Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ ...

 

 

040.0658.090605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2005 թվականի N 658-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույք մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացները կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու մրցույթի կազմակերպման առաջարկ ներկայացնելու հրավերի փաթեթը, որը բաղկացած է «Ցուցումներ հայտատուներին» մասից և վարձակալության պայմանագրի նախագծից:

Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված առաջարկ ներկայացնելու հրավերի փաթեթի բաղկացուցիչ մաս են հանդիսանում ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները, որոնք փաթեթում կներառվեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:

3. Սահմանել, որ`

ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալությամբ փոխանցման ժամկետը 10 տարի է.

բ) վարձակալությամբ հանձնված` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության դիմաց վարձակալի կողմից վճարվող վարձավճարը կազմելու է Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից տրված 1-ին և 2-րդ վարկերի սպասարկման գումարը (Համայնքային զարգացման ծրագրի վարկի սպասարկման գումար (տոկոսների և հիմնական գումարի վճարում) և Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի վարկի տոկոսների վճարում), իսկ վարձավճարի հաշվարկումը կատարվելու է վարկի հիմնական գումարի և տոկոսների հետ վերադարձման համար վարկային համաձայնագրերում վարկառուի համար սահմանված հաշվարկման կարգի համաձայն:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու այլ կարգ»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրում չկա 2-րդ կետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2005
N 658-Ն
Որոշում