Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0300.280305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2005 թվականի N 300-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Մեղրի», «Մարտունի», «Իջևան», «Նոյեմբերյան», «Խնձորուտ», «Բերդ» և «Հախում» ջրօգտագործողների ընկերություններում 2005 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով) հատկացնել մինչև 75.445.8 հազ. դրամ գումար, որից «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը` 23.672.4 հազ. դրամ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերությանը` 31.877.3 հազ. դրամ, «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը` 11.835.5 հազ. դրամ, «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը` 2.460.6 հազ. դրամ, «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերությանը` 2.000.0 հազ. դրամ, «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանը` 2.000.0 հազ. դրամ և «Հախում» ջրօգտագործողների ընկերությանը` 1.600.0 հազ. դրամ:

Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումները կկատարվեն «Մեղրի», «Մարտունի», «Իջևան», «Նոյեմբերյան», «Խնձորուտ», «Բերդ» և «Հախում» ջրօգտագործողների ընկերություններում 2005 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացման գծով ծախսերի նախահաշիվները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցվելուց հետո:

(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի փողոցների փոսային նորոգումների աշխատանքների իրականացման նպատակով Սպիտակի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը:

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2005
N 300-Ա
Որոշում