՆԳՆ ստորաբաժանումների կողմից, պահպանիչ- հրդեհային ազդարարման համակարգը տեղակայելուց հետո անհրաժեշտ է առաջին բնագծի սարքերը միացնել պահակակետում տեղադրված խտացուցչին, 2-րդ և ավելի բնագծերը` ՆԳՆ ստորաբանժանման կենտրոնական դիտարկման համակարգին:

Անկախ պահպանության ձևից, անհրաժեշտ է պահակակետի և ՆԳ քաղաքային շրջանային մարմինների հերթապահ մասերի միջև անցկացնել հեռախոսային և տագնապի ուղիղ կապի գծեր կամ ապահովել ռադիոկապի միջոցներով:

3.4. Պաշտպանության սահմանագծերից մեկի վրա պետք է կիրառվեն ընդունիչ- վերստուգիչ սարքեր, որոնք ապահովում են շլեյֆերի վերստուգումը էլեկտրասնուցումը անջատվելու դեպքում: Պահեստային սնուցումով այդպիսի սարքերը և տեղեկացուցիչները հեռախոսագծերով միացվում են կառավարման կետին (պահակակետերին և այլն):

3.5. Պահպանիչ-հրդեհային ազդարարման համակարգը և դրամարկղի լուսավորությունը մոնտաժվում են առանձին և էլեկտրասնուցում ստանում տարբեր աղբյուրներից: Բոլոր տեսակի անցկացումները կատարվում են փակ վիճակում: Բացառիկ դեպքերում թույլատրվում է շլեյֆերի անցկացումը մետաղյա խողովակներով շինության ներսում` երկաթբետոնե կամ բետոնե շինարարական կառուցվածքների վրայով:

3.6. Պահպանիչ-հրդեհային ազդարարման համակարգը պետք է համապատասխանի գործող «Շենքերի և շինությունների հրշեջ ավտոմատիկայի» սանիտարական նորմերի ու կանոնների պահանջներին և պահպանիչ-հրդեհային ազդանշանի համակարգի սարքավորման ենթակա օբյեկտների գերատեսչական ցուցակներին, ճշտապես լինի աշխատունակ վիճակում:

3.7. Բոլոր տեսակի դրամարկղներում իրականացվում է լուսավորության և էլեկտրասնուցման այլ կետերի հոսանքազրկում, որպեսզի հանցագործներին հնարավորություն չտրվի մետաղյա պահոցները կոտրելու համար օգտագործել: Էլեկտրաշաղափիչներ, անկյունահղիչ մեքենաներ և այլ միջոցներ: Դրամարկղի էլեկտրասնուցումը միացվում է աշխատանքային օրվա սկսվելու հետ, միայն գերատեսչական պահակախմբի կառավարման կետից, պահակակետից, տնտեսության ղեկավարության առանձնասենյակից և դրամարկղից մեկուսացված այլ սենյակներից:

3.8. Դրամարկղները, որոնք սպասարկման են վերցված ներքին գործերի մարմինների ոչ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների կողմից, դրանց ղեկավարության ցուցումով կարող են լրացուցիչ սարքավորվել պաշտպանության միջոցներով:

3.9. Շուրջօրյա աշխատանքն ապահովելու նպատակով հրշեջ տեղեկացուցիչները պետք է միացվեն ինքնուրույն շլեյֆերին:

4. Դրամարկղային կետերի սարքավորման կարգը.

4.1. Ձեռնարկություններում, որտեղ աշխատավարձի և մյուս վճարումները իրականացվում են գանձապահից բացի այլ անձանց կողմից, դրամարկղային գործառնություններ կատարելու տեղերում, դրամի և արժեքների պահպանության նպատակով սարքավորվում են դրամարկղային կետեր:

4.2. Դրամարկղային կետ է կոչվում հատակի և պատերի շինարարական կառուցվածքներին ամուր ամրացված մետաղյա պահարանով կամ երկբաժանմունքային արկղներով հատուկ ծառայողական սենյակը: Նրա դռները ներսից սարքավորվում են ամուր փականներով, մետաղյա շղթաներով և դիտանցքներով, իսկ պատուհանները, մտոցները, սողանցքները և նման այլ տեղերը պաշտպանվում են սահմանված կառուցվածքի մետաղյա վանդակացանցերով:

4.3. Դրամի վճարումը դրամարկղային կետերում իրականացվում է միայն հատուկ պատուհանից, որը սարքավորված է բոլոր դրամարկղների համար սահմանված պահանջներին համապատասխան:

4.4. Խստորեն արգելվում է ոչ աշխատանքային ժամերին դրամարկղային կետերում թողնել դրամական միջոցներ և արժեքավոր թղթեր: Մինչև աշխատանքային օրվա վերջը ամբողջ դրամը եվ արժեքները հուսալի պաշտպանության տակ պետք է հանձնվեն տնտեսության գլխավոր (կենտրոնական) դրամարկղին:

4.5. Համանման դրամարկղային կետեր սարքավորվում են նաև առևտրի, հասարակական սննդի, կենցաղային սպասարկման ձեռնարկություններում և նման այլ կազմակերպություններում, որոնց ցերեկային հասույթը ինկասացվում է կամ հանձնվում վարկային ու կապի հիմնարկություններին:

Կազմակերպություններում, վերը շարադրված պահանջներին համապատասխան դրամարկղ է սարքավորվում նաև այն դեպքում, երբ աշխատավարձի վճարման և այլ վճարումների համար հասույթից կուտակված գումարները գերազանցում են հանրապետությունում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափը:

 

Համաձայնեցված է ՀՀ ներքին գործերի

նախարարության հետ

 

ՀԱՎԵԼՎԱԾ  2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ

29-Ի ԹԻՎ 134 ՈՐՈՇԱՄԱՄԲ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Վճարունակ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած թղթադրամները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված նկարագրին, և որոնց իսկությունը կասկած չի հարուցում, պահպանված են թղթադրամների ամբողջությամբ, թղթադրամների դիմարեսին անվանական արժեքն արտահայտող բառերը և թվերը, սերիան, համարը` ամբողջությամբ և չունեն պաշտպանական հատկանիշների միտումնավոր փչացման հետքեր:

2. Վճարունակ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած մետաղադրամները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված նկարագրին, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, պահպանված են մետաղադրամների ամբողջությունը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թիվը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք (անկախ սեփականության ձևից) սույն կարգի 1-ին կետում նշված դրամանիշներից բացի, պարտավոր են վճարման ընդունել նաև այն թղթադրամները, որոնք`

ա) ունեն աննշան ծակոտիկներ, փոքր պատռվածքներ, մաշվածություն, բծեր, մատիտով և թանաքով գրառումներ.

բ) պատռված են և առանձնացված անվիճելիորեն միևնույն թղթադրամի տարբեր մասերը (պատռված թղթադրամները սոսնձվում են դիմերեսի հակառակ կողմից).

գ) ներկոտված են, կորցրել են նախնական գույները, ունեն աննշան այրվածքներ:

Իրավաբանական անձինք պարտավոր են սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված վնասվածքներով թղթադրամներն առանձնացնել, շրջանառության մեջ բաց չթողնել և հասույթի հետ հանձնել սպասարկող բանկին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են շրջանառության համար պիտանի դրամանիշներից տեսակավորել և հնամաշների շարքը հաշվեգրել.

- 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված վնասվածքներ ունեցող թղթադրամները.

- դեֆորմացված, տափակացված, ծակծկված, քիմիական ազդեցություն կրած, կրակից վնասված մետաղադրամները:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են անվիճելի կարգով ընդունել և փոխանակել սույն կարգի 1-ին կետի պահանջներին չբավարարող այն թղթադրամները, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, չունեն միտումնավոր փչացման հետքեր և պահպանված են`

ա) 10, 25 և 50 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, դիմային մասի կենտրոնում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվերը` ամբողջությամբ, ինչպես նաև թղթադրամի կեսից ավելին:

բ) 100, 200 և 500 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, սերիայի երկրորդ տառը, դիմերեսի կենտրոնում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվերը` լրիվ և ջրանշանը` Հայաստանի Հանրապետության զինանշանի ամբողջական պատկերով:

գ) 1000 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, սերիան, դիմերեսի կենտրոնում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվերը` լրիվ, ջրանշանը Հայաստանի Հանրապետության զինանշանի ամբողջական պատկերով և ուղղաձիգ պաշտպանական ներգիծը:

6. Այն թղթադրամները, որոնք չեն պահպանել սույն կարգի 5-րդ կետի յուրաքանչյուր թղթադրամի համար համապատասխան ենթակետում նշված պահանջներից մեկը, սակայն բավարարում են մնացած պահանջներին և պահպանել են մակերեսի 2)3-ից ավելին, ընդունվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժին փորձազննությամբ դրանց փոխանակման հնարավորությունը որոշելու համար:

7. Սույն կարգը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերում պետք է ցուցադրվի դրամարկղերի մոտ` ի տես բոլորի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ  3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ

ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Դրամարկղային գործառնությունների, հրշեջ-պահակային ազդանշանիչ միջոցների սպասարկման, դրամական միջոցների պահպանման և փոխադրման աշխատանքների հետ կապված պաշտոններ նշանակելիս կամ այդ աշխատանքներին այլ անձանց պարբերաբար ներգրավելիս ձեռնարկությունների ղեկավարներին հանձնարարվում է դիմել ՆԳ մարմիններին և բժշկական հիմնարկություններին` տեղեկություններ ստանալու այդ անձանց մասին: Վերոհիշյալ աշխատանքների հետ կապված պաշտոններում չի թույլատրվում նշանակել հետևյալ անձանց.

ա) կանխամտածված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկվածների, որոնց դատապարտվածությունը համապատասխան կարգով չի հանվել կամ չի մարվել.

բ) խրոնիկական հոգեկան հիվանդություններով տառապողներին.

գ) հասարակական կարգը մշտապես խախտողներին.

դ) ալկոհոլային խմիչքները չարաշահողներին կամ առանց բժշկի նշանակման թմրանյութեր օգտագործողներին:

2. Բանկային հիմնարկներին դրամական միջոցներ և արժեքներ հանձնելիս կամ դրանք այնտեղից փոխադրելիս ձեռնարկության ղեկավարը պարտավոր է գանձապահին ապահովել պահակախմբով և տրանսպորտային միջոցներով:

3. Դրամական միջոցների փոխադրման ժամանակ գանձապահին, նրան ուղեկցող անձանց, փոխադրամիջոցի վարորդին արգելվում է.

ա) տեղեկություններ տարածել երթուղու դրամական միջոցների և արժեքների չափի մասին.

բ) ձեռնարկության ղեկավարի կողմից չնշանակված անձանց թույլատրել գտնվել փոխադրամիջոցի սրահում.

գ) ուղևորվել ոտքով կամ հասարակական փոխադրամիջոցով.

դ) հաճախել շուկա, խանութ և նման այլ տեղեր.

ե) կատարել որևէ հանձնարարություն և այլ ձևով շեղվել` դրամը և արժեքները նշանակված վայրը հասցնելուց:

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
01.09.1995
N 141
Որոշում