Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0091.100305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         03           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2005 թվականի N 91-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1 Կանոնակարգ 10-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելվածներ 1 և 2),

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) տեղեկանք բանկից (բանկերից)` ֆիզիկական և իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1 մլն դրամ գումարի առկայության մասին,

դ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր` սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին տարածքի համապատասխանության վերաբերյալ,

է) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

թ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,

ժ) հայտարարագիր` սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տեխնիկական միջոցների առկայության վերաբերյալ,

ժա) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում` սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված պայմանագրերի պատճենները,

ժբ) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին. անհատ ձեռնարկատերերի համար (ենթահավելված 3.1), իրավաբանական անձանց համար (ենթահավելված 3.2),

ժգ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերի կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար` իրավասու մարմնից տեղեկանք դատվածություն չունենալու կամ ներկայումս նախաքննության կամ դատաքննության մեջ չգտնվելու վերաբերյալ:

Հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձի կողմից:»:

i

1.2 Կանոնակարգ 10-ի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում լիցենզավորված անձն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ (ներկայացնելով նոր աշխատակցի (աշխատակիցների) որակավորման վկայականի համարը)` օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումը տալու օրվանից տասնհինգերորդ աշխատանքային օրը Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում մերժում է դիմումը:»:

i

1.3 Կանոնակարգ 10-ի 7-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել նոր «դ» և «ե» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«դ) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձինք հայտը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում զրկվել են արտարժույթի առք ու վաճառք իրականացման լիցենզիայից,

ե) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը ունի դատվածություն:»:

i

1.4 Կանոնակարգ 10-ի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) 13-րդ կետի 13.3 ենթակետի ութերորդ պարբերության առաջին նախադասության «որոնք գտնվում են» բառերից հետո լրացնել «շուրջօրյա» բառը,

բ) 13-րդ կետի 13.3 ենթակետի ութերորդ պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ խմբագրությամբ.

«Շուրջօրյա ներքին պահակային ծառայության առկայության դեպքում արտարժույթի փոխանակման կետը պետք է ունենա տվյալ առևտրի կամ սպասարկման սրահի հետ կնքված պայմանագիր, համաձայն որի տվյալ փոխանակման կետի անվտանգությունն ապահովվում է ներքին պահակային ծառայության աշխատակիցների կողմից:»:

i

1.5 Կանոնակարգ 10-ի 14-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«. հսկիչ-դրամարկղային մեքենա և/կամ համակարգչային սարքավորում (համակարգչային սարքավորման հետ պարտադիր են նաև տպող սարք և անխափան սնուցման սարք),»:

i

1.6 Կանոնակարգ 10-ի 20-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) 20-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ,»

բ) 20-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,»,

գ) 20-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

i

1.7 Կանոնակարգ 10-ի 23-րդ կետի առաջին ենթակետում «օրենսդրության» բառը փոխարինել «օրենքների և այլ իրավական ակտերի» բառերով:

1.8 Կանոնակարգ 10-ի 24-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

i

1.9 Կանոնակարգ 10-ի 32-րդ կետի առաջին նախադասությունը «տրվում է որակավորման վկայական`» բառերից հետո լրացնել «դրա տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով`» բառերը:

i

1.10 Կանոնակարգ 10-ի Գլուխ 8-ի 35-ից 46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Լիցենզավորված անձը արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

36. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

37. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը:

38. Լիցենզավորված անձը կարող է մատուցել այլ ծառայություններ, օրինակ` արտարժույթի փոխանակում (հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով, բարձր անվանական արժեքի դրամանիշերի փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշերով և հակառակը): Այդ դեպքում նշված ծառայությունների սակագները ևս պետք է փակցված լինեն` ի տես հաճախորդների:

39. Աշխատանքի ընթացքում լիցենզավորված անձի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

40. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր (հավելված 10), որն առնվազն պետք է պարունակի հավելված 10-ով սահմանված տեղեկատվությունը:

Լիցենզավորված անձի մոտ տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով ստացված/տրամադրված անդորրագրերում առկա տեղեկատվությունը պետք է բավարարի հավելված 10-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, հակառակ դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է իր մոտ տեղադրել Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում: Եթե լիցենզավորված անձի մոտ տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով ստացված/տրամադրված անդորրագրերում առկա տեղեկատվությունը բավարարում է հավելված 10-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, ապա անդորրագրերը պետք է տպվեն երկու օրինակից. մեկ օրինակը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն երեք տարի:

Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 10-ով պահանջվող տեղեկատվությունը լիցենզավորված անձի աշխատակցի կողմից մուտքագրվում է համակարգ և այնուհետև անդորրագիրը տպվում է երկու օրինակից, որից մեկը տրամադրվում է հաճախորդին, մյուսը` պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն երեք տարի:

41. Լիցենզավորված անձանց կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում (այսուհետ` գրանցումների մատյան) (հավելված 9), այն է`

ա) անդորրագրերով ֆիքսված արտարժույթի առք ու վաճառքը,

բ) լիցենզավորված անձի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

գ) լիցենզավորված անձանց կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները, ինչպես նաև ինկասացիոն ծառայություններին տրամադրված և վերջիններից հետ ստացված միջոցները և լիցենզավորված անձի կողմից ստացված վարկերը (փոխառությունները):

42. Եթե լիցենզավորված անձը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, որի միջոցով հնարավոր չէ վարել գրանցումների էլեկտրոնային մատյան, որը կբավարարեր հավելված 9-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, ապա լիցենզավորված անձը պետք է վարի գրանցումների մատյանը թղթային եղանակով:

Գրանցումների մատյանը թղթային եղանակով վարելու դեպքում լիցենզավորված անձի աշխատակիցը պետք է յուրաքանչյուր գործարքն իր կատարման պահին հաշվառի գրանցումների մատյանում:

Գործառնական օրվա (սույն կանոնակարգի իմաստով` գործառնական օր է համարվում լիցենզավորված անձի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը) վերջում լիցենզավորված անձի աշխատակիցը վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքների հետ:

Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են լիցենզավորված անձանց կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանները լիցենզավորված անձի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:

Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 9-ով պահանջվող գրանցումների մատյանը կլրացվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով` լիցենզավորված անձի աշխատակցի կողմից համակարգչի միջոցով անդորրագիրը լրացնելու ժամանակ:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալ օրվան վերաբերող էջերը (որոնք արտացոլում են տվյալ օրվա ընթացքում իրականացված բոլոր գործառնությունները, ինչպես նաև օրվա սկզբի և վերջի մնացորդները) պետք է տպվեն, կարվեն և պահպանվեն լիցենզավորված անձանց մոտ առնվազն երեք տարի:

43. Գործառնական օրվա ընթացքում լիցենզավորված անձանց կողմից սույն կանոնակարգի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գործարքները կարող են կատարվել ինչպես դրամարկղում առկա միջոցներից, այնպես էլ կամ ժամկետային, կամ ցպահանջ հաշիվների միջոցներից: Վերը նշված շարժերը երկու դեպքում էլ պարտադիր հաշվառվում են գրանցումների մատյանում (թե թղթային, թե էլեկտրոնային տեսքով):

Գործառնական օրվա ցանկացած պահին լիցենզավորված անձի դրամարկղում և (կամ) ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:

Լիցենզավորված անձանց գրանցումների մատյանում մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

44. Գրանցումների մատյաններում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` արտարժույթի առք ու վաճառքի իրականացվող գործառնությունների գծով:

Լիցենզավորված անձինք պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 11)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին` ըստ շաբաթվա օրերի:

45. Լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին` առքի և առանձին` վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք = (ԱԾ1xԱՓ1+ԱԾ2xԱՓ2+...+ԱԾnxԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք = (ՎԾ1xՎՓ1+ՎԾ2xՎՓ2+...+ՎԾnxՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),

 

որտեղ`

 

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

46. Եթե լիցենզավորված անձը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա լիցենզավորված անձի աշխատակիցը պետք է պատրաստի սույն կանոնակարգի հավելված 11-ի պահանջներին բավարարող արտարժույթի առք ու վաճառքի հաշվետվությունը թղթային եղանակով:

Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 11-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է տպվեն և ներկայացվեն Կենտրոնական բանկ:»:

i

2. Կանոնակարգ 10-ի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 1):

i

3. Կանոնակարգ 10-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 2):

4. Կանոնակարգ 10-ի Հավելված 10-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 3):

5. Կանոնակարգ 10-ի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 4):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1.3 կետի 2-րդ պարբերության «դ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնելու 2005 թվականի հունիսի 28-ից:

7. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Կանոնակարգ 10-ի գլուխ 7-ի համաձայն տրված որակավորման վկայականները, սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից հաշված համարվելու են տրված 3 (երեք) տարի ժամկետով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի մարտի 3-ի

թիվ 91-Ն որոշմամբ

 

Հավելված 3

 

Ենթահավելված 3.1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Լիցենզավորվող անձի (անհատ ձեռնարկատեր) մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

 

._________________________________________________________________________.

|1. Անձնական տվյալներ                                                     |

|_________________________________________________________________________|

|1.1. Անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________ |

|                                                                         |

|1.2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _________________________________ |

|                                                օր/ամիս/տարի             |

|1.3. Քաղաքացիությունը __________________________________________________ |

|                                                                         |

|1.4. Անձնագրի սերիան և  համարը _________________________________________ |

|                                                                         |

|Սոցիալական քարտի համարը ________________________________________________ |

|(առկայության դեպքում)                                                    |

|                                                                         |

|1.5. Հասցեն (մշտական և  բնակության տվյալ պահին)                          |

|                                                                         |

|1.6. Հեռախոսահամար _____________   1.7. E-mail հասցեն _________________  |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք   |

|տվող մասնակցությունների վերաբերյալ                                       |

|_________________________________________________________________________|

|2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`                    |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,|  |Գտնվելու|  |Մասնակցության|  |Մասնակցության |

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) |  | վայրը  |  |չափը (դրամով)|  |  չափը (%)    |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|1.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|2.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|                          |  |        |  |             |  |              |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|3. Աշխատանքային գործունեություն                                          |

|Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր              |

|ինքնակենսագրությունը, որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով    |

|սահմանված տեղեկատվությունը                                               |

|_________________________________________________________________________|

|3.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 5 տարվա կտրվածքով              |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,| Աշխատանքի   |  Պաշտոնը   |Պարտականությունները|

|գտնվելու վայրը, հեռախոսը, |ընդունման և  |            |                   |

|   երաշխավորողի անունը    |  ազատման    |            |                   |

|                          | ժամկետները  |            |                   |

|__________________________|_____________|____________|___________________|

|__________________________|_____________|____________|___________________|

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|3.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ     |

|աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում,     |

|կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե             |

|այդպիսիք կան).                                                           |

|_________________________________________________________________________|

| Անուն, ազգանուն |   |Աշխատանքի վայրը,|   |   Հասցե   |   |   Հեռախոս    |

|                 |   |    պաշտոնը     |   |           |   |              |

|_________________|   |________________|   |___________|   |______________|

|1.               |   |                |   |           |   |              |

|_________________|   |________________|   |___________|   |______________|

|2.               |   |                |   |           |   |              |

|_________________|   |________________|   |___________|   |______________|

|                 |   |                |   |           |   |              |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                        |

|_________________________________________________________________________|

|4.1. Նշեք Ձեր հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ   |

|աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.                                     |

|_________________________________________________________________________|

| Անուն, ազգանուն,|   |Աշխատանքի վայրը,|   |   Հասցե   |   |   Հեռախոս    |

| անձնագրի համար, |   |    պաշտոնը     |   |           |   |              |

| սոցիալական քարտի|   |                |   |           |   |              |

|      համար      |   |                |   |           |   |              |

|  (առկայության   |   |                |   |           |   |              |

|    դեպքում)     |   |                |   |           |   |              |

|_________________|   |________________|   |___________|   |______________|

|1.               |   |                |   |           |   |              |

|_________________|   |________________|   |___________|   |______________|

|2.               |   |                |   |           |   |              |

|_________________|   |________________|   |___________|   |______________|

|                 |   |                |   |           |   |              |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|4.2. Արդյոք նախկինում դատված եք եղել, կամ ներկայումս   Այո |   | Ոչ |   ||

|գտնվում եք նախաքննության, դատաքննության մեջ:               .___.    .___.|

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                        |

|                                                                         |

|                                                                         |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը   |

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստի սխալ           |

|ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական,      |

|վարչական և  կարգապահական պատասխանատվության:                              |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |

|                                                                         |

|                                                                         |

|   Ստորագրություն _________________     Ամսաթիվ ________________________ |

|                                                     օր/ամիս/տարի        |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

Ենթահավելված 3.2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Լիցենզավորվող անձի (իրավաբանական անձ) մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

 

._________________________________________________________________________.

|1. Լիցենզավորվող անձի տվյալները                                          |

|_________________________________________________________________________|

|1.1. Անվանումը _________________________________________________________ |

|                                                                         |

|1.2. Գտնվելու վայրը /Հասցեն/ ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)                   |

|                                                                         |

|                                                                         |

|1.3. Գրանցման ամսաթիվը ____________________   վայրը ____________________ |

|                           օր/ամիս/տարի                                  |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող    |

|անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ.                  |

|_________________________________________________________________________|

|2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`                    |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,|  |Գտնվելու|  |Մասնակցության|  |Մասնակցության |

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) |  | վայրը  |  |չափը (դրամով)|  |  չափը (%)    |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|1.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|2.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|                          |  |        |  |             |  |              |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ |

|_________________________________________________________________________|

|3.1. Նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք.              |

|_________________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,|  |Գտնվելու|  |Մասնակցության|  |Մասնակցության |

|ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) |  | վայրը  |  |չափը (դրամով)|  |  չափը (%)    |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|1.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|2.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|                          |  |        |  |             |  |              |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|3.2. Նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք.                 |

|_________________________________________________________________________|

|    Անունը, ազգանունը,    |  | Հասցե  |  |Մասնակցության|  |Մասնակցության |

|     անձնագրի համարը      |  |        |  |չափը (դրամով)|  |  չափը (%)    |

| սոցիալական քարտի համարը  |  |        |  |             |  |              |

|  (առկայության դեպքում)   |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|1.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|2.                        |  |        |  |             |  |              |

|__________________________|  |________|  |_____________|  |______________|

|                          |  |        |  |             |  |              |

|_________________________________________________________________________|

|5. Այլ տեղեկատվություն                                                   |

|_________________________________________________________________________|

|5.1. Արդյո՞ք կազմակերպությունը ունի կամ ունեցել է      Այո |   | Ոչ |   ||

|ՀՀ տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության     .___.    .___.|

|հանդեպ ժամկետանց պարտավորություններ:                                     |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար,        |

|ժամկետ, այլ):                                                            |

|                                                                         |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|5.2. Այլ Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                            |

|                                                                         |

|                                                                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը   |

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստի սխալ           |

|ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական,      |

|վարչական և  կարգապահական պատասխանատվության:                              |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |

|                                                                         |

|   Տնօրենի անունը, ազգանունը  __________________________________________ |

|                                                                         |

|   Ստորագրություն _________________     Ամսաթիվ ________________________ |

|                                                     օր/ամիս/տարի        |

|                                                                         |

|   Կ.Տ.                                                                  |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի մարտի 3-ի

թիվ 91-Ն որոշմամբ

 

Հավելված 9

 

._________________________________________________________________________.

|         ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ           |

|                         (ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ)                           |

|_________________________________________________________________________|

|Ամսաթիվ         |Ամսաթիվ       |Ժամ        |Ժամ                          |

|_________________________________________________________________________|

|Փոխանակման կետ`                                                          |

|_________________________________________________________________________|

|Անվանում`          |ՓԿ-ի անվանում                                        |

|___________________|_____________________________________________________|

|Հասցե`             |Գործունեության հասցե                                 |

|_________________________________________________________________________|

| Արտոնագիր N |Արտոնագրի N | ՀՎՀՀ |Հարկ վճարողի|Համակարգիչ | համակարգչի   |

|             |            |      | հաշվ. համ. |           |գրանցման համար|

|_____________|___________________________________________________________|

|Արտարժույթի  |Արտարժույթի կոդը և  անվանումը                              |

|տեսակ        |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Մնացորդ օրվա |Օրվա սկզբին մնացորդի արժեքը թվերով                         |

|սկզբին       |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|  N  |  Ժամ  |           Մուտք             |           Ելք               |

|_____|_______|_____________________________|_____________________________|

|Գործ.|Գոր-   |Գումար|   Տեսակ    |Փոխարժեք |Գումար|   Տեսակ    |Փոխարժեք |

|համար|ծարքի  |______|____________|_________|______|____________|_________|

|     |ժամը   |Գումար|Հնարավոր    |Գործարքի |Գումար|Հնարավոր    |Գործարքի |

|     |       |թվերով|տարբերակներ`|փոխարժեքը|թվերով|տարբերակներ`|փոխարժեքը|

|     |       |      |«փոխարկում»,|         |      |»փոխարկում»,|         |

|     |       |      |«այլ մուտք» |         |      |»այլ ելք»   |         |

|_____|_______|______|____________|_________|______|____________|_________|

|     |       |      |            |         |      |            |         |

|_____|_______|______|____________|_________|______|____________|_________|

|     |       |      |            |         |      |            |         |

|_____|_______|______|____________|_________|______|____________|_________|

|     |       |      |            |         |      |            |         |

|_____________|_____________________________|_____________________________|

| Ընդամենը`   |Ընդհանուր մուտքերի գումարը   |Ընդհանուր ելքերի գումարը     |

|             |թվերով                       |թվերով                       |

|_____________|___________________________________________________________|

|Մնացորդ օրվա |Օրվա վերջին մնացորդի արժեքը թվերով                         |

|վերջին       |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Արտարժույթի  |AMD Հայկական դրամ                                          |

|տեսակ        |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Մնացորդ օրվա |Օրվա սկզբին մնացորդի արժեքը թվերով                         |

|սկզբին       |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|  N  |  Ժամ  |           Մուտք             |           Ելք               |

|_____|_______|_____________________________|_____________________________|

|Գործ.|Գոր-   |Գումար|   Տեսակ    |Փոխարժեք |Գումար|   Տեսակ    |Փոխարժեք |

|համար|ծարքի  |______|____________|_________|______|____________|_________|

|     |ժամը   |Գումար|Հնարավոր    |    X    |Գումար|Հնարավոր    |    X    |

|     |       |թվերով|տարբերակներ`|         |թվերով|տարբերակներ`|         |

|     |       |      |«փոխարկում»,|         |      |»փոխարկում»,|         |

|     |       |      |«այլ մուտք» |         |      |»այլ ելք»   |         |

|_____|_______|______|____________|_________|______|____________|_________|

|     |       |      |            |         |      |            |         |

|_____|_______|______|____________|_________|______|____________|_________|

|     |       |      |            |         |      |            |         |

|_____|_______|______|____________|_________|______|____________|_________|

|     |       |      |            |         |      |            |         |

|_____________|_____________________________|_____________________________|

| Ընդամենը`   |Ընդհանուր մուտքերի գումարը   |Ընդհանուր ելքերի գումարը     |

|             |թվերով                       |թվերով                       |

|_____________|___________________________________________________________|

|Մնացորդ օրվա |Օրվա վերջին մնացորդի արժեքը թվերով                         |

|վերջին       |                                                           |

|_____________|___________________________________________________________|

|Կատարող`     |Կատարողի ստորագրությունը                                   |

._________________________________________________________________________.

 

Կ.Տ.

 

Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին (մնացորդ օրվա սկզբին - շարժ-մնացորդ օրվա վերջին):

«Գործ. համար» սյունակում լրացվում է կոնկրետ գործարքի հաշվառման անդորրագրի համարը:

«Այլ մուտք» և «այլ ելք» լրացվում է Կանոնակարգ 10-ի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գործարքների իրականացման ժամանակ:

«Գործարքի փոխարժեքը» լրացվում է լիցենզավորված անձի կողմից սահմանված փոխարժեքը ՀՀ դրամով: ՀՀ դրամի համար «Գործարքի փոխարժեքը» սյունակը չի լրացվում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի մարտի 3-ի

թիվ 91-Ն որոշմամբ

 

Հավելված 10

 

._________________________________________________________________________.

|                 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                   |

|                              ԱՆԴՈՐՐԱԳԻՐ                                 |

|_________________________________________________________________________|

|    N    |Համար      |Ամսաթիվ      |Ամսաթիվ       |Ժամ       |Ժամ        |

|_________________________________________________________________________|

|Փոխանակման կետ`                                                          |

|_________________________________________________________________________|

|Անվանում`          |ՓԿ-ի անվանում                                        |

|___________________|_____________________________________________________|

|Հասցե`             |Գործունեության հասցե                                 |

|_________________________________________________________________________|

| Արտոնագիր N |Արտոնագրի N | ՀՎՀՀ |Հարկ վճարողի|Համակարգիչ | համակարգչի   |

|             |            |      | հաշվ. համ. |           |գրանցման համար|

|_________________________________________________________________________|

|Հաճախորդ`                                                                |

|_________________________________________________________________________|

|Անվանում           |Հաճ. անվանում                                        |

|___________________|_____________________________________________________|

|Փաստաթուղթ         |Հաճ. անձնագրի համարը                                 |

|_________________________________________________________________________|

|Գործարքի մանրամասնություններ`                                            |

|_________________________________________________________________________|

|Գործարքի տեսակը    |Գործարքի տեսակ («արտարժույթի առք» կամ «արտարժույթի   |

|                   |վաճառք», «արժույթի մուտք», «արժույթի ելք»)           |

|___________________|_____________________________________________________|

|Փոխանակման         |Փոխարժեքը թվերով, «մուտք» կամ «ելք» տեսակի           |

|փոխարժեքը ՀՀ դրամով|գործարքների համար չի մուտքագրվում                    |

|___________________|_____________________________________________________|

|Մուտք (հաճախորդից  |գումար    |Գումար թվերով |արժույթ    |Արտարժույթի կոդ|

|ընդունված)         |          |              |           |               |

|_________________________________________________________________________|

|Գումարը տառերով                                                          |

|_________________________________________________________________________|

|Ելք (հաճախորդին    |գումար    |Գումար թվերով |արժույթ    |Արտարժույթի կոդ|

|տրվող)             |          |              |           |               |

|_________________________________________________________________________|

|Գումարը տառերով                                                          |

|_________________________________________________________________________|

|Այլ նշումներ       |Նշվում է մուտքի աղբյուրը, ելքի նպատակը և  այլն       |

|___________________|_____________________________________________________|

|Կատարող`           |Կատարողի ստորագրություն                              |

._________________________________________________________________________.

 

Կ.Տ.

 

Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է 500,000 (հինգ հարյուր հազար) դրամ գումարը գերազանցող գործարքների համար:

«Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ անդորրագրում լրացվում են լիցենզավորված անձի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները, օրինակ` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ (Կանոնակարգ 10-ի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գործարքներ):

«Այլ նշումներ» տողը պարտադիր է միայն այն լիցենզավորված անձանց համար, որոնք տեղադրել և կիրառում են Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում: Այս տողում կրճատ պետք է նկարագրվի «Մուտքի» կամ «Ելքի» բնույթի վերաբերյալ տեղեկատվությունը (օրինակ` վճարումներ բյուջե և այլն):

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի մարտի 3-ի

թիվ 91-Ն որոշմամբ

 

Հավելված 11

 

._________________________________________________________________________.

|         ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ            |

|_________________________________________________________________________|

|Ամսաթիվ սկիզբ   |Ժամանակահատվածի սկիզբ  |Ամսաթիվ վերջ  |Ժամանակահատվածի  |

|                |                       |              |վերջ             |

|_________________________________________________________________________|

|Փոխանակման կետ`                                                          |

|_________________________________________________________________________|

|Անվանում`          |ՓԿ-ի անվանում                                        |

|___________________|_____________________________________________________|

|Հասցե`             |Գործունեության հասցե                                 |

|_________________________________________________________________________|

| Արտոնագիր`  |Արտոնագրի N | ՀՎՀՀ |Հարկ վճարողի|Համակարգիչ | համակարգչի   |

|             |            |      | հաշվ. համ. |           |գրանցման համար|

|_________________________________________________________________________|

|Արտարժույթի տեսակ  |Արտարժույթի կոդը և  անվանումը                        |

|_________________________________________________________________________|

|Ամսաթիվ  |            Առք                |           Վաճառք              |

|         |_______________________________|_______________________________|

|         |Արտարժույթի|Փոխարժեք |Դրամի    |Արտարժույթի|Փոխարժեք |Դրամի    |

|         |ծավալ      |         |ծավալ    |ծավալ      |         |ծավալ    |

|_________|___________|_________|_________|___________|_________|_________|

|Ամսաթիվ  |օրվա առքի  |օրվա առքի|օրվա առքի|օրվա       |օրվա     |օրվա     |

|         |արտարժույթի|միջին    |դիմաց    |վաճառքի    |վաճառքի  |վաճառքի  |

|         |ծավալ      |փոխարժեք |տրամա-   |արտարժույթի|միջին    |դիմաց    |

|         |           |         |դրված    |ծավալ      |փոխարժեք |ընդունված|

|         |           |         |դրամի    |           |         |դրամի    |

|         |           |         |ծավալը   |           |         |ծավալը   |

|_________|___________|_________|_________|___________|_________|_________|

|         |           |         |         |           |         |         |

|_________|___________|_________|_________|___________|_________|_________|

|         |           |         |         |           |         |         |

|_________|___________|_________|_________|___________|_________|_________|

|         |           |         |         |           |         |         |

|_________|___________|_________|_________|___________|_________|_________|

|Ընդամենը`|Ժամ-ծի առքի|Ժամ-ծի   |Ժամ-ծի   |Ժամ-ծի     |Ժամ-ծի   |Ժամ-ծի   |

|         |արտարժույթի|առքի     |առքի     |վաճառքի    |վաճառքի  |վաճառքի  |

|         |ծավալ      |միջին    |դիմաց    |արտարժույթի|միջին    |դիմաց    |

|         |           |փոխարժեք |տրամա-   |ծավալ      |փոխարժեք |ընդունված|

|         |           |         |դրված    |           |         |դրամի    |

|         |           |         |դրամի    |           |         |ծավալը   |

|         |           |         |ծավալը   |           |         |         |

|_________|_______________________________________________________________|

|Կատարող` |կատարողի ստորագրություն                                        |

|_________|_______________________________________________________________|

|Ղեկավար` |ղեկավարի ստորագրություն                                        |

._________________________________________________________________________.

 

Կ.Տ.

 

Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին (առք-վաճառք-ընդամենը):

«Փոխարժեք» սյունակում լրացվում է միջին կշռված փոխարժեքը ըստ օրերի` ՀՀ դրամով, իսկ ընդամենը տողում լրացվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -

1. «1.1» կետում կատարվող փոփոխության «3.» կետի «ե» ենթակետը չկա

2. Ենթահավելված 3.2-ի տեղեկանքում չկա 4-րդ կետ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.03.2005
N 91-Ն
Որոշում