Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 165 ...

 

 

041.0269.020797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 1997 թ. թիվ 269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» թիվ 165 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության IV բաժնի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Խորհրդի կազմի մեջ մտնում են`

i

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը,

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը,

ոչ պետական կազմակերպություններից երկու ներկայացուցիչ:

Ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են և կազմից հանվում խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն է:

ՀՍՆՀ-ի գլխավոր տնօրենն ի պաշտոնե մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով»:

i

2. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի անդամներ, որպես ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նշանակել`

Հայ բարեգործական ընդհանուր միության հայկական ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին,

«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն Ժիրայր Մարկոսյանին:

(2-րդ կետը փոփ. 08.06.98 թիվ 310 որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 165 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի անդամներ նշանակելու մասին» թիվ 278 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.1997
N 269
Որոշում