Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

050.0200.060605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005205

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2005 թվականի թիվ 200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները կանոնակարգ 21-ը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1.1 Կանոնակարգի ամբողջ տեքստում «և այլ արժեքների» բառերը հանել, ինչպես նաև Կանոնակարգի 1.2 կետի «բ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

i

1.2 Կանոնակարգի 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ. «3.1 Վարկային կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ գանձապահը դրամանիշերի վճարունակությունը ստուգելիս պետք է ղեկավարվի սույն գլխով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի կանոն 3-ով:»:

1.3 ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 4.5 կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է 2005 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.04.2005
N 200-Ն
Որոշում