Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱ ...

10.02.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   10.02.1998  -ը:
 
i

(ուժը կորցրել է 17.12.97 թիվ ՀՕ-188)

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i
Հոդված 22. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման ձևերը

 

Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը իրականացվում է`

ա) աճուրդով կամ մրցույթով վաճառելու ձևով.

բ) գույքը օտարելով աշխատավորական կոլեկտիվի կամ այլ անձանց կողմից կազմված տնտեսական ընկերակցություններին, սահմանափակ պատասխանատվությամբ և բաժնետիրական ընկերություններին.

գ) ձեռնարկության բաժնեմասերը կամ բաժնետոմսերը վաճառելու ձևով.

դ) վարձակալված գույքը վարձակալի կողմից ետ գնելու ձևով.

ե) ձեռնարկության ոչ պետական սեփականատերերի կողմից պետական բաժնեմասը ետ գնելու ձևով.

զ) պետական ձեռնարկության, ձեռնարկության վերահսկիչ բաժնեմասի, կամ բաժնետոմսերի փաթեթի, կամ այլ նախօրոք որոշված բաժնեմասի կամ բաժնետոմսերի փաթեթի միջազգային մրցույթով վաճառելու ձևով:

2. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման ձևի ընտրության մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով և ելնելով ծրագրից, կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ:

(փոփ. 27.12.95թ. օրենքով)

 

i
Հոդված 23. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեցող անձինք: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերի ներկայացման և քննարկման կարգը

 

i

1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեն Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որն իր նախաձեռնության իրավունքն իրականացնում է տարեկան ծրագրերում սույն օրենքի 5 հոդվածով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք իրավունք ունեն պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացնել միայն «փոքր» օբյեկտների համար:

Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին:

Սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի ներկայացրած սեփականաշնորհման հայտը քննարկվում է միայն այն դեպքում, եթե այն բովանդակում է տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշումը ձեռնարկության սեփականաշնորհումն մասին:

Լիազորների ժողովին կամ կոնֆերանսին որպես ներկայացուցիչ պետք է ընտրվեն ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, բայց ոչ պակաս, քան 10 աշխատողին 1 ներկայացուցիչ: Ժողովին (լիազորների ժողովին կամ կոնֆերանսին) պետք է ներկա գտնվի ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների (ներկայացուցիչների) առնվազն 2/3-ը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել ներկա գտնվողների առնվազն 3/4-ը: Որոշումը կայացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

4. Ձեռնարկությունը այլ անձանց սեփականաշնորհելու իրավունք ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը պետք է գրավոր առաջարկի «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվին օգտվելու սեփականաշնորհման նախապատվության իր իրավունքից:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի գրավոր առաջարկը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացնի ձեռնարկությունը սեփականաշնորհելու ցանկության մասին իր հայտը կամ նույն կարգով հրաժարվի սեփականաշնորհումից:

Նշված ժամկետում հայտը կամ սեփականաշնորհումից հրաժարվելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին չներկայացնելու դեպքում վերջինս կարող է որոշում նախապատրաստել սույն օրենքով սահմանված կարգով տվյալ ձեռնարկությունը այլ անձանց սեփականաշնորհելու մասին:

5. «Փոքր օբյեկտների» սեփականաշնորհման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը պետք է քննարկի դրանք ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և հայտի պաշտոնական գրավոր պատասխանը ուղարկի հայտ ներկայացնող անձանց:

6. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`

ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ.

բ) եթե տվյալ «փոքր» օբյեկտի սեփականաշնորհումը արգելված է ծրագրով.

գ) եթե հաշվի չեն առնված տվյալ «փոքր» օբյեկտի սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:

Սեփականաշնորհման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

7. Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որում պետք է նշված լինեն`

նոր ստեղծված ձեռնարկության կազմակերպական-իրավական ձևը նրա ստեղծման առանձնահատկությունները.

սեփականաշնորհման համար անհրաժեշտ նախապատրաստական գործողությունների բովանդակությունը, դրանց իրականացման ժամկետները կատարողները.

պետական գույքի ետ գնման կարգը և ժամկետները.

տրամադրվող զեղչերը և արտոնությունները.

պետական բաժնեմասի տնօրինման կարգը (եթե այն պահպանվելու է).

պետական ներկայացուցիչը, եթե պահպանվում է պետական բաժնեմասը.

ձեռնարկության արտադրական և սոցիալական զարգացման ֆոնդերի տնօրինման կարգը.

պետական գույքի գնահատման պայմանները և գնահատումը իրականացնող մարմինը.

անհրաժեշտության դեպքում` հատուկ պայմանները (գնագոյացման կարգը, բաժնեմասերի և բաժնետոմսերի քանակի, առանձին անձանց մասնակցության, գործունեության բնագավառները և այլ սահմանափակումները, փոխհարաբերությունները պետական մարմինների հետ և այլն):

(փոփ. 27.12.95, 19.12.96 օրենքներով)

 

Հոդված 24. Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման

 

i

1. Սեփականաշնորհմանը ձեռնարկության նախապատրաստումը ձեռնարկության սեփականաշնորհմանը նախորդող այն անհրաժեշտ գործողությունների իրականացումն է, առանց որոնց սեփականաշնորհումը չի կարող տեղի ունենալ:

Ձեռնարկությունը սեփականաշնորհման նախապատրաստող գործողությունների բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, ելնելով ծրագրից, իսկ իրականացնում են այդ մարմնի կողմից նշանակված համապատասխան հանձնաժողովները կամ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները և պետական կառավարման տեղական մարմինները:

i

1.1 Այն ձեռնարկությունը, որը վերջին երկու տարիների ընթացքում իր հիմնական գործունեության տարեկան արդյունքներով շահութաբեր է և պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով չունի պարտքեր, ինչպես նաև դրանց վճարման ժամկետների խախտման համար հաշվարկված և չվճարված տույժեր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեփականաշնորհվում է աշխատավորական կոլեկտիվին` սահմանափակ պատասխանատվության ընկերություն, փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով կամ բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու և բաժնետոմսերը ձեռնարկության կոլեկտիվին փակ բաժանորդագրության ձևով` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, եթե պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի որոշմամբ փակ բաժանորդագրությանը կարող են մասնակցել նաև ոչ կոլեկտիվի անդամներ` մինչև երեք մարդ:

2. Ձեռնարկության նախապատրաստումը սեփականաշնորհման կարող է բովանդակել.

ձեռնարկության հիմնական և շրջանառու ֆոնդերի գույքագրումը, նրա ֆինանսատնտեսական վիճակի վերլուծությունը և կարգավորումը.

ձեռնարկության վերակազմավորումը (բաժանումը, միացումը այլ ձեռնարկությունների հետ, առանձնացումը գործող ձեռնարկության կազմից),

ձեռնարկությունում զբաղվածության կառուցվածքի փոփոխությունները.

ձեռնարկության կամ նրա առանձին ստորաբաժանումների լուծարումը:

3. Ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի կարգավորումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացման հիման վրա և կարող է բովանդակել ձեռնարկության գույքի վերագնահատումը դրա մի մասի դուրսգրմամբ, ինչպես նաև ձեռնարկության պարտավորությունների կամ դրանց մի մասի մարումը, վճարումների հետաձգումը, նպատակային վարկավորումը, ինչպես նաև այլ ձեռնարկությունների միջոցների օգտագործմամբ ֆինանսական կարգավորումը:

4. Ձեռնարկության վերակազմավորումը այլ ձեռնարկությունից առանձնացնելու, այլ ձեռնարկության հետ միաձուլելու կամ ձեռնարկությունների միավորում ստեղծելու ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացման հիման վրա այն դեպքում, երբ`

հնարավոր չէ ձեռնարկության սեփականաշնորհումը որպես ամբողջական միավոր,

հնարավոր չէ ձեռնարկության բոլոր ստորաբաժանումների սեփականաշնորհումը միևնույն ձևով կամ եղանակով,

անհրաժեշտ է վերացնել տվյալ ձեռնարկության մենաշնորհային դրությունը դրա սեփականաշնորհումից առաջ,

անհրաժեշտ է հասնել արտադրական և տեխնոլոգիական ամբողջականացման կամ արտաքին շուկայում ամրապնդել արտադրանքի մրցունակությունը:

5. Սեփականաշնորհմանը նախապատրաստելու հետևանքով զբաղվածության կառուցվածքի փոփոխման պատճառով աշխատանքը կորցրած անձինք համարվում են պետական ձեռնարկության լուծարման պատճառով աշխատանքը կորցրած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն նպաստ ստանալ աշխատանքից ազատվելու կապակցությամբ:

(փոփ. 27.12.95, 19.12.96 օրենքներով)

 

Հոդված 25. Սեփականաշնորհվող ձեռնարկության գինը և վճարման ձևերը

 

i

1. Պետական ձեռնարկության գինը նրա գույքագրման և տարեկան հաշվեկշռի հիման վրա որոշում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այդ գնով ձեռնարկությունները սույն օրենքով սահմանված կարգով առաջարկվում են իրենց աշխատավորական կոլեկտիվներին: Այդ գները մեկնարկային են ձեռնարկությունները աճուրդով կամ մրցույթով սեփականաշնորհելու ժամանակ:

2. «Փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են ելնելով դրանց գույքի վերագնահատված արժեքից և զբաղեցրած տարածքից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից հաստատված տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների մեծության հիման վրա:

3. Ծրագրում սահմանված առավել արժեքավոր և արտաքին շուկայում բարձր մրցունակություն ունեցող արտադրանք թողարկող ձեռնարկությունների մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:

4. Ձեռք բերվող պետական ձեռնարկությունների գույքի բաժնեմասի համար վճարումը կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ: Գնման իրավունքով վարձակալության դեպքում պետական ձեռնարկության գույքի գնումը համարվում է տարաժամկետ վճարում:

Վարձակալությամբ տրված պետական ձեռնարկությունների գույքի համար վարձակալական վճարը չի կարող համարվել պետական գույքի գնման վճար և հանդես գալ որպես այդպիսին:

Վճարման ձևը և վճարման պայմանները, ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(փոփ. 06.06.95թ., 27.12.95թ. օրենքներով)

 

Հոդված 26. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությունների պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կարգը

 

1. Աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնությամբ ստեղծված սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը կայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ելնելով ծրագրից:

2. Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տալիս ներկայացնել կոլեկտիվը ընկերություն ստեղծելիս ու սեփականաշնորհումն իրականացնելիս և կատարել համապատասխան գործողություններ: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) ձայների 3/4-ի մեծամասնությամբ նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցությամբ չափը ապագա ընկերության մեջ, ինչպես նաև նախաձեռնող խմբի կազմի մեջ ընդգրկել սեփականաշնորհման իմաստով տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող անձանց, որոնց թիվը չպետք է գերազանցի նախաձեռնող խմբի 1/3-ից, բայց 3 հոգուց ոչ ավելի: Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամներ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

3. Պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո, տվյալ աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծվող ընկերության նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռնամուխ է լինում ընկերության ստեղծմանն ու գրանցմանը: Ընկերությունը, սահմանված կարգով գրանցվելուց հետո, պաշտոնապես դիմում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը ձեռնարկության գույքը վերագնահատելու համար:

4. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններ կարող են ստեղծվել նաև պետական ձեռնարկությունների բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հաշվարկային հաշիվ չունեցող այլ առանձնացված (ոչ սպասարկող) ստորաբաժանումների հիման վրա, այդ թվում նաև վարձակալությամբ տրված, եթե վերջիններիս առանձնացումը բացասաբար չի անդրադառնա հիմնադիր ձեռնարկության գործունեության վրա: Այս դեպքում գործում է սույն հոդվածով սահմանված կարգը:

5. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելիս, ձեռնարկության դիմաց վճարվող գումարի չափը հաշվարկվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքից:

6. Պետական ձեռնարկության շահույթի, ինչպես նաև աշխատանքի վարձատրմանն ուղղված միջոցների մնացորդները (բացառությամբ պահեստային ֆոնդի) կարող են օգտագործվել որպես ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների համար ստեղծված ընկերության բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման աղբյուր:

Բաժնեմասերի և բաժնետոմսերի գնումը այդ միջոցների, այդ թվում սպառման և կուտակման ֆոնդերի հաշվին (այնտեղ, որտեղ վերջիններս ձևավորված են) կատարվում է պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի գրավոր համաձայնությամբ, իսկ կոլեկտիվի անդամների միջև բաշխումը` համամասնությամբ: Բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղվող նշված միջոցները եկամտահարկով չեն հարկվում:

Պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի այն անդամները, որոնք համաձայն չեն օգտագործել նշված միջոցների գումարները բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերման համար, սահմանված կարգով օգտվում են համապատասխան եկամուտներ ստանալու իրենց իրավունքներից:

7. Պետական ձեռնարկությունների պահեստային, ինչպես նաև այլ ֆոնդերի (արտադրական, սոցիալական զարգացման և այլն) միջոցները հանդիսանում են պետական սեփականություն և տնօրինվում են ելնելով տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից: Որոշմամբ սահմանված կարգով կարող է նախատեսվել նշված ֆոնդերի մնացորդի լրիվ վերադարձը պետությանը կամ բաշխումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև` նորաստեղծ ընկերության բաժնեմասեր և բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով: Նշված կարգով սահմանվում են նաև այն լրացուցիչ պայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է այդ ֆոնդերի մնացորդի բաշխումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում աշխատավորական կոլեկտիվի մեղքով ձեռնարկությունը չսեփականաշնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին:

(փոփ. 27.12.95թ. օրենքով)

 

Հոդված 27. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգը

 

i

1. «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների սեփականաշնորհման նախապատվության իրավունք:

2. Ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սեփականաշնորհման համար նախատեսված «փոքր» օբյեկտները Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

3. Գրավոր առաջարկն ստանալուց հետո, 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն օբյեկտը նշված արժեքով գնելու մասին և ընդհանուր ժողովի որոշումը` այդ նպատակով տնտեսական ընկերակցություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև մուծի կանխավճար` օբյեկտի արժեքի 5 տոկոսի չափով:

Նշված ժամկետում գրավոր համաձայնությունը չներկայացնելու և կանխավճարը չմուծելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից:

i

4. Բաժնեմասերի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ձեռք բերած անձանց միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների /ըստ սույն օրենքի 2 հոդվածի 6 կետի «ա» ենթակետի սահմանման/ որոշմամբ` ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամի կարգավիճակ ձեռք բերած անձանց բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա այդ բաժնեմասը բաշխվում է կոլեկտիվի անդամների միջև` հավասարաչափ: Ներդրումների չափը չպետք է գերազանցի «փոքր» օբյեկտի գնահատված արժեքը: «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվին, եթե դրա հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր և կատարել է համապատասխան ներդրում:

i

5. Տվյալ օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվին սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կայացվելուց հետո աշխատավորական կոլեկտիվը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի ամբողջ արժեքը, կամ, ցանկության դեպքում, ծրագրով «փոքր» օբյեկտների համար սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակով օբյեկտի արժեքի համապատասխան մասը, հաշվի առնելով կանխավճարը: Նշված ժամկետում փոխանցումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում:

6. Տարաժամկետ վճարման դեպքում ամեն հերթական վճարից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը:

7. Եթե «փոքր» օբյեկտն ունի սպառման և կուտակման ֆոնդի մնացորդ, ապա աշխատավորական կոլեկտիվին սեփականաշնորհելու դեպքում այն կարող է օգտագործվել որպես վճար սեփականաշնորհվող գույքի համար` տվյալ ընկերակցության կամ ընկերության անդամներ դարձած աշխատակիցներին հասանելիք մասով:

8. Վերը նշված պատճառներով աշխատավորական կոլեկտիվին «փոքր» օբյեկտը չսեփականաշնորհելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իր իրավունքից, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այն օբյեկտն աճուրդով սեփականաշնորհելու մասին: Օբյեկտն աճուրդով չվաճառելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այդ օբյեկտը մրցույթով սեփականաշնորհելու մասին: Օբյեկտը մրցույթով չվաճառելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այդ օբյեկտը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին:

(փոփ. 06.06.95, 27.12.95, 19.12.96 օրենքներով)

 

Հոդված 28. Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների մրցույթով, բաց կամ փակ աճուրդով վաճառքի, ինչպես նաև ազատ վաճառքի մասին տեղեկությունները կայանալիք մրցույթից, աճուրդից, բաժնետոմսերի բաժանորդագրությունից կամ ազատ վաճառքից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

Պարտադիր հրապարակման են ենթակա սեփականաշնորհվող ձեռնարկության մասին հետևյալ տվյալները`

ձեռնարկության տարածքը, զբաղեցրած հողամասը, շենքերը և շինությունները, դրանց վաճառքի, վարձակալության կամ օգտագործման պայմանները.

հիմնական ֆոնդերի ցուցակն ըստ տեսակների.

անավարտ շինարարության օբյեկտները, դրանց նախահաշվային արժեքը, իրականացված ծախսերը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքները, չտեղեկայված սարքավորումները.

նյութական արժեքների պաշարները.

դրամական միջոցների առկայությունը.

ձեռնարկությանը պատկանող այլ ակտիվները.

գույքի ոչ նյութական օբյեկտները (պատենտներ, ապրանքանշաններ և այլն).

ձեռնարկության պարտավորությունները բյուջեի նկատմամբ (ապրանքային, վարկային).

ձեռնարկության վերջին երեք տարվա հաշվեկշիռների հիմնական ցուցանիշները.

թողարկվող արտադրանքի տեսականին և նրա տեսակարար կշիռը շուկայում:

Տվյալների ներկայացման ձևը, ինչպես նաև լրացուցիչ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում «փոքր» օբյեկտների վրա, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը մրցույթով

 

Մրցույթով վաճառվում են.

ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում մրցույթով.

բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից.

գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը.

դ) անավարտ շինարարության օբյեկտները:

2. Մրցույթի ձևով սեփականաշնորհմանը իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: Աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու «փոքր» օբյեկտների մրցույթին ընդհանուր հիմունքներով:

3. Նշված օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մրցույթով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշում ընդունած մարմնի կողմից սահմանված որոշակի պայմանները: Մրցույթով վաճառքի մասին որոշումն ընդունած մարմինը կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի մասին, նախապատրաստում մրցույթը, իրականացնում այն, որոշում մրցույթի հաղթողին:

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկները առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:

Այն առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

Մրցույթը առանց հաղթողին հայտարարելու դադարեցվում է այն դեպքում, եթե սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովը ոչ մի առաջարկ չի ստացել կամ` եթե ստացված առաջարկները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին: Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանալ:

4. Մրցույթով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, մրցութային հանձնաժողով կազմելու, մրցութային առաջարկներ քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:

Առանձին օբյեկտների մրցույթի անցկացման ժամկետները, մասնակիցների և նրանց կողմից ներկայացված առաջարկների նկատմամբ պահանջները սահմանում է մրցութային հանձնաժողովը:

Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց` մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության այլ ակտերում:

Մրցույթի և դրա պայմանների մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն մրցույթը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

5. Մրցույթի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը:

Եթե սույն հոդվածով սահմանված դեպքերում մրցույթը համարվում է չկայացած կամ մրցույթի արդյունքում ձեռնարկությունը չի սեփականաշնորհվում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ չսեփականաշնորհվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին:

6. Մրցույթով «փոքր» օբյեկտների վաճառքի մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել այդ տարածքում: Նշված գործունեության ձևերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետք է համաձայնեցված լինեն պետական կառավարման տեղական մարմնի հետ:

Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է, և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Օտարերկրյա անձինք, ինչպես նաև մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով: Օտարերկրյա փոխարկելի արժույթը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներից մեկում պետք է փոխանակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` ընդհանուր առևտրային կուրսով: Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նախօրոք մրցույթի մասին հրապարակայնորեն հայտարարելու ժամանակ սահմանել փոխանակման հատուկ կուրս:

(փոփ. 06.06.95թ., 27.12.95թ. օրենքներով)

 

Հոդված 30. Պետական ձեռնարկությունների վաճառքը աճուրդով

 

1. Աճուրդով վաճառվում են.

ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում աճուրդով.

բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել աշխատավորական կոլեկտիվների կողմից.

գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը.

դ) անավարտ շինարարության օբյեկտները:

2. Աճուրդի ձևով սեփականաշնորհմանն իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: Աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու աճուրդին ընդհանուր հիմունքներով:

3. Նշված օբյեկտներն աճուրդով վաճառելու և աճուրդի ձևի մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում (բացի սույն օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերի և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից):

Աճուրդի մասին որոշումն ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է աճուրդի մասին և իրականացնում այն:

Աճուրդի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկած գինը ամենաբարձրն է: Աճուրդի ժամանակ գինը չի կարող իջնել մեկնարկային գնի 50 տոկոսից, հակառակ դեպքում աճուրդը համարվում է չկայացած:

i

4. Աճուրդով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները, աճուրդային հանձնաժողով կազմելու, աճուրդի հաղթողին որոշելու, աճուրդը չկայացած համարելու, աճուրդի հաղթողին սեփականության իրավունքը փոխանցելու կարգը:

Աճուրդային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց աճուրդին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աճուրդների անցկացման ընդհանուր կարգում:

5. Միջազգային աճուրդի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը:

Եթե սույն հոդվածով սահմանված դեպքում աճուրդը համարվում է չկայացած կամ աճուրդի արդյունքում ձեռնարկությունը չի սեփականաշնորհվում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով սեփականաշնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին:

6. «Փոքր» օբյեկտներն աճուրդով վաճառելու մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն այն սահմանափակումները, որոնց պարտավոր է հետևել «փոքր» օբյեկտի նոր սեփականատերը:

Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Օտարերկրյա անձինք մասնակցում են աճուրդով պետական ձեռնարկությունների վաճառքին սույն օրենսգրքի 29 հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

(փոփ. 06.06.95թ., 27.12.95թ. օրենքներով)

 

Հոդված 31. Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքը մրցույթով կամ աճուրդով

 

Սույն օրենքով սահմանված դեպքերում չսեփականաշնորհված և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով: Լուծարված պետական ձեռնարկության գույքը կարող է մրցույթով կամ աճուրդով վաճառվել`

ա) ամբողջությամբ, որպես գույքային համալիր.

բ) մասերով, որպես նախապես բաժանված գույքային ենթահամալիրներ:

Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի մրցույթով վաճառքի հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել դրանց տարածքում:

Լուծարված ձեռնարկության գույքի ձեռքբերումը մրցույթով կամ աճուրդով գնորդի համար չի առաջացնում որևէ պարտավորություն` կապված լուծարված ձեռնարկության երրորդ անձանց հանդեպ ունեցած գույքային պարտավորությունների, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հետ:

Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է աճուրդ տարածքների և գույքի համար:

Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իջեցվում է մեկնարկային գինը և հայտարարվում նոր աճուրդ տարածքների և գույքի համար:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց լուծարված պետական ձեռնարկությունների գույքի ձեռքբերման համար:

Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն օգտագործվում են այդ ձեռնարկությունների պարտավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ և կարգով մարման համար: Պարտավորությունները կատարելուց հետո մնացած դրամական միջոցները ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(փոփ. 06.06.95թ., 27.12.95թ. օրենքներով)

 

i
Հոդված 32. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը դրանց հիման վրա բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների հիմնադիր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, որը սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգից մշակում է դրա կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում է բաց բաժնետիրական ընկերությունը` առանց սահմանված կանխավճարը մուծելու:

Բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը իր հիմնադրի իրավունքները և բաժնետոմսերի փաթեթը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին և ազատ բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ:

4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին բաժնետոմսերին բաժանորդագրում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերության գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում:

Ազատ բաժանորդագրության համար նախատեսված բաժնետոմսերը վաճառվում են մինչև վեց ամսվա, սակայն ոչ պակաս, քան մեկ ամսվա ընթացքում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին որոշման:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների ձեռք չբերած բաժնետոմսերը ենթակա են ազատ բաժանորդագրման:

Չվաճառված բաժնետոմսերը մնում են պետական սեփականություն և գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության տնօրինության տակ:

Բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը (եթե այդպիսին նախատեսված է) նվազեցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշում, եթե նվազեցման կարգը սահմանված չէ բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին որոշմամբ:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանատու է բաց բաժնետիրական ընկերության ազդագրում տպագրված և հրապարակված տվյալների համար: Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում իրենց ենթակայության ներքո գտնվող ձեռնարկությունը նոր սեփականատիրոջը հանձնելու համար:

6. Բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհվելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու պահից մինչև բաց բաժնետիրական ընկերության առաջին ժողովն ընկած ժամանակահատվածում այդ ձեռնարկության կողմից պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով պարտքերի դիմաց տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական ձեռնարկության սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերության ձևով համարվում է չկայացած, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով չսեփականաշնորհվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին:

(փոփ. 06.06.95, 27.12.95, 19.12.96 օրենքներով)

 

Հոդված 33. Պետական գույքի գնումը դրա վարձակալների կողմից

 

1. Պետական ձեռնարկության գույքի վարձակալներն իրավունք ունեն գնելու այդ գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

Պետական ձեռնարկության գույքը վարձակալի կողմից գնելու մասին հարցը քննարկելու հիմք է հանդիսանում վարձակալի ներկայացրած հայտը Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի պետականացման հանձնաժողովի կողմից պետք է քննարկվի մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձանց:

Հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`

ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես ծրագրով և սույն օրենքով նախատեսված սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.

բ) եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհումը արգելված է ծրագրով.

գ) եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վրա:

Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

i

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալի կողմից գնելը թույլատրելու մասին, նշելով`

պետական գույքի գնման կարգը և ժամկետները.

տարաժամկետ վճարումների սանդղակը` ծրագրին համապատասխան:

Ամեն հերթական վճարումը կատարելուց հետո համապատասխան գույքը սեփականաշնորհվում է վարձակալին, և այդ գույքից վարձակալական վճար չի գանձվում:

4. Պետական ձեռնարկության գույքի գինը սույն օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է որպես ձեռնարկության գին, որով այն առաջարկվում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին: Որոշման կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի և ապապետականացման վարչությունը սույն օրենքի 26 և 27 («փոքր» օբյեկտների համար) հոդվածներով սահմանված կարգով:

(փոփ. 27.12.95թ. օրենքով)

 

i
Հոդված 34. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը միջազգային մրցույթով

 

1. Միջազգային մրցույթով կարող են վաճառվել միայն այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման միջազգային մրցույթի ձևով:

Միջազգային մրցույթով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, դրա վերահսկիչ բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, կամ այլ նախօրոք որոշված բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը:

Միջազգային մրցույթի ձևով սեփականաշնորհմանը իրավունք ունեն մասնակցել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք առանց սահմանափակման:

2. Ելնելով ծրագրից` միջազգային մրցույթի ձևով սեփականաշնորհման մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ:

Միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են` մրցույթի պայմանները, ժամկետները և անցկացման վայրը, ձեռնարկության սեփականաշնորհման ենթակա մասի մեկնարկային գինը, վճարման ձևը և ժամկետները, մրցույթին մասնակցելու պայմանները, մրցութային առաջարկները քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:

3. Այն դեպքում, երբ միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է, որ միջազգային մրցույթով սեփականաշնորհման է ենթակա միայն պետական ձեռնարկության մի մասը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է սույն օրենքով սահմանված այլ ձևերով սեփականաշնորհել ձեռնարկության պետական մնացած բաժնեմասը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայտարարում է մրցույթի, նրա ժամկետների և պայմանների մասին, նախապատրաստում է մրցույթը, իրականացնում այն և որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովը, եթե այլ բան չի նախատեսված միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ:

Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն` միջազգային մրցույթը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե այլ բան չի նախատեսված միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկներն առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:

Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին անձանց մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ օրենքում կամ ծրագրում:

Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով, եթե այդ մասին նշված է միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ, մրցութային հանձնաժողովն իրավասու է մրցութային աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման համար ընդգրկել հայրենական և արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններ:

5. Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանալ:

Այն դեպքում, երբ միջազգային մրցույթը սահմանված ժամկետում առաջարկների բացակայության պատճառով չի կայացել կամ դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, մրցույթը համարվում է չկայացած և Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում պետք է կայացնի նոր որոշում տվյալ ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին:

Եթե այս դեպքում նույնպես մրցույթը չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին հայտարարելու, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում տվյալ ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին:

6. Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց պետական ձեռնարկությունների միջազգային մրցույթով սեփականաշնորհման դեպքում` բացառությամբ սույն հոդվածի 3 կետով սահմանված դեպքի:

(լրացվել է 27.12.95թ. օրենքով)

 

4. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ

 

Հոդված 35. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կարգը

 

1. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ` ելնելով ծրագրից:

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը ներկայացվում են Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

2. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտեր ներկայացնելու իրավունք ունեն սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք:

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):

Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`

ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ.

բ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհումն արգելված է ծրագրով.

գ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասն է և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է սեփականաշնորհման այդ ձեռնարկության հետ.

դ) եթե հաշվի չեն առնված տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:

Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման մասին:

4. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը իրականացվում է`

ա) աճուրդով կամ մրցույթով.

բ) սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մասը կազմող անավարտ շինարարության օբյեկտը այդ ձեռնարկության այլ գույքի հետ միասին` եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը հանդիսանում է սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ չի նախատեսված սեփականաշնորհել ձեռնարկության հետ միասին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն սեփականաշնորհվում է առանձին աճուրդով կամ մրցույթով:

i

5. Անավարտ շինարարության օբյեկտի գինը որոշվում է նրա նախահաշվային արժեքի, փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և օբյեկտի համար ձեռք բերված գույքի արժեքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից:

Անավարտ շինարարության օբյեկտները աճուրդով կամ մրցույթով սեփականաշնորհելու ժամանակ այդ գները համարվում են մեկնարկային:

Ծրագրով սահմանված անավարտ շինարարության առավել արժեքավոր առանձին օբյեկտների մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:

Ձեռք բերվող անավարտ շինարարության օբյեկտների համար վճարումը գնորդի ցանկությամբ կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ` ելնելով ծրագրում սահմանված սանդղակից:

Վճարման ձևը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով ծրագրից:

(փոփ. 27.12.95թ. օրենքով)

 

Հոդված 36. Անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը մրցույթով և աճուրդով

 

Մրցույթով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը կատարվում է, եթե գնորդից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշում ընդունած մարմնի սահմանած որոշակի պայմանները:

Աճուրդով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը կատարվում է, եթե գնորդից չի պահանջվում բացի շինարարությունը շարունակելու և ավարտելու պահանջից, որևէ այլ պայմանի կատարում:

Մրցույթով կամ աճուրդով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը կատարվում է մրցույթով կամ աճուրդով պետական ձեռնարկությունների վաճառքի համար սույն օրենքով սահմանված կարգով:

Մրցույթով կամ աճուրդով անավարտ շինարարության օբյեկտների վաճառքն իրականացնող մրցութային կամ աճուրդային հանձնաժողովները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի որոշմամբ:

(փոփ. 27.12.95թ. օրենքով)

 

Հոդված 37. Անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը ձեռնարկության այլ գույքի կազմում

(հանվել է 27.12.95թ. օրենքով)

 

Սեփականաշնորհվող ձեռնարկության բաղկացուցիչ մասը հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհվում է այդ ձեռնարկության այլ գույքի հետ և գնորդի համաձայնությամբ` տվյալ ձեռնարկության սեփականաշնորհմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ գնորդի համաձայն չլինելու դեպքում ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մասը հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտը կարող է սեփականաշնորհվել ձեռնարկությունից առանձին` մրցույթով կամ աճուրդով:

(հանվել է 27.12.95թ. օրենքով)

 

5. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

Հոդված 37. Սեփականաշնորհումից առաջացած միջոցների ծախսման ուղղությունները

 

Սեփականաշնորհումից ստացված միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:

(փոփ. 27.12.95թ. օրենքով)

 

 

pin
ՀՀ 27.08.1992
N ՀՕ-39 օրենք