Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԵ ...

 

 

040.0231.300697

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 1997 թ. թիվ 231

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ, ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Շիրակի մարզպետի առաջարկությունը և Գյումրի քաղաքում ստեղծել`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղ.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ:

2. Հաստատել 1997/98 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվեր`

ա) Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի համար`

 

       0518  Գեղանկարչություն                       1 տեղ

 

       0519  Գծանկարչություն (գրաֆիկա)              1 տեղ

 

       0520  Քանդակագործություն                     1 տեղ

 

բ) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի համար`

 

       0509  Գործիքային կատարողականություն          1 տեղ

 

       0510  Վոկալ արվեստ                           1 տեղ

 

       0511  Խմբավարություն (դիրիժորություն)        1 տեղ

 

գ) Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի համար`

 

       0501  Դերասանական արվեստ                    1 տեղ

 

       0502  Ռեժիսուրա                             1 տեղ

 

       0504  Թատերագիտություն                      1 տեղ

 

i

համապատասխանաբար կրճատելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1997/98 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին» թիվ 171 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի նշված մասնագիտությունների գծով ընդունելության պետական պատվերի տեղերի քանակը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Շիրակի մարզպետի հետ համատեղ լուծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.1997
N 231
Որոշում