Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒ ...

 

 

040.0696.130605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2005 թվականի N 696-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 11.1-ին կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել 2414 դատական փորձաքննությունների կատարման ծառայություններ` դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` 2005 թվականի համար սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամը` 295 դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 1-ի

N 696-Ն որոշման

 

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ

 

._________________________________________________________________________.

|  Փորձաքննության   |Փորձագիտական|    Որպես մեկ առանձին փորձաքննություն`  |

|      տեսակը       |աշխատանքի   |           գնահատման չափանիշը           |

|                   |նորմատիվային|                                        |

|                   |ժամածախսը   |                                        |

|                   |(ժամ)       |                                        |

|___________________|____________|________________________________________|

|Ձեռագրաբանական     |45          |միևնույն  անձի կողմից կատարված          |

|                   |            |հետազոտելի տեքստերի և  (կամ)            |

|                   |            |ստորագրությունների ամբողջությունը       |

|___________________|____________|________________________________________|

|Հեղինակային        |45          |յուրաքանչյուր անձի նույնացումը          |

|___________________|____________|________________________________________|

|Փաստաթղթաբանական   |60          |յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը    |

|___________________|____________|________________________________________|

|Ֆոտոտեխնիկական     |90          |յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը        |

|___________________|____________|________________________________________|

|Դիմանկարային       |90          |յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը        |

|___________________|____________|________________________________________|

|Հետքաբանական       |45          |հետքերի ամբողջությունը, որոնք           |

|                   |            |հետազոտվում են մեկ անձի կամ առարկայի    |

|                   |            |կողմից թողնված լինելու կապակցությամբ    |

|___________________|____________|________________________________________|

|Ձգաբանական         |60          |դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, |

|                   |            |ինչպես նաև  դեպքի հանգամանքների         |

|                   |            |հետազոտության հետ անմիջականորեն չկապված,|

|                   |            |ինքնուրույն, նաև  մյուսների մաս չկազմող |

|                   |            |կամ մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ|

|                   |            |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

|___________________|____________|________________________________________|

|Պայթյունատեխնիկական|90          |յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև     |

|                   |            |պայթյունի հանգամանքների հետազոտության   |

|                   |            |հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, |

|                   |            |նաև  մյուսների մաս չկազմող կամ մյուսների|

|                   |            |հետ միևնույն  համալիրի մեջ չմտնող       |

|                   |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը        |

|___________________|____________|________________________________________|

|Նյութագիտական      |60          |յուրաքանչյուր հետքը կամ հետքերի         |

|                   |            |համալիրը, ինչպես նաև  ինքնուրույն,      |

|                   |            |մյուսների մաս չկազմող հետազոտելի        |

|                   |            |յուրաքանչյուր օբյեկտը                   |

|___________________|____________|________________________________________|

|Սննդային           |60          |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող      |

|                   |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը        |

|___________________|____________|________________________________________|

|Տեսաձայնագրառման   |120         |մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր     |

|                   |            |հետազոտելի տեսաձայնագրառումը            |

|___________________|____________|________________________________________|

|Հրդեհատեխնիկական   |90          |յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը     |

|___________________|____________|________________________________________|

|Շինարարատեխնիկական |60          |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|                   |            |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|                   |            |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

|___________________|____________|________________________________________|

|Ճանապարհատրանս-    |30          |յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը   |

|պորտային           |            |                                        |

|պատահարների        |            |                                        |

|հանգամանքների      |            |                                        |

|___________________|____________|________________________________________|

|Տրանսպորտային      |90          |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|միջոցների          |            |մյուսների հետ միևնույն  տեխնիկական      |

|տեխնիկական վիճակի  |            |համալիրի մեջ չմտնող հետազոտելի          |

|                   |            |յուրաքանչյուր օբյեկտը                   |

|___________________|____________|________________________________________|

|Տրանսպորտային      |90          |յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը   |

|հետքաբանական       |            |                                        |

|___________________|____________|________________________________________|

|Տնտեսագիտական      |180         |վերլուծությունների յուրաքանչյուր        |

|                   |            |համալիրը, որի սուբյեկտներն ունեն որևէ   |

|                   |            |փոխկապակցվածություն                     |

|___________________|____________|________________________________________|

|Ապրանքագիտական     |30          |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|                   |            |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|                   |            |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

._________________________________________________________________________.

 

Զուգահեռ, հաջորդական, համալիր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում կատարված փորձաքննության յուրաքանչյուր տեսակը ենթակա է հաշվառման` որպես մեկ առանձին փորձաքննություն:

Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և կատարված ծախսերից փորձաքննության կատարման դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է հարցի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2005
N 696-Ն
Որոշում