Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲ ...

 

 

508.0034.250405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         04           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50805171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2005 թվականի N 34-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման պահանջները, որոշում եմ.

1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը:

2. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությանը` սահմանված կարգով ապահովել մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմումը և վարումը:

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզպետի

2005 թ. ապրիլի 13-ի

թիվ 34-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 25 հունիսի 2004 թվականի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման պահանջներին համապատասխան և կարգավորում է 2005 թ. փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունները:

2. Սույն կարգը նպատակ ունի Սյունիքի մարզպետարանում (այսուհետ` մարզպետարան) ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը, ստեղծելու հնարավորություն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման համար:

3. Սույն կարգով սահմանվում է մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով մարզպետարանում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:

4. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև մարզպետի նախաձեռնությամբ հարուցած վարչական վարույթի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

5. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ մարզպետի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

7. Եթե մարզպետը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` քարտուղարությունում, առանձին թղթապանակում:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է մարզպետի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ սույն կարգին համապատասխան:

8. Քարտուղարությունը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ խմբով`

ա/ անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ/ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները, ներառյալ մյուս իրեղեն նյութերը տվյալ գործով մարզպետին բերված բողոքը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել վերադաս վարչական մարմին, ապա բողոքի վերաբերյալ այդ մարմնի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են վերադաս վարչական մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է մարզպետարան, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանց պատճենները:

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

10. Գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթները մարզպետարանում իրականացվում են առանձնացված կարգով համարակալման համակարգի կիրառմամբ` սույն կարգի 8-րդ կետի ա/ և բ/ ենթակետերի համապատասխան հարուցված փաստաթղթերի համար առանձին-առանձին, թվային պայմանանշանների կիրառմամբ:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`

ա/ մարզպետարանի լրիվ անվանումը.

բ/ վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.

գ/ տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

դ/ գործի հերթական համարը արաբական թվերով:

Սույն կարգով նախատեսված դեպքերում, երբ դրվում է պայմանանշան, ապա հերթական համարի սկզբում գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը:

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N__».

ե/ այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսված է ընդունել վարույթի արդյունքում.

զ/ նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով, ինչպես նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

12. Տվյալ վարչական գործով վերադաս մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` հանվում են դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմվում է այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում մարզպետարան ուղարկված կամ մարզպետարանի կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

13. Երբ մարզպետարանում դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ մարզպետարանի կամ վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է մարզպետարան, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

14. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև բողոքարկման վարույթն ավարտելուց հետո:

15. Գործի վարույթն ավարտելուց հետո (սույն կարգի 11-րդ կետի վերջին պարբերությամբ) մարզպետարանում կազմվում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում նշվում են նաև գործում առկա իրեղեն ապացույցները, անվանումները և դրանց քանակը:

Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

16. Այն գործերը, որոնք համարակալվել են պայմանանշանների կիրառմամբ, նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների:

17. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, հանձնվում են մարզպետարանի արխիվ:

18. Ավարտված գործերը կարվում են և կնքվում մարզպետի կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

19. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Մարզպետարանում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

21. Բացի սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերից` առանձին գրանցամատյաններ է վարվում դիմումի հիման վրա և առանձին մարզպետի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:

22. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

23. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են մարզպետարանի լրիվ անվանումը, քարտուղարության լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

24. Նպատակահարմար է գրանցամատյանը կազմել և դրա մեջ տեղեկությունները գրանցել համաձայն N 1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեմայի:

Դիմումի հիման վրա և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա/ N 1 աղյուսակում նշել ստացված դիմումի հիման վրա կամ մարզպետի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ/ N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը մարզպետարան կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ/ N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

25. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա/ հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ/ մարզպետարանում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է մարզպետի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ/ դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է մարզպետի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ մարզպետը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ/ դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե մարզպետի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե/ դիմումի քննարկման կամ մարզպետի նախաձեռնությամբ արդյունքում մարզպետի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ/ վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջ) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

26. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

27. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա/ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

բ/ բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ/ բողոքի համառոտ շարադրանքը.

դ/ մարզպետարանի լրիվ անվանումը.

ե/ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ/ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկություններ:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել մարզպետարանի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

28. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: Ըստ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի յուրաքանչյուրում նշելով`

ա/ տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ/ հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ/ հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

29. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ թվերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել մարզպետարանի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

30. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսը ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում մարզպետարանի կնիքով:

31. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Մարզպետարանը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):

33. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են մարզպետարանի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են մարզպետի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում, եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են:

Հաշվառման ենթակա են մարզպետի ընդունած` սույն կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`

ա/ անձի դիմումի հիման վրա կամ մարզպետի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը.

բ/ վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ մարզպետի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթը մարզպետարանն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ/ օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա մարզպետի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից մարզպետի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա մարզպետի ընդունած նոր վարչական ակտերը.

դ/ վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե/ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն մարզպետի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

35. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա/ վարչական վարույթ հարուցելու հիմքը, անձի դիմումը (բողոքը) կամ մարզպետի նախաձեռնությունը.

բ/ հաշվառվող ակտի անվանումը (որոշում, կարգադրություն) ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ/ վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ/ վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե/ վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ/ վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է/ վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

36. Ելնելով անհրաժեշտությունից` մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

37. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

38. Մարզպետարանում յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

39. Վարչական վարույթի վերաբերյալ, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են մարզպետարանի քարտուղարությունում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:

 

Հավելված 2

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը մարզպետարանում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|NN |Դիմումն     |Դիմողի (ակտի|Դիմումի հիման|Վարույթի     |Նշում վարչական |

|ը/կ|ստանալու    |հասցեատիրոջ)|վրա (վարչական|արդյունքում  |ակտի մասին     |

|   |(վարչական   |անունը,     |մարմնի       |ընդունված    |դիմողին        |

|   |մարմնի      |հայրանունը, |նախաձեռնու-  |վարչական ակտի|(վարչական ակտի |

|   |նախաձեռնու- |ազգանունը   |թյամբ)       |տարեթիվը,    |հասցեատիրոջը)  |

|   |թյունը)     |(անվանումը) |հայցվող      |ամիսը,       |իրազեկելու     |

|   |տարեթիվը,   |            |(ներկայացվող)|ամսաթիվը,    |եղանակի        |

|   |ամիսը,      |            |պահանջի      |համարը և     |(փոստով, առձեռն|

|   |ամսաթիվը    |            |համառոտ      |դրանով       |և  այլն) և     |

|   |            |            |շարադրանքը   |ընդունված    |իրազեկելու     |

|   |            |            |             |որոշման      |տարեթվի, ամսվա,|

|   |            |            |             |համառոտ      |ամսաթվի մասին  |

|   |            |            |             |շարադրանքը   |               |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

| 1 |      2     |      3     |      4      |      5      |       6       |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

|   |            |            |             |             |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Տեղեկություններ բողոքը մարզպետարանում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|Բողոքը   |Բողոքը     |Բողոքի    |Բողոքը     |Բողոքի      |Նշում բողոք    |

|բերելու  |բերողի     |համառոտ   |քննարկելու |վերաբերյալ  |բերողին        |

|տարեթիվը,|անունը,    |շարադրանքը|և  դրա     |ակտի        |վարչական       |

|ամիսը,   |հայրանունը,|          |վերաբերյալ |ընդունման   |ակտի մասին     |

|ամսաթիվը |ազգանունը  |          |ըստ էության|տարեթիվը,   |իրազեկելու     |

|         |(անվանումը)|          |որոշում    |ամիսը,      |եղանակի        |

|         |նրա        |          |ընդունող   |ամսաթիվը,   |(փոստով,       |

|         |կարգավիճակը|          |վարչական   |համարը և    |առձեռն և       |

|         |(դիմող,    |          |մարմնի     |այդ ակտով   |այլն) և        |

|         |երրորդ անձ)|          |անվանումը  |ընդունված   |իրազեկելու     |

|         |           |          |           |որոշման     |տարեթվի, ամսվա,|

|         |           |          |           |համառոտ     |ամսաթվի մասին  |

|         |           |          |           |շարադրանքը  |               |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|    7    |     8     |     9    |     10    |     11     |       12      |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|         |           |          |           |            |               |

._________________________________________________________________________.

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Վարչական   |Վարչական   |Վարչական ակտի|Վարչական ակտի |Վարչական ակտին  |

|ը/կ|վարույթ    |ակտի       |հասցեատիրոջ  |եզրափակիչ     |կից ներդիրների, |

|   |հարուցելու |անվանումը  |անունը,      |մասի (օրենքի  |հավելվածների,   |

|   |հիմքը, անձի|(որոշում,  |հայրանունը,  |55-րդ հոդվածի |այլ փաստաթղթերի |

|   |դիմումը    |հրաման,    |ազգանունը    |4-րդ մասի     |անվանումները    |

|   |(բողոքը)   |կարգադրու- |(անվանումը), |«զ» կետ)      |(դրանց ընդհանուր|

|   |կամ        |թյուն և    |նրա հասցեն   |համառոտ       |թիվը)           |

|   |վարչական   |այլն),     |(գտնվելու    |շարադրանքը    |                |

|   |մարմնի     |ընդունման  |վայրը),      |              |                |

|   |նախաձեռնու-|տարեթիվը,  |խմբային      |              |                |

|   |թյունը     |ամիսը,     |չափանիշներով |              |                |

|   |           |ամսաթիվը   |առանձնացվող  |              |                |

|   |           |և  համարը  |հասցեատերերի |              |                |

|   |           |           |դեպքում` խմբի|              |                |

|   |           |           |անվանումը    |              |                |

|___|___________|___________|_____________|______________|________________|

| 1 |     2     |     3     |      4      |       5      |        6       |

|___|___________|___________|_____________|______________|________________|

|   |           |           |             |              |                |

._________________________________________________________________________.

__________________________________________________________.

Վարչական ակտին  |Վարչական ակտի   |Վարչական ակտի` ներառյալ|

կից ներդիրների, |ընդունման համար |ներդիրների էջերի և     |

հավելվածների,   |անհրաժեշտ այլ   |ակտի բաղկացուցիչ մասը  |

այլ փաստաթղթերի |վարչական ակտերի |կազմող հավելվածների,   |

անվանումները    |(թույլտվություն,|այլ փաստաթղթերի էջերի  |

(դրանց ընդհանուր|համաձայնություն |ընդհանուր թիվը         |

թիվը)           |և  այլն)        |(օրենքի 55-րդ հոդվածի  |

|անվանումները    |3-րդ մաս)              |

|(դրանց ընդհանուր|                       |

|թիվը)           |                       |

_________________|________________|_______________________|

7        |        8       |           9           |

_________________|________________|_______________________|

|                |                       |

__________________________________________________________.

 

Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները /1,2,3..../:

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ` «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  Հավելված 2-ի վերջին սխեմայում 6 և 7 սյունակների անվանումները

նույնն են:

 

 

pin
Սյունիքի մարզպետ
13.04.2005
N 34-Ն
Որոշում