Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ...

17.11.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.1997  -ից մինչեւ   17.11.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 17.11.99 թիվ 186 որոշում)

i

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)

i

050.0142.220597

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 1997 թվականի թիվ 142

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» 8-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» 8-րդ կանոնակարգի վերաբերյալ Միջազգային արժութային հիմնադրամի փորձագետների կողմից 1997 թվականի փետրվարի 22-ին ներկայացված առաջարկությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետի, 49-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

8-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1. կանոնակարգի վերնագրերում և կանոններում «ընթացիկ հաշվի գործառնություններ» բառերը փոխարինել «ընթացիկ հաշվի գործարքներ» բառերով, իսկ «կապիտալի շարժի հետ կապված գործառնություններ» բառերը` «կապիտալի շարժի հետ կապված գործարքներ» բառերով,

i

2. կանոն 1-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 1. Ընթացիկ հաշվի գործարքների հասկացությունը

Ընթացիկ հաշվի գործարքներ են համարվում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող վճարումները (գործարքները), անկախ դրանց գումարային մեծությունից, որոնք, բացառությամբ սույն կանոնի «գ» կետում սահմանված դեպքերի, կապված չեն կապիտալի շարժի հետ և ներառում են`

ա) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման կամ արտահանման հետ կապված վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի տրամադրումը.

բ) փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները, ինչպես նաև ներդրումներից ստացված զուտ եկամուտը (շահույթը).

գ) փոխառությունների մայր գումարի մարմանը կամ ուղղակի ներդրումների ամորտիզացիային ուղղված փոքրածավալ գումարների վճարումները.

դ) անձնական կամ ընտանեկան ծախսերը հոգալու նպատակով փոքրածավալ գումարների փոխանցումները»,

i

3. կանոն 2-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 2. Գործարքների արժույթը և վճարման գործիքները

Ընթացիկ հաշվի գործարքները, կողմերի համաձայնությամբ, կարող են իրականացվել հայկական դրամով կամ արտարժույթով, չեկերով, քարտերով, ինչպես նաև բանկային պրակտիկայում կիրառվող վճարումների այլ եղանակներով»,

i

4. կանոն 3-ի 3.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2. Ընթացիկ հաշվի գործարքների նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվում»,

i

5. կանոն 9-ի 9.1 կետի վերջում դնել ստորակետ և ավելացնել հետևյալ բառերը.

«պայմանով, որ սույն կանոնակարգի կանոն 1-ի «գ» ենթակետով նախատեսված գործարքների համար որևէ սահմանափակում նախատեսվել չի կարող»,

6. կանոն 15-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

6.1. հանել 15.1 կետի «բ» ենթակետը,

6.2. 15.1 կետի «դ» ենթակետում «կանոնադրություն» բառը փոխարինել «կանոնադրության նախագիծ» բառերով,

6.3. 15.1 կետի «զ» ենթակետում «հաշիվներում» բառից հետո ավելացնել «համապատասխան» բառը,

6.4. 15.1 կետի «է» ենթակետից հանել «կամ տեղեկանք մշտական բնակության վայրից» բառերը,

6.5. 15.1 կետի «ը» ենթակետում «հեռախոսի» բառից հետո դնել ստորակետ և ավելացնել հետևյալ բառերը.

«էլեկտրոնային վահանակի, ցուցանակի, որի մեջ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները»,

6.6. ավելացնել 15.12. կետ` հետևյալ բովանդակությամբ.

«Աշխատանքի ընթացքում արժութային դիլերի լիցենզիայում նշված անձը (անձինք) պարտավոր է կրել իր լուսանկարով այցեքարտ»,

7. 15.6 կետի առաջին պարբերության վերջում և 20.6 կետի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը`

«եթե վերջինս ներկայացրել է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր»,

8. կանոն 17-ի 17.1 կետի առաջին պարբերության վերջում ավելացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, տեղերում վերստուգումներն անցկացվում են սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա»,

9. կանոն 18-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

9.1. վերնագիրը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 18. Արժութային օրենսդրության խախտման համար արժութային դիլերների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»,

9.2. ավելացնել նոր 18.1 կետ` հետևյալ բովանդակությամբ (այդ կապակցությամբ նախկին 18.1 կետը համարակալել 18.2).

«18.1. Արժութային գործառնությունների հաշվառման բացակայության, արժութային գործառնությունների հաշվառումը սահմանված կարգի խախտումով վարելու, կենտրոնական բանկին փաստաթղթեր և տեղեկություններ չներկայացնելու համար արժութային դիլերները տուգանքների ձևով պատասխանատվություն են կրում այն գումարների սահմաններում, որոնք հաշվառված չեն, հաշվառված են ոչ պատշաճ ձևով, կամ որոնց վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկանքները սահմանված կարգով չեն ներկայացվել: Տուգանքի չափը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանում է կենտրոնական բանկը (օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը):

Սահմանված տուգանքի բռնագանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայցով` արբիտրաժային կամ դատական կարգով»,

10. 18.2 (նախկին 18.1) կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

10.1. «ա» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) դիլերի կողմից իրականացվել են սույն կանոնակարգի պահանջների խախտումներով և (կամ) օրենսդրությամբ չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ»,

10.2. «դ» ենթակետում «հիմնադիր փաստաթղթերը» բառերը փոխարինել «կանոնադրության (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների համար), գրանցման վկայականի, տարածքի և նրա տեխնիկական պայմանների մեջ» բառերով,

10.3. «ե» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս դիլերը խոչընդոտել է կենտրոնական բանկի ծառայողների օրինական գործողություններին»,

10.4. ավելացնել «զ» ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«զ) պարբերաբար խախտվել է արժութային օրենսդրությունը, ինչպես նաև չեն կատարվել կամ ոչ պատշաճ կերպով են կատարվել ՀՀ կենտրոնական բանկի պահանջները»,

11. կանոն 20-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

11.1. 20.1 կետի երկրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, փոխանակման կետը պարտավոր է ապահովված լինել դրամարկղային սարքով` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ու պահանջներին համապատասխան, և էլեկտրոնային վահանակով (գործողների համար` 1997թ. հուլիսի 1-ից)»,

11.2. 20.4 կետի 2-րդ պարբերության մեջ «լիցենզիա ստացած անձին (փոխանակման կետի ղեկավարին)» բառերը փոխարինել «լիցենզիայում նշվող անձի (անձանց)» բառերով,

11.3. 20.6 կետում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկություն հանդիսացող փոխանակման կետի լիցենզիայում նշվում են տվյալ ձեռնարկության կողմից լիազորված առնվազն 2 անձանց անունները, ազգանունները, որոնք իրավունք են ստացել իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ»,

11.4. ավելացնել 20.14 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«20.14. Աշխատանքի ընթացքում փոխանակման կետի լիցենզիայում նշված անձը (անձինք) պարտավոր է կրել իր լուսանկարով այցեքարտ»,

11.5. ավելացնել 20.15 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«20.15. Արտարժույթի փոխանակման կետի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա, ինչպես նաև սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա տեղերում վերստուգումների իրականացման միջոցով»,

12. գլուխ 7-ում ավելացնել 21՛ կանոն` հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 21՛. Արժութային օրենսդրության խախտման համար փոխանակման կետերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»

21՛.1. Արժութային գործառնությունների հաշվառման բացակայության, արժութային գործառնությունների հաշվառումը սահմանված կարգի խախտումով վարելու, կենտրոնական բանկին փաստաթղթեր և տեղեկություններ չներկայացնելու համար փոխանակման կետերը տուգանքների ձևով պատասխանատվություն են կրում այն գումարների սահմաններում, որոնք հաշվառված չեն, հաշվառված են ոչ պատշաճ ձևով, կամ որոնց վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկանքները սահմանված կարգով չեն ներկայացվել: Տուգանքի չափը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանում է կենտրոնական բանկը (օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը):

Սահմանված տուգանքի բռնագանձումը կատարվում է կենտրոնական բանկի հայցով` արբիտրաժային կամ դատական կարգով»:

21՛.2. Կենտրոնական բանկը փոխանակման կետին տրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե`

ա) փոխանակման կետի կողմից իրականացվել են սույն կանոնակարգի պահանջների խախտումներով և (կամ) օրենսդրությամբ չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ,

բ) կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում բացահայտվել են անարժանահավատ և կեղծ տվյալներ,

գ) պարբերաբար ուշացվել կամ կենտրոնական բանկ չեն ներկայացվել հաշվետվություններ,

դ) կանոնադրության (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների համար), գրանցման վկայականի, տարածքի և նրա տեխնիկական պայմանների մեջ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք չեն համապատասխանում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին,

ե) վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս փոխանակման կետը խոչընդոտել է կենտրոնական բանկի ծառայողների օրինական գործողություններին,

զ) պարբերաբար խախտվել է արժութային օրենսդրությունը, ինչպես նաև չեն կատարվել կամ ոչ պատշաճ կերպով են կատարվել կենտրոնական բանկի պահանջները»,

13. կանոն 15-ի 15.1 կետի «գ» ենթակետում, գլուխ 8-ում և հավելված 8-ում «փոխանակման կետի (կետերի) ղեկավար (ներ)» բառերը փոխարինել «փոխանակման կետի լիցենզիայում նշվող անձ (անձինք)» բառերով,

14. կանոնակարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ հավելվածներում բերված լիցենզիաների ձևերի փոխարեն հաստատել լիցենզիաների նոր ձևեր (կցվում են):

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 1-ից, բացառությամբ 6.1, 8, 10.2. և 11.5 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:

 

Հավելված թիվ 5

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1997 թվականի մայիսի 22-ի

թիվ 142 որոշմամբ

 

Արտարժույթի փոխանակման կետի լիցենզիա թիվ

 

Սույն լիցենզիան տրվում է

____________________________________________________________

          Փոխանակման կետի անվանումը, գտնվելու վայրը

                             

____________________________________________________________

կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը, հասցեն

 

ֆիզիկական անձանց հետ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կատարելու համար:

Սույն լիցենզիայով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել`

 

1. ____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը, 2. ____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը,

 

Փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

Լիցենզիան ուժի մեջ է մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցվելու պահից:

 

Կենտրոնական բանկի նախագահ`

_________________ Բ. Ասատրյան

 

Հավելված թիվ 6

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1997 թվականի մայիսի 22-ի

թիվ 142 որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ

իրականացնելու լիցենզիա թիվ ___

 

Սույն լիցենզիան տրվում է

_______________________________________________________________

դիլերի ազգանունը, անունը, անձնագրի համարը, հասցեն

 

_______________________________________________________________

             դիլերի անվանումը, գտնվելու վայրը

 

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Սույն լիցենզիայով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել`

 

1. _____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը 2. _____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը 3. _____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը

 

Դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

Լիցենզիան ուժի մեջ է մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցվելու պահից:

 

Կենտրոնական բանկի նախագահ`

_________________ Բ. Ասատրյան

 

Հավելված թիվ 7

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԴԻԼԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1997 թվականի մայիսի 22-ի

թիվ 142 որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ

իրականացնելու լիցենզիա թիվ ___

 

Սույն լիցենզիան տրվում է ________________________________

 

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված

_______________________________________________________________

դիլերի (կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրը

 

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Սույն լիցենզիայով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել`

 

1. _____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը 2. _____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը 3. _____________________________________________________________ անունը, ազգանունը, անձնագրի համարը

 

Լիցենզիան ուժի մեջ է մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցվելու պահից:

 

Կենտրոնական բանկի նախագահ`

_________________ Բ. Ասատրյան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.05.1997
N 142
Որոշում