Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 Ո ...

 

 

040.0529.140505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2005 թվականի N 529-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգում`

ա) 2-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կամ օրենքի հիման վրա հիմնարկի անվամբ բանկային հաշիվ (այսուհետ` արտաբյուջետային հաշիվ) բացվում է միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում և միայն այն դեպքում, եթե առկա է արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ օրենքով ուղղակիորեն նախատեսվում է հիմնարկի անվամբ բանկային հաշվի բացում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, ներկայացուցչությունների, ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեության ապահովման նպատակով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների (շրջիկ դեսպանություններ) կարող են բանկային հաշիվներ բացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկում».

i

բ) 26, 28, 29, 30, 31, 32, 35, 36, 37, 38, 43, 44 և 66-րդ կետերում «ՏԳԲ» բառն ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանում» բառերով.

գ) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական հիմնարկների, նման ծառայությունների գծով առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև նախարարության սահմանած ձևով վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչին».

i

դ) 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-րդ կետով.

«35.1. Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարման համար բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում նախարարության սահմանած ձևով վճարման հանձնարարագիր և բյուջետային պարտքի առաջացման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված, համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթեր».

i

ե) 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1, 39.2 և 39.3-րդ կետերով.

«39.1. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գանձապետական հաշիվներից բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ հանդիսացող պետական հիմնարկների անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկերում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և օրենքների հիման վրա բացված հաշիվներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և այդ հիմնարկների նախահաշիվներով հաստատված գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանի կողմից` համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց միջգանձապետական փոխանցագիրը և ծախսերը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու:

39.2. սույն որոշման 39.1-րդ կետում նշված վճարումների նկատմամբ գանձապետարանը չի իրականացնում նախնական հսկողություն և սույն որոշման 39.1-րդ կետում նշված պետական հիմնարկներն իրենց բանկային հաշիվներին փոխանցված գումարները տնօրինում են իրենց նախահաշիվներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ գումարների ծախսման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան: Սույն որոշման 39.1-րդ կետին համապատասխան փոխանցված գումարների շրջանակներում պետական հիմնարկների բանկային հաշիվներից վճարումները կատարվում են այդ հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնված ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով, ընդ որում, վճարման ժամանակացույցները, պայմանագրերից քաղվածքները և ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հիմնարկների կողմից հաստատվում են ինքնուրույն` առանց գանձապետարանի հետ լրացուցիչ համաձայնեցման և պահվում են այդ հիմնարկներում` որպես հիմք:

39.3. Պետական հիմնարկները, սույն որոշման 39.2-րդ կետին համապատասխան ծախսված գումարների վերաբերյալ պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով կազմում և իրենց վերադաս պետական կառավարման մարմիններ են ներկայացնում հաշվետվություններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2005
N 529-Ն
Որոշում