Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

040.0251.080797

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 1997 թ. թիվ 251

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (թիվ 1 ցանկը կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում օդային ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (թիվ 2 ցանկը կցվում է).

i

գ) առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ տալու կարգը (կցվում է):

(1-ին կետի գ ենթակետը հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)

i

2. Ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերի քաղաքացիները`

ա) (2-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 05.02.04 թիվ 207-Ն որոշում)

բ) (2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 05.02.04 թիվ 208-Ն որոշում)

i

գ) (2-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 05.02.04 թիվ 207-Ն որոշում)

i

դ) նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք.

ե) անհատական կենսաթոշակառուները:

(2-րդ կետը փոփ. 22.07.04 թիվ 1034-Ն որոշում)

i

3. Սահմանել առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքային (միայն ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվողներին), մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու, էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը (կցվում է):

(3-րդ կետը հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) առանձին խմբերի քաղաքացիներին ջեռուցման վարձի վճարման արտոնության համար տրվող դրամական փոխհատուցման վերաբերյալ` նկատի ունենալով նաև այդ նպատակով հատկացվող մարդասիրական օգնությունը.

բ) վնասների փոխհատուցման կարգի մասին:

i

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների միասնական նոր ձևը և դրանք տալու կարգը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 1997 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրամական փոխհատուցումների չափերի փոփոխման վերաբերյալ.

i

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն առաջնահերթ կարգով հատկացնել լրացուցիչ միջոցներ` անհրաժեշտ ձևերի և բլանկների տպագրության և կենսաթոշակ նշանակող մարմինների աշխատողների աշխատավարձին հավելում տալու համար.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել միջոցներ` սույն որոշման 5-րդ կետում նշված վկայականների միասնական նոր ձևի տպագրության համար:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` կենսաթոշակ նշանակող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների վճարումը` կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված դրամական փոխհատուցումների գումարը սահմանված կարգով հատկացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ու զինծառայողներին կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին:

9. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններին` դրամական փոխհատուցումների վճարումները ժամանակին ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նշված կենտրոններին հատկացնել լրացուցիչ աշխատասենյակներ:

10. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում մեթոդական օգնություն ցուցաբերել դրամական փոխհատուցումներ վճարող մարմիններին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել սույն որոշման լուսաբանումը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 251 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ ԹԻՎ 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ` ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ (ԲԱՑԻ ՏԱՔՍՈՒՑ), ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.________________________________________________________________________.

| Թիվ|  Առանձին խմբերի          |Ներքաղաքային|Մերձքաղաքային|Միջքաղաքային |

| Թիվ|  քաղաքացիները            |ուղևորատար  |ուղևորատար   |ուղևորատար   |

| Ը/կ|                          |տրանսպորտով |տրանսպորտով  |տրանսպորտով  |

|    |                          |            |(մինչև  50կմ)| (50 կմ-ից   |

|    |                          |            |             |   ավելի)    |

|____|__________________________|____________|_____________|_____________|

|  1 |       2                  |     3      |     4       |     5       |

|____|__________________________|____________|_____________|_____________|

| 1. |(1-ին կետն ուժը կորցրել է 05.02.04 թիվ 207-Ն որոշում)              |

i

|    |                          |            |             |             |

| 2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 05.02.04 թիվ 208-Ն որոշում)              |

i

|    |                          |            |             |             |

| 3. |Նախկին ԽՍՀՄ հերոսներ,     |  անվճար    |   անվճար    |Անվճար`      |

|    |սոցիալիստական աշխատանքի   |(երթևեկու-  |(երթևեկու-   |երկկողմանի   |

|    |հերոսներ, Հայաստանի       | թյան       | թյան        |կարգով տարին |

|    |ազգային հերոսներ, մարտական| վկայականով)| վկայականով) |մեկ անգամ    |

|    |խաչի 1-ին և  2-րդ աստիճանի|            |             |(վկայականով  |

|    |և  «Փառքի» երեք աստիճանի  |            |             |և  կտրոնային |

|    |շքանշաններով պարգևատրված  |            |             |թերթիկով)    |

|    |անձինք                    |            |             |             |

|    |                          |            |             |             |

| 4. |(4-րդ կետն ուժը կորցրել է 05.02.04 թիվ 207-Ն որոշում)              |

i

|    |                          |            |             |             |

| 5. |Հայրենական մեծ պատերազմի  |  անվճար    |      -      |     -       |

|    |տարիներին թիկունքում      |(երթևեկու-  |             |             |

|    |անձնազոհ աշխատանքի համար  |թյան        |             |             |

|    |նախկին ԽՍՀՄ շքանշաններով  |վկայականով) |             |             |

|    |և  մեդալներով պարգևատրված |            |             |             |

|    |անձինք                    |            |             |             |

|    |                          |            |             |             |

| 6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 06.05.04 թիվ 886-Ն որոշում)              |

i

|    |                          |            |             |             |

| 7. |Մինչև  7 տարեկան երեխաներ |   անվճար   |անվճար       |Անվճար` առանց|

i

|    |                          |            |(տարիքը      |առանձին      |

|    |                          |            |հաստատող     |նստատեղի     |

|    |                          |            |փաստաթղթով)  |հատկացման    |

|    |                          |            |             |(տարիքը      |

|    |                          |            |             |հաստատող     |

|    |                          |            |             |փաստաթղթով)  |

|    |                          |            |             |             |

| 8. |Ծերանոցներում,            | անվճար     |  անվճար     |50 տոկոս     |

|    |մանկատներում ապրող պետական|(երթևեկու-  |(երթևեկու-   |զեղչով       |

|    |լրիվ խնամքի տակ գտնվող    |թյան        |թյան         |(համապատասխան|

|    |անձինք                    |վկայականով) |վկայականով)  |տեղեկանքով)  |

|    |                          |            |             |             |

| 9. |5 և  ավելի երեխա ունեցող  |  անվճար    |      -      |     -       |

|    |ծնողներից մեկը            |(երթևեկու-  |             |             |

|    |                          |թյան        |             |             |

|    |                          |վկայականով) |             |             |

|____|__________________________|____________|_____________|_____________|

|10. |1-ին և  2-րդ խմբի         | անվճար (եր-|             |             |

i

|    | հաշմանդամները            |թևեկություն |     -       |      -      |

|    | և  բռնադատվածները        |վկայականով),|             |             |

|    |                          |բացի        |             |             |

|    |                          |ավտոբուսից  |             |             |

.________________________________________________________________________.

Ծանոթագրություն: Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված 1-ին խմբի

հաշմանդամները ներքաղաքային տրանսպորտից անվճար

օգտվելու արտոնության իրավունքը կարող են փոխանցել

իրենց խնամողին (ժամկետյին):

(լրաց. 19.08.97 թիվ 349, 15.12.99 թիվ 758 որոշումներ)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 251 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ ԹԻՎ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.________________________________________________________________________.

| Թիվ|                                    |                              |

| Թիվ|     ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ    | ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ |

| Ը/կ|                                    |                              |

|____|____________________________________|______________________________|

| 1  |               2                    |             3                |

|____|____________________________________|______________________________|

| 1. | 1-ին և  2-րդ խմբի հաշմանդամներ     |       50 տոկոս զեղչով`       |

|    |                                    | հոկտեմբերի 1-ից մինչև  մայիսի|

|    |                                    | 31-ը և  մեկ անգամ տարվա      |

|    |                                    | մնացած ժամանակահատվածում,    |

|    |                                    | ինչպես նաև  բժշկաաշխատանքային|

|    |                                    | փորձաքննական հանձնաժողովի    |

|    |                                    | (ԲԱՓՀ) եզրակացության համաձայն|

|    |                                    | առողջարանային բուժման        |

|    |                                    | մեկնելիս և  վերադառնալիս:    |

|    |                                    | Նշված արտոնությունները       |

|    |                                    | տարածվում են նաև  1-ին և     |

|    |                                    | 2-րդ խմբի հաշմանդամին կամ    |

|    |                                    | հաշմանդամ երեխային ուղեկցող  |

|    |                                    | անձի վրա:                    |

|    |                                    |                              |

| 2. |Հայրենական մեծ պատերազմի և  այլ     |                              |

|    |պետություններում մարտական           |          -  **  -            |

|    |գործողությունների պատճառով հաշմանդամ|                              |

|    |դարձած, ինչպես նաև  Հայրենական մեծ  |                              |

|    |պատերազմի և  այլ պետություններում   |                              |

|    |մարտական գործողությունների          |                              |

|    |մասնակիցներ, որոնք հետագայում       |                              |

|    |հաշմանդամ են դարձել                 |                              |

|    |                                    |                              |

| 3. |ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական   |          անվճար              |

|    |գործողությունների պատճառով,         | երկկողմանի կարգով տարին մեկ  |

|    |զինվորական ծառայության ընթացքում կամ| անգամ (վկայականով և          |

|    |զինվորական ծառայությունից սահմանված | կտրոնային թերթիկով)          |

|    |կարգով արձակվելուց հետո ստացած      |                              |

|    |վնասվածքների, խեղումների,           |                              |

|    |հիվանդությունների հետևանքով         |                              |

|    |հաշմանդամ դարձած զինծառայողներ      |                              |

|    |(նրանց հավասարեցված անձինք), ինչպես |                              |

|    |նաև  ծառայողական պարտականությունների|                              |

|    |կատարման ընթացքում զոհված (մահացած) |                              |

|    |զինծառայողների (նրանց հավասարեցված  |                              |

|    |անձանց) ընտանիքների անդամներ        |                              |

|    |(ամուսիններ, երեխաներ, ծնողներ)     |                              |

|    |                                    |                              |

| 4. |Մինչև  7 տարեկան երեխաներ           |         անվճար               |

|    |                                    | առանց առանձին նստատեղի       |

|    |                                    |        հատկացման             |

|    |                                    |                              |

| 5. |Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական | 50 տոկոս զեղչով` երկկողմանի  |

|    |աշխատանքի հերոսներ, Հայաստանի       | կարգով տարին մեկ անգամ       |

|    |ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին| (վկայականով և  կտրոնային     |

|    |և  2-րդ աստիճանի և  փառքի երեք      |  թերթիկով)                   |

|    |աստիճանի շքանշաններով պարգևատրված   |                              |

|    |անձինք                              |                              |

|    |                                    |                              |

| 6. |Հայրենական մեծ պատերազմի և  այլ     | 50 տոկոս զեղչով` երկկողմանի  |

|    |պետություններում մարտական           | կարգով տարին մեկ անգամ       |

|    |գործողությունների մասնակիցներ և     | (վկայականով և  կտրոնային     |

|    |զոհված զինծառայողների ընտանիքների   |  թերթիկով)                   |

|    |անդամներ (ծնողներ և  այրիներ)       |                              |

|    |                                    |                              |

| 7. |Զինծառայողներ                       |  Անվճար` արձակուրդի          |

|    |                                    |  անցկացման վայր մեկնելիս:    |

|    |                                    |  Նրանց ուղեկցող ընտանիքի     |

|    |                                    |  անդամներ` 50 տոկոս զեղչով:  |

.________________________________________________________________________.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 251 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

i

ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ

( կարգը հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)

 

1. Սույն կարգով սահմանվում է առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ (այսուհետև` փոխհատուցում) տալու կարգը:

2. Փոխհատուցումը տրվում է դրա իրավունքն ունեցող քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին:

3. Փոխհատուցում չի տրվում պետության լրիվ խնամքի տակ գտնվող անձանց:

4. Եթե ընտանիքում կան փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մեկից ավելի անդամներ, ապա փոխհատուցումը տրվում է նրանցից յուրաքանչյուրին:

Միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է փոխհատուցում:

5. Միաժամանակ փոխհատուցման իրավունք ունեցող տարբեր խմբերին պատկանող անձին տրվում է մեկ փոխհատուցում: Ընդ որում, վճարվում է ավելի բարձր չափի փոխհատուցումը, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերի:

6. Եթե սույն որոշմամբ սահմանված «Առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի» 2, 3, 4-րդ կետերում նշված խմբերի քաղաքացիները պատկանում են նաև փոխհատուցման իրավունք ունեցող այլ խմբերի, ապա նրանց փոխհատուցումը տրվում է նշված կետերով սահմանված չափերով:

7. Սույն կարգի 10, 11, 12-րդ կետերում նշված անձանց փոխհատուցումը տրվում է այդ իրավունքն առաջանալու ամսվանից, եթե քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է փոխհատուցման իրավունքն առաջանալուց հետո 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:

8. Փոխհատուցման իրավունք ունեցող կենսաթոշակառուներին փոխհատուցումը տալիս են նրանց կենսաթոշակ նշանակող մարմինները:

9. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիներին փոխհատուցումը տրվում է բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված անձանց:

10. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիները դիմումի հետ մեկտեղ կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա/ բռնադատվածները` բռնադատվածի վկայականի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի մասին.

բ/ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ճառագայթային հիվանդություն ստացածները տեղեկանքներ ճառագայթային հիվանդություն ստանալու և մշտական բնակության վայրի մասին.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 6 ամսից ոչ պակաս ժամկետով գործուղվածները և ժամանակավոր աշխատանքի մեկնողները` տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի վարչությունից և մշտական բնակության վայրի մասին:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) կենսաթոշակ չստացող ծնողներին և ամուսնուն փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակային ապահովության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

Նշված անձինք ներկայացնում են տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զինծառայողի զոհվելու (մահանալու) և մշտական բնակության վայրի մասին:

i

12. Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի անդամները դիմումի հետ մեկտեղ ներկայացնում են նաև հայտարարագիր աշխատունակ զավակներ կամ խնամակալներ չունենալու մասին կամ տեղեկանքներ մշտական բնակության վայրում միայնակ ապրելու, ընտանիքի կազմի և չաշխատելու մասին:

/փոփ. 19.08.97 թիվ 349 որոշում/

13. Կենսաթոշակ նշանակող մարմինները փոխհատուցումները նշանակում և «Հայփոստ» ՀՆՊՁ-ի փոստային բաժանմունքների միջոցով վճարման են ուղարկում կենսաթոշակների նշանակման ու վճարման համար սահմանված կարգով:

i

14. Ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:

Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

i

15. Քաղաքացու մահվան դեպքում չստացված փոխհատուցման գումարները տրվում են Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

16. Սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա փոխհատուցումը կարող է վճարվել միայն 3 ամսվա համար:

17. Փոխհատուցում ստացող քաղաքացու մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում փոխհատուցման վճարումը կասեցվում է և դրա վճարումը վերսկսվում է նոր բնակության վայրում` փոխհատուցումը չստացված օրվանից:

i

18. Կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, փոխհատուցման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում ավելի վճարված փոխհատուցման գումարը հետ է գանձվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Փոխհատուցման գումարի վճարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`

ա) հաշմանդամության խմբի սահմանված ժամկետը լրանալու.

բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու.

գ) քաղաքացու մահվան:

Նշված դեպքերում փոխհատուցման վճարումը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու հաջորդ ամսվանից:

20. Փոխհատուցման նշանակման, մերժման, վճարման, կասեցման կամ դադարեցման հետ կապված փաստաթղթերը պահվում են կենսաթոշակ նշանակող մարմիններում:

21. Փոխհատուցումների նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 251 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

(հանվել է 19.11.98 թիվ 727 որոշում)

 

._________________________________________________________________________.

| Թիվ | Առանձին խմբերի քաղաքացիները  | 1 անձին տրվող փոխհատուցման գումարը |

| Թիվ |                              |             (դրամ)                 |

| Ը/Կ |                              |____________________________________|

|     |                              | ներքաղաքային      | Այլ            |

|     |                              | տրանսպորտ ունեցող | բնակավայրերում |

|     |                              | քաղաքներում       | բնակվողներ     |

|     |                              | բնակվողներ        |                |

|_____|______________________________|___________________|________________|

| 1   |            2                 |       3           |      4         |

._________________________________________________________________________.

  1.   1-ին և  2-րդ խմբի                    3500             2600             

հաշմանդամներ (բացառությամբ

Հայրենական մեծ պատերազմի

հաշմանդամների)

 

  2.   Հայրենական մեծ պատերազմի և           1500             1500              

այլ պետություններում մարտական

գործողությունների պատճառով

հաշմանդամ դարձած զինծառայողներ,

ինչպես նաև Հայրենական մեծ

պատերազմի և այլ

պետություններում մարտական

գործողությունների մասնակիցներ,

որոնք հետագայում հաշմանդամ են

դարձել

 

  3.   ՀՀ պաշտպանության ժամանակ             1500            1500               

մարտական գործողությունների

պատճառով զինվորական ծառայության

ընթացքում կամ զինվորական

ծառայությունից սահմանված կարգով

արձակվելուց հետո ստացած

վնասվածքների, խեղումների և

հիվանդությունների հետևանքով

հաշմանդամ դարձած զինծառայողներ

(նրանց հավասարեցված անձինք),

ինչպես նաև ծառայողական

պարտականությունների կատարման

ընթացքում զոհված (մահացած)

զինծառայողների (նրանց

հավասարեցված անձանց) ընտանիքներ

(ամուսիններ, երեխաներ, ծնողներ)

 

  4.   Հայրենական մեծ պատերազմում և         1500            1500               

այլ պետություններում մարտական

գործողությունների ժամանակ զոհված

զինծառայողների ընտանիքներ

(ծնողներ և այրիներ)

 

  5.   Նախկին ԽՍՀՄ հերոսներ,                1500            1500               

սոցիալիստական աշխատանքի հերոսներ,

Հայաստանի ազգային հերոսներ,

Մարտական Խաչի 1-ին և 2-րդ

աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի

շքանշաններով պարգևատրված անձինք

 

  6.   Բռնադատվածներ                        3500            2600               

 

  7.   Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման       2000            2000               

աշխատանքների ժամանակ ճառագայթային

հիվանդություններ ստացածներ,

վթարից հաշմանդամ (3-րդ խումբ)

ճանաչված քաղաքացիներ և զոհվածների

ընտանիքներին

 

  8.   Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն    2000            2000

ոչ պակաս 6 ամիս ժամկետով գործուղման

կամ ժամանակավոր աշխատանքի մեկնած

քաղաքացիներ

 

  9.   Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ   3500             2600              

և միայն չաշխատող

կենսաթոշակառուներից կազմված

ընտանիքներ

 

 10.   Մանկուց հաշմանդամ երեխաներ           3500             2600              

 

 11.   Անհատական կենսաթոշակառուներ          1500             1500              

 

12.  Տեսողությունից 1-ին խմբի

i

հաշմանդամներին` ուղեկցողների

       համար                                1200              --               

 

13.  Խուլ, համր հաշմանդամներին

       (16 տարեկանից բարձր)                 1200            --

14.  Հայաստանի Հանրապետությունում

i

կացարաններում (հյուրանոցներ,

հանրակացարաններ, հանգստյան տներ,

պանսիոնատներ, առողջարաններ և այլն)

ժամանակավոր ապաստանած

փախստականներից`

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին,

միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներին,

միայն չաշխատող կենսաթոշակառուներից

բաղկացած ընտանիքներին, երկու և ավելի

անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,

կերակրողին կորցրած և միակողմանի

ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող

ընտանիքներին, երկկողմանի ծնողազուրկ

անչափահաս երեխաներին և նրանց խնամող

ընտանիքներին, զոհված, վիրավոր և

ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների

ընտանիքներին, սահմանված կարգով գործազուրկի

կարգավիճակ ստացած անձանց անչափահաս երեխա

      ունեցող ընտանիքներին`                     2000 դրամ

 

/լրաց. 19.08.97 թիվ 349, 17.03.98 թիվ 175 որոշումներ, փոփ. 08.09.97 թիվ 367 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.1997
N 251
Որոշում