Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ Կ ...

17.02.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2005  -ից մինչեւ   17.02.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 29.01.18 թիվ 32-Ն, 29.01.18 թիվ 2-Ն համատեղ հրաման)

i

112.0002.030605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11205202

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                     ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2005 թվականի թիվ 2-Ն           12 մայիսի 2005 թվականի թիվ 63/1-Ն

                                                                               

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնում հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի և

ՀՀ արդարադատության նախարարի

2005 թ. մայիսի 12-ի

թիվ 2-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնում (այսուհետ` ուսումնական կենտրոն) հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացնելու կարգը:

2. Հատուկ ուսուցումն անցկացվում է հարկադիր կատարողի կողմից օրենքով նախատեսված հրազեն կամ հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով տեսական և գործնական ունակություններ, հմտություններ ձեռք բերելու համար:

3. Հատուկ ուսուցումը կազմակերպվում և անցկացվում է «Զենքի մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության դասընթացների անցկացման ուսումնական ծրագրի դրույթներին համապատասխան:

4. Հատուկ ուսուցում անցկացնելու նպատակն ու խնդիրներն են.

ա) հարկադիր կատարողի կողմից հրազենի և հատուկ միջոցների հետ վարվելու անհրաժեշտություն առաջացնող իրավիճակներում դրանք գործադրելու կանոնների վերաբերյալ գիտելիքներ, ունակություններ և հմտություններ ձեռք բերելը,

բ) հրազենի և հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերի, դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքի և նշանակության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելը,

գ) հրազեն և հատուկ միջոցներ գործադրելիս, պահելիս և տեղափոխելիս դրանց անվտանգության կանոնների իմացությունը, օրինականության պահպանումը, կարգապահության և անձնական պատասխանատվության բարձրացումը:

 

2. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

5. Հարկադիր կատարողի հատուկ ուսուցման կազմակերպման ապահովումը իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների անմիջական պատասխանատուն:

6. Հարկադիր կատարողների հատուկ ուսուցման անցկացման կոնկրետ ժամկետները որոշվում են համապատասխան կիսամյակային պլան-ժամանակացույցերով:

7. Պլան-ժամանակացույցը կազմվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության կողմից ուսումնական կենտրոնի հետ համատեղ: Պլան-ժամանակացույցը կազմվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից ներկայացված տվյալ կիսամյակի ընթացքում հատուկ ուսուցման ենթակա հարկադիր կատարողների քանակական հայտերի հիման վրա` դրանք ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում:

8. Պլան-ժամանակացույցը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից, որի մեկ օրինակն ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժին:

9. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժինը պլան-ժամանակացույցին համապատասխան ուսումնական կենտրոն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված հատուկ ուսուցման ենթակա հարկադիր կատարողների խմբերի կազմերը:

10. Հատուկ ուսուցման դասընթացների տևողությունը և բովանդակությունը որոշվում է ուսումնական ծրագրով, որը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության, անհրաժեշտ գիտելիքների, ունակությունների և հմտությունների ծավալ:

11. ՈՒսումնական կենտրոնի ուսումնական բաժինը հարկադիր կատարողի հատուկ ուսուցումը կազմակերպում է ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության դասընթացների անցկացման ուսումնական ծրագրի դրույթներին համապատասխան:

12. Հատուկ ուսուցումը անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:

13. Հատուկ ուսուցման ընթացքում ուսումնական նյութի և գիտելիքների իմացության ստուգման նպատակով ստուգարքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2002թ. մարտի 15-ի թիվ 101-Ն հրամանի դրույթների համաձայն:

14. ՈՒսումնական կենտրոնում հարկադիր կատարողների հատուկ ուսուցման դասընթացները սկսելուց 7 /յոթ/ օր առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված հատուկ պատրաստության դասընթացների անցկացման ծախսերի նախահաշվով նախատեսված գումարը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.05.2005
N 2
Հրաման