Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱ ...

09.10.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2005  -ից մինչեւ   09.10.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

i

040.0735.180605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի N 735-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 22-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 1.7-րդ և 1.8-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների հաշվին 2005 թվականին իրականացվելիք տարեկան ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին`

ա) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները.

բ) համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի` անհրաժեշտության դեպքում սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում` ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված վերաբաշխում, բայց ոչ ավելի, քան սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

դ) սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով սահմանված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը 2005 թվականի ընթացքում գերազանցած` լրացուցիչ եկամուտների ստացման դեպքում 2005 թվականին դրանք օգտագործել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ուղղություններով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 25-ի

N 735-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

(հազ. դրամ)

.________________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները|Ծախսերի գումարը|

|________________________________________________________|_______________|

|                          Ա                             |       1       |

|________________________________________________________|_______________|

|   Ընդամենը` ծախսեր                                     |       362930.9|

|   այդ թվում`                                           |               |

|________________________________________________________|_______________|

|Ա. Ընթացիկ ծախսեր                                       |       362930.9|

|   այդ թվում`                                           |               |

|________________________________________________________|_______________|

|ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ|       310655.9|

|ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ                                  |               |

|________________________________________________________|_______________|

|   այդ թվում`                                           |               |

|________________________________________________________|_______________|

|- աշխատավարձ և  աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ|       310655.9|

|________________________________________________________|_______________|

|ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                                    |        19712.2|

|________________________________________________________|_______________|

|   այդ թվում`                                           |               |

|________________________________________________________|_______________|

|Նպաստներ                                                |        10303.4|

|________________________________________________________|_______________|

|Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ                       |         9408.8|

|որից`                                                   |               |

|________________________________________________________|_______________|

|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ           |         9408.8|

|________________________________________________________|_______________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ     |        32562.8|

|________________________________________________________|_______________|

|   այդ թվում`                                           |               |

|________________________________________________________|_______________|

|Ապրանքների ձեռքբերում                                   |        32562.8|

|   այդ թվում`                                           |               |

|________________________________________________________|_______________|

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր               |        22182.8|

|որից`                                                   |               |

|________________________________________________________|_______________|

|- փափուկ գույք և  հանդերձանք                            |        22182.8|

|________________________________________________________|_______________|

|Սննդամթերք                                              |        10380.0|

|________________________________________________________|_______________|

|Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ                                       |              -|

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2005
N 735-Ն
Որոշում