Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ...

 

118.0205.070797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

20 հունիսի 1997 թ. թիվ 205

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՎ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.04.97 թ. թիվ 84 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» որոշումը հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին կարգը:

 

ՔԱՂՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

7 հունիսի 1997 թ. թիվ 176 հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» թիվ 84 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման կարգը /կցվում է/:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

 

25 հունիսի 1997 թ. թիվ 237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» թիվ 84 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման կարգը /կցվում է/:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 1997 թ. թիվ 23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.04.1997 թ. թիվ 84 որոշումը «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին»

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

       ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ       ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ

 

       1997 թ. հունիսի 20-ի               1997 թ. հուլիսի 7-ի

       թիվ 205 հրամանով                   թիվ 176 հրամանով

 

       ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ      ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

 

       1997 թ. հունիսի 25-ի               1997 թ. հունիսի 23-ի

       թիվ 237 հրամանով                   թիվ 23 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՎ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(փոփ. 05.03.98 թիվ 58 հրաման)

Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» թիվ 84 որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն սահմանվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման հետևյալ կարգը;

1. Սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող վթարային տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրումը կատարվում է ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 10-ի թիվ 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերի ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի թիվ 97 որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ճշտված ցանկի և արժեքի հիման վրա, վնասի չափը նախօրոք գրավոր համաձայնեցնելով տան բոլոր սեփականատերերի հետ:

Միանվագ օգնության գումարի չափի անհամաձայնության դեպքում վիճահարույց հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով;

2. Բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը կատարվում է սեփականատերերի հաշվին, շենքերն ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված պարտավորագրի առկայության դեպքում, վավերացված պետական նոտարական մարմնի կողմից /ձևը կցվում է/:

3. Բնակելի տների և օժանդակ շինությունների քանդումը կատարում է սեփականատերը մարզպետարանի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ ավել, քան բնակելի շինությունների արժեքի չափով միանվագ տրամադրվող օգնության գումարը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում:

Քանդման ենթակա տների և օժանդակ շինությունների տերերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ շինությունների քանդումից ստացված շինարարական նյութերը /անկախ քանդվող տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման/:

4. Քանդման ենթակա բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով տրամադրվող միանվագ օգնության գնահատման ակտերի և սեփականատերերի պարտավորագրի հիման վրա մարզպետարանի կողմից 5 օրվա ընթացքում տան բոլոր սեփականատերերի անունով, կամ սահմանված կարգով, նրանց գրավոր համաձայնությամբ, ընտանիքի անդամներից որևէ մեկի անունով կազմվում է միանվագ օգնության տրամադրման ցուցակ 3 օրինակից, որից մեկ օրինակը գնահատման ակտերի և պարտավորագրի հետ միասին ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գումարը փոխանցելու համար, մեկ օրինակը` Աբովյանի գանձապետական բաժանմունք վճարումը կատարելու համար, իսկ մեկ օրինակը մնում է մարզպետարանում:

5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման համար ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի թիվ 97 որոշմամբ նախատեսված գումարը 10 օրվա ընթացքում փոխանցում է Աբովյանի գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին;

6. Սույն կարգով սահմանված վնասների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

Ես Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ --------------------------

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

/բոլոր սեփականատերերի ԱԱՀ, անձնագրի տվյալները/ սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնությունը գումարով --------

 

------------------------------------------------------------------ դրամ.

/գումարը բառերով և թվերով/ ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:

 

    -------------------    ----------------------------

 

---------------------------------------------------

ստորագրություն /անուն, ազգանուն, հայրանուն/

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «07» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970035

 

 

pin
Արդարադատության նախարարություն
20.06.1997
N 205
Հրաման